Երևան, 16.Հուլիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ՍԴ-ն ապօրինի որոշմամբ սահմանադրական հեղաշրջման մասնակից է դառնում. «Հայաքվե»

ԲԼՈԳ
ՀՀ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ընդունել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը։
 
Այս տխրահռչակ որոշումը հիմնված է Սահմանադրական դատարանի այն դիրքորոշման վրա, ըստ որի` իբրև թե ՀՀ և Արցախի վերամիավորումը չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Անկախության հռչակագրում ձևակերպված նպատակ, և այդպիսով չի կարող ընկալվել որպես Հայաստանի Հանրապետության սահմանադրական պարտավորություն։
Սահմանադրական դատարանի դիրքորոշումը, որն ընկած է սույն որոշման հիմքում, կառուցված է մոլորեցնող, ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեցող փաստարկների վրա, որոնցում ընտրողական ու սուբյեկտիվ մեկնաբանություններ են տրվել ՀՀ Սահմանադրության, ՀՀ Անկախության հռչակագրի և 1989 թ․ դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման դրույթների, այդ դրույթների միջև իրավական կապերի ու ազդեցությունների վերաբերյալ։
 
Սահմանադրական դատարանը, որը կոչված է ապահովելու սահմանադրական կարգ և կայունություն, Հայաստանի Հանրապետության սահմանադրաիրավական հիմքերի անսասանություն, այսպիսով գործող վարչախմբի պատվերով երկրում սահմանադրական հեղաշրջման մասնակիցն է դառնում։ Այս որոշումը ոչ միայն ծանր հարված է հասցնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, Մայր հայրենիքի հետ վերամիավորման հարցում Հայաստանի Հանրապետության իրավատիրությանը, այլև հղի է Հայոց պետականության կորստի վտանգներով։
 
Պատահական չէ, որ որոշումն ընդունելուն մասնակցել են Սահմանադրական դատարանի այն դատավորները, որոնց ընտրությունը տեղի է ունեցել 2020 թ․ ԱԺ ապօրինի որոշման հիման վրա` Սահմանադրական դատարանի փաստացի բռնազավթման հետևանքով, ինչը հիմք է տալիս ապագայում առոչինչ ճանաչելու այս որոշումը։
 
«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության խորհուրդը հայտարարում է, որ Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի ապօրինի որոշումը Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի տապալման, պետական իշխանության բոլոր ճյուղերի յուրացման հերթական վկայությունն է։ Իսկ ՀՀ Սահմանադրական դատարանի այն դատավորները, ովքեր իրենց ապօրինի որոշմամբ մաս են կազմել գործող վարչախմբի հակապետական գործողություններին, իրենց դրանով դուրս են դրել օրենքի և օրինականության սահմաններից և անխուսափելիորեն պատասխանատվության են ենթարկվելու սահմանադրական կարգի փաստացի տապալման փորձի համար:
 
Կոչ ենք անում Ազգային Ժողովի բոլոր այն պատգամավորներին, ովքեր իրենց իրապես կաշկանդված չեն համարում հրամայական մանդատով, առաջնորդվում են սեփական խղճով ևՀայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերով, չվավերացնել ներկայացված կանոնակարգը, իսկ ԱԺ իշխող մեծամասնության կողմից վավերացման պարագայում դիտարկել մանդատները վայր դնելու հնարավորությունը և դրանով ձախողել Հայաստանի Հանրապետության կապիտուլյացիայի հետագա գործընթացը։
 
«ՀայաՔվեն» բացեց Արաբկիրի տարածքային կառույցի գրասենյակըԿրեմլը կոչ է անում բոլոր կողմերին ճնշում գործադրել Ուկրաինայի վրա, որպեսզի ՌԴ-ի հետ նոր բանակցությունների փուլ տեղի ունենա. Պեսկով Մոսկվայում արևադարձային անձրևներ են, ջրհեղեղներ, կայծակ, կարկուտԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է «գործել», եթե հեռահար զենք ստանա Պատանի երկրաբաններն այցելեցին ԶՊՄԿԱրևային էներգիան առաջին անգամ գերազանցել է ԵՄ-ում էլեկտրաէներգիայի այլ աղբյուրներինԱյսօր էլ Հայաստանում արտապատվիրակման դեպքեր կան, բայց դրանք շարունակում են մնալ ՀՀ սեփականությունը. Փաշինյան Կյանքից հեռացել է Անի Լուպեի հայրիկը Ucom-ի բաժանորդներն ավելի հաճախ են նախընտրում օգտվել ինտերնետից ռոումինգում 8 ամսական երեխայի մոր՝ Լիանա Հարությունյանի դատական նիստը նշանակված է վաղը՝ հուլիսի 17-ին Բրյունետը ներկայացրել է նոր տեսահոլովակ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 38-ամյա դատապարտյալ է ինքնասպան եղել Կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը Վթար՝ Երևանում, Սարալանջի փողոցում բախվել են «Zhong Tong» ավտոբուսներՉինաստանը փորձում է հասնել մեզ արհեստական բանականության ոլորտում, մենք նրանց հետ կմրցենք շատ բարեկամական ձևով. Թրամփ Շիրակի մարզի մի շարք գյուղերում 36 ժամ ջուր չի լինի Այն մասին, թե ինչպես է պետք մտածել և ինչպես գործել, որպեսզի մենք ապագայում կարողանանք վերադարձնել Արցախը․ Ավետիք Չալաբյան Ուկրաինայի ութ շրջանում օդային տագնապ է հայտարարվել «ՀայաՔվեն» գիտե` ինչպե´ս թոշակները բարձրացնել 15-20 տոկոսով. Հրայր Կամենդատյան Անձրև, ամպրոպ․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Այս իշխանությունը ծառայում է օտար ուժերի և ձերբակալում ազգային գործիչներին. քաղաքացի Հայաստանը դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ինչ կանեն իր հետ ու ինչ «կռճոներ» կշպրտեն. Տիգրան Աբրահամյան Վթարային անջատումներ՝ հուլիսի 16-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Խաղաղ Դոնի փողոցում այրվել է վագոն-տնակ «Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանքՏարադրամի փոխարժեքները հուլիսի 16-ին Խաղաղ Դոնի փողոցում այրվել է վագոն-տնակ Բաքուն պնդում է՝ համաձայնագրի կնքումը մոտ է և շարունակում է ՀՀ սահմանադրությունը սպառնալիք համարել «6 տարեկանից աշխատել եմ կինոթատրոններում՝ մաքրելով դահլիճը». հանդիպում Ամիր Նադերիի հետ Սևիկյանը հաղթական գոլի հեղինակ է դարձել «Ֆերենցվարոշ»-ի կազմում Բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականը խմբային փուլն ավարտեց հաղթանակով Անցած շաբաթ հայտնաբերվել է 421 ոչ սթափ վարորդ Հիմնանորոգվում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհի մի հատվածը Դուրովի գաղտնի ուղևորությունը Կազախստան՝ լի հիացմունքով ու տպավորություններով Բախվել են «Mazda»-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է և սկսվել է դիզվառելիքի արտահոսք. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Քաղաքացիությունը՝ թանկով Կոնոր ՄաքԳրեգորը վերադառնում է Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ շարունակել միջուկային բանակցությունները՝ փոխադարձ հարգանքի հիման վրա. Ֆաթիմա Մոհաջերանի 4 արծաթե և 2 բրոնզե մեդալ` պատանիների Եվրոպայի առաջնության աղջիկների պայքարում Լուսինե Թովմասյանը պարզել է երրորդ երեխայի սեռը (տեսանյութ) ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Լոռու մարզերում Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի՞․ ի՞նչ եղանակ սպասել Գազամատակարարման անջատումներ են սպասվում ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Team-ը 16 000 000 ԿՎՏ տարեկան արտադրանքով արևային հզոր կայան է գործարկել Գեղարքունիքում Մասկի կյանքը վտանգի տակ․ սպանության փորձեր՝ հենց Tesla-ի մոտ Չեխիան զենք չի գնի Կիևի համար․ Չեխիայի վարչապետ «Ադրբեջանը ձգտում է համաձայնագրեր կնքել Հայաստանի հետ»․ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի թեկնածու Արմավիրի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Foton Tunland»-ը․ կան տուժածներ. shamshyan.com Խաչատուրյանը ընդգծել է՝ Միացյալ Թագավորությունն ինչ աջակցությունն ունի ՀՀ ժողովրդավարության համար