Երևան, 07.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Երեկ տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվել են արդարադատության նախարարի թեկնածություններ: Նիստը վարել է վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այլ մանրամասներ տարածած հաղորդագրությունից չեն նշվում, բայց տարածված լուսանկարները փաստում են՝ «Քաղպայմանագիրը» մտահոգ է:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը երեկ հրաժարական էր ներկայացրել։ «Խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս: Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ»,- գրել էր նա։

Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Փաշինյանի թիմակիցները Մինասյանի դեմ ստորագրահավաք են սկսել, որ քննարկեն նրա պաշտոնանկության հարցը։ Մինչ իշխանական պատգամավորների քննարկումը կլիներ, արդարադատության նախարարն իր կամքով գրեց դիմումը։ Նախագահը դեռ չի հասցրել ստորագրել Մինասյանին պաշտոնազրկելու հրամանը, իսկ ՔՊ-ում արդեն նոր նախարարի փնտրտուքների մեջ են։ Ընդ որում, Փաշինյանն ու ՔՊ վարչությունը ցանկանում են իրենց քաղաքական թիմից որևէ մեկին նշանակել նախարարի պաշտոնում։ Ցանկանալը ցանկանում են, բայց կադրերի իսպառ բացակայության պայմաններում կարող են զավեշտալի նշանակում կատարել։ Այս պահի դրությամբ երեք թեկնածուի անուն են քննարկել՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյան և ԱԺ պատգամավոր Արփի Դավոյան։

Վարդանյանին ՔՊ-ում առանձնապես չեն սիրում, ինքն էլ հակված չէ գործադիր տեղափոխվելու, ԱԺ-ում ավելի հարմարավետ է զգում։ Նախարար դառնալու ցանկություն չունի նաև Վահագն Հովակիմյանը, բայց նրա ցանկությունները Փաշինյանը երբեք էլ հաշվի չի առել։ Մնում է Արփի Դավոյանի թեկնածությունը։ Վերջինս իրավաբանական ոչ մի կրթություն չունի, թեև ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ է։ Դավոյանը Քպ-ում հայտնի է որպես «Փաշինյանի ականջ», ու չնայած շատ է ուզում իր տարաբախտ կենսագրության մեջ նաև նախարարի պաշտոն ավելացնել, իրենք ՔՊ-ականներն էլ հասկանում են նման որոշման ողջ աբսուրդայնությունը։ Վարչության նիստում որոշել են դեռ մի քանի օր էլ համբերել, մի քանի այլ թեկնածություն էլ քննարկել, ապա որոշում կայացնել։ 

Մերի Միքայելյան

Մահացած  հայտնաբերված 21-ամյա զինվորը Մեղրիից էր, 3 ամսվա ծառայող․ մանրամասներԱյս ընթացքը տարածաշրջանային խոշոր պատերազմ է հրահրում. ինչպես կանխել․ Վահե Հովհաննիսյան Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան Ուկրաինան հարվածել է Ղրիմում ՌԴ ծովային նավթային տերմինալին. հայտարարվել է արտակարգ իրավիճակ Երբ Խաղաղության պայմանագիրը ստորագրվի, ստանա եզրակացությունը ՍԴ-ի կողմից, վավերացվի ԱԺ-ում, կստանա ավելի բարձր իրավական ուժ, քան որևէ ներքին օրենք. ՀՀ ԱԳՆ Ծնվել է Գուրգեն Դաբաղյանի որդինԱյսօր «Արցախի հերոս», ազատամարտիկ Աշոտ Ղուլյանի՝ Բեկոր Աշոտի ծննդյան օրն է Լիբանանում Իսրայելի բանակի զոհերի թիվը հասել է 10-ի Մինչև 10 ժամ ջուր չի լինի ԶՊՄԿ-ի լեռնահատկացման տարածքից գիտնականների հայտնաբերած պատմամշակութային գտածոները հանձնվեցին թանգարանինՍԴ-ն դարձել է սահմանադրական հեղաշրջման մասնակից․ Ավետիք Չալաբյան Ամառ է. այսօր Երևանում մինչև 27 աստիճան տաքություն է կանխատեսվում. եղանակը՝ Հայաստանում Միրզոյանը մեկնել է Մոսկվա Անկում տարադրամի շուկայում. ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 7-ին «Չորեքշաբթի օրը՝ ժամը 12:00-ին ներկա գտնվեք դատախազության շենքի առջև, գործեր ենք հանձնելու»Ֆրանսիայի հրապարակում BMW X6 մակնիշի ավտոմեքենան բախվել է մոտոցիկլետի. կա տուժածԲեյրութի միջազգային օդանավակայանը ևս չեղարկել է բոլոր չվերթները մինչև երկուշաբթի առավոտՀոկտեմբերի 7-ին, 8-ին,10-ին և 11-ին՝ տասնյակ հասցեներում գազ չի լինի Եկել է հրադադարի ժամանակը․ Մակրոնը՝ ՆեթանյահուինԳերլարված իրավիճակ ՍԴ-ի դիմացԱրտակարգ դեպք՝ «Արթկոսմեդ»-ում. պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել է պացիենտի սրտի կանգ.մանրամասներ Յուվենտուսը բաց թողեց հաղթանակը Կալյարիի հետ խաղումԻսրայելը կրկին հարձակվել է Գազայի դպրոցի վրաԱռաջիկա օրերն՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանովԵրևանի Ֆրանսիայի հրապարակում բախվել են «BMW X6»-ն ու «Yamaha» մոտոցիկլըԻնձ խորհուրդ են տալիս, որ բոլորին տարբեր խոստումներ տամ. ինքս ինձ չեմ խաբի. Բագրատ ՍրբազանՉեղարկվում են բոլոր չվերթները դեպի ԻրանՄենք չէինք գնացել հարցազրույց տալու, խնդիր էինք դրել Հանրայինով հանդես գալ և այդ խնդիրը լուծել ենք. Բագրատ ՍրբազանԱրենիում հիմնել է «Արհեստանոց» ձեռագործության կենտրոն Թուրքիայի Չանաքքալե քաղաքի ափերի մոտ 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՆոր տեղեկություններ այսօր բանակում տեղի ունեցած դեպքիցՈստիկանական մեծաքանակ ուժեր են բերվել հանրահավաքին (տեսանյութ) Մայր Աթոռում Պատարագից հետո ուխտավորներին մատաղ է բաժանվել ՌԴ-ում երկրաշարժ է տեղի ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ Կանաչ փայտե օձի տարի. ի՞նչ է մեզ սպասում 2025 թվականին Կադրային լուրջ փոփոխություն՝ Ադրբեջանի բանակում Զոհ ունենք. հայտնի է ինքնությունըՍարսափելի կադրեր. տղամարդը կրակ է բացել Իսրայելի Բեէր-Շեվա կենտրոնական կայարանում (տեսանյութ 18+) Ահաբեկչություն Իսրայելում. մոտ 20 տարեկան երիտասարդ կին է զոհվել, կան տասնյակ վիրավորներ Վրաստանի իշխող կուսակցությունը հերքել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերը Սյունիքի մարզում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է Կեսօրից սկսված անձրևներ են լինելու, իսկ կիրակի գիշերը ցրտահարություններ. ջերմաչափերը կլինի -2°C ՌԴ-ում Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը Նոր մահացու հիվանդություն է բռնկվել. 4 մարդ արդեն մահացել է B խմբի ստրեպտոկոկների վտանգավոր շտամից Արտաշատի դպրոցում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 6-րդ դասարանի 3 աշակերտների Կուրսկի շրջանում ուկրաինական զինված ուժերի չորս հակագրոհ է հետ մղվել. Ուկրաինայի ԶՈւ-ն կորցրել են մինչև 30 մարդ Եթե երգերս իմ մասին լինեին, ուրեմն ամիսը մեկ պետք է բաժանվեի. Սիրուշո 11 օրվա ընթացքում Լիբանանում առնվազն 100 երեխա է սպանվելԱշնանային արձակուրդների օրերը՝ դպրոցներում