Երևան, 07.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայկական պանիր, որ հիացնում է ամբողջ աշխարհի գուրմաններին. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չեչիլը հայկական ծագում ունեցող մանրաթելային, աղաջրային պանիր է, որը միջանկյալ տեղ է գրավում շիճուկային և կաթնաթթվային պանիրների միջև: Երբեմն այն դասվում է այնպիսի պանիրների խմբին, ինչպիսին է, օրինակ՝ սուլուգունին։ Չեչիլը արտադրվում է խիտ, թելավոր կառուցվածքի, հաստ կամ բարակ թելերի տեսքով, հավաքվում է ամուր կապոցով կամ գլանակված թելերի մեջ, երբեմն հյուսի կամ գնդիկի տեսքով, հաճախ ապխտած վիճակում։ Այն արտադրվում է արդյունաբերական ճանապարհով հիմնականում հետխորհրդային տարածքում, սակայն հայտնի է նաև հայկական համայնքներ ունեցող այլ երկրներում։

Չեչիլի նման պանիրները ավանդական են Հարավային Կովկասի տարբեր երկրների համար, նման պանիրներ կան և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում։ Չեչիլի պատմությունը սերտորեն կապված է քոչվոր անասնապահության հետ, որը տարածված էր Հարավային Կովկասում։ Դարեր շարունակ տարածաշրջանը հայտնի էր իր հարուստ արոտավայրերով և անասունների նախիրներով, որոնք թափառում էին ավելի լավ արոտավայրեր փնտրելու նպատակով: Նման պայմաններում թարմ մթերքի երկար պահպանումը առաջնահերթ խնդիր էր։ Ահա թե ինչու կաթը հաճախ օգտագործվում էր պանիր պատրաստելու համար։ Հայ հովիվները հորինել են պանրի պատրաստման յուրահատուկ մեթոդ, որը թույլ է տվել նրանց ձեռք բերել այնպիսի մթերք, որը կարելի է երկար ժամանակ պահել «սար բարձրանալու» ամբողջ շրջանում։ Այդ պանիրը հատուկ տեսք ուներ. այն սովորաբար ձևավորվում էր հարթ բլիթների կամ հյուսերի տեսքով։

Իսկ ինչո՞ւ էր այն պատրաստվում այդպես: Հարթ նրբաբլիթները և չեչիլ հյուսերը նախատեսված էին պահեստավորման և տեղափոխման համար: Հյուսերը, օրինակ՝ հեշտությամբ կարող էին հարմար կերպով կախել գոտուց կամ ձիու թամբից: Նրբաբլիթները կարելի է դնել իրար վրա, և այդպիսով դրանք ավելի քիչ տեղ կգրավեին: Բացի այդ, այդ տեսակի պանիրն ավելի հեշտ է կտրատել և օգտագործել խոհարարության մեջ։ Չեչիլի պատրաստման գործընթացը բավականին պարզ է: Կաթը տաքացվում է որոշակի ջերմաստիճանի, որից հետո դրան ավելացնում են հատուկ խմորիչ, որը թույլ է տալիս կաթին պնդանալ ու վերածվել պանրային զանգվածի։ Այնուհետև այդ զանգվածը մանրակրկիտ հունցում են և կախում փայտե ձողերից, որպեսզի ավելորդ խոնավությունը դուրս գա։

Մի քանի օր հետո պանիրը հանում են, աղ դնում ու թողնում են մի քանի օր չորանալու։ Դրանից հետո նրան կարելի է տալ նրբաբլիթի ձև կամ ոլորել հյուսի ձևով: Հիմա էլ այդ պանիրը շարունակում է պատրաստվել ավանդական ոճով և վաճառվել Հարավային Կովկասի շուկաներում՝ հիացնելով ամբողջ աշխարհի գուրմաններին։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ողբերգական դեպք՝ Վայոց ձորումՎերջին 3 օրում գրանցվել է 51 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 70-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Եթե մենք դադարենք աջակցել Ուկրաինային, 15 օրից պատերազմը կավարտվի․ Բորել Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է Ադրբեջանում զինծառայող է մահացել Մահացած  հայտնաբերված 21-ամյա զինվորը Մեղրիից էր, 3 ամսվա ծառայող․ մանրամասներԱյս ընթացքը տարածաշրջանային խոշոր պատերազմ է հրահրում. ինչպես կանխել․ Վահե Հովհաննիսյան Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան Ուկրաինան հարվածել է Ղրիմում ՌԴ ծովային նավթային տերմինալին. հայտարարվել է արտակարգ իրավիճակ Երբ Խաղաղության պայմանագիրը ստորագրվի, ստանա եզրակացությունը ՍԴ-ի կողմից, վավերացվի ԱԺ-ում, կստանա ավելի բարձր իրավական ուժ, քան որևէ ներքին օրենք. ՀՀ ԱԳՆ Ծնվել է Գուրգեն Դաբաղյանի որդինԱյսօր «Արցախի հերոս», ազատամարտիկ Աշոտ Ղուլյանի՝ Բեկոր Աշոտի ծննդյան օրն է Լիբանանում Իսրայելի բանակի զոհերի թիվը հասել է 10-ի Մինչև 10 ժամ ջուր չի լինի ԶՊՄԿ-ի լեռնահատկացման տարածքից գիտնականների հայտնաբերած պատմամշակութային գտածոները հանձնվեցին թանգարանինՍԴ-ն դարձել է սահմանադրական հեղաշրջման մասնակից․ Ավետիք Չալաբյան Ամառ է. այսօր Երևանում մինչև 27 աստիճան տաքություն է կանխատեսվում. եղանակը՝ Հայաստանում Միրզոյանը մեկնել է Մոսկվա Անկում տարադրամի շուկայում. ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 7-ին «Չորեքշաբթի օրը՝ ժամը 12:00-ին ներկա գտնվեք դատախազության շենքի առջև, գործեր ենք հանձնելու»Ֆրանսիայի հրապարակում BMW X6 մակնիշի ավտոմեքենան բախվել է մոտոցիկլետի. կա տուժածԲեյրութի միջազգային օդանավակայանը ևս չեղարկել է բոլոր չվերթները մինչև երկուշաբթի առավոտՀոկտեմբերի 7-ին, 8-ին,10-ին և 11-ին՝ տասնյակ հասցեներում գազ չի լինի Եկել է հրադադարի ժամանակը․ Մակրոնը՝ ՆեթանյահուինԳերլարված իրավիճակ ՍԴ-ի դիմացԱրտակարգ դեպք՝ «Արթկոսմեդ»-ում. պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել է պացիենտի սրտի կանգ.մանրամասներ Յուվենտուսը բաց թողեց հաղթանակը Կալյարիի հետ խաղումԻսրայելը կրկին հարձակվել է Գազայի դպրոցի վրաԱռաջիկա օրերն՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանովԵրևանի Ֆրանսիայի հրապարակում բախվել են «BMW X6»-ն ու «Yamaha» մոտոցիկլըԻնձ խորհուրդ են տալիս, որ բոլորին տարբեր խոստումներ տամ. ինքս ինձ չեմ խաբի. Բագրատ ՍրբազանՉեղարկվում են բոլոր չվերթները դեպի ԻրանՄենք չէինք գնացել հարցազրույց տալու, խնդիր էինք դրել Հանրայինով հանդես գալ և այդ խնդիրը լուծել ենք. Բագրատ ՍրբազանԱրենիում հիմնել է «Արհեստանոց» ձեռագործության կենտրոն Թուրքիայի Չանաքքալե քաղաքի ափերի մոտ 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՆոր տեղեկություններ այսօր բանակում տեղի ունեցած դեպքիցՈստիկանական մեծաքանակ ուժեր են բերվել հանրահավաքին (տեսանյութ) Մայր Աթոռում Պատարագից հետո ուխտավորներին մատաղ է բաժանվել ՌԴ-ում երկրաշարժ է տեղի ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ Կանաչ փայտե օձի տարի. ի՞նչ է մեզ սպասում 2025 թվականին Կադրային լուրջ փոփոխություն՝ Ադրբեջանի բանակում Զոհ ունենք. հայտնի է ինքնությունըՍարսափելի կադրեր. տղամարդը կրակ է բացել Իսրայելի Բեէր-Շեվա կենտրոնական կայարանում (տեսանյութ 18+) Ահաբեկչություն Իսրայելում. մոտ 20 տարեկան երիտասարդ կին է զոհվել, կան տասնյակ վիրավորներ Վրաստանի իշխող կուսակցությունը հերքել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերը Սյունիքի մարզում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է Կեսօրից սկսված անձրևներ են լինելու, իսկ կիրակի գիշերը ցրտահարություններ. ջերմաչափերը կլինի -2°C ՌԴ-ում Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը Նոր մահացու հիվանդություն է բռնկվել. 4 մարդ արդեն մահացել է B խմբի ստրեպտոկոկների վտանգավոր շտամից