Երևան, 10.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մեդիա շոու և քաղաքական լոբբինգ. ո՞ւմ են «երկրպագում» հայերը ամերիկյան ընտրություններում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

fondsk.ru-ն «Հայաստանը և ամերիկյան ընտրությունները. մեդիա շոու և քաղաքական լոբբինգ» վերնագրով հոդվածում գրում է, որ ԱՄՆ–ի նախագահական ընտրությունների քարոզարշավը մոտենում է իր գագաթնակետին: Ողջ աշխարհը հետևում է դրա ընթացքին, քանի որ շատ երկրներում կարծում են, որ աշխարհի տարբեր տարածաշրջաններում բազմաթիվ քաղաքական, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական գործընթացների ընթացքը կախված է նրանից, թե ո՞վ է նստելու Սպիտակ տանը։ Շատ առումներով դա վերաբերում է հակամարտությունների գոտիներին և մասնավորապես Հարավային Կովկասին։ Բնականաբար, այդ ընտրությունների ընթացքին հետևում է նաև Հայաստանը, որը գտնվում է շատ ծանր աշխարհաքաղաքական իրավիճակում և, չնայած Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման պարբերական լավատեսական հայտարարություններին, դեռևս կոնկրետ արդյունքների չի հասել:

Նշենք, որ ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի ընթացքը հայկական էլեկտրոնային լրատվամիջոցներում լուսաբանվում է շատ հակիրճ, տեղեկատվական և չեզոք, առանց նախապատվության, քարոզարշավի մասին գերադասում են չխոսել ոչ միայն քաղաքական գործիչները, փորձագետներն ու լրագրողները, այլ նաև հասարակ մարդիկ: Ռուսական փորձագիտական հանրության մի մասում կա վարկած, որ Երևանը նպատակ ունի վերափոխել իր արտաքին քաղաքական և տնտեսական կուրսը Դոնալդ Թրամփի պահանջներին համապատասխան, ինչը հետագայում կհանգեցնի Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման, ինչը հակասում է Հայաստանի ազգային շահերին: Այդ վարկածը ենթադրում է, որ Հայաստանում ակնհայտորեն կան «Թրամփի և նրա թիմի երկրպագուներ», ինչն ամենևին էլ ճիշտ չէ։ Փաստն այն է, որ Հայաստանը շատ լավ է հիշում, որ Թրամփի վարչակազմը գրեթե ոչինչ չարեց 2020 թվականի աշնանը Ղարաբաղի շուրջ պատերազմը կասեցնելու համար։

Ավելին, այն ժամանակվա նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը «քթից բռնած ման էր ածում» ամերիկահայերին՝ խոստանալով ինչ-որ առասպելական «խաղաղապահներ սկանդինավյան երկրներից»։ Բացի այդ, Հայաստանը շատ լավ է հիշում Օ'Բրայենի նախորդի՝ Ջոն Բոլթոնի դաժան ճնշումը Փաշինյանի և նրա շրջապատի վրա Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների հարցում։ Այսպիսով, ընտրություններում Թրամփի հիպոթետիկ հաղթանակը, անշուշտ, Երևանի համար լավագույն սցենարը չէ։ Հիշեցնենք, որ Հայաստանն ԱՄՆ-ում ունի որոշակի «ոչ ավանդական» հնարավորություններ։ Խոսքը մեկուկես միլիոն հայ համայնքի և նրա լոբբիստական կազմակերպությունների մասին է, որոնք իրենց հնարավորություններով հրեաներից հետո երկրորդ տեղն են զբաղեցնում էթնիկ լոբբիստների շարքում։

Հայտնի է, որ հայ լոբբիստները, որոնք ավանդաբար աշխատում են դեմոկրատների հետ, ժամանակին աշխատել են նաև հանրապետականների հետ և շարունակում են աշխատել։ Եթե խոսենք Կամալա Հարրիսի մասին, ապա հայ լոբբիստները նախընտրական արշավի մեկնարկից դեռ շատ առաջ էին հաշվարկել Բայդենի թեկնածության հնարավոր փոփոխության սցենարը և սկսել նախապատրաստվել իրադարձությունների նման ընթացքին: Դեռ 2022 թվականի գարնանը Ամերիկայի հայկական համագումարը Հարրիսի կիսաթամիլ լինելու փաստն է օգտագործել նրա հետ մերձենալու համար։ Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ներքին վերանայման զեկույցի համաձայն, Շրի Լանկայում պատերազմի վերջին վեց ամսում Մուլիվայկալ կոչվող վայրում սպանվել է 40000-ից մինչև 70000 թամիլ: Վերջին երեք տարվա ընթացքում հայկական կազմակերպություններն ակտիվորեն մասնակցել են այդ ողբերգությանը նվիրված հիշատակի միջոցառումներին։

Խոսելով Հարրիսի մասին՝ պետք է նաև նշել, որ 2016 թվականին ԱՄՆ Սենատի ընտրությունների ժամանակ նա վայելել է հայկական կազմակերպությունների աջակցությունը։ Որպես սենատոր՝ նա բազմիցս է հանդես եկել ի պաշտպանություն Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը։ Որպես Կալիֆորնիայի գլխավոր դատախազ՝ նա բազմիցս է պնդել, որ Ցեղասպանության զոհերի ժառանգներն իրավունք ունեն պահանջել փոխհատուցում: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Հարրիսը հայտարարել էր, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, և կոչ էր արել նախագահ Թրամփի վարչակազմին՝ անել հնարավոր ամեն ինչ՝ թուրքական ուղղակի ռազմական միջամտությունը վերացնելու համար։ Կարծես թե Հարրիսը հենց այն թեկնածուն է, որն անհրաժեշտ է ԱՄՆ-ի հայերին: Ենթադրվում է, որ նրա վարչակազմը կապահովի ամերիկյան քաղաքականության շարունակականությունը Հարավային Կովկասում: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների համար, որքան էլ դա տարօրինակ հնչի ռուս դիտորդների համար, գլխավորը կլինեն ոչ թե նախագահական ընտրությունները և ոչ էլ այն, թե ով կհաղթի դրանցում, այլ Կոնգրեսի երկու պալատների ընտրությունները։

Ռուսաստանում այդ ընտրություններին շատ ավելի քիչ ուշադրություն են դարձնում, բայց փաստն այն է, որ Ներկայացուցիչների պալատի և Սենատի միջոցով է, որ հայ լոբբիստները անհրաժեշտ բանաձևերի ու օրենսդրական ակտերի միջոցով կազմակերպում են աջակցություն Հայաստանին, կամ էլ ֆինանսական միջոցներ են «պոկում» իրենց պատմական հայրենիքի համար։ Մասնավորապես, վերջերս Միացյալ Նահանգները հայտարարեց USAID գործակալության միջոցով Հայաստանում ծրագրերի ֆինանսավորումը կրկնապատկելու և մինչև 250 միլիոն դոլարի հասցնելու մասին: Դա նաև ԱՄՆ-ի հայկական լոբբիստական կազմակերպությունների աշխատանքի արդյունքն է։ Սպիտակ տան տիրոջից ավելի, հայ լոբբիստներին հետաքրքրում է, թե քանի՞ կոնգրեսական կլինի Ներկայացուցիչների պալատի երկկուսակցական «Հայկական խմբում», և քանի՞ այնպիսի սենատոր կընտրվի, որոնք ջանասիրաբար կկատարեն Ամերիկայի հայ ընտրողներին տված իրենց նախընտրական խոստումները։

Նրանց համար կարևոր է նաև այն, թե քանի՞ հույն կոնգրեսական ու սենատոր կընտրվի, քանի որ հենց հույն լոբբիստների հետ է, որ հայերն առավել սերտ են շփվում։ Ելնելով վերոգրյալից՝ Փաշինյանի վարչակազմը ԱՄՆ-ի ընտրությունների մասին ոչինչ չի ասել և չի էլ ասի՝ ի տարբերություն Բաքվի, որը բացահայտորեն ցանկություն է հայտնում Սպիտակ տանը տեսնել Թրամփին։ Ակնհայտ է, որ առաջիկա մի քանի տարվա ընթացքում Հայաստանի ղեկավարությունը պատրաստ կլինի շփվել Սպիտակ տան թե՛ «հանրապետական», թե՛ «դեմոկրատ» բնակիչների հետ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շուրջ 20 երկկողմ հանդիպում կանցկացնի Բժշկական կենտրոնից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձի մոտից հայտանբերվել է թմրամիջոց. ՔԿԾ Դեղորայքի գներն ու որակը կարող է փոխվել. «Հայաստանը ես եմ»-ի առաջարկ-պահանջը՝ պետական մարմիններինՄի խումբ ծնողներ գնացել են ԱԱԾ՝ իրենց բողոքը հայտնելու ԱԱԾ-ի նման պահվածքի դեմ. մանրամասներ դպրոցում տեղի ունեցածից Սալորի օգտակար հինգ հատկությունները․ ու՞մ է հակացուցված Վարորդը 20 հազար դրամ կաշառք է առաջարկել պարեկներին․ մանրամասներ Կարևոր. Արշակ Կարապետյանը համախմբման կոչ է անում Կոմիտասի պողոտայից եկող ուղղությամբ սեկցիա կապամոնտաժվի․ մանրամասներ Երևանի Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Կոտայքում թմրանյութ և վարորդական իրավունքի կեղծ վկայականներ են հայտնաբերվել. ՆԳՆ (տեսանյութ) «Դիսնեյլենդ»-ը հեղեղվել է «Միլթոն» հզոր փոթորկի հետևանքով Ինչ են պատմում գործընկերները ձերբակալված ուսուցչի ձերբակալման մասին (տեսանյութ) Երևան-Սևան ճանապարհին մաhացու վթար էր եղել․ նոր մանրամասներ են հայտնի դարձել (լուսանկարներ) Զանգեզուրի միջանցքի շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա․ թուրք նախարար Միշտ հույս ունեի, որ այս օրը երբեք չի գա․ Ֆեդերերը՝ Նադալին Իսրայելը մտադիր չէ ռազմական գործողություններ ձեռնարկել Թուրքիայի դեմ. Հերցոգը՝ Էրդողանին ԿԳՄՍ նախարարությունը «մտահոգվել է» դպրոցում ԱԱԾ-ի գործողությունից Ջենիֆեր Լոպեսն առաջին անգամ խոսել է իր եւ Բեն Աֆլեքի ամուսնալուծության մասին Արտյոմ Քալայջյանը պատմել է իր հոնորարների մասին Հայտնի է` ով է բերման ենթարկված ուսուցիչըՀայտնի է գրականության ոլորտում 2024 թվականի Նոբելյան մրցանակակիրը Համացանցում են հայտնվել թիվ 20 դպրոցի աշխատակցին ձերբակալելու կադրերը (տեսանյութ) Ինչ է կատարել Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ֆիզիկայի ուսուցիչըՓաշինյանը գլխիվայր շուռ է տալիս մեր բարոյական արժեհամակարգը․ Մենուա ՍողոմոնյանՈ՞վ է հաջորդը պաշտոնանկությունների շքերթում Ի՞նչ են քննարկել Մոսկվայում Ադրբեջանի «փաստաբան» Զախարովան նեղվել է ՀՀ ԱԳՆ քայլից «Քաղպայմանագիրը» մնացել է առանց նախարարի թեկնածուի Տատը հայտնել է, որ 21-ամյա թոռը տուն չի վերադարձել․ նրա մարմինը հրկիզված են գտելԴպրոցի աշխատակիցը ձերբակալվել է անչափահասի նկատմամբ անառակաբարո արարք կատարելու մեղադրանքով Team-ի ինովացիոն լուծումները Դիջիթեքում. տեսանյութԹուրքերը Հայաստանը չեն կառավարելու, մե՛նք դա թույլ չենք տա. Նաիրի Սարգսյան Ամիօ բանկի UBPay արագ դրամական փոխանցումներ ՌԴ-ից և դեպի ՌԴ, ինչպես նաև ՀՀ տարածքում Երևանի քաղաքապետարանի 2024 թվականի ծրագրի շրջանակում հիմնանորոգվում և վերակառուցվում են մայրաքաղաքի կրթական հաստատություններըՆյու Յորքում կհանդիպեն «միջուկային հնգյակի» երկրները. ՌԴ ԱԳՆ Ի՞նչ լողաձևեր կան, ու զարգացման ի՞նչ ճանապարհ են անցել դրանք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Անտանտը և ԱՄՆ-ը հայտարարել են ԽՍՀՄ-ի նկատմամբ տնտեսական շրջափակում սկսելու մասին. «Փաստ»Fastex-ը` WCIT 2024-ին․ ինչպես են Բիթքոյնը, DeFi հավելվածները և NFT-ն ձևավորում ֆինանսների ապագանՀայաստանի իշխանություններին միայն պետք է ստանալ արևմտյան տերերի հավանությունը. «Փաստ»Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի, թեև պատերազմ չենք ցանկանում. Արաղչի Ռուսաստանում երկրաշարժ է գրանցվել Հայտնի է Դավիթ Ռաֆայելյանի մահվան պատճառը Ինչի՞ կհանգեցնի Փաշինյանին տապալելու նոր փորձը. «Փաստ»«Պատերազմը վերջանալուց հետո Իվանս ուզում էր նշանվել». Իվան Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին Քարվաճառում. «Փաստ»Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Ծանր գիշեր է եղել. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել «Հա-հա-հա, դա ես եմ»․ ՌԴ-ում 13-ամյա աղջիկը կասկածվում է իր երկու մանկահասակ քույրերի սպանության մեջ Գյուղական համայնքների անտեսված հեռանկարը. «Փաստ»ԶՊՄԿ-ն հյուրընկալել է հանքարդյունաբերությամբ հետաքրքրված ուսանողների, դասախոսների և գիտաշխատողների 44-օրյա պատերազմից 4 տարի անց հաստատվել է Հայկ Մանուկյանի ԴՆԹ-ն