Երևան, 07.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նման վայրագությունների մասին լսել էի 1915-ի ցեղաuպանությունը վերապրած պապիկիցս. Իսրայելի ավիահարվածների հակառակ կողմը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մերձավոր Արևելքը կրկին վերածվել է եռացող կաթսայի: Ավիահարվածներ, արկերի պայթյուն, ապաստարաններ շտապող մարդիկ... ժամ առ ժամ փոխվում է ամեն բան, գրանցվում են  աշխարհաքաղաքական նոր իրողություններ ու զարգացումներ:

Սեպտեմբերի 30-ի ուշ երեկոյան մամուլը ողողվեց  «Իսրայելն արդեն գործողություններ է սկսել Լիբանանում» վերտառությամբ հրապարակումներով: 

ԶԼՄ-ները հայտնում են, որ իսրայելական ուժերը զանգվածային հրետանային կրակ են վարել Լիբանանի սահմանամերձ շրջանների ուղղությամբ, իսկ լիբանանյան բանակը հետ է քաշվել երկրի հարավում գտնվող մի քանի դիրքերից: Նշենք, որ ՑԱԽԱԼ-ը նաև փակ ռազմական գոտի է հայտարարել Լիբանանին սահմանակից երեք բնակավայրի տարածաշրջանը, մուտքն այնտեղ խստիվ արգելվում է: Հաղորդումների համաձայն՝ լիբանանյան բանակը շուրջ 5 կիլոմետր նահանջել է։

Արդեն կեսգիշերին, ԱՄՆ Պետդքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հաստատեց Լիբանանում ՑԱԽԱԼ-ի ցամաքային գործողության մեկնարկը. «Իսրայելը Լիբանանում «Հըզբոլլահի» դեմ սահմանափակ գործողություններ է իրականացնում»:

Նշենք, որ Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև հակամարտության սրացումը սկսվեց սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում փեյջերների և կապի սարքերի մի շարք պայթյուններից հետո: Արդեն սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսեց «Հյուսիսի նետեր» գործողությունը, որի շրջանակներում հարվածներ են հասցվել Լիբանանում «Հըզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին: Սեպտեմբերի 27-ին Բեյրութին հասցված ավիահարվածներից մեկի հետևանքով սպանվեց «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը, ինչն էլ ավելի սրեց իրավիճակը:

Զարգացումներին և տեղի իրավիճակին առաջին ձեռքից ծանոթանալու, իսրայելահայերի առօրյայի մասին տեղեկանալու համար MediaHub-ը կապ հաստատեց տեղի հայ համայնքի ներկայացուցիչ, Իսրայելի «Նոյյան Տապան» մշակույթի և կրթության հայկական կենտրոնի ղեկավար Դավիթ Գալֆայանի հետ: 

- Ի՞նչ իրավիճակ է այժմ: Կարո՞ղ ենք ասել, որ սկսվեցին ցամաքային գործողությունները:

- Ցամաքային գործողությունները վաղ թե ուշ պետք է սկսվեն՝ օդային փուլի ավարտից հետո: Իսրայելական զորքերը շատ գրագետ են աշխատում և սովոր չեն մեր «սովետական» բանակի դպրոցին՝ «толпой на пулеметы, а бабы еще нарожают» սկզբունքով։ Ի տարբերություն սրա, նրանք գնահատում են յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր կյանք, ուստի մինչև ցամաքային զորքերի ներդրման համար բազա չպատրաստվի, ոչ ոք չի մտնի Լիբանան։ 

Միևնույն ժամանակ, «Հըզբոլլահ»-ի ղեկավարությունը ոչնչացվում է թիրախավորված հարվածներով: Որոշ դեպքերում դեռ 15 տարի առաջ սկսված գործողություններ, որպեսզի այսօր միացնեն միայն կոճակը (փեյջերներ): Մի խոսքով, մաքրման աշխատանքներ են այժմ ընթանում՝ ցամաքային գործողությունից առաջ։ 

Իսրայելը հայտարարել է, որ մեկընդմիշտ վերջ է դնելու երկու ահաբեկչական կազմակերպություններին` «ՀԱՄԱՍ»-ին և «Հըզբոլլահ»-ին: Ավելին, «Հըզբոլլահ»-ը ահաբեկել է ոչ միայն Իսրայելը, այլև Լիբանանը, Սիրիան, ինչպես նաև եվրոպական շատ երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան։ Նասրալլահի մահից հետո ամբողջ համացանցում շրջանառվում են լիբանանցի քրիստոնյաների, Սիրիայի ընդդիմության, քրդերի ուրախության տեսանյութերը։ Սա, հավանաբար, ցուցանիշ է, որ Իսրայելը ճիշտ ուղու վրա է։ «Հըզբոլլահ»-ը նրանց տները վերածել է հրթիռային կայանների, որպեսզի ոչնչացվելուց հետո ասեն, որ Իսրայելը ոչնչացնում է խաղաղ ենթակառուցվածքները։ «ՀԱՄԱՍ»-ի և «Հըզբոլլահ»ի հիմնական մարտավարությունը խաղաղ բնակիչների հետևում թաքնվելն է:

- Կա՞ արդյոք խուճապ, տագնապ բնակչության շրջանում և որքանո՞վ են պատրաստ տարհանման, եթե կարիքը լինի:

- Խուճապ բացարձակապես չկա: 2023 թվականի հոկտեմբերի 7-ի առաջին իսկ ժամերին, երբ ահաբեկիչները ներխուժեցին Իսրայելի տարածք և սկսեցին կոտորել, բռնաբարել և խոշտանգել խաղաղ բնակչությանը՝ անկախ ազգությունից, կար միայն խռովություն և իրավիճակի չհասկացվածություն: Նրանք ներխուժեցին ոչ միայն հրեական գյուղեր ու կիբուցներ, այլև արաբական գյուղեր, բռնաբարեցին ու սպանեցին նրանց։ Ինչպես, օրինակ, հղի կնոջ որովայնը կտրելը, երեխային դուրս քաշելը և մահացող մոր աչքի առաջ նրա գլուխը կտրելը, երեխային միկրոալիքային վառարանում եփելը, նրանց սպանել ծնողների աչքի առաջ և հակառակը... մի խոսքով, մի քանի ժամ դժոխք էր, որովհետև Իսրայելը ո՛չ բարոյապես, ո՛չ հոգեբանորեն պատրաստ չէր նման ջարդի։ Ես նման վայրագություններ լսել էի միայն 1915-ի ցեղասպանությունը վերապրած պապիկիս պատմություններից... Բայց խռովությունը արագ անցավ, և նրանք հետ շպրտվեցին, իսկ Գազայում գործողությունը, հուսով եմ, մոտենում է ավարտին։ 

Ինչ վերաբերում է հյուսիսին (Լիբանանին), ապա այնտեղ նույնպես շատ պարզ է. պատերազմի սկզբում սահմանամերձ քաղաքները տարհանվեցին։ Բայց այն, ինչ ինձ դուր է գալիս իսրայելցիների մեջ, նրանց տոկունությունն է. նրանք հավանաբար հասկանում են, որ սա իրենց տունն է և գնալու տեղ չունեն: Իրենց նոր պատմության սկզբից (1948թ.) նրանք մշտապես պատերազմում են և բոլորում հաղթանակած դուրս գալիս։ Բայց նույնիսկ հաղթանակը նրանց միշտ սովորեցրել է, թե ինչպես պետք է ավելի լավ պայքարել, և եթե սխալներ են եղել, ապա ուղղել են դրանք։ Նույնիսկ անընդհատ հրթիռակոծության ներքո, ես երբեք խուճապ չեմ տեսել։ Ամեն ինչ հանգիստ է ու կանոնավոր, երբեմն նույնիսկ հումորով։ 

- Մեր հայրենակիցներն ի՞նչ վիճակում են, կա՞ որևէ աջակցություն հայկական դիվանագիտական ներկայացուցչության կողմից, եթե անհրաժեշտ լինի դուրս գալ երկրից:

- Հայերի վիճակը նման է Իսրայելի բոլոր քաղաքացիներին: Իհարկե, պատերազմական ժամանակը լավագույնը չէ և՛ անվտանգության, և՛ տնտեսական տեսանկյունից, սակայն, այժմ երկրի մեծ մասում իրավիճակը հանգիստ է, ուստի կյանքը շարունակվում է, և ես այսօր արտակարգ տարհանման հատուկ կարիք չեմ տեսնում։ Ռազմական գործողություններ տեղի են ունենում ոչ թե Իսրայելի տարածքում, այլ Գազայի հատվածում և Լիբանանի սահմանին։ 

Մեկ տարի առաջ, պատերազմական գործողությունների սկզբում, ՀՀ կառավարությունն ինքնաթիռ ուղարկեց՝ քաղաքացիներին Հայաստան տանելու, բայց, օրինակ, ես ու իմ ընտանիքը մնացինք, ապրում ենք երկրի կենտրոնում և, հետևաբար, ես հեռանալու առանձնահատուկ անհրաժեշտություն չտեսա։ Մինչդեռ հարավի ու հյուսիսի բնակիչների համար, այո, այն ժամանակ հեշտ չէր։

 

Ռեբեկա Հովհաննիսյան

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

YoHealth-ը լեռնագնացներին 100-ական FTN-ով է պարգևատրել Ողբերգական դեպք՝ Վայոց ձորումՎերջին 3 օրում գրանցվել է 51 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 70-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Եթե մենք դադարենք աջակցել Ուկրաինային, 15 օրից պատերազմը կավարտվի․ Բորել Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է Ադրբեջանում զինծառայող է մահացել Մահացած  հայտնաբերված 21-ամյա զինվորը Մեղրիից էր, 3 ամսվա ծառայող․ մանրամասներԱյս ընթացքը տարածաշրջանային խոշոր պատերազմ է հրահրում. ինչպես կանխել․ Վահե Հովհաննիսյան Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան Ուկրաինան հարվածել է Ղրիմում ՌԴ ծովային նավթային տերմինալին. հայտարարվել է արտակարգ իրավիճակ Երբ Խաղաղության պայմանագիրը ստորագրվի, ստանա եզրակացությունը ՍԴ-ի կողմից, վավերացվի ԱԺ-ում, կստանա ավելի բարձր իրավական ուժ, քան որևէ ներքին օրենք. ՀՀ ԱԳՆ Ծնվել է Գուրգեն Դաբաղյանի որդինԱյսօր «Արցախի հերոս», ազատամարտիկ Աշոտ Ղուլյանի՝ Բեկոր Աշոտի ծննդյան օրն է Լիբանանում Իսրայելի բանակի զոհերի թիվը հասել է 10-ի Մինչև 10 ժամ ջուր չի լինի ԶՊՄԿ-ի լեռնահատկացման տարածքից գիտնականների հայտնաբերած պատմամշակութային գտածոները հանձնվեցին թանգարանինՍԴ-ն դարձել է սահմանադրական հեղաշրջման մասնակից․ Ավետիք Չալաբյան Ամառ է. այսօր Երևանում մինչև 27 աստիճան տաքություն է կանխատեսվում. եղանակը՝ Հայաստանում Միրզոյանը մեկնել է Մոսկվա Անկում տարադրամի շուկայում. ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 7-ին «Չորեքշաբթի օրը՝ ժամը 12:00-ին ներկա գտնվեք դատախազության շենքի առջև, գործեր ենք հանձնելու»Ֆրանսիայի հրապարակում BMW X6 մակնիշի ավտոմեքենան բախվել է մոտոցիկլետի. կա տուժածԲեյրութի միջազգային օդանավակայանը ևս չեղարկել է բոլոր չվերթները մինչև երկուշաբթի առավոտՀոկտեմբերի 7-ին, 8-ին,10-ին և 11-ին՝ տասնյակ հասցեներում գազ չի լինի Եկել է հրադադարի ժամանակը․ Մակրոնը՝ ՆեթանյահուինԳերլարված իրավիճակ ՍԴ-ի դիմացԱրտակարգ դեպք՝ «Արթկոսմեդ»-ում. պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել է պացիենտի սրտի կանգ.մանրամասներ Յուվենտուսը բաց թողեց հաղթանակը Կալյարիի հետ խաղումԻսրայելը կրկին հարձակվել է Գազայի դպրոցի վրաԱռաջիկա օրերն՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանովԵրևանի Ֆրանսիայի հրապարակում բախվել են «BMW X6»-ն ու «Yamaha» մոտոցիկլըԻնձ խորհուրդ են տալիս, որ բոլորին տարբեր խոստումներ տամ. ինքս ինձ չեմ խաբի. Բագրատ ՍրբազանՉեղարկվում են բոլոր չվերթները դեպի ԻրանՄենք չէինք գնացել հարցազրույց տալու, խնդիր էինք դրել Հանրայինով հանդես գալ և այդ խնդիրը լուծել ենք. Բագրատ ՍրբազանԱրենիում հիմնել է «Արհեստանոց» ձեռագործության կենտրոն Թուրքիայի Չանաքքալե քաղաքի ափերի մոտ 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՆոր տեղեկություններ այսօր բանակում տեղի ունեցած դեպքիցՈստիկանական մեծաքանակ ուժեր են բերվել հանրահավաքին (տեսանյութ) Մայր Աթոռում Պատարագից հետո ուխտավորներին մատաղ է բաժանվել ՌԴ-ում երկրաշարժ է տեղի ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ Կանաչ փայտե օձի տարի. ի՞նչ է մեզ սպասում 2025 թվականին Կադրային լուրջ փոփոխություն՝ Ադրբեջանի բանակում Զոհ ունենք. հայտնի է ինքնությունըՍարսափելի կադրեր. տղամարդը կրակ է բացել Իսրայելի Բեէր-Շեվա կենտրոնական կայարանում (տեսանյութ 18+) Ահաբեկչություն Իսրայելում. մոտ 20 տարեկան երիտասարդ կին է զոհվել, կան տասնյակ վիրավորներ Վրաստանի իշխող կուսակցությունը հերքել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերը Սյունիքի մարզում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է Կեսօրից սկսված անձրևներ են լինելու, իսկ կիրակի գիշերը ցրտահարություններ. ջերմաչափերը կլինի -2°C ՌԴ-ում Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը