Երևան, 07.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայաստան մեկնող հարյուրավոր ուղևորներ դեռ Դոհայում են. ի՞նչ է հայտնի այս պահին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Իրանը շուրջ 200 բալիստիկ և թևավոր հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ: 

Իրանի գործողություններից տուժել են հազարավոր մարդիկ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Իրանը չեղարկել է բոլոր չվերթները, նաև չեղարկվել են չվերթները Կատարից՝ մայրաքաղաք Դոհայից: Իսկ Դոհան, հիշեցնենք, կարևոր տրանզիտային կետ է Երևանից և դեպի Երևան թռիչքների համար:

MediaHub-ն ավելի վաղ զրուցել էր Դոհայի օդանավակայանում անորոշ ժամանակով մնացած ՀՀ քաղաքացու հետ, որի չվերթը դեպի Երևան երեկ երեկոյան չեղարկվել է, որը տեղեկացրել էր, որ մարդիկ չգիտեին՝ ի՞նչ անեն: Նա տեղեկացրել էր, որ գիշերը ուղևորներին հյուրանոց չէր հատկացրել «Qatar Airways» ավիաընկերությունը, միայն սնունդով էր ապահովել, առավոտյան էլ դեռ պարզ չէր, թե ինչպես են Հայաստան մեկնող հարյուրավոր քաղաքացիներ վերադառնալու Երևան։

Քիչ առաջ MediaHub-ը կապ հաստատեց ահազանգած քաղաքացու հետ, որը նշեց, որ իրենց ճակատագիրը դեռ անորոշ է: Տեղեկացրեց, որ այսօր կեսօրից հետո Դոհա-Երևան չկայացած չվերթի բոլոր ուղևորներին ի վերջո հյուրանոց են հատկացրել։

«Ամբողջ գիշեր օդանավակայանում մնալուց հետո, վերջապես հյուրանոց հատկացրեցին, հիմա հյուրանոցում ենք, մի քիչ հետո կտեղեկացնեն մեզ՝ ե՞րբ ենք թռնելու, արդյո՞ք այսօր թռիչք կլինի, թե՞ դեռ այստեղ ենք մնալու: Ոչինչ պարզ չէ, անկազմակերպ վիճակ է»,– նշեց մեր զրուցակիցը։

Ահազանգած քաղաքացին նշեց, թե դեռ պետք է տեղեկացնեն՝ արդյո՞ք պետք է գնան օդանավակայան, թե՞ ոչ , չնայած, նրա խոսքով, ամենակարևորը ապահով լինելն է։

Հիշեցնենք, որ առավոտյան նրանց տեղեկացրել էին, որ հնարավոր է ուրիշ չվերթ կազմակերպվի, կամ այլ քաղաքով վերադառնան Երևան, չի բացառվել նաև այն տարբերակը, որ երեկոյան մեծ ինքնաթիռ կհատկացնեն, և երկու թռիչքների ուղևորները միանգամից կվերադառնան Երևան։

Մարիաննա Արամյան

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

«Ես ամեն ինչ արեցի, որպեսզի նա հնարավորինս երկար ապրի». կյանքից հեռացել է Մադոննայի եղբայրը Ուկրաինան գրոհել է Վորոնեժի վրա. ի՞նչ է հայտնիՄոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առանձին հանդիպում չի նախատեսվում. ԱԳՆ Թուրքիայում ուժգին երկրաշարժ է գրանցվելԻմ տղան hրեշ չէ. Փի Դիդիի մայրը, որդու շուրջ սկանդալի ֆոնին, հայտարարությամբ է հանդես եկել YoHealth-ը լեռնագնացներին 100-ական FTN-ով է պարգևատրել Ողբերգական դեպք՝ Վայոց ձորումՎերջին 3 օրում գրանցվել է 51 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 70-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Եթե մենք դադարենք աջակցել Ուկրաինային, 15 օրից պատերազմը կավարտվի․ Բորել Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է Ադրբեջանում զինծառայող է մահացել Մահացած  հայտնաբերված 21-ամյա զինվորը Մեղրիից էր, 3 ամսվա ծառայող․ մանրամասներԱյս ընթացքը տարածաշրջանային խոշոր պատերազմ է հրահրում. ինչպես կանխել․ Վահե Հովհաննիսյան Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան Ուկրաինան հարվածել է Ղրիմում ՌԴ ծովային նավթային տերմինալին. հայտարարվել է արտակարգ իրավիճակ Երբ Խաղաղության պայմանագիրը ստորագրվի, ստանա եզրակացությունը ՍԴ-ի կողմից, վավերացվի ԱԺ-ում, կստանա ավելի բարձր իրավական ուժ, քան որևէ ներքին օրենք. ՀՀ ԱԳՆ Ծնվել է Գուրգեն Դաբաղյանի որդինԱյսօր «Արցախի հերոս», ազատամարտիկ Աշոտ Ղուլյանի՝ Բեկոր Աշոտի ծննդյան օրն է Լիբանանում Իսրայելի բանակի զոհերի թիվը հասել է 10-ի Մինչև 10 ժամ ջուր չի լինի ԶՊՄԿ-ի լեռնահատկացման տարածքից գիտնականների հայտնաբերած պատմամշակութային գտածոները հանձնվեցին թանգարանինՍԴ-ն դարձել է սահմանադրական հեղաշրջման մասնակից․ Ավետիք Չալաբյան Ամառ է. այսօր Երևանում մինչև 27 աստիճան տաքություն է կանխատեսվում. եղանակը՝ Հայաստանում Միրզոյանը մեկնել է Մոսկվա Անկում տարադրամի շուկայում. ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 7-ին «Չորեքշաբթի օրը՝ ժամը 12:00-ին ներկա գտնվեք դատախազության շենքի առջև, գործեր ենք հանձնելու»Ֆրանսիայի հրապարակում BMW X6 մակնիշի ավտոմեքենան բախվել է մոտոցիկլետի. կա տուժածԲեյրութի միջազգային օդանավակայանը ևս չեղարկել է բոլոր չվերթները մինչև երկուշաբթի առավոտՀոկտեմբերի 7-ին, 8-ին,10-ին և 11-ին՝ տասնյակ հասցեներում գազ չի լինի Եկել է հրադադարի ժամանակը․ Մակրոնը՝ ՆեթանյահուինԳերլարված իրավիճակ ՍԴ-ի դիմացԱրտակարգ դեպք՝ «Արթկոսմեդ»-ում. պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել է պացիենտի սրտի կանգ.մանրամասներ Յուվենտուսը բաց թողեց հաղթանակը Կալյարիի հետ խաղումԻսրայելը կրկին հարձակվել է Գազայի դպրոցի վրաԱռաջիկա օրերն՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանովԵրևանի Ֆրանսիայի հրապարակում բախվել են «BMW X6»-ն ու «Yamaha» մոտոցիկլըԻնձ խորհուրդ են տալիս, որ բոլորին տարբեր խոստումներ տամ. ինքս ինձ չեմ խաբի. Բագրատ ՍրբազանՉեղարկվում են բոլոր չվերթները դեպի ԻրանՄենք չէինք գնացել հարցազրույց տալու, խնդիր էինք դրել Հանրայինով հանդես գալ և այդ խնդիրը լուծել ենք. Բագրատ ՍրբազանԱրենիում հիմնել է «Արհեստանոց» ձեռագործության կենտրոն Թուրքիայի Չանաքքալե քաղաքի ափերի մոտ 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՆոր տեղեկություններ այսօր բանակում տեղի ունեցած դեպքիցՈստիկանական մեծաքանակ ուժեր են բերվել հանրահավաքին (տեսանյութ) Մայր Աթոռում Պատարագից հետո ուխտավորներին մատաղ է բաժանվել ՌԴ-ում երկրաշարժ է տեղի ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ Կանաչ փայտե օձի տարի. ի՞նչ է մեզ սպասում 2025 թվականին Կադրային լուրջ փոփոխություն՝ Ադրբեջանի բանակում Զոհ ունենք. հայտնի է ինքնությունըՍարսափելի կադրեր. տղամարդը կրակ է բացել Իսրայելի Բեէր-Շեվա կենտրոնական կայարանում (տեսանյութ 18+)