Երևան, 15.Հուլիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում մեկնարկեց համազգային առաջին Գիտության շաբաթը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

01.10.2024, Երևան Team Telecom Armenia-ի աջակցությամբ այսօր մեկնարկեց համազգային «Գիտության շաբաթ»-ը, որն Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։

Գիտության շաբաթը հասարակության տարբեր շերտերի համար նախատեսված բազմաձևաչափ միջոցառումների շարք է, որի նպատակն է հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները, բացատրել դրանց կարևոր դերը ժամանակակից աշխարհում և գիտությունը դարձնել գրավիչ երիտասարդների համար։

Գիտության շաբաթվա շրջանակում հոկտեմբերի 1-ից 6-ը ժամը 15:00-ից 21:00-ը Ազատության հրապարակում կանցկացվի Գիտության փառատոն, որը համախմբելու է գիտական ինստիտուտների, համալսարանների, կրթական և տեխնոլոգիական համայնքների ներկայացուցիչներին և, իհարկե, երիտասարդներին և երեխաներին։

Հոկտեմբերի 1-2՝ փառատոնի այցելուները հնարավորություն կունենան գիտափորձերի, գիտնականների հետ հանդիպումների, ցուցադրությունների ու քննարկումների միջոցով բացահայտելու գիտության տարբեր ոլորտները՝ տիեզերագիտությունից և մարդաբանությունից մինչև մոլեկուլային կենսաբանություն:

Հոկտեմբերի 3-4՝ «Ապագա գիտնականները» խորագրի ներքո երեխաների ու երիտասարդների համար կանցկացվեն մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումներ։ Մասնակիցները կիմանան, թե ինչու դառնալ ֆիզիկոս, քիմիկոս, կենսաբան, մաթեմատիկոս կամ մարդաբան։ Երիտասարդները կհանդիպեն գիտնականների հետ, որոնք կպատմեն իրենց ոլորտների առանձնահատկությունների մասին և կօգնեն կողմնորոշվել ապագա մասնագիտական ընտրության հարցում։

Հոկտեմբերի 5-6 նվիրված կլինի գիտական ֆանտաստիկային, որը միշտ եղել է ոգեշնչման աղբյուր գիտնականների ու երիտասարդների համար՝ թույլ տալով երևակայականը դարձնել իրականություն: Այս օրերին փառատոնը նվիրված կլինի գիտական ֆանտաստիկայի աշխարհի ուսումնասիրությանը՝ գրականությունից մինչև կինո, կոմիքսներից մինչև գեղանկարչություն։

Գիտության շաբաթվա շրջանակում կազմակերպվել են նաև  «ԳիտաCon» կոմիքսների, «Աստղային հորիզոն» գիտաֆանտաստիկ պատմվածքների և «Գիտության շաբաթը` իմ աչքերով» նկարչական մրցույթները, որոնց հաղթողներին Team Telecom Armenia-ն կպարգևատրի հատուկ մրցանակներով: 

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։

 Հասարակայնության հետ կապերի բաժին`[email protected]

ԶՊՄԿ-ն ակտիվորեն համագործակցում է գիտակրթական հաստատությունների հետ Ի՞նչ դեր ունի արհեստական բանականությունը համաշխարհային քաղաքականության վերափոխման մեջ. ռիսկեր և հնարավորություններ. «Փաստ»Լավրովը հանդիպում է ունեցել Սի Ծինփինի հետ Դոմուսում՝ հարմարավետության նոր շունչ այս ամռանը Ի՞նչ է տեղի ունեցել Բրյուսելում․ Մենուա Սողոմոնյան Նիկոլին հանեք, ամոթ է, էլ մարդ չկա՞, որ իր տեղը գա. քաղաքացի Կորսված ներուժն ու անհավասարության բազմաշերտ հետևանքները. «Փաստ»Մենք պետք է լինենք մեր երկիրը փրկողը․ Նաիրի Սարգսյան Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը կայուն է «Սա խիստ վտանգավոր գործընթաց է, որտեղ հընթացս կարող ենք անակնկալների առաջ կանգնել». «Փաստ»ՔՊ-ի նոր «նշաձո՞ղը», թե՞ հատված եզրագիծ. «Փաստ»Ողբերգական վթար՝ Մասիսում․ զոհը կին է, կա 3 վիրավոր Տարադրամի փոխարժեքները հուլիսի 15-ին Ո՞րն է «ողջամիտ ժամկետ» եզրույթի բովանդակային ծավալը. առաջարկվում են նոր փոփոխություններ. «Փաստ»Ահաբեկում են մարդկանց, որ ներկայացնեն հայտարարագիր, բայց չի ստացվում. «Փաստ»Արցախահայությանը «դաբիտ» անելու գործելաոճ. «Փաստ»«Ճոխ» թվեր. ի՞նչ ու ինչքա՞ն են «հատիկ առ հատիկ» վերադարձրել պետությանը. «Փաստ»ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ»Սուդանում պատմության մեջ առաջին անգամ թուրքական Bayraktar Akinci է խոցվել Հրդեհավտանգ վայրերում, մասնավորապես՝ հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն «Ոսկե Ծիրան» 2025-ի կարմիր գորգը, հայտնի հյուրերն ու հուզիչ դրվագները Պատանեկան ԵԱ․ 6 հայ բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալի համար «Ոսկե գնդակի» ֆավորիտները Խոշոր հրդեհ՝ Թբիլիսյան խճուղուն հարակից խոտածածկ տարածքում. shamshyan.com Եվրամիությունը 72 միլիարդ եվրոյի պատասխան մաքսատուրքեր է պատրաստել ընդդեմ Միացյալ Նահանգների Ժորժե Ժեզուշը գլխավորեց «Ալ Նասրը» Դմիտրի Կիսելյովը կրկին դժգոհություն է հայտնել Ադրբեջանից Եվրամիությունն արձագանքել է Թրամփի՝ Ռուսաստանին հասցեագրված վերջնագրին Ջերմաստիճանը կնվազի՞․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Ռուսաստանում կայծակը սպանել է 3, վիրավորել՝ 4 մարդու Երևանում «Toyota Camry»–ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել է բազալտե եզրաքարին. shamshyan.com «Ոսկե ծիրան»-ը՝ ինչպես վերադարձ տուն. Վաչե Թովմասյանը և Կարեն Կարագուլյանը՝ փառատոնի մասին Թբիլիսիում բնակելի շենքի մի մասը փլուզվել է. մեկ մարդ մահացել է, մյուսը՝ հոսպիտալացվել «Չայնիի» ոլորաններում բախվել են 2 «Toyota Corolla»-ները․ տուժածներ չկան Ադրբեջանում ակտիվորեն ներգաղթյալներ են ձերբակալվում Ձախողման դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի հատուցել Ղարաբաղում արկածախնդրության համար. Իրանցի փորձագետ Հայաստանի և Ուզբեկստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունն առաջին եռամսյակում կազմել է 14 միլիոն ԱՄՆ դոլար Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը Հուլիսի 16-ին, 17-ին, 18-ին և 21-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Մակրոնը հանձնառու է զարգացնել Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությունը Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների չի գնա ուրանի հարստացումից հրաժարվելու պայմանով Փաշինյանը գնաց Զելենսկու ճանապարհով. ռուսաստանցի պատգամավոր Իսրայելը շարունակում է Ադրբեջանն օգտագործել Իրանի դեմ. The National Interest Ես շատ եմ շփվում Պուտինի հետ, բայց արդյունքներ են պետք. Թրամփ Շուրջ 38 ժամ ջուր չի լինի՝ հունիսի 17-ին և 18-ին․ հասցեներ Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ վիճաբանությունից հետո մասնակիցները գնացել են կռվի մյուս մասնակցի տան բակ, հնչեցրել հայհոյանքներ, կոտրել 3 ավտոմեքենաների ու տան ապակիները Արհեստական բանականությունը 5 տարուց ամբողջ մարդկությունից խելացի կդառնա. Մասկ Արարատի մարզի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ Լաթաքիայում մոլեգնող անտառային հրդեհները հաջողվել է մարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը շուտով հաջողությամբ կլուծվի․ Թրամփ