Երևան, 07.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սանահին թաղամասը կառանձնացվի Ալավերդուց և կներառվի Ալավերդի համայնքում որպես առանձին բնակավայր. նախագիծ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտնեց՝ օրենքի նախաձեռնությունը պայմանավորված է Ալավերդու համայնքի ավագանու նախաձեռնությամբ, համաձայն որի՝ նրանք խնդրել են Կառավարությանը՝ հանդես գալ նախաձեռնությամբ և Սանահին թաղամասը, որը 1967 թվականից ի վեր ներառված է եղել Ալավերդի քաղաքային, ավանային սովետի տիրույթում, իսկ դրանից հետո՝ 1996-ից, հանդես է եկել որպես Ալավերդի համայնքի թաղամաս, առանձնացնել և որպես առանձին գյուղ ընդգրկել Ալավերդի խոշորացված համայնքի կազմում:

Տերտերյանի խոսքով՝ հիմնավորումները ներկայացված են. Սանահինը ՀՀ պատմական թերևս ամենահին բնակավայրերից մեկն է, բացի դրանից՝ վերջին տարիներին Լոռին դարձել է զբոսաշրջային ամենահետաքրքիր ուղղություններից մեկը, իսկ Սանահինն այդ ուղղության հիմնաքարային բնակավայրերից է: «Այն ունի պատմական միջավայր: Սանահինը Հաղպատի հետ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմական և մշակութային ժառանգության համատեքստում: Մենք համոզված ենք, որ Սանահին գյուղն ավելի իդենտիֆիկացնելով և առանձնացնելով որպես պատմամշակութային և ինքնուրույն բնակավայր և կոլորիտ ունեցող բնակավայր՝ հնարավորություն կլինի այն ավելի արագ և էֆեկտիվ զարգացնել»,- ասաց Տերտերյանը:

Գյուղն առաջին հերթին հայտնի է Սանահինի վանքով, որը ՅՈԻՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս է: Սանահինի պատմությունը սկսվում է վանական համալիրի հիմնադրմամբ՝ 10-րդ դարից:

Սանահինը հայտնի է եղել որպես հայ միջնադարյան հոգևոր, մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոն: Նրա խոսքով՝ երկրորդ հիմնավորումն այն է, որ 273 տնտեսություն ունեցող և մշտական բնակվող 200 տնտեսություն ունեցող գյուղ է, որը Ալավերդի քաղաքից որոշակիորեն առանձնացած է:

«Շատ մանրամասն քննարկված է, և խնդրում ենք Ազգային ժողովին՝ դրական վերաբերմունք դրսևորել այս նախաձեռնությանը»,- ընդգծեց ՏԿԵ փոխնախարարը:

Ակնկալվում է, որ իրավական ակտի նախագծի ընդունման դեպքում կապահովվի Ալավերդի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների միջնորդությունը, և Սանահին թաղամասը կառանձնացվի Ալավերդի բնակավայրից և կներառվի Ալավերդի համայնքում՝ որպես առանձին բնակավայր:

Հարակից զեկուցող Արեն Մկրտչյանի խոսքով՝ դեռևս 1996 թվականի Վարչատարածքային բաժանման մասին օրենքի կարգավորումներով՝ Սանահին գյուղական բնակավայրը Սլավերդու թաղամասի կարգավիճակ է ստացել, և 2017 և 2022 թվականների երկփուլ խոշորացումից հետո Սանահինը չունի վարչական ղեկավար և օպերատոր, և բնակիչները ստիպված են, օրինակ, հասարակ տեղեկանքի համար գնալ-հասնել Ալավերդու համայնքապետարան:

«Առանձին գյուղական բնակավայրի կարգավիճակ տալու պարագայում գյուղը վարչական շենք կունենա և հետևաբար՝ վարչական ղեկավար և օպերատոր»,- ընդգծեց Մկրտչյանը:

Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առանձին հանդիպում չի նախատեսվում. ԱԳՆ Թուրքիայում ուժգին երկրաշարժ է գրանցվելԻմ տղան hրեշ չէ. Փի Դիդիի մայրը, որդու շուրջ սկանդալի ֆոնին, հայտարարությամբ է հանդես եկել YoHealth-ը լեռնագնացներին 100-ական FTN-ով է պարգևատրել Ողբերգական դեպք՝ Վայոց ձորումՎերջին 3 օրում գրանցվել է 51 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 70-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Եթե մենք դադարենք աջակցել Ուկրաինային, 15 օրից պատերազմը կավարտվի․ Բորել Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է Ադրբեջանում զինծառայող է մահացել Մահացած  հայտնաբերված 21-ամյա զինվորը Մեղրիից էր, 3 ամսվա ծառայող․ մանրամասներԱյս ընթացքը տարածաշրջանային խոշոր պատերազմ է հրահրում. ինչպես կանխել․ Վահե Հովհաննիսյան Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան Ուկրաինան հարվածել է Ղրիմում ՌԴ ծովային նավթային տերմինալին. հայտարարվել է արտակարգ իրավիճակ Երբ Խաղաղության պայմանագիրը ստորագրվի, ստանա եզրակացությունը ՍԴ-ի կողմից, վավերացվի ԱԺ-ում, կստանա ավելի բարձր իրավական ուժ, քան որևէ ներքին օրենք. ՀՀ ԱԳՆ Ծնվել է Գուրգեն Դաբաղյանի որդինԱյսօր «Արցախի հերոս», ազատամարտիկ Աշոտ Ղուլյանի՝ Բեկոր Աշոտի ծննդյան օրն է Լիբանանում Իսրայելի բանակի զոհերի թիվը հասել է 10-ի Մինչև 10 ժամ ջուր չի լինի ԶՊՄԿ-ի լեռնահատկացման տարածքից գիտնականների հայտնաբերած պատմամշակութային գտածոները հանձնվեցին թանգարանինՍԴ-ն դարձել է սահմանադրական հեղաշրջման մասնակից․ Ավետիք Չալաբյան Ամառ է. այսօր Երևանում մինչև 27 աստիճան տաքություն է կանխատեսվում. եղանակը՝ Հայաստանում Միրզոյանը մեկնել է Մոսկվա Անկում տարադրամի շուկայում. ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 7-ին «Չորեքշաբթի օրը՝ ժամը 12:00-ին ներկա գտնվեք դատախազության շենքի առջև, գործեր ենք հանձնելու»Ֆրանսիայի հրապարակում BMW X6 մակնիշի ավտոմեքենան բախվել է մոտոցիկլետի. կա տուժածԲեյրութի միջազգային օդանավակայանը ևս չեղարկել է բոլոր չվերթները մինչև երկուշաբթի առավոտՀոկտեմբերի 7-ին, 8-ին,10-ին և 11-ին՝ տասնյակ հասցեներում գազ չի լինի Եկել է հրադադարի ժամանակը․ Մակրոնը՝ ՆեթանյահուինԳերլարված իրավիճակ ՍԴ-ի դիմացԱրտակարգ դեպք՝ «Արթկոսմեդ»-ում. պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել է պացիենտի սրտի կանգ.մանրամասներ Յուվենտուսը բաց թողեց հաղթանակը Կալյարիի հետ խաղումԻսրայելը կրկին հարձակվել է Գազայի դպրոցի վրաԱռաջիկա օրերն՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանովԵրևանի Ֆրանսիայի հրապարակում բախվել են «BMW X6»-ն ու «Yamaha» մոտոցիկլըԻնձ խորհուրդ են տալիս, որ բոլորին տարբեր խոստումներ տամ. ինքս ինձ չեմ խաբի. Բագրատ ՍրբազանՉեղարկվում են բոլոր չվերթները դեպի ԻրանՄենք չէինք գնացել հարցազրույց տալու, խնդիր էինք դրել Հանրայինով հանդես գալ և այդ խնդիրը լուծել ենք. Բագրատ ՍրբազանԱրենիում հիմնել է «Արհեստանոց» ձեռագործության կենտրոն Թուրքիայի Չանաքքալե քաղաքի ափերի մոտ 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՆոր տեղեկություններ այսօր բանակում տեղի ունեցած դեպքիցՈստիկանական մեծաքանակ ուժեր են բերվել հանրահավաքին (տեսանյութ) Մայր Աթոռում Պատարագից հետո ուխտավորներին մատաղ է բաժանվել ՌԴ-ում երկրաշարժ է տեղի ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ Կանաչ փայտե օձի տարի. ի՞նչ է մեզ սպասում 2025 թվականին Կադրային լուրջ փոփոխություն՝ Ադրբեջանի բանակում Զոհ ունենք. հայտնի է ինքնությունըՍարսափելի կադրեր. տղամարդը կրակ է բացել Իսրայելի Բեէր-Շեվա կենտրոնական կայարանում (տեսանյութ 18+) Ահաբեկչություն Իսրայելում. մոտ 20 տարեկան երիտասարդ կին է զոհվել, կան տասնյակ վիրավորներ Վրաստանի իշխող կուսակցությունը հերքել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերը