Երևան, 05.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ներքին վերաօծման ժամանակը․ Վահե Հովհաննիսյան

ԲԼՈԳ

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․

Առաջիկա երկու օրերին հայ ժողովրդի, Հայաստանի, մեր հայրենիքի և հայկական աշխարհի համար տեղի են ունենալու կարևորագույն իրադարձություններ՝ Մայր տաճարի վերաօծումը և Մյուռոնօրհնեքը։
 
«Այս սրբազան մյուռոնով միացե´ք, եղբայրացե´ք, եղե´ք մեկ կամք, եղե´ք մեկ ուրախություն, եղե´ք մեկ ցավ», 1991թ. Մյուռոնօրհնեքի արարողությանն ասում էր Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը։ «Եղեք մեկ ցավ», ասում էր Վազգեն Առաջինը՝ ասես կանխազգալով, որ նույն, սեփական միասնական ցավը զգալու կարողությունն ամենևին հարատև չէ, ու կարող է ցնդել մի պատասխանատու ու կարևոր պահի։
Այսօր Մյուռոնօրհնեքի և Մայր տաճարի վերաօծման իրադարձություններն իրենց մեջ շատ ավելի մեծ խորհուրդ են կրում, քան՝ սրան-նրան հրավիրել-չհրավիրելու երկընտրանքը։ Սա հերթական եկեղեցական միջոցառումը չէ։
 
Մայր Տաճարի վերաօծման հետ շատերը կապում են մի միստիկ խորհուրդ, մի թաքուն իղձ, որ այն մեզ կարող է մոտեցնել մեր նոր, սպասված ու վերջին տարիներին մեզ լքած ուրախությունը։ Սակայն արդյոք որևէ մեծ արարողություն, որքան էլ սպասված և խորհրդանշական լինի, կարո՞ղ է մեր երկրին և մեր ժողովրդին հաջողություն և լույս բերել, եթե մեզնից յուրաքանչյուրն իր ներսում չպատրաստվի և չձգտի դրան։
 
Այս կարևորագույն իրադարձությունների նախօրեին պետք է խիզախություն ունենանք հասկանալու մեր բոլորիս անմիջական մասնակցությունը վերջին տարիներին մեզ հետ կատարվածին։ Մեր աղետների համահեղինակը մենք ենք՝ հայը։ Մենք ենք աղետը բերել մեր տուն, մենք ենք համակերպվել, մենք ենք հանձնվել, մենք ենք ընտրել նվաստացման ճանապարհը, մենք ենք հանուն շահի խոնարհվում աղետաբերների առաջ, մեծարում՝ հանուն պաշտոնի ու փողի, կամ անգամ պարզապես իներցիայով, քանի որ սովոր ենք խոնարհվել իշխանությանը՝ անկախ այդ իշխանության որակից։           
 
Ապրել այսքան անարժանապատիվ ու նյութապաշտ կերպով, կառչած մնալ բոլոր ժամանակներում կուտակած գույքերից կամ պաշտոններից, դրանց համընթաց կուտակված վախերից ու զուգահեռ սպասել Մյուռոնօրհնության կամ Տաճարի վերաօծման հրաշքին. սա, մի բառով, հայկական սյուրռեալիզմ է։
 
Այսօր եկել է քաղաքացու վիրավորվելու ժամանակը։ Եկել է ներքին հաշտության և իրար լսելու ժամանակը։ Եկել է ամոթի ժամանակը՝ սեփական պահվածքից, վիճակից ամաչելու ժամանակը։  
 
Մայր Տաճարի վերաօծմանն ու Մյուռոնօրհնեքին սպասելուն զուգահեռ՝ պիտի մեր ներսում հասկանանք, որ մենք ենք ուրացել Ամարասն ու Գանձասարը, մենակ թողել շրջափակման մեջ գտնվող Արցախը, իսկ նրա անկումից հետո շարունակել անհոգ ապրել։ Մեր միջից է ձևավորվել աղետաստեղծ իշխանություններին «մեծարգո» ասող խավը, որը վաղը նույն հնազանդությամբ «մեծարգո» կասի Էրդողանին կամ Ալիևին, կամ՝ հաջորդ իշխանությանը, ով էլ որ այն ձևավորի։
 
Մենք ենք մոռացել Բաքվի բանտերում պահվող մեր եղբայրներին ու հանդուրժում ենք, որ Երևանի կենտրոնում զազրախոսեն նրանց մասին։ Մենք ենք, որ չենք ուզում «տեսնել» Հայաստանով մեկ տարածված եռագույնով շիրիմները, ու չենք խիզախում ընդունել, որ այդ ամենից կարելի էր խուսափել, եթե ժամանակին չթաքնվեինք անկյուններում ու չխոնարհվեինք մեզ աղետի տանող իշխանությանը։
 
Մենք ենք, որ չենք ըմբոստացել, երբ իմացել ենք, որ 4 տարի առաջ ճիշտ այս օրը սկսված պատերազմը կարելի էր շատ ավելի վաղ դադարեցնել՝ խուսափելով ահռելի մարդկային ու տարածքային կորուստներից, ու դա չենք արել։
 
Ապրել ստի մեջ, չխիզախել անել սեփական որևէ քայլ՝ իրավիճակը փոխելու համար, միաժամանակ ոգևորությամբ սպասել Մայր Տաճարի վերաբացմանը՝ մի արտառոց հրաշքի ակնկալիքով. սա անազնիվ է հենց Մայր Տաճարի և հենց սուրբ մյուռոնի հանդեպ, որի հրաշագործության հիմքում ներքին մաքրագործումն է ու ներքին ստից ազատումը։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

 

Շնորհակալություն ձեր անձնվեր աշխատանքի, հայրենասիրության համար. Նաիրի Սարգսյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ ուսուցչի օրվա առթիվ Կհայտարարվեն վարժական հավաքներ «Հայաստան- Արցախ» երիտասարդական միության խաղային լիգայի շրջանակներում կազմակերպվում է ֆուտբոլի առաջնությունՍա կրավորական եւ հանձնողական իշխանություն է. Ավետիք Չալաբյան Նրա մասին, թե ով է Ռուբեն Վարդանյանի Բաքվի բանտում գտնվելու հիմնական շահառունՄհեր Ավետիսյանի շնորհավորական ուղերձը՝ ուսուցչի օրվա առթիվ Սպանության փորձ՝ ավտոմեքենայի կայանման համար Թուրքիայի խորհրդարանը փակ նիստ կանցկացնի Իսրայելի հարցով Հայաստան-Իրան սահմանի մոտակայքում, շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն Եթե փողոցում չստացվի, 2026-ի ընտրություններին որևէ մարդ տեղամաս չի գնա. Սուրենյանց Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները․ ինչ են քննարկել և արել Ուսուցիչ լինելը պատասխանատու առաքելություն է, որից կախված է, թե ինչպիսին կլինի երկրի հասարակությունը մի քանի տարի անց. ԱԺ նախագահ Երևանում 26-ամյա իրանուհի էր ինքնաuպան եղել, մեղադրանք է ներկայացվել հոր ընկերոջը Նոր չվերթ՝ դեկտեմբերի 1-ից Այս հասցեներում ջուր չի լինելու «Եթե երգերս իմ մասին լինեին, ուրեմն ես ամիսը մեկ պետք է բաժանվեի». Սիրուշո Արտակարգ դեպք՝ Սևանում․ «Դոսաֆ»-ի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Գազ չի լինի Եթե Իսրայելը «սխալ գործի», կհարվածենք էներգետիկ ոլորտին. Իրանը սպառնում է Նորից անկում տարադրամի շուկայում․ մանրամասներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Պատմության մեջ ամենամեծ էներգետիկ նախագիծը. 52 միլիարդ արևային մարտկոցներ կարող են տեղադրվել ամբողջ աշխարհումՀանքարդյունաբերության ոլորտը պետք է զերծ պահել մանիպուլյացիաներից, դեմոնիզացումից. Արմեն Ստեփանյան «Հայաստանը ես եմ»-ը 4-րդ առաջարկ-պահանջն է ներկայացրել կառավարությանը, պետական կառույցներին Գագիկ Սուրենյանը ևս մեկ լավ լուր է հայտնում. եղանակը՝ Հայաստանում ՍԴ դատավորները պատվեր են կատարել. Արամ Պետրոսյան Թուրքիայում 3 հայի են որոնում. ու՞մ մասին է խոսքը և ո՞րն է պատճառըԱդրբեջանի նախագահը Հայաստանին նոր պատերազմով է սպառնում ԱՄՆ-ը ձգտում է Լիբանանի նոր նախագահի ընտրությանը՝ Իսրայելի հետ հակամարտության հետնապատկերում Խոշոր հրդեհ Նուբարաշենի փողոցում. դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ Սուրեն Պապիկյանը բարձր դասարանցիների հետ հանդիպմանը կարևորել է հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը «Kia»-ի ոչ սթափ վարորդը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի․ կա 1 զոհ, 3 վիրավոր Ի՞նչ կմնար մարդկությունից, տե՜ր աստված, թե չունենար ուսուցիչներ․․․Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ ուսուցիչներ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Ջուր չի լինելու Այս անգամ էլ տղամադրկանց. Աննա Հակոբյանը հրավիրում է ընթրիքի Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված ընթրիքին Սյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) Ի՞նչ իրավիճակ է Հայաստանում Կապիկի ծաղիկ հիվանդության համատեքստում «Գազպրոմ Արմենիան» պլանային անջատումների մասին է հայտնում Մեկնարկեց տեխնոլոգիական և նորարությունների ամենամեծ միջոցառումը՝ Digitec 2024-ըԱվտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Lexus»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ Տարոնիկ գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր Մեկ ամսում լրագրողների դեմ հարուցվել է 28 քրեական գործ Իսրայելը մարտահրավեր է նետում Թուրքիային․ Էրդողան Ավարտվեց Ֆրանսիայի 30-ամյա գանձերի որոնումը