Երևան, 05.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանի ախորժակը հատում է բոլոր սահմանները

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Չէր հասցրել Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել ՀՀ Սահմանադրությունը փոխելու իր մտադրության մասին, Ադրբեջանը հերթական լպիրշ պահանջները ներկայացրեց Հայաստանին։ Հիշեցնենք, Փաշինյանը նշել էր, որ եթե «մեր Սահմանադրական դատարանը կորոշի, որ Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը (թեև մեր փորձագետները վստահեցնում են, որ դա հավանական չէ), այդ ժամանակ մենք կկանգնենք կոնկրետ իրավիճակի առաջ, որում սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն խաղաղության հասնելու համար»,- ասել է նա:

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը La Repubblica թերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանի համար «լավագույն լուծումը» կլինի ռազմական չեզոքությունը, ոչ թե Ադրբեջանի դեմ ռազմական դաշինքների ստեղծումը։ Նա նշել է, թե Հայաստանի ռազմականացումը պետք է իրականացվի «պատասխանատու ձևով և համաչափ», մինչդեռ Բաքուն, նրա պնդմամբ, ինքնապաշտպանվելու իրավունք ունի: Հաջիևը նաև պնդել է, թե հայ ժողովուրդը պետք է պահանջի Սահմանադրության փոփոխության հանրաքվե։ «Մենք ցանկանում ենք խաղաղության հասնել ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև ժողովրդի հետ, որը պետք է պահանջի Սահմանադրության փոփոխության հանրաքվե՝ հրաժարվելով «ադրբեջանական տարածքների» նկատմամբ հավակնություններից: Հանրաքվեի ժամանակ հայերը պետք է ցույց տան, որ չեն պաշտպանում Ղարաբաղի նկատմամբ հավակնությունները»,- ասել է Ալիևի օգնականը։

Բաքուն երբեք էլ չի թաքցրել իր նկրտումները։ Ուշագրավ է, որ այս անգամ էլ թուրք-ադրբեջանական տանդեմը «բարի ոստիկան, չար ոստիկան» խաղն է խաղում՝ մոլորեցնելով թե՛ միջազգային հանրությանը, թե՛ հայ ժողովրդին։ Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ահմեդ Էրոզանը գրել է, թե երկկողմ հանդիպումների շարքում, որոնք Էրդողանը անցկացրել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առիթով, թերևս, ամենակարևորը Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումն էր։ «Թեև «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը հիմնարար է, սակայն ժամանակն է, որ Թուրքիան տարանջատի Հայաստանի հետ հարաբերություններն այլ պետությունների քաղաքականությունից և արագ կարգավորի սեփական հարաբերությունները Երևանի հետ։ Չի կարելի բաց թողնել Թուրքիային ձեռնտու ազդակը՝ ձեռնարկվելիք քայլերի առումով։ Ավելին, Ալիևը նույնիսկ իր մեջ համարձակություն է գտել պաշտոնապես մերժել Էրդողանին Ղարաբաղի հարցում»,- գրել է նախկին պատգամավորը։

Այսկերպ, Հայաստանին մղում են դեպի Թուրքիան, որն իբր ավելի մեղմ դիրքորոշումներ ունի։ Իրականում, ՀՀ իշխանությունների հետ վարվում են գայլի պես՝ խաբելով սպանդանոց ուղեկցելով «ոչխարների հոտին»։ 

Նոնա Սահակյան

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնաuել է ոտքը Շնորհակալություն ձեր անձնվեր աշխատանքի, հայրենասիրության համար. Նաիրի Սարգսյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ ուսուցչի օրվա առթիվ Կհայտարարվեն վարժական հավաքներ «Հայաստան- Արցախ» երիտասարդական միության խաղային լիգայի շրջանակներում կազմակերպվում է ֆուտբոլի առաջնությունՍա կրավորական եւ հանձնողական իշխանություն է. Ավետիք Չալաբյան Նրա մասին, թե ով է Ռուբեն Վարդանյանի Բաքվի բանտում գտնվելու հիմնական շահառունՄհեր Ավետիսյանի շնորհավորական ուղերձը՝ ուսուցչի օրվա առթիվ Սպանության փորձ՝ ավտոմեքենայի կայանման համար Թուրքիայի խորհրդարանը փակ նիստ կանցկացնի Իսրայելի հարցով Հայաստան-Իրան սահմանի մոտակայքում, շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն Եթե փողոցում չստացվի, 2026-ի ընտրություններին որևէ մարդ տեղամաս չի գնա. Սուրենյանց Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները․ ինչ են քննարկել և արել Ուսուցիչ լինելը պատասխանատու առաքելություն է, որից կախված է, թե ինչպիսին կլինի երկրի հասարակությունը մի քանի տարի անց. ԱԺ նախագահ Երևանում 26-ամյա իրանուհի էր ինքնաuպան եղել, մեղադրանք է ներկայացվել հոր ընկերոջը Նոր չվերթ՝ դեկտեմբերի 1-ից Այս հասցեներում ջուր չի լինելու «Եթե երգերս իմ մասին լինեին, ուրեմն ես ամիսը մեկ պետք է բաժանվեի». Սիրուշո Արտակարգ դեպք՝ Սևանում․ «Դոսաֆ»-ի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Գազ չի լինի Եթե Իսրայելը «սխալ գործի», կհարվածենք էներգետիկ ոլորտին. Իրանը սպառնում է Նորից անկում տարադրամի շուկայում․ մանրամասներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Պատմության մեջ ամենամեծ էներգետիկ նախագիծը. 52 միլիարդ արևային մարտկոցներ կարող են տեղադրվել ամբողջ աշխարհումՀանքարդյունաբերության ոլորտը պետք է զերծ պահել մանիպուլյացիաներից, դեմոնիզացումից. Արմեն Ստեփանյան «Հայաստանը ես եմ»-ը 4-րդ առաջարկ-պահանջն է ներկայացրել կառավարությանը, պետական կառույցներին Գագիկ Սուրենյանը ևս մեկ լավ լուր է հայտնում. եղանակը՝ Հայաստանում ՍԴ դատավորները պատվեր են կատարել. Արամ Պետրոսյան Թուրքիայում 3 հայի են որոնում. ու՞մ մասին է խոսքը և ո՞րն է պատճառըԱդրբեջանի նախագահը Հայաստանին նոր պատերազմով է սպառնում ԱՄՆ-ը ձգտում է Լիբանանի նոր նախագահի ընտրությանը՝ Իսրայելի հետ հակամարտության հետնապատկերում Խոշոր հրդեհ Նուբարաշենի փողոցում. դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ Սուրեն Պապիկյանը բարձր դասարանցիների հետ հանդիպմանը կարևորել է հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը «Kia»-ի ոչ սթափ վարորդը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի․ կա 1 զոհ, 3 վիրավոր Ի՞նչ կմնար մարդկությունից, տե՜ր աստված, թե չունենար ուսուցիչներ․․․Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ ուսուցիչներ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Ջուր չի լինելու Այս անգամ էլ տղամադրկանց. Աննա Հակոբյանը հրավիրում է ընթրիքի Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված ընթրիքին Սյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) Ի՞նչ իրավիճակ է Հայաստանում Կապիկի ծաղիկ հիվանդության համատեքստում «Գազպրոմ Արմենիան» պլանային անջատումների մասին է հայտնում Մեկնարկեց տեխնոլոգիական և նորարությունների ամենամեծ միջոցառումը՝ Digitec 2024-ըԱվտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Lexus»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ Տարոնիկ գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր Մեկ ամսում լրագրողների դեմ հարուցվել է 28 քրեական գործ Իսրայելը մարտահրավեր է նետում Թուրքիային․ Էրդողան