Երևան, 07.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Խրամատային վերարկու», որ ժամանակի հետ դարձավ խիստ նորաձև ու պահանջված. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թրենչկոտ թիկնոցն իր անունը ստացել է երկու անգլերեն բառերի համակցությունից՝ trench -խրամատ, coat - վերարկու: Մակինտոշն է համարվում թրենչկոտի նախատիպը, որը հայտնվել է 1823 թվականին։ Փորձարկումներ կատարելիս շոտլանդացի քիմիկոս Չարլզ Մակինտոշը պատահաբար սոսինձ է լցրել իր թևին, և երբ փորձել է մաքրել այն, տեսել է, որ այդ նյութը վանում է ջուրը: Նոր հայտնագործությունը հարստացրել է գիտնականին։ Մեկ տարի անց նա բացել է փոքրիկ գործարան, որը գտնվում էր Մանչեսթերում։ Գործարանն սկսել է արտադրել անջրանցիկ հատկություններով ռետինապատ գործվածք, որից սկսել են անձրևանոցներ կարել։

Գործվածքը մոխրագույն էր, անդուր և զզվելի հոտով։ Շոգ եղանակին դրանք դառնում էին տհաճորեն կպչուն, իսկ ցուրտ եղանակին՝ կոշտ, ինչպես փայտի կտոր։ Չնայած դրան, այդ անջրանցիկ անձրևանոցները բավականին պահանջված էին։ Դրանք հատկապես լավ էին գնում ձկնորսները, որսորդները և կառապանները։ Մի խոսքով, բոլոր նրանք, ովքեր ստիպված էին երկար ժամանակ մնալ անձրևի տակ։ 1880 թվականին տեղի է ունեցել իրադարձություն, որը նշանավորել է թրենչկոտների պատմության մեջ երկրորդ փուլը: Անգլիացի Թոմաս Բերբերրին անջրանցիկ նոր նյութ է հորինել՝ գաբարդինը։ Այդ գործվածքը չէր պահանջում ռետինե ներծծում։ Ներսից հարթ լինելով՝ նրա երևացող կողմն ուներ թելերի հատուկ միահյուսում։ Դրանք ձևավորում էին անկյունագծային սպիներ, և անձրևի կաթիլները, ընկնելով մակերևույթի վրա, ազատ գլորվում էին՝ չմտնելով մանրաթելերի միջև։

Նման նյութից պատրաստված ապրանքներն ավելի հարմարավետ էին, թեթև և շնչող։ Քսան տարի անց՝ 1901 թվականին, Թոմասը ներկայացրել է իր առաջին թիկնոցը։ Այն ուներ օձիք, փեղկեր, կարովի գրպաններ, էպոլետներ, D տառի տեսքով պղնձե ճարմանդներ, հետևից կար ճեղք, որը ամրացված էր կոճակով։ Մոդելը ստացել է Tielocken coat անվանումը։ Շնորհիվ երկու մարդկանց՝ օդաչու Կլոդ Գրեհեմ Ուայթի և ճանապարհորդ Ռոալդ Ամունդսենի, թրենչկոտը իրական փորձարկման է ենթարկվել 1910-1911 թվականներին: Մեկը մի քանի ժամ չվերթ է իրականացրել Լոնդոն-Մանչեսթեր երթուղով, մյուսն էլ գնացել ու հասել է Հարավային բևեռ։ Գաբարդինի գործվածքով թրենչկոտը օգտագործվել է ինչպես օդաչուի, այնպես էլ հետազոտողի ու նրա թիմի կողմից: Նրանք բոլորը դրական են գնահատել այդ հագուստը։ Հետո Առաջին համաշխարհային պատերազմն է անհավանական ժողովրդականություն բերել թրենչկոտին:

Բրիտանական կառավարությունն է հետևակայիններին «թայլոկեններ» հագցրել։ Ֆրանսիական խրամատներում գտնվելու ժամանակ զինվորները այդ անձրևանոցներին կոչում էին trenchcoat՝ «խրամատային վերարկու»: Ապա օդաչուներն ու նավաստիներն են սկսել հագնել այդ անջրանցիկ արտադրանքը: 1918 թվականին թրենչկոտ բաճկոնները հանվել են բանակից։ Մնացած մոդելները որոշել են կիրառել խաղաղ բնակչության շրջանում։ 1924 թվականին Burberry-ի ոճաբանները թրենչկոտի վրա աստառ են ավելացրել: Նոր դիզայնը բաղկացած էր կարմիր, սև, բեժ և սպիտակ շախմատաձև նախշից: Դա էլ դարձել է այդ ապրանքանիշի բնորոշ գիծը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որտեղ ևս այն մասսայաբար օգտագործվել է:

1950-ականներին թրենչկոտը սկսել է վստահորեն նվաճել Հոլիվուդը։ Սկզբում այն կրում էին տղամարդ դերասանները, օրինակ՝ Համֆրի Բոգարտը «Կասաբլանկա» ֆիլմում, հետո՝ տիկնայք։ Առաջինը Մառլեն Դիտրիխն էր, որին հետևեցին մնացած դերասանուհիները։ Նման կերպ թրենչկոտը հայտնվեց կանանց զգեստապահարանում և մինչ հիմա էլ մնում է որպես հիմնական տարր: Այն նաև կարգավիճակի, սոցիալական բարձր դիրքի և էլեգանտության ցուցիչ է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանում զինծառայող է մահացել Մահացած  հայտնաբերված 21-ամյա զինվորը Մեղրիից էր, 3 ամսվա ծառայող․ մանրամասներԱյս ընթացքը տարածաշրջանային խոշոր պատերազմ է հրահրում. ինչպես կանխել․ Վահե Հովհաննիսյան Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան Ուկրաինան հարվածել է Ղրիմում ՌԴ ծովային նավթային տերմինալին. հայտարարվել է արտակարգ իրավիճակ Երբ Խաղաղության պայմանագիրը ստորագրվի, ստանա եզրակացությունը ՍԴ-ի կողմից, վավերացվի ԱԺ-ում, կստանա ավելի բարձր իրավական ուժ, քան որևէ ներքին օրենք. ՀՀ ԱԳՆ Ծնվել է Գուրգեն Դաբաղյանի որդինԱյսօր «Արցախի հերոս», ազատամարտիկ Աշոտ Ղուլյանի՝ Բեկոր Աշոտի ծննդյան օրն է Լիբանանում Իսրայելի բանակի զոհերի թիվը հասել է 10-ի Մինչև 10 ժամ ջուր չի լինի ԶՊՄԿ-ի լեռնահատկացման տարածքից գիտնականների հայտնաբերած պատմամշակութային գտածոները հանձնվեցին թանգարանինՍԴ-ն դարձել է սահմանադրական հեղաշրջման մասնակից․ Ավետիք Չալաբյան Ամառ է. այսօր Երևանում մինչև 27 աստիճան տաքություն է կանխատեսվում. եղանակը՝ Հայաստանում Միրզոյանը մեկնել է Մոսկվա Անկում տարադրամի շուկայում. ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 7-ին «Չորեքշաբթի օրը՝ ժամը 12:00-ին ներկա գտնվեք դատախազության շենքի առջև, գործեր ենք հանձնելու»Ֆրանսիայի հրապարակում BMW X6 մակնիշի ավտոմեքենան բախվել է մոտոցիկլետի. կա տուժածԲեյրութի միջազգային օդանավակայանը ևս չեղարկել է բոլոր չվերթները մինչև երկուշաբթի առավոտՀոկտեմբերի 7-ին, 8-ին,10-ին և 11-ին՝ տասնյակ հասցեներում գազ չի լինի Եկել է հրադադարի ժամանակը․ Մակրոնը՝ ՆեթանյահուինԳերլարված իրավիճակ ՍԴ-ի դիմացԱրտակարգ դեպք՝ «Արթկոսմեդ»-ում. պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել է պացիենտի սրտի կանգ.մանրամասներ Յուվենտուսը բաց թողեց հաղթանակը Կալյարիի հետ խաղումԻսրայելը կրկին հարձակվել է Գազայի դպրոցի վրաԱռաջիկա օրերն՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանովԵրևանի Ֆրանսիայի հրապարակում բախվել են «BMW X6»-ն ու «Yamaha» մոտոցիկլըԻնձ խորհուրդ են տալիս, որ բոլորին տարբեր խոստումներ տամ. ինքս ինձ չեմ խաբի. Բագրատ ՍրբազանՉեղարկվում են բոլոր չվերթները դեպի ԻրանՄենք չէինք գնացել հարցազրույց տալու, խնդիր էինք դրել Հանրայինով հանդես գալ և այդ խնդիրը լուծել ենք. Բագրատ ՍրբազանԱրենիում հիմնել է «Արհեստանոց» ձեռագործության կենտրոն Թուրքիայի Չանաքքալե քաղաքի ափերի մոտ 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՆոր տեղեկություններ այսօր բանակում տեղի ունեցած դեպքիցՈստիկանական մեծաքանակ ուժեր են բերվել հանրահավաքին (տեսանյութ) Մայր Աթոռում Պատարագից հետո ուխտավորներին մատաղ է բաժանվել ՌԴ-ում երկրաշարժ է տեղի ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ Կանաչ փայտե օձի տարի. ի՞նչ է մեզ սպասում 2025 թվականին Կադրային լուրջ փոփոխություն՝ Ադրբեջանի բանակում Զոհ ունենք. հայտնի է ինքնությունըՍարսափելի կադրեր. տղամարդը կրակ է բացել Իսրայելի Բեէր-Շեվա կենտրոնական կայարանում (տեսանյութ 18+) Ահաբեկչություն Իսրայելում. մոտ 20 տարեկան երիտասարդ կին է զոհվել, կան տասնյակ վիրավորներ Վրաստանի իշխող կուսակցությունը հերքել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերը Սյունիքի մարզում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է Կեսօրից սկսված անձրևներ են լինելու, իսկ կիրակի գիշերը ցրտահարություններ. ջերմաչափերը կլինի -2°C ՌԴ-ում Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը Նոր մահացու հիվանդություն է բռնկվել. 4 մարդ արդեն մահացել է B խմբի ստրեպտոկոկների վտանգավոր շտամից Արտաշատի դպրոցում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 6-րդ դասարանի 3 աշակերտների Կուրսկի շրջանում ուկրաինական զինված ուժերի չորս հակագրոհ է հետ մղվել. Ուկրաինայի ԶՈւ-ն կորցրել են մինչև 30 մարդ Եթե երգերս իմ մասին լինեին, ուրեմն ամիսը մեկ պետք է բաժանվեի. Սիրուշո 11 օրվա ընթացքում Լիբանանում առնվազն 100 երեխա է սպանվել