Երևան, 07.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մայր տաճարի վերաօծումն ավելին է, քան սոսկ խորհրդանշական իրադարձությունը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շաբաթը և կիրակին՝ սեպտեմբերի 28-ը և 29ը, հիրավի, կարևորագույն նշանակություն ու բազմաշերտ բովանդակություն են ստացել համայն հայության համար: Այս օրերին թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում միլիոնավոր հայերի ուշադրությունը սևեռված է լինելու մեր հոգևոր կենտրոնին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Նախ՝ այսօր՝ սեպտեմբերի 28-ին նախատեսված է 1 տարի առաջ հետաձգված սուրբ մյուռոնի օրհնությունը՝ Մյուռոնօրհնեքը: Անցյալ տարի նախատեսված Մյուռոնօրհնեքը հետաձգվեց, հիշեցնենք, փաշինյանական իշխանության վարած «քաղաքականության» հետևանքով Արցախին վրա հասած պատուհասի՝ հայաթափման պատճառով: Այդ ողբերգությունից մեկ տարի անց Մայր Աթոռը, բարձր հոգևոր դասը որոշեց, այնուամենայնիվ, իրականացնել հետաձգված կարևոր արարողությունը:

Ապա, ինչպես հայտնի է, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին նախատեսված է Հայ առաքելական եկեղեցու գլխավոր սրբավայրի՝ Մայր տաճարի վերաօծումն ու վերաբացումը: Այս իրադարձությունների կրոնական, հոգևոր, հոգևոր-բարոյական, ազգային նշանակություններն ու խոր բովանդակությունը դժվար է գերագնահատել: Ու, կրկնենք, իրադարձությունները, հատկապես՝ Մայր տաճարի վերաօծումն ու վերաբացումը, սպասված ու կարևոր են աշխարհով մեկ սփռված միլիոնավոր հայերի համար, որոնք այս շրջանում հասկանալի տագնապով են հետևում ու խորին անհանգստությամբ են լցված հայրենի պետության՝ Հայաստանի հետագա ճակատագրի, մեր երկրի գլխին կախված ու ահագնացող սպառնալիքների հետ կապված: Հատկանշական է, որ Մյուռոնօրհնեքի ու Մայր տաճարի վերաբացման, վերաօծման կապակցությամբ հայրենական լրահոսում առավել շրջանառվող «ինտրիգային» հարցերից մեկն այն է, թե՝ Մայր Աթոռն արդյոք հրավիրե՞լ է Փաշինյանին ու նրա իշխանավորներին ներկա գտնվել, չի՞ հրավիրել, ապա մեկնաբանությունները՝ ինչու են հրավիրել, և այսպես շարունակ: Բնականաբար, ինչպես դա ընդունված է հայրենի հանրային-քաղաքական դաշտում, ծայր են առել նաև զանազան շահարկումներ:

Այդ առնչությամբ մեր դիտարկումները հանգում են հետևյալին. Մայր Աթոռը, Հայ առաքելական եկեղեցու բարձր հոգևոր դասը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ, միանգամայն ճիշտ ու կանխատեսելիորեն հստակ է վարվել՝ կարևորագույն եկեղեցական իրադարձություններին հրավիրելով ներկա գտնվել երկրի պետական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներին: Մեր եկեղեցին մշտապես կանգնած է եղել մեր պետականության կողքին, իսկ նորագույն ժամանակներում կանգնած է եղել նաև հենց ակունքներում ու ձևավորման հիմքում: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Հետևաբար, հոգևոր իշխանությունը չէր կարող ու չպետք է առնվազն չհրավիրել աշխարհիկ իշխանավորներին, որքան էլ նրանք մերժված ու անընդունելի լինեն: Հայ առաքելական եկեղեցու մեղավորությունը չէ, որ պետական իշխանությունն այսօր ներկայացնում են Նիկոլ Փաշինյանն ու նրա քպականները: Հարկավ, շատերի ընկալմամբ, և այնպես չէ, թե այդ ընկալումները հստակ հիմքեր չունեն, Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները արժանի չեն Մայր Աթոռ Էջմիածնում այդ կարևորագույն իրադարձություններին ներկա գտնվելուն, ավելին՝ նրանց ներկայությունը անախորժ ու չար ելևէջներ կարող է հաղորդել արարողություններին: Կա այդ ընկալումը:

Բայց մյուս կողմից՝ այստեղ հրավերն անձանց չէ ուղղված, այլ ինստիտուտներին: Հարկավ, իրենց որոշելիքն է՝ ներկա գտնվե՞ն, չեն գտնվի, թե բացեիբաց կհայտարարեն, որ իրենք մեր ավանդական ազգային եկեղեցուն դեմ են, ուստի չեն մասնակցելու: Չնայած, կարող են և չհայտարարել, քանի որ առանց դրա էլ բացահայտ է, որ Փաշինյանն ու նրա գլխավորած քպական իշխանությունը բացահայտ պատերազմ են հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն, իրենք դեմ են Հայ առաքելական եկեղեցուն: Այդ ամենը հաշվի առնելով՝ պետք է, այնուամենայնիվ, հստակ գնահատել Հայ առաքելական եկեղեցու հոգևոր բարձր դասի, առաջին հերթին՝ Կաթողիկոսի դիրքորոշումը: Կարևոր եկեղեցական, ազգային-հոգևոր իրադարձություններին իշխանության ներկայացուցիչներին հրավիրելով՝ մեր եկեղեցին մնաց իր բարձրության, իր վեհության վրա: Մնացյալը երկրորդական, երրորդական է:

Կարծում ենք, սակայն, որ այդ հրավերի պարագան ամենևին չի նշանակում, որ ՀԱԵ բարձր հոգևոր դասի վերաբերմունքը կամ գնահատականները՝ կապված երկրի առջև ծառացած սպառնալիքների հետ, ինչ-որ փոփոխություն են կրել կամ որակական առումով բովանդակային վերանայման են ենթարկվել: Սա այդ դեպքը չէ: Ու, կարծում ենք, առաջիկա զարգացումները հնարավորություն կտան դրանում համոզվելու: Զուտ արձանագրելու համար. այդ Եկեղեցին չէ դեմ գնացել իշխանությանը, առավել ևս՝ պետությանը:

Այդ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունն են ամեն կերպ խրախուսել Եկեղեցու դեմ սադրիչ դրսևորումները, այդ նրանք են «նախահարձակ» եղել, դպրոցներից հանել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, հակակաթողիկոսական շարժումներ խրախուսել «տակից» կամ ոչ այնքան տակից, այդ փաշինյանականներն են սպառնացել, որ Եկեղեցուն լրացուցիչ հարկային բեռի տակ կմտցնեն՝ առանց ուշադրություն դարձնելու ՀՀ Սահմանադրությամբ ՀԱԵ-ի համար սահմանված առանձնահատուկ կարգավիճակին, և այդպես շարունակ: Այնպես որ, եթե ինչ-որ բանի մասին կարող է այդ համատեքստում խոսք լինել, ապա, թերևս, իշխանավորների «մեղա գալու», բայց դա արդեն այլ հարց է:

Ավելին, հոգևորականների առաջ «մեղա գալը» նրանց ոչ մի դեպքում չի ազատում ու չի ազատելու, այսպես ասենք՝ աշխարհիկ կյանքում պատասխանատվությունից: Դրանք միանգամայն տարբեր հարթությունների վերաբերող խնդիրներ են: Ինչ-որ բան հուշում է, որ Մայր տաճարի վերաօծումն ու վերաբացումը յուրօրինակ խթան է լինելու ոչ միայն հոգևոր տեսանկյունից, այլև ազգային ինքնագիտակցության ու զարթոնքի առումով:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման համար ծախսվել է 850 հազար եվրո Ահաբեկիչների զորքերն այս գիշեր ամենայն հավանականությամբ կշրջափակեն Դամասկոսը. թյուրքագետ Զելենսկին այցով ժամանել է Փարիզ Գաբրիել Սարգսյանը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք է մատուցել դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին ՀՀ ՄԻՊ-ը հարցազրույց է տվել Սլովենիայի RTV ազգային հեռուստաընկերության Globus հաղորդաշարին Խոշոր վթար Կապան քաղաքում. կա զոհ Որոշ ժամանակով մետրոյի գրաֆիկի փոփոխություն կլինի․ մանրամասներ Ուսուցիչները վախենում են կորցնել կառավարելու գործիքը․ ինչո՞ւ որոշ աշակերտներ գնահատական ստանում են, մյուսները՝ ոչ Ընտանիքում լույս աշխարհ է եկել 9-րդ երեխան Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում էրԱղետալի երկրաշարժից 36 տարի անց Գյումրիում վերքերը չեն սպիանում. Գագիկ Ծառուկյան 2025 թվականից ցանկացած քաղաքացու դուռ կարող են թակել ու եկամուտները ստուգել. Նաիրի Սարգսյան«Ոչ ժավելն է մաքրելու «ձեռքերիդ արյունը», ոչ էլ սափրվելն է փրկելու դեմքդ»․ Էդուարդ ՇարմազանովՆորույթ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնում․ ներկայացում հրավիրված ռեժիսորի բեմադրությամբ Հայստանում մինչև -14 աստիճան ցուրտ է սպասվում այս գիշեր Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել են Դոհայում՝ քննարկելու Սիրիայի հարցը «ՀայաՔվեն» ամփոփեց «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» դասընթացի առաջին փուլը` պարգևատրելով մասնակիցներինՓոփոխություն՝ հունվարի 1-ից Պետական պաշտոնյաները պետք է պատասխան տան պետությանը պատճառած վնասների համար. «Հայաստանը ես եմ»-ի 14-րդ պահանջը Թող Աստված մեզ տա այնքան ուժ, որպեսզի պահպանենք հայ և ռուս ժողովուրդների եղբայրական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Մինչև 19։00-ն ջուր չի լինի ԵՄ-ն Հայաստանի հետ հարգում է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը. ԵՄ դեսպան Թող նրանց հիշատակը մեզ ուժ տա ամեն դժվարություն հաղթահարելու. Նաիրի Սարգսյան Սպասվում են թույլ տեղումներ, նաև ձյան տեսքով. ինչ եղանակ կլինի Իրազեկում՝ դեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերի մասին Արտագաղթի պատճառը դու ես, Նիկոլ. Մենուա Սողոմոնյան Հովիկ Աղազարյանը «կամիկաձեի» համառությամբ հաղթում է ՔՊ-ին Ի՞նչ է փնտրում ՀՀ ՊՆ-ն Նահանգներում Գյումրիի փրայմերիզը՝ թոզ փչելու միջոց 10 ամսում Հայաստան է այցելել 1 մլն 926 հազար 405 զբոսաշրջիկ Ինչպե՞ս է փոխվել հարսանեկան զգեստի նորաձևությունը՝ սկսյալ հին դարերից. «Փաստ»Ցանկապատ արևային վահանակներիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Առաջին անգամ իրականացվել է մահապատիժ ներարկման միջոցով. «Փաստ»Փաշինյանը արևմտյան սադրանք է. ո՞վ կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը. «Փաստ»«Մայրս վերջին օրը հիվանդանոցում դեղերի ազդեցության տակ բեմադրում էր, թե ինչպես ինքը, Սյուզան Մարգարյանն ու Գայանե Հովհաննիսյանը կմասնակցեն Մանկական Եվրատեսիլին». Էմմի Վերին Լարսի անցակետը հատելու հերթում սպասում է 1,246 հայկական բեռնատար Արարատում բախվել են բազմաթիվ մեքենաներ, հետո՝ նորից այլ մեքենաներ, 7 վիրավnր կաՍիրիա, Վրաստան, ո՞վ է հաջորդը. «Փաստ»Իշխանությունը կազմաքանդում է հայրենիքի գաղափարը, խnցnւմ մեր հոգիները, բայց դա երկարի չի տևի. Բագրատ Սրբազան «Նարեկի ուժն է ինձ փոխանցվել, չէր ուզի ինձ ընկճված տեսնել». Նարեկ Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլուում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Տարածաշրջանում մեծ փոփոխություններ են տեղի ունենում. ՀայաՔվեՍիրիական թնջուկի աշխարհաքաղաքական արտացոլումը. «Փաստ»Հաջորդ տարվա բյուջեի անհամամասնությունը. ի՞նչ «տողատակեր» կան բաշխումներում. «Փաստ»Հայաստանի ճակատագիրը նաև Թբիլիսիի խորհրդարանի պատերի տակ է որոշվում «Հայաստանի իշխանությունը փորձում է Ադրբեջանին չնեղացնել և չբարձրացնել այնպիսի հարցեր, որոնք կարող են Ալիևին ականջահաճո չթվալ». «Փաստ»Հզոր անտիցիկլոն՝ Հայաստանում. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Ում «կովը բառաչի», ՔՊ-ինը պետք է լռի. «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել․ մանրամասներ Փաշինյանը փորձում է ի դեմս Թրամփի քաղաքական նոր «տանիք» գտնե՞լ. «Փաստ»