Երևան, 10.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Այն, ինչ «Հայաքվեին» չէր կարելի, «Եվրաքվեին» կարելի՞ է. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի քանի արևմտամետ ուժեր շարունակում են ստորագրահավաք իրականացնել՝ «Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի» մասին օրինագիծը խորհրդարան հասցնելու համար: Այս օրերին կազմակերպիչները մայրաքաղաքում ու մարզերում փորձում են ստանալ անհրաժեշտ 50 հազար ստորագրությունները: Մեր ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ ստորագրահավաքը կազմակերպվելու է նաև շաբաթ և կիրակի, այսինքն՝ հանգստյան օրերին, երբ ՏԻՄ-երը չեն աշխատում: Կազմակերպիչները նշել էին, որ դիմելու են Երևանի քաղաքապետարան և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարություն, որ թույլ տան շաբաթ և կիրակի օրերին էլ կազմակերպել: Եվ ահա, նախաձեռնողները հայտարարել են, որ արդեն այս շաբաթ և կիրակի հնարավոր կլինի ստորագրել: Այսինքն, փաստացի ստացել են համաձայնություն:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այն ժամանակ, երբ «Հայաքվեն» էր ստորագրահավաք իրականացնում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու նպատակով օրենսդրական նախաձեռնությամբ խորհրդարան մտնելու համար, կազմակերպիչներին թույլ չեն տվել հանգստյան օրերին ստորագրահավաք իրականացնել: Դիմեցինք «Հայաքվե» նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանին՝ պարզելու՝ իսկապե՞ս իրենք հնարավորություն չունեին շաբաթ և կիրակի օրերին իրականացնել ստորագրահավաք, և եթե այո, ապա ի՞նչ պատճառաբանություն է իրենց ներկայացվել:

«Այո, մեզ պատճառաբանել էին, որ օրենքի պահանջով ստորագրահավաքը պետք է կատարվի տեղական ինքնակառավարման մարմիններում, նրանց աշխատանքային օրերին և ժամերին՝ ժամը իննից վեցը: Այն ժամանակ, երբ մենք էինք իրականացնում ստորագրահավաքը, ակնդետ հետևում էին, որ շուտ չգանք կամ ուշ չվերջացնենք: Ընդմիջման ժամերին երբեմն թույլ չէին տալիս, որ մարդիկ շենք մուտք գործեին: Նման խոչընդոտների առաջ էինք կանգնում: Հղում էին անում «Հանրաքվեի մասին» օրենքին, որտեղ նշվում է, որ ստորագրահավաքը պետք է կազմակերպվի տեղական ինքնակառավարման մարմիններում՝ համայնքապետարաններում, և համապատասխան իրավական ակտին, որը սահմանում է աշխատանքային օրվա, ժամի և այլնի հետ կապված կարգավորումները»,-ասաց Մենուա Սողոմոնյանը:

Սակայն փաստացի «Եվրաքվեի» ստորագրահավաքի կազմակերպիչներին թույլ են տվել: «Եթե իրենք ասում են, որ համայնքապետարաններն իրենց ընդառաջել են, ուրեմն գործ ունենք երկակի մոտեցման հետ. փաստորեն, կիրառվում են երկակի ստանդարտներ: «Հայաքվեի» պարագայում շատ խիստ հետևել են օրենքի տառին»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Սողոմոնյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շուրջ 20 երկկողմ հանդիպում կանցկացնի Բժշկական կենտրոնից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձի մոտից հայտանբերվել է թմրամիջոց. ՔԿԾ Հայտնի է Դավիթ Ռաֆայելյանի մահվան պատճառը Դեղորայքի գներն ու որակը կարող է փոխվել. «Հայաստանը ես եմ»-ի առաջարկ-պահանջը՝ պետական մարմիններինԱռաջին ձյունը կաթվածահար է արել երթևեկությունը ՌԴ որոշ մարզերում Մի խումբ ծնողներ գնացել են ԱԱԾ՝ իրենց բողոքը հայտնելու ԱԱԾ-ի նման պահվածքի դեմ. մանրամասներ դպրոցում տեղի ունեցածից Սալորի օգտակար հինգ հատկությունները․ ու՞մ է հակացուցված Վարորդը 20 հազար դրամ կաշառք է առաջարկել պարեկներին․ մանրամասներ Կարևոր. Արշակ Կարապետյանը համախմբման կոչ է անում Կոմիտասի պողոտայից եկող ուղղությամբ սեկցիա կապամոնտաժվի․ մանրամասներ Երևանի Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Կոտայքում թմրանյութ և վարորդական իրավունքի կեղծ վկայականներ են հայտնաբերվել. ՆԳՆ (տեսանյութ) «Դիսնեյլենդ»-ը հեղեղվել է «Միլթոն» հզոր փոթորկի հետևանքով Ինչ են պատմում գործընկերները ձերբակալված ուսուցչի ձերբակալման մասին (տեսանյութ) Երևան-Սևան ճանապարհին մաhացու վթար էր եղել․ նոր մանրամասներ են հայտնի դարձել (լուսանկարներ) Զանգեզուրի միջանցքի շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա․ թուրք նախարար Միշտ հույս ունեի, որ այս օրը երբեք չի գա․ Ֆեդերերը՝ Նադալին Իսրայելը մտադիր չէ ռազմական գործողություններ ձեռնարկել Թուրքիայի դեմ. Հերցոգը՝ Էրդողանին ԿԳՄՍ նախարարությունը «մտահոգվել է» դպրոցում ԱԱԾ-ի գործողությունից Ջենիֆեր Լոպեսն առաջին անգամ խոսել է իր եւ Բեն Աֆլեքի ամուսնալուծության մասին Արտյոմ Քալայջյանը պատմել է իր հոնորարների մասին Հայտնի է` ով է բերման ենթարկված ուսուցիչըՀայտնի է գրականության ոլորտում 2024 թվականի Նոբելյան մրցանակակիրը Համացանցում են հայտնվել թիվ 20 դպրոցի աշխատակցին ձերբակալելու կադրերը (տեսանյութ) Ինչ է կատարել Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ֆիզիկայի ուսուցիչըՓաշինյանը գլխիվայր շուռ է տալիս մեր բարոյական արժեհամակարգը․ Մենուա ՍողոմոնյանՈ՞վ է հաջորդը պաշտոնանկությունների շքերթում Ի՞նչ են քննարկել Մոսկվայում Ադրբեջանի «փաստաբան» Զախարովան նեղվել է ՀՀ ԱԳՆ քայլից «Քաղպայմանագիրը» մնացել է առանց նախարարի թեկնածուի Տատը հայտնել է, որ 21-ամյա թոռը տուն չի վերադարձել․ նրա մարմինը հրկիզված են գտելԴպրոցի աշխատակիցը ձերբակալվել է անչափահասի նկատմամբ անառակաբարո արարք կատարելու մեղադրանքով Team-ի ինովացիոն լուծումները Դիջիթեքում. տեսանյութԹուրքերը Հայաստանը չեն կառավարելու, մե՛նք դա թույլ չենք տա. Նաիրի Սարգսյան Ամիօ բանկի UBPay արագ դրամական փոխանցումներ ՌԴ-ից և դեպի ՌԴ, ինչպես նաև ՀՀ տարածքում Երևանի քաղաքապետարանի 2024 թվականի ծրագրի շրջանակում հիմնանորոգվում և վերակառուցվում են մայրաքաղաքի կրթական հաստատություններըՆյու Յորքում կհանդիպեն «միջուկային հնգյակի» երկրները. ՌԴ ԱԳՆ Ի՞նչ լողաձևեր կան, ու զարգացման ի՞նչ ճանապարհ են անցել դրանք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Անտանտը և ԱՄՆ-ը հայտարարել են ԽՍՀՄ-ի նկատմամբ տնտեսական շրջափակում սկսելու մասին. «Փաստ»Fastex-ը` WCIT 2024-ին․ ինչպես են Բիթքոյնը, DeFi հավելվածները և NFT-ն ձևավորում ֆինանսների ապագանՀայաստանի իշխանություններին միայն պետք է ստանալ արևմտյան տերերի հավանությունը. «Փաստ»Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի, թեև պատերազմ չենք ցանկանում. Արաղչի Ռուսաստանում երկրաշարժ է գրանցվել Հայտնի է Դավիթ Ռաֆայելյանի մահվան պատճառը Ինչի՞ կհանգեցնի Փաշինյանին տապալելու նոր փորձը. «Փաստ»«Պատերազմը վերջանալուց հետո Իվանս ուզում էր նշանվել». Իվան Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին Քարվաճառում. «Փաստ»Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Ծանր գիշեր է եղել. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել «Հա-հա-հա, դա ես եմ»․ ՌԴ-ում 13-ամյա աղջիկը կասկածվում է իր երկու մանկահասակ քույրերի սպանության մեջ Գյուղական համայնքների անտեսված հեռանկարը. «Փաստ»