Երևան, 10.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Խաղաղություն ամեն գնով. Փաշինյանը ելույթներ է ունենում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հանդիպումներ է ունենում, այցելում Թուրքիայի նախագահին, այլև արդեն մի քանի ելույթ է ունեցել։ Ու բոլոր ելույթներում էլ նա խոսում է բացառապես խաղաղության հասնելու իր ծրագրի մասին։ Որևէ բառ Ադրբեջանի կատարած վայրագությունների, Արցախի հայաթափման, բռնի տեղահանվածների իրավունքների, ցեղասպանության դատապարտման մասին չկա։

Ադրբեջանի ներկայացուցիչը՝ ԱԳ նախարար Բայրամովը, ընդհակառակը, իր բոլոր ելույթներում ու հանդիպումներում մեղադրանքներ է հասցեագրում Հայաստանին, կրկին պնդում ՀՀ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտությունը։

Փաշինյանը երեկ մասնակցել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կազմակերպված «Առաջնորդություն հանուն խաղաղության. ՄԱԿ-ի կանոնադրության շուրջ համախմբված, անվտանգ ապագայի որոնումներով» խորագրով քննարկմանը, հայտարարել, թե ինքն ու իր գլխավորած կառավարությունը հանձնառու են տարածաշրջանում հակամարտության էջը փակելուն և ներկա դինամիկան փոխակերպելու համագործակցության՝ հանուն բարգավաճման, կայունության և խաղաղության։ Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ: «Հայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը, այդպիսով ստեղծելով խթանող միջավայր խաղաղ գործընթացն առաջ մղելու համար»,- ասել է նա:

Իր հեղինակած և անորոշ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն էլ, ըստ Փաշինյանի, նպատակ ունի բացել տարածաշրջանի տնտեսական ներուժը և ամրապնդել տնտեսական և մշակութային կապերը՝ դրանով իսկ նպաստելով քաղաքական երկխոսությանը և համապարփակ խաղաղության ձեռքբերմանը՝ ի շահ բոլոր ժողովուրդների։ «Մենք պատրաստ ենք օգտագործել դրական տեմպը և շարունակել սահմանների սահմանազատման գործընթացը՝ մեր սահմանազատման հանձնաժողովների միջև կանոնակարգի հիման վրա` հիմք ընդունելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը»,- նշել է նա:

Գերտերությունների ղեկավարներն էլ կշոյեն նրա գլուխը, խոստումներ կտան, իրենց շահերն առաջ կմղեն, քանի դեռ ՀՀ իշխանության ղեկին անարժանապատիվ մարդիկ են գտնվում։ 

Արուս Գասպարյան

Սոնա Ղազարյանի և Աննա Գրիգորյանի բանավեճը՝ կանայք քաղաքականությունում թեմայովԱրամ Ա. Կաթողիկոսը այցելել է Ուայթնսվիլի Սուրբ Աստվածածին եկեղեցի Ավտովթար՝ Սևան-Գավառ ավտոճանապարհին. կա տուժած Արտակարգ դեպք․ հարազատ եղբայրները ծեծի են ենթարկվել և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց Ստուգեք ձեր ինտելեկտը. լուծեք այս մաթեմատիկական օրինակը 10 վայրկյանում Քաղաքական հետապնդում ՀԾԿՀ նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել Վանաձորում վարորդն ու կինը մեքենայում կանեփ, շոկո և կրիստալ էին պահում Վեդիի ավագ դպրոցում ստացված հրդեհի ահազանգը կեղծ էր. հայտնաբերվել է կեղծ ահազանգ տված 10-ամյա տղան Պուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շուրջ 20 երկկողմ հանդիպում կանցկացնի Բժշկական կենտրոնից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձի մոտից հայտանբերվել է թմրամիջոց. ՔԿԾ Հայտնի է Դավիթ Ռաֆայելյանի մահվան պատճառը Դեղորայքի գներն ու որակը կարող է փոխվել. «Հայաստանը ես եմ»-ի առաջարկ-պահանջը՝ պետական մարմիններինԱռաջին ձյունը կաթվածահար է արել երթևեկությունը ՌԴ որոշ մարզերում Ովքեր մնացել էին քաղաքում՝ սպանվեցին ու խոշտանգվեցին ադրբեջանցիների կողմից․ 4 տարի առաջ այս օրն ընկավ Հադրութը Մի խումբ ծնողներ գնացել են ԱԱԾ՝ իրենց բողոքը հայտնելու ԱԱԾ-ի նման պահվածքի դեմ. մանրամասներ դպրոցում տեղի ունեցածից Սալորի օգտակար հինգ հատկությունները․ ու՞մ է հակացուցված Վարորդը 20 հազար դրամ կաշառք է առաջարկել պարեկներին․ մանրամասներ Կարևոր. Արշակ Կարապետյանը համախմբման կոչ է անում Կոմիտասի պողոտայից եկող ուղղությամբ սեկցիա կապամոնտաժվի․ մանրամասներ Երևանի Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Կոտայքում թմրանյութ և վարորդական իրավունքի կեղծ վկայականներ են հայտնաբերվել. ՆԳՆ (տեսանյութ) «Դիսնեյլենդ»-ը հեղեղվել է «Միլթոն» հզոր փոթորկի հետևանքով Ինչ են պատմում գործընկերները ձերբակալված ուսուցչի ձերբակալման մասին (տեսանյութ) Երևան-Սևան ճանապարհին մաhացու վթար էր եղել․ նոր մանրամասներ են հայտնի դարձել (լուսանկարներ) Զանգեզուրի միջանցքի շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա․ թուրք նախարար Միշտ հույս ունեի, որ այս օրը երբեք չի գա․ Ֆեդերերը՝ Նադալին Իսրայելը մտադիր չէ ռազմական գործողություններ ձեռնարկել Թուրքիայի դեմ. Հերցոգը՝ Էրդողանին ԿԳՄՍ նախարարությունը «մտահոգվել է» դպրոցում ԱԱԾ-ի գործողությունից Ջենիֆեր Լոպեսն առաջին անգամ խոսել է իր եւ Բեն Աֆլեքի ամուսնալուծության մասին Արտյոմ Քալայջյանը պատմել է իր հոնորարների մասին Հայտնի է` ով է բերման ենթարկված ուսուցիչըՀայտնի է գրականության ոլորտում 2024 թվականի Նոբելյան մրցանակակիրը Համացանցում են հայտնվել թիվ 20 դպրոցի աշխատակցին ձերբակալելու կադրերը (տեսանյութ) Ինչ է կատարել Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ֆիզիկայի ուսուցիչըՓաշինյանը գլխիվայր շուռ է տալիս մեր բարոյական արժեհամակարգը․ Մենուա ՍողոմոնյանՈ՞վ է հաջորդը պաշտոնանկությունների շքերթում Ի՞նչ են քննարկել Մոսկվայում Ադրբեջանի «փաստաբան» Զախարովան նեղվել է ՀՀ ԱԳՆ քայլից «Քաղպայմանագիրը» մնացել է առանց նախարարի թեկնածուի Տատը հայտնել է, որ 21-ամյա թոռը տուն չի վերադարձել․ նրա մարմինը հրկիզված են գտելԴպրոցի աշխատակիցը ձերբակալվել է անչափահասի նկատմամբ անառակաբարո արարք կատարելու մեղադրանքով Team-ի ինովացիոն լուծումները Դիջիթեքում. տեսանյութԹուրքերը Հայաստանը չեն կառավարելու, մե՛նք դա թույլ չենք տա. Նաիրի Սարգսյան Ամիօ բանկի UBPay արագ դրամական փոխանցումներ ՌԴ-ից և դեպի ՌԴ, ինչպես նաև ՀՀ տարածքում Երևանի քաղաքապետարանի 2024 թվականի ծրագրի շրջանակում հիմնանորոգվում և վերակառուցվում են մայրաքաղաքի կրթական հաստատություններըՆյու Յորքում կհանդիպեն «միջուկային հնգյակի» երկրները. ՌԴ ԱԳՆ Ի՞նչ լողաձևեր կան, ու զարգացման ի՞նչ ճանապարհ են անցել դրանք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Անտանտը և ԱՄՆ-ը հայտարարել են ԽՍՀՄ-ի նկատմամբ տնտեսական շրջափակում սկսելու մասին. «Փաստ»Fastex-ը` WCIT 2024-ին․ ինչպես են Բիթքոյնը, DeFi հավելվածները և NFT-ն ձևավորում ֆինանսների ապագան