Երևան, 05.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Լիբանանում ՀՀ դեսպանը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին խուսափել Լիբանան այցելությունից

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իսրայելի կողմից Լիբանանում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան։ Լիբանանի հայաբնակ շրջաններն այս պահին անմիջականորեն վտանգված չեն, ուստի ներկայում տարհանում կազմակերպելու կարիք չկա։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը։

- Պարոն Աթաբեկյան, Լիբանանում վերջին զարգացումների արդյունքում տուժածների շրջանում կա՞ն հայեր կամ ՀՀ քաղաքացիներ։ 

- Բարեկամ Լիբանանում վերջին մտահոգիչ իրադարձությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան։ 

Բեյրութում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, ինչպես նաև ըստ անհրաժեշտության համայնքային կառույցների հետ՝ ՀՀ քաղաքացիների խնդիրների՝ իր իրավասությունների շրջանակում պատշաճ հասցեագրման նպատակով։

- Կա՞ն տարհանման ծրագրեր։

- Լիբանանի այն բնակավայրերը, որտեղ հիմնականում բնակվում են հայեր, անմիջականորեն վտանգված չեն, ուստի անվտանգության նկատառումով տարհանում իրականացնելու անհրաժեշտություն ներկայում չի նկատվում։

Ընդհանուր առմամբ, Լիբանանում հավատարմագրված որևէ դեսպանություն մինչ օրս իր քաղաքացիներին չի տարհանել. բոլոր երկրները, որպես կանոն, հորդորում են իրենց քաղաքացիներին լքել երկիրը՝ օգտվելով կոմերցիոն չվերթներից։

Լիբանանում ՀՀ դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմի պայմաններում, հյուպատոսական ծառայությունը գործում է ամբողջ ծանրաբեռնվածությամբ՝ սպասարկելու համար ՀՀ քաղաքացիների կարիքները, գործում է ՀՀ ԱԳՆ թեժ գիծը։ Դեսպանություն դիմած ՀՀ այն քաղաքացիներին, որոնց անձնագիրը վավեր չէ, վերադարձի վկայական տրվում է անվճար։

Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Լիբանան այցելելություններից, եթե չկա դրա խիստ անհրաժեշտություն։

- Ի՞նչ տեղեկություններ կարող եք տրամադրել լիբանանա-իսրայելական սահմանին  տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահների կազմում ՀՀ զորախմբի մասին։

- ՄԱԿ-ի խաղաղապահները, այդ թվում՝ մեր զորախումբը, որոնց հետ դեսպանության և ռազմական կցորդի կապը պարբերական է, դուրս են թիրախավորման գոտիներից, և իրենց առաքելությունն իրականացնում են ապահով պայմաններում։

2Pac-ի ընտանիքը հետաքննիչներ է վարձել՝ նրա uպանության ու Փի Դիդդիի միջև հնարավոր կապ գտնելու համար Ահազանգ. «Սուրբ Աստվածայր» հիվանդանոցում կրքերը չեն հանդարտվում. վեճ՝ փոխտնօրենի և բաժնի վարիչի միջև Պատահական չէ, որ այս օրերին Ադրբեջանական մամուլը հիստերիա է բարձրացրել. Իշխան Սաղաթելյան Ադրբեջանի ԱԳՆ-ն իր պահանջներն է ներկայացրել Հայաստանի խաղաղարար հայտարարությունների առիթով Փաշինյանը վերջնականապես խեղաթյուրում է դատական համակարգը «Սոս մանկական գյուղի» խնամքի կենտրոնից սաներ են փախել ու գրություն են թողել Փառատոնների երկիր, Հայաստան Շիրակի թեմի առաջնորդը կռիվ է գցել ընդդիմության շարքերում Բոսնիա և Հերցեգովինայում բոլոր ֆուտբոլային հանդիպումները չեղարկվել են հեղեղների պատճառով․ 16 զnհ կա (կադրեր) Հայաստանի ԱԳՆ-ն նոր է հասկացել, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ չի ուզում «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնաuել է ոտքը Շնորհակալություն ձեր անձնվեր աշխատանքի, հայրենասիրության համար. Նաիրի Սարգսյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ ուսուցչի օրվա առթիվ Կհայտարարվեն վարժական հավաքներ «Հայաստան- Արցախ» երիտասարդական միության խաղային լիգայի շրջանակներում կազմակերպվում է ֆուտբոլի առաջնությունՍա կրավորական եւ հանձնողական իշխանություն է. Ավետիք Չալաբյան Նրա մասին, թե ով է Ռուբեն Վարդանյանի Բաքվի բանտում գտնվելու հիմնական շահառունՄհեր Ավետիսյանի շնորհավորական ուղերձը՝ ուսուցչի օրվա առթիվ Սպանության փորձ՝ ավտոմեքենայի կայանման համար Թուրքիայի խորհրդարանը փակ նիստ կանցկացնի Իսրայելի հարցով Հայաստան-Իրան սահմանի մոտակայքում, շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն Եթե փողոցում չստացվի, 2026-ի ընտրություններին որևէ մարդ տեղամաս չի գնա. Սուրենյանց Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները․ ինչ են քննարկել և արել Ուսուցիչ լինելը պատասխանատու առաքելություն է, որից կախված է, թե ինչպիսին կլինի երկրի հասարակությունը մի քանի տարի անց. ԱԺ նախագահ Երևանում 26-ամյա իրանուհի էր ինքնաuպան եղել, մեղադրանք է ներկայացվել հոր ընկերոջը Նոր չվերթ՝ դեկտեմբերի 1-ից Այս հասցեներում ջուր չի լինելու «Եթե երգերս իմ մասին լինեին, ուրեմն ես ամիսը մեկ պետք է բաժանվեի». Սիրուշո Արտակարգ դեպք՝ Սևանում․ «Դոսաֆ»-ի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Գազ չի լինի Եթե Իսրայելը «սխալ գործի», կհարվածենք էներգետիկ ոլորտին. Իրանը սպառնում է Նորից անկում տարադրամի շուկայում․ մանրամասներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Պատմության մեջ ամենամեծ էներգետիկ նախագիծը. 52 միլիարդ արևային մարտկոցներ կարող են տեղադրվել ամբողջ աշխարհումՀանքարդյունաբերության ոլորտը պետք է զերծ պահել մանիպուլյացիաներից, դեմոնիզացումից. Արմեն Ստեփանյան «Հայաստանը ես եմ»-ը 4-րդ առաջարկ-պահանջն է ներկայացրել կառավարությանը, պետական կառույցներին Գագիկ Սուրենյանը ևս մեկ լավ լուր է հայտնում. եղանակը՝ Հայաստանում ՍԴ դատավորները պատվեր են կատարել. Արամ Պետրոսյան Թուրքիայում 3 հայի են որոնում. ու՞մ մասին է խոսքը և ո՞րն է պատճառըԱդրբեջանի նախագահը Հայաստանին նոր պատերազմով է սպառնում ԱՄՆ-ը ձգտում է Լիբանանի նոր նախագահի ընտրությանը՝ Իսրայելի հետ հակամարտության հետնապատկերում Խոշոր հրդեհ Նուբարաշենի փողոցում. դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ Սուրեն Պապիկյանը բարձր դասարանցիների հետ հանդիպմանը կարևորել է հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը «Kia»-ի ոչ սթափ վարորդը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի․ կա 1 զոհ, 3 վիրավոր Ի՞նչ կմնար մարդկությունից, տե՜ր աստված, թե չունենար ուսուցիչներ․․․Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ ուսուցիչներ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Ջուր չի լինելու