Երևան, 04.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայաստան մեկնողները մնացել են Դոհայի օդանավակայանում, ապահովվել են միայն սնունդով. ինչպե՞ս կվերադառնան Երևան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ Իրանը շուրջ 200 բալիստիկ և թևավոր հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Դեռ օգոստոսից Իրանը զգուշացնում էր, որ կպատասխանի Իսրայելին և ահա երեկ երեկոյան Իրանի պատասխանը տեղ հասավ: «Իրանը ռազմատենչ պետություն չէ, բայց հաստատակամորեն դիմակայում է ցանկացած սպառնալիքի»,- նշել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ 

Այսօր Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իսրայելի դեմ ռազմական գործողությունները ավարտված են։

Իրանի պատասխանից տուժել են հազարավոր մարդիկ, այդ թվում՝ հայեր։ Այդպես, բացի այն, որ Իրանն էր չեղարկել բոլոր չվերթները, նաև Կատարից՝ մայրաքաղաք Դոհայից չվերթները չեղարկվել են։ Իսկ Դոհան, հիշեցնենք, կարևոր տրանզիտային կետ է Երևանից և դեպի Երևան թռիչքների համար:

MediaHub-ին ահազանգած քաղաքացին նշեց, որ երեկ երեկոյան Դոհա–Երևան չվերթը չեղարկել են, և մարդիկ չգիտեին՝ ի՞նչ անեն, և ինչո՞ւ է չեղարկվել թռիչքը: Որոշ ժամանակ անց հայտնի է դարձել պատճառը՝ Իրան-Իսրայել հակամարտություն։

«Չեղարկվել է ոչ միայն մեր չվերթը դեպի Երևան, այլ 10–ից ավելի չվերթներ տարբեր ուղղություններով, անժամկետ։ Մարդիկ գիշերը փաստի առաջ կանգնեցին, Դոհայի օդանավակայանում աշխատողները նշում էին՝ «ֆորսմաժորային իրավիճակ է», մեզ սնունդով ապահովեցին, սակայն հյուրանոց չհատկացրեցին, և ամբողջ գիշեր  մենք օդանավակայանում ենք անցկացրել»,– նշեց ահազանգած քաղաքացին։

Նա բողոքեց, որ խոսքն ամենահայտնի ավիաընկերություններից մեկի՝ «Qatar Airways»-ի մասին է, որն անգամ հյուրանոց չի հատկացրել փաստի առաջ մնացած մարդկանց։ 

«Դեռ հայտնի չէ, թե ինչպես ենք վերադառնալու Երևան, ասել են կա՛մ ուրիշ թռիչքով, գուցե ուրիշ քաղաքով կվերադառնանք Երևան, կա՛մ միգուցե երեկոյան մեծ ինքնաթիռ կհատկացնեն, և երկու թռիչքների ուղևորները միանգամից կվերադառնան Երևան»,- նշեց նա։

Հավելելով՝ մեր զրուցակիցն ասաց, որ ոչ միայն Հայաստան մեկնող քաղաքացիներն են մնացել ամբողջ գիշեր օդանավակայանում, այլ նաև բոլոր չեղարկված թռիչնքերի ուղևորները, և դեռ պարզ չէ՝ ինչպես են բոլորին ուղարկելու իրենց ուղղություններով։

Հիշեցնենք, երեկ համացանցում բուռն քննարկվում էր, թե ինչպես է Իսրայելը պատասխանելու Իրանին: Ըստ տեղի լրատվամիջոցների՝  Իսրայելը պատրաստվում է պատասխանել Իրանին։

Մասնավորապես, Իսրայելի ռազմաօդային ուժերը 48 F-16I «Sufa» և F-15I «Ra'am» կործանիչներ են օդ բարձրացրել՝ նախապատրաստվելով Իրանի առանցքային թիրախների վրա հրթիռային հարվածներ հասցնելուն։ Այս գործողությունը կարող է պատասխան լինել իսրայելական օբյեկտների վրա Թեհրանի վերջին հրթիռային հարձակումներին: Ըստ իսրայելական աղբյուրների՝ հարվածները կհասցնեն ռազմավարական թիրախներին, այդ թվում՝ ռազմական բազաներին և ենթակառուցվածքներին, որոնք կապված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Իրանի միջուկային ծրագրի հետ։

Մարիաննա Արամյան

Նռնակներով Ոստիկանության բաժին ներխուժած անձանց գործով նախաքննությունն ավարտվել է․ նոր մանրամասներ Կոնգոյում 278 ուղևորներով նավ է շրջվել․ առնվազն 78 մարդ մաhացել է, անհետ կորածներ կան (տեսանյութ) «Երկիրը՝ քաղաքական ու տնտեսական ճգնաժամից դուրս». Արսեն Կարապետյանը վերադառնում է քաղաքականություն Հայաստանը Մոսկվայում կմասնակցի «Եվրասիա-Կինոֆեստ» միջազգային փառատոնինՄակրոնը Փաշինյանի հետ զրույցում կոչ է արել հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ Սև ամպեր` «Տոյոտա Երևանի» գլխինՌուսական «Су-30СМ»-ը վախեցրել է ՆԱՏՕ-ի կործանիչին (տեսանյութ) Ծնվել է Էվելինա Շահիրյանի և Հովհաննես Ղազարյանի առաջնեկը 5 հիմնական նշան, որ դուք քաղցկեղ ունեք Կարևոր հայտարարություն Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցման կետերի թողունակության մասին Պատմության թեստ հայերիս համար. մենք խելացի՞ ենք, թե՞ հիմար Առևտրային պատերա՞զմ. ԵՄ-ն պատժիչ մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համար Կիրականացվի պայթյուն Սիսիան-Գորիս տեղամասի մոտ. ՊՆ Յունիբանկը գործարկել է մոբայլ հավելված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց համարԻսրայելն ավելի շատ անակնկալներ է պատրաստել «Հեզբոլլահ»-ի համար. պաշտպանության նախարար ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը գերազանցել է 200-ը. կան հարյուրավոր անհետ կորածներ Brent-ի գինը կտրուկ անկումից հետո կայունացել է մեկ բարելի դիմաց 77,5 դոլարի մակարդակում Սյուզաննա Մելքոնյանը ներկայացրել է Սելին Դիոնի «I Love You» երգը «Չեմ զգում, որ կարող եմ լավ հայր լինել». Կամո Թովմասյան Հոկտեմբերի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Աճառյան փողոցում Ֆասթ Բանկը՝ DigiTec 2024-ի ֆինտեք հովանավոր Գազ չի լինի մի շարք հասցեներում ԱրարատԲանկն ընդլայնում է միջազգային փոխանցումների հնարավորությունները Golden Money համակարգի միջոցովԵրրորդ նախագահի գործով արդարացնող վճիռ կայացրած դատավորին իշխանությունը չներեց․ Տիգրան Աբրահամյան Բաքվի բռնապետ Ալիևն ակնհայտ պատերազմական սպառնալիքով է հանդես եկել. ադրբեջանագետ ՔՊ-ում դեռ չեն կողմնորոշվել նախարարի հարցում Ադրբեջանի պահանջները գնալով լկտիանում են Ի՞նչ կփոխի Գուրգեն Արսենյանը Էդմոն Մարուքյանով կզբաղվի ԱԱԾ-ն, երբ իշխանությունը փոխվի․ Հենրիխ Դանիելյան «Ալիևն էլ է պահանջում քաղաքականությունից հեռացնել նախկին նախագահներին, դե միացեք Ալիևին…». Շարմազանով 36 ժամ ջուր չի լինիԱլիևն ասել է, թե Հայաստանը ներքաշված է «վտանգավոր խաղերի մեջ» Մարտիրոս Սարյան փողոցի գլխավոր աստիճանների վրա կարտացոլվի «Հայաստան» նկարը Նոր մանրամասներ՝ Արարատում կրակոցների դեպքիցՀայրենիքն ինձ համար սկսվում է Չինարիից. Ռոմանոս Պետրոսյան Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն Կալիֆոռնիայում ջրանցքի վրա արևային կայան են կառուցումԱրևմուտքը փորձում է հասնել նրան, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից. ՌԴ ԱԴԾ տնօրեն Գնահատվել է Երևանին հասցված վնասի չափը Խոշոր հրդեհ ու 4 միլիոնի վնաս Արագածոտնում․ այրվել են մոտ 120 սոճենի և կենսունակությունը կորցրել մոտ 850 ծառ «Նախկին թե ներկա» բանավեճի փոխարեն՝ ամենակարևոր հարցը. Վահե Հովհաննիսյան12,5 տոկոսով ավելի շատ հարկային եկամուտներ և տուրքեր, քան 2023-ին․ ՊԵԿ-ի՝ 2024-ի հունվար-սեպտեմբերի հաշվետվությունը Հոկտեմբերի առաջին ուրբաթը` որպես ժպտալու տոն. Ամիօ բանկը տոնում է Քննարկվել են ՀՀ ԶՈւ-ի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարները 10% idcoin IDBank-ի Mastercard քարտերով Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Ucom-ն ավարտել է շարժական ցանցի վերազինումը Գյումրիում և ՎանաձորումԻրանում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Նոր մոտեցումների ներդրումը հնարավորություն կտա Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ներգրավել որակյալ ներդրողների. ՀՀՄՄ նախագահ