Երևան, 08.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Քաղաքացուն իր կամքին հակառակ նստեցրել են ավտոմեքենայի հետնամասում և առևանգել․ նոր մանրամասներ՝ գիշերը տեղի ունեցած դեպքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Քննչական կոմիտեից տեղեկացնում են․

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ քաղաքացուն առերևույթ առևանգելու, նրա նկատմամբ հոգեկան ներգործություն և ինքնիրավչություն կատարելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Սեպտեմբերի 18-ին՝ գիշերը, հաղորդում է ստացվել այն մասին, որ մի քանի անձինք, քաղաքացու կամքին հակառակ, ավտոմեքենայով նրան տեղափոխել են Էջմիածին քաղաք և սպառնացել:

Հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 460-րդ հոդվածի 1-ին մասով և 194-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված ապացուցողական և քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ տվյալներ են ստացվել այն մասին, որ քրեական վարույթով տուժող ճանաչված անձը գումարային հարցի շուրջ տարաձայնություններ է ունեցել Ռ.Բ.-ի հետ: Նույն հարցի կապակցությամբ, նախնական տվյալներով, վերջինիս ընկեր Ա.Հ.-ն, ով միաժամանակ հանդիսանում է տուժողի մորեղբոր տղան, զանգահարել է տուժողին և պահանջել ու պնդել է պարտք-գումարն անհապաղ վճարել՝ միաժամանակ պահանջելով հանդիպել:

Նշված հանդիպմանը Ա.Հ.-ն գնացել է իր չորս ընկերների հետ, որի ժամանակ հայտնել է, թե պարտք-գումարի դիմաց տուժողին պատկանող «Կրայսլեր 200» մակնիշի ավտոմեքենան պետք է տանի Էջմիածին քաղաք՝ սպառնալով, որ եթե իրենց հետ չգնա, ապա նրան ավտոմեքենայի բեռնախցիկում կտեղափոխեն:

Այնուհետև, տուժողի կամքին հակառակ, վերջինիս նստեցրել են նրան պատկանող ավտոմեքենայի հետնամասում և տեղափոխել Էջմիածին քաղաք, որտեղ Ա.Հ.-ն և վերջինիս ընկերներից մեկը յուրաքանչյուրը մեկ անգամ բռունցքով հարվածել են տուժողի գլխի հատվածին, իսկ Ա.Հ.-ն սպառնացել է կյանքից զրկել նրան, եթե հաջորդ օրը չվերադարձնի գումարը:

Դրանից հետո նշված ավտոմեքենայով, տուժողի կամքին հակառակ, նրան տեղափոխել են Էջմիածին-Մասիս ճանապարհահատված, որտեղ նրանց դիմավորել է Ռ.Բ.-ն։ Վերջինս հնչեցրել է հայհոյանքներ ու պահանջել պարտք մնացած գումարը վերադարձնել մինչև հաջորդ օրը՝ ժամը 13։00-ը՝ սպառնալով սպանել նրան և վնասել ընտանիքի անդամներին:

Ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում վերոհիշյալ անձանցից երեքը, ովքեր, պարզվել է, ՀՀ Արմավիրի մարզի բնակիչներ են, հայտնաբերվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին:

Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ մյուս երկու անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողներին:

Նախաքննությունը շարունակվում է»:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Պատերազմում որդուն կորցրած տիկին Լալայի մոտ հղիության ընթացքում սուր լիմֆոբլաստային լեյկոզ է հայտնաբերվել Փորձագետ Գևորգ Մելիքյանը Ղազախստանում մասնակցել է առաջին ԱԷԿ-ի հանրաքվեինԻջևանում կարի ֆաբրիկայի ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան տեղափոխել են հիվանդանոց Ամերիկայի Ֆլորիդա նահանգում մոլեգնող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել ՌԴ-ն չի միջամտում Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններին․ Դմիտրի Պեսկով Թյուրքական պետությունների առողջապահության նախարարները հավաքվել են Շուշիում Ընտրեք լուսիններից մեկը՝ տեսնելու, թե ինչ են մտածում ձեր մասին ԱՊՀ գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր Մբապեն ճանաչվել է «Ռեալի»՝ սեպտեմբեր ամսվա լավագույն խաղացող Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն անհիմն է որակում կողմնակալության մեղադրանքները 7 վնասակար մթերք երեխայի համար Հրդեհները Բոլիվիայում ոչնչացրել են ավելի քան 10 մլն հեկտար բուսականություն Ղազախստանը ողջունում է խաղաղ գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ քայլերը. Տոկաև Բժիշկը ցերեկային քնկոտության վտանգավոր հետեւանք է անվանել Ալեքսանդր Եսայանի հրավերով Հայաստանում է Ռոդրիգո Մեսին՝ քննարկելու IT և տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները «Ձայներին չէր արձագանքում, անշարժ պառկած էր». ի՞նչ է պատմում դպրոցի տնօրենը 15-ամյա տղայի հանկարծամահ լինելու մասին Ո՞ր հիիվանդությունների դեպքում չի կարելի ուտել ցիտրուսներ Սերխիո Ագուերոն դատի է տվել «Բարսելոնային» Մի շարք հասցեներում երկար ժամանակով ջուր չի լինի Կարևոր․ Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե հրաժարվեք բանջարեղենից և մրգերից Կրեմլում տեղի է ունեցել Փաշինյանի և Պուտինի հանդիպումը․ նոր մանրամասներ Դատարանից պահանջում են Փաշինյանին ճանաչել ստախոս և բարոյազուրկ․ ովքե՞ր և ինչո՞ւ են դատի տվել Փաշինյանին Լավ լուր Wildberries-ից օգտվողների համար. ո՞ր դեպքում առաքումը կլինի անվճար Այս իշխանությունն ամեն ինչին վերաբերվում է հեղափոխական մեթոդներով․ Ավետիք Չալաբյան «Դուք տեր չունեք, պետություն չունեք, ձեր մասին ոչ ոք չի մտածում». Բաքվից վերադարձած նախկին գերին՝ կտտանքների մասին ԵՊՀ-ն կազմաքանդում են․ աղետ են ստեղծելու, մարդկանց գործազուրկ դարձնեն․ Մենուա Սողոմոնյան Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կկատարվի Ջրօրհնեքի կարգ՝ նորօրհնյալ Մյուռոնով «Արթկոսմեդ» վիրաբուժության կենտրոնում մահացել է օրեր առաջ մի քանի պլաստիկ վիրահատության ենթարկված 60-ամյա բուժառուն Եթե առ այսօր չեն «խժռել» Հայաստանը՝ դա ՌԴ և Իրանի ունեցած հարավկովկասյան շահերի պատճառով է. Արտակ Զաքարյան Առաջին անգամ Հայաստանում մեկնարկեց Միջազգային CMC համաժողովը՝ կառավարման խորհրդատուների և գործարար համայնքի համար Ծնողների համար 10 րոպեն մեկ շտապօգնություն է գալիս․ 15-ամյա աշակերտին վաղը կհուղարկավորեն«Զանգեզուրի միջանցքի» թեման հավանաբար շոշափվել է Պուտինի` Ալիևի և Փաշինյանի հետ առանձին բանակցությունների ժամանակ. Պեսկով Մայրաքաղաքում շարունակվում են կենսունակությունը կորցրած ծառերի հեռացման և նորերով փոխարինման աշխատանքներըBrent-ը էժանացել է «Սպասում ենք Ձեզ Բաքվում»․ Պուտինի լեզվի սայթաքումը Ալիևի հետ հանդիպմանը Հայտնի է, թե ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը «Եթե նա չլիներ իմ կյանքում, գուցե ես չաճեի». Հասմիկ Կարապետյանը՝ իր և Հայկոյի բաժանման մասին Հայ դերասանուհի և Հայաստանի վաստակավոր արտիստ. Լալա Մնացականյանի 5 լավագույն մտքերը Հայտնի են SIA Armenia 2024-ի եւ «Մի դրամի ուժի» համատեղ ծրագրի հաղթողների անունները Դասընկերոջը մի քանի անգամ բողոքել է, որ սիրտը ցավում է. նոր մանրամասներ՝ 15-ամյա տղայի հետ կատարվածից ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ռեժիմը «հիբրիդային գործողությունների» համար ԹՈՓ- 5 առասպել արևային էներգիայի և մարտկոցների մասին, որոնց պետք է դադարել հավատալԻնչպես Արևմտյան պատը դարձավ Լացի պատ. «Փաստ»Պետական կառավարման կոլապսը մեկ հրդեհի օրինակով Ադրբեջանը թքած ունի կանոնակարգի վրա Փաշինյանն ու ռուսական հարթակը. ի՞նչ սպասել Մոսկվայից Հերթական հակառուսական քայլը Սկսվել է Տիեզերական ժողովը. «Փաստ»Պուտինի հայտարարությունը՝ Ալիևի հետ հանդիպման ժամանակ