Երևան, 08.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ծննդյան հաջորդ օրը պատերազմ էր․.. դիրքեր գնալուց առաջ Փայլակը հասցրել է հրաժեշտ տալ հարազատներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Լուսանկարում Արցախի Մարտունու շրջանի Սոս գյուղից Փայլակ Հարությունյանն է։ Այսօր նա կդառնար 31 տարեկան։ Սակայն, մեկ տարի առաջ Արցախի դեմ իրականացված ռազմական օպերացիայի ժամանակ, ԱԱԾ երիտասարդ սպան նույնպես զոհվեց հայրենիքի պաշտպանության սահմանին։ 

«Մեկ տարի առաջ այս օրը, երբ Արցախում բլոկադայի ծայրահեղ ծանր իրավիճակում էինք, ընկերների հետ եկավ մեր տուն, նշեց ծննդյան 30-րդ տարեդարձը։ Ոչխար էինք մորթել, տան եղած-չեղածով սեղան բացել։ Ընկերները հիմնականում ծառայողներ էին, զանգ ստացան, որ համար 1 հրաման է իջեցվել ու նրանք գնացին իրենց մշտական տեղակայման վայր»,-MediaHub-ի հետ զրույցում պատմում է Փայլակի եղբայրը՝ Լևոն Հարությունյանը։

ԱԱԾ առաջին վաշտը տեղակայված էր Սոսում։ Լեյտենանտ Հարությունյանն ու ընկերները գիշերել են այնտեղ։ Առավոտյան արդեն պարզ էր, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական էսկալացիայի։ Իրենց ստորաբաժանումն  արդեն գիտեր անելիքը։ Փայլակը դիրքեր բարձրանալիս հասցրել է մտնել տուն ու հրաժեշտ տալ հարազատներին։

«Մայրս միշտ դա է հիշում, որ Փայլակը վերջին պահին եկել ու գրկել է բոլորին, կարծես սիրտը զգում էր, որ վերջին անգամ է տեսնում։ Այդ օրը Մարտունու շրջանի ուղղությամբ թեժ մարտեր են ընթացել։ Սեպտեմբերի 20-ին իրենց ստորաբաժանման ծառայողները պետք է օգնության հասնեին «Լուսնյակ» դիրքի անձնակազմին։ Ճանապարհին, սակայն, ադրբեջանցիները նկատել ու կրակել են իրենց ուղղությամբ և  Փայլակը գլխի շրջանում գնդակային ծանր վիրավորում է ստացել»։

Ընկերները նրան իջեցրել են դիրքային հատվածից ու շտապ օգնության մեքենայով տեղափոխել Ճարտարի հիվանդանոց, այնտեղ առաջին օգնություն ստանալուց հետո այնուհետև տեղափոխել են Մարտունի։

«Նույն օրը Մարտունի-Ստեփանակերտ ճանապարհը փակվեց ու Փայլակի տեղափոխումը Ստեփանակերտ դարձավ անհնարին։ Սեպտեմբերի 20-ին Փայլակը մահացավ Մարտունու հիվանդանոցում։ Նույն օրը ձեռք բերվեց կրակի դադարի մասին պայմանավորվածություն։ Եղբորս դին տեղափոխեցինք մեր գյուղ, այնտեղ արդեն պատրաստ էր գերեզմանափոսը։ Սակայն, մերոնց խնդրեցի, որ գյուղում չհուղարկավորեն, քանի որ Արցախը հայաթափելու խոսակցություններ էին գնում»,-պատմում է եղբայրը։
Լևոն Հարությունյանը դժվարին բանակցություններով Փայլակի մարմինը տեղափոխում է Ստեփանակերտ։ Եղբայրական հուշահամալիրում իրար հետևից թաղումներ էին կատարվում։ Դիահերձարաններում տեղ չկար, հոսանք չլինելու պատճառով սառցարանները չէին աշխատում։ Փայլակը ևս հուղարկավորվում է Ստեփանակերտի հուշահամալիրում։

«Սեպտեմբերի 27-ին, երբ գաղթելու, Արցախը լքելու հերթը հասավ մեզ, ես որոշեցի չգնալ։ Դա ինձ համար վճռական որոշում էր, որ առանց Փայլակի ես ոչ մի տեղ չեմ գնա։ Մորս առաջ ու մեր բոլորի առաջ մեծ գործ ունեի անելու․ դա եղբորս դիակի տեղափոխումն էր»։

Չնայած Ստեփանակերտում Լևոնին վստահեցրել են, որ բոլոր թարմ գերեզմանները կտեղափոխեն Հայաստան, սակայն, վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգությունն իսկական քաոս էր ստեղծել։ 

«Պատերազմի և վառելիքի պահեստի դեպքի զոհերի հետ Հայաստան տեղափոխեցի նաև եղբորս մարմինը։ Այդ օրը մի քանի հոգով 5 արտաշիրում կազմակերպեցինք, որից մեկը՝ երեխա էր, նրանց Կարմիր խաչի մեքենայով տեղափոխեցինք Հայաստան»։

Փայլակ Հարությունյանի մարմինն ամփոփվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ 

Այսօր Փայլակի ծննդյան օրն է։ Եղբայրն ասում է՝ նպատակներ շատ ուներ, պատրաստվում էր նշանադրվել, ապա ընտանիք կազմել։ Նրա երազանքները մնացին հայրենի Սոսում, որտեղ անցել են կյանքի լավագույն տարիները...

Հունան Թադևոսյան

 

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Արման Թաթոյանն ու Գեղամ Ստեփանյանը Արցախի թեմի առաջնորդի հետ քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցերը շարունակվում են. մարզերում սպասարկումն առավել հասանելի է ԱՄՆ ավելի քան 10 նահանգ դատի է տվել չինական TikTok-ին՝ երիտասարդների հոգեկան առողջությանը վնասելու մեղադրանքով Դասագրքերը չեն համապատասխանում չափորոշիչներին ՊԵԿ-ը բացահայտել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպքեր Պատերազմում որդուն կորցրած տիկին Լալայի մոտ հղիության ընթացքում սուր լիմֆոբլաստային լեյկոզ է հայտնաբերվել Փորձագետ Գևորգ Մելիքյանը Ղազախստանում մասնակցել է առաջին ԱԷԿ-ի հանրաքվեինԻջևանում կարի ֆաբրիկայի ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան տեղափոխել են հիվանդանոց Ամերիկայի Ֆլորիդա նահանգում մոլեգնող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել ՌԴ-ն չի միջամտում Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններին․ Դմիտրի Պեսկով Թյուրքական պետությունների առողջապահության նախարարները հավաքվել են Շուշիում Ընտրեք լուսիններից մեկը՝ տեսնելու, թե ինչ են մտածում ձեր մասին ԱՊՀ գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր Մբապեն ճանաչվել է «Ռեալի»՝ սեպտեմբեր ամսվա լավագույն խաղացող Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն անհիմն է որակում կողմնակալության մեղադրանքները 7 վնասակար մթերք երեխայի համար Հրդեհները Բոլիվիայում ոչնչացրել են ավելի քան 10 մլն հեկտար բուսականություն Ղազախստանը ողջունում է խաղաղ գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ քայլերը. Տոկաև Բժիշկը ցերեկային քնկոտության վտանգավոր հետեւանք է անվանել Ալեքսանդր Եսայանի հրավերով Հայաստանում է Ռոդրիգո Մեսին՝ քննարկելու IT և տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները «Ձայներին չէր արձագանքում, անշարժ պառկած էր». ի՞նչ է պատմում դպրոցի տնօրենը 15-ամյա տղայի հանկարծամահ լինելու մասին Ո՞ր հիիվանդությունների դեպքում չի կարելի ուտել ցիտրուսներ Սերխիո Ագուերոն դատի է տվել «Բարսելոնային» Մի շարք հասցեներում երկար ժամանակով ջուր չի լինի Կարևոր․ Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե հրաժարվեք բանջարեղենից և մրգերից Կրեմլում տեղի է ունեցել Փաշինյանի և Պուտինի հանդիպումը․ նոր մանրամասներ Դատարանից պահանջում են Փաշինյանին ճանաչել ստախոս և բարոյազուրկ․ ովքե՞ր և ինչո՞ւ են դատի տվել Փաշինյանին Լավ լուր Wildberries-ից օգտվողների համար. ո՞ր դեպքում առաքումը կլինի անվճար Այս իշխանությունն ամեն ինչին վերաբերվում է հեղափոխական մեթոդներով․ Ավետիք Չալաբյան «Դուք տեր չունեք, պետություն չունեք, ձեր մասին ոչ ոք չի մտածում». Բաքվից վերադարձած նախկին գերին՝ կտտանքների մասին ԵՊՀ-ն կազմաքանդում են․ աղետ են ստեղծելու, մարդկանց գործազուրկ դարձնեն․ Մենուա Սողոմոնյան Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կկատարվի Ջրօրհնեքի կարգ՝ նորօրհնյալ Մյուռոնով «Արթկոսմեդ» վիրաբուժության կենտրոնում մահացել է օրեր առաջ մի քանի պլաստիկ վիրահատության ենթարկված 60-ամյա բուժառուն Եթե առ այսօր չեն «խժռել» Հայաստանը՝ դա ՌԴ և Իրանի ունեցած հարավկովկասյան շահերի պատճառով է. Արտակ Զաքարյան Առաջին անգամ Հայաստանում մեկնարկեց Միջազգային CMC համաժողովը՝ կառավարման խորհրդատուների և գործարար համայնքի համար Ծնողների համար 10 րոպեն մեկ շտապօգնություն է գալիս․ 15-ամյա աշակերտին վաղը կհուղարկավորեն«Զանգեզուրի միջանցքի» թեման հավանաբար շոշափվել է Պուտինի` Ալիևի և Փաշինյանի հետ առանձին բանակցությունների ժամանակ. Պեսկով Մայրաքաղաքում շարունակվում են կենսունակությունը կորցրած ծառերի հեռացման և նորերով փոխարինման աշխատանքներըBrent-ը էժանացել է «Սպասում ենք Ձեզ Բաքվում»․ Պուտինի լեզվի սայթաքումը Ալիևի հետ հանդիպմանը Հայտնի է, թե ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը «Եթե նա չլիներ իմ կյանքում, գուցե ես չաճեի». Հասմիկ Կարապետյանը՝ իր և Հայկոյի բաժանման մասին Հայ դերասանուհի և Հայաստանի վաստակավոր արտիստ. Լալա Մնացականյանի 5 լավագույն մտքերը Հայտնի են SIA Armenia 2024-ի եւ «Մի դրամի ուժի» համատեղ ծրագրի հաղթողների անունները Դասընկերոջը մի քանի անգամ բողոքել է, որ սիրտը ցավում է. նոր մանրամասներ՝ 15-ամյա տղայի հետ կատարվածից ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ռեժիմը «հիբրիդային գործողությունների» համար ԹՈՓ- 5 առասպել արևային էներգիայի և մարտկոցների մասին, որոնց պետք է դադարել հավատալԻնչպես Արևմտյան պատը դարձավ Լացի պատ. «Փաստ»Պետական կառավարման կոլապսը մեկ հրդեհի օրինակով