Երևան, 07.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Քարոզչական ընդգծված շեշտադրումներ. կարևորը՝ նշվեն «ռուբլի», «Ռուսաստան», «արցախցի» բառերը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի իրավապահները հերթական աղմկահարույց «բացահայտումն» են արել: Համենայն դեպս, երեկ մի սարսափազդու հաղորդագրություն տարածվեց, թե՝ կանխվել է «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու» հանցագործություն: Ըստ հաղորդագրության, մարդկանց ինչ-որ խումբ է ձևավորվել, որը այլ մարդկանց է հավաքագրել, որոնց տարել են այլ երկիր, որտեղ նրանց հետ զենքով պարապմունքներ են անցկացրել ու այդ ամենը՝ Հայաստանում իշխանությունը զավթելու նպատակով, պարզ ասած՝ զինված հեղաշրջում անելու համար:

Պաշտոնական հաղորդագրության մեջ նաև այլ, բավականին խնդրահարույց ու բազում հարցերի տեղիք տվող ընդհանրական որոշ դետալներ էլ են նշվում: Ասում ենք՝ «ինչ-որ», որովհետև հենց հայտարարության մեջ է նշվում, որ «գործում» ներգրավված մի ամբողջ շարք անձինք, իրենց եզրաբանությամբ՝ «չպարզված» են: Երբ այս «գործը» հասնի դատարան (եթե հասնի դատարան), միգուցե այլ մանրամասնություններ էլ հայտնի դառնան, առհասարակ, եղե՞լ է նման խումբ, չի՞ եղել, իսկապե՞ս նման մտադրություն ունեցել են և այլն, և այլն: Սա թողնենք ժամանակին: Դրա համար նախ քննություն պետք է իրականացվի: Բայց, այ, թե ինչն է միանգամից ուշադրություն գրավում, եթե չասենք՝ աչք ծակում:

Տակավին նոր-նոր մեկնարկած «գործի» քննության մասին հաղորդագրության մեջ հստակ ու հատուկ, եթե չասվի՝ նպատակային ընդգծված են որոշակի հանգամանքներ: Ի մասնավորի, հատուկ շեշտվում է, որ հավաքագրվողներին վճարել են ռուսական ռուբլով, «վարժանքներն» անցկացվել են Ռուսաստանում, իսկ ներգրավված ու չկայացած «իշխանազավթիչների» մեջ արցախցիներ կան, կամ՝ ինչպես հայտարարության մեջ է նշվում, «Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ»:

Կրկնում ենք՝ չգիտենք՝ եղե՞լ է նման խումբ, կապացուցվի՞, որ իրենց վերագրվող մտադրություններ են ունեցել ու գործողություններ արել, ի վերջո, գործի քննությունը դեռ նոր է սկսվել: Բայց արդեն իսկ հատուկ շեշտված են վերը նշված «մանրամասնությունները»: Տարբեր այլ գործերի պարագայում ՔԿ-ն չի շեշտում, չէ՞, որ այսինչ հանցանքի մեջ մեղադրվող այսինչը այս կամ այն բնակավայրի բնակիչ է, եթե կատարված հանցանքը ուղղակի կապ չունի տվ յալ տարածքի հետ: Իսկ այս «գործում», որը դեռ ինչպես հարկն է, չեն էլ քննել, վազելով նշել են՝ «Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ...»: Իրական նպատակը վառեցին հենց քպականներն ու քպամերձ որոշ սատելիտներ՝ երեկ ամբողջ օրը թմբկահարելով, թե՝ տեսեք, ռուսական ռուբլի, Ռուսաստանի Դաշնություն, Ղարաբաղ:

Հա, ի դեպ, ի՞նչ կա այն «ԳՈՐԾԻ» քննությունից, որով պետք է պարզվի, թե Արցախի Հանրապետության բնակիչներն այդ ինչո՞ւ են դարձել «նախկին բնակիչ»...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լոռիում հայտնաբերվել են թմրամիջոցներով զբաղվող ամուսիններ Լավագույն համեմունք․ Ինչու՞ են դիետոլոգները խորհուրդ տալիս սումակ, օգնու՞մ է քաղցկեղի դեմ պայքարում Ջուր չի լինելու․ հասցեներ Հազարավոր անօդաչու թռչող սարքեր երկնքում. չինացիների յուրահատուկ շնորհավորանքը Պուտինին (տեսանյութ) Նախագահը մասնակցել է «Համբուրգի Կայունության համաժողովի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը Հայաստանը մինչև COP29-ը ակնկալում է Ադրբեջանի հետ ստորագրել «խաղաղության համաձայնագիրը»․ նախագահ Իսպանիայում 182 միլիոն եվրոյի խարդախության մեղադրանքով 14 մարդ է ձերբակալվել Աշխարհի ամենագերագնահատված ֆուտբոլիստների տասնյակը ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ը չի միացել երկու հայտարարության. Անի Բադալյան Հայաշատ Հայֆա քաղաքում հրթիռ է ընկել, քիչ առաջ էլի տագնապ էր. ի՞նչ վիճակում են տեղի հայերը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Բերդի բժշկական կենտրոնՀզոր հարվածներ են հասցրել օդանավակայանի տարածքին, ուժգին պայթյուններ որոտացին. ի՞նչ է կատարվում Բեյրութում այս պահին Երևանում է օպերային արվեստի լեգենդ Պլասիդո Դոմինգոն«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը վերադառնում էԱՊՀ ԱԳ նախարարները Եվրասիայում անվտանգության վերաբերյալ հայտարարություն են ընդունել Լիբանանում զոհերի թիվը հասել է 2036-ի, 9662 վիրավոր կա․ պատերազմը Մերձավոր Արևելքում շարունակվում է Ինչ բերեց Փաշինյանը Փարիզից Ողբերգական դեպք․ «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց, բախվել «Ford»-ին․ «Mercedes»-ում հայտնաբերվել է վարորդի մարմինը Զինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Վերին Լարսի անցակետը փակ է. ո՞րն է պատճառը «Դոմուսը» հրդեհի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն է տարածել«Mercedes»-ներով Արտաշատ մեկնած 8 երիտասարդներ ծեծի են ենթարկել 25-ամյա երիտասարդի Չենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական Սուպեր հատապտուղ իմունիտետի համար. որն է դա, ինչու է այն այդպես կոչվում և որտեղից այն ձեռք բերել Շատ ուրախ եմ, որ Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների առումով առաջ է ընթանում.Մեսսիի եղբայրը Հայաստանում է Էներգետիկներ հաճախ է օգտագործել. Նոր Երզնկայի դպրոցում հանկարծամահ եղած աշակերտը «Հայոց պատմություն» առարկայից հանրապետական օլիմպիադայի մասնակից էր…մանրամասներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երկրորդ նիստն է անցկացվել Դրեզդենում ավտոբուսի վթարի հետևանքով 30 մարդ է տուժել Ներքին Շենգավիթ 1-ին փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել Գործարանային կայարանի շարժասանդուղքներն ամբողջությամբ կփոխարինվեն Պարզվել են Սուրենավանում տեղի ունեցած՝ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի հանգամանքներ. մեկ անձ կալանավորվել է Մհեր Ավետիսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ73 տարեկանում կյանքից հեռացել է հոլանդացի լեգենդար կիսապաշտպան Յոհան Նեեսկենսը Էրդողանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվ․ հանդիպման օր է հայտնի Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում է«Ես անգամ 100 դրամ չունեի և մարզումների գնում էի տրանսպորտով». Աննա Մաքսիմ Հայաստանն ուսումնասիրում է կորեական K2 «Սև Հովազ» մարտական տանկերի ձեռքբերման հնարավորությունը «Եվրասիա»-ն այցելություն էր կազմակերպել Վանաձորի Աբելյանի անվան դրամատիկական թատրոնԼավագույն ֆինանսական փորձառությունը Converse Mobile-ումՍուրբ Թերեզա հիվանդանոցը դադարեցրել է աշխատանքը Իսրայելի հարվածների հետևանքովԱդրբեջանի բանակում վերադասավորումներ են սկսվել «Դիջիթեք էքսպո 2024»֊ի շրջանակում Ամերիաբանկը ներկայացնում է MyInvest ներդրումային հարթակը Նավթի գինը իջնում է՝ մեկ բարելը 77,8 դոլար Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստանի միջազգային համաժողովին «Դոմուս»-ի խանութների ցանցերում հակահրդեհային համակարգ առհասարակ չկա՞ «Դոմուսի» հրդեհը մեկուսացվել է, տուժածներ չկան․ Փրկարար ծառայության տնօրեն Մարզահամերգային համալիրում WCIT-ի ժամանակ հոսանքազրկման պատճառ են հանդիսացել «Շինվեկտոր» շինարարական կազմակերպության կողմից կտրված մալուխները«Դոմուս» խանութի հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու նպատակով Ավինյանի հանձնարարությամբ ջրցան մեքենաներ են հատկացվել. Կոստանյան Արցախցիները ՀՀ-ում իրենց պետք է տանտեր զգան․ Մենուա Սողոմոնյան Հայ-ադրբեջանական սահմանին ՆԱՏՕ-ի զորքեր կտեղակայվեն. ՏԱՍՍ