ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Լիբանանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երեքշաբթի կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Լիբանանում և հարգել երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, հայտարարել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ «Լիբանանյան լայնածավալ պատերազմից պետք է ամեն գնով խուսափել», -շեշտել է Դյուժարիկը:
Նա հայտնել է, որ Գուտերեշը երեքշաբթի ավելի վաղ զրուցել է Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթիի հետ և ասել նրան, որ ՄԱԿ-ը պատրաստ է օգնել կարիքավորներին:
«Գլխավոր քարտուղարը կշարունակի իր շփումները, իսկ տեղում գտնվող նրա ներկայացուցիչները ևս կշարունակեն իրենց ջանքերը՝ լարված իրավիճակը հանդարտեցնելու համար»,-նշել է Դյուժարիկը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live





















































1
20-ամյա զինվորը եկել տուն, 2 ժամ անց գնացել գնումների, հանդիպել ընկերներին․ կեսգիշերին ծնողները իմաց...
2
ՊՆ զորամասում պայթյունից 8 վիրավոր կա․վարժական հավաքի մասնակիցներ են
3
Ռուսաստանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
4
Զոհի մասին է հաղորդվում
5
Ամուսինը հղի կնոջը և երեխային պատուհանից հանել է, մյուս երեխան և 2 տատիկները վառվել են. մանրամասներ
...