Երևան, 10.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Էրդողանը «շիրա՞» է տալիս, թե սպասել ռազմակական գործողություններում լուրջ ներգրավվածություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Օրեր առաջ՝ սեպտեմբերի 30-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ իսլամական երկրները պետք է պատասխան տան Գազայի հատվածում, Արևմտյան ափին և Լիբանանում բռնաճնշումներին. «Մենք՝ մուսուլմաններս, պետք է առաջնորդենք աշխարհը՝ ճնշումը կանխելու գործում: Այսօր Պաղեստինի և Լիբանանի պաշտպանությունը նշանակում է մարդկության պաշտպանություն, խաղաղության պաշտպանություն և տարբեր դավանանքների համակեցության մշակույթ»:

Իսկ արդեն երեկ երեկոյան, երբ սկսվեց Իրանի կողմից իսրայելական տարածքների հրթիռակոծումը, Թուրքիայի առաջնորդը հայտարարեց, որ հավանություն է տալիս Իրանի գործողություններին, նշելով, որ Իսրայելի ագրեսիան վերաբերում է նաև Թուրքիային, ուստի Անկարան «կդիմակայի այս պետական ահաբեկչությանը բոլոր հասանելի միջոցներով»։ 

Հետևելով մերձավորարևելյան զարգացումներին, ինչպես նաև «դիտորդ պետությունների» արձագանքներին՝ MediaHub-ը զրուցեց թուրքագետ Նելլի Մինասյանի հետ, հասկանալու համար՝ արդյո՞ք թուրք առաջնորդի խոսքերը լոկ հայտարարություններ են, թե՞ իսկապես սպասել լուրջ ռազմական գործողություններին Թուրքիայի մասնակցությանը:

«Իսրայելին դեմ ով էլ հակաքայլ կատարի, Էրդողանը, բնականաբար, հավանություն է տալու, քանի որ իրեն ընդհանրապես ձեռնտու չէ, որ տարածաշրջանում նրա դերն ավելանա՝ Իսրայելին դիտարկելով որպես պոտենցիալ հակառակորդ տարբեր առումներով: Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ Թուրքիան դրական է արձագանքել Իրանի կողմից արձակված իռթիռներին, ապա դա պետք է տեղավորել ավելի շատ հռետորաբանության մեջ, որովհետև, այսպես ասած, ցանկացած պետության կողմից ձեռնարկված գործողություն, որով վերջինս կընդդիմանա Իսրայելին, Թուրքիան դրական կհամարի»,- ասաց նա: 

Անդրադառնալով ավելի վաղ Էրդողանի կողմից արված այն հայտարարությանը, որ Իսրայելը տարված է «Ավետյաց երկրի» գաղափարով, մեր զրուցակիցը նշեց, որ Թուրքիան մտավախություններ ունի այն հանգամանքով պայմանավորված, որ Իսրայելը ձգտում է ստեղծել անվտանգության գոտի. 

«Նա բազմաթիվ անգամ արտահայտել է իր բացասական կարծիքը այդ գաղափարի շուրջ»,- ընդգծեց Մինասյանը:

Ինչ վերաբերվում է այն հարցին, թե կմասնակցի՞ Էրդողանը որևէ ռազմական գործողության, թե, այնուամենայնիվ, կմնա դիտորդի կարգավիճակում, փորձագետը նշեց. 

«Ես կարծում եմ՝ ոչ, խիստ կասկածելի է անգամ, որ հենց Իրանն ինքը կներքաշվի լայնամաշտաբ պատերազմի մեջ: Եվ երկրորդ, եթե անգամ նման սցենար դիտարկենք, ուրեմն հավանականությունը շատ քիչ է, որ Թուրքիան կմասնակցի, քանի որ ամեն դեպքում Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ և Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն ունեն մեծ լծակներ Թուրքիային ճնշելու: Այնպես որ, դա քիչ հավանական սցենար է, և, այո, Անկարան կմնա ավելի շատ դիտորդի կարգավիճակում»,- ասաց թուրքագետը, հավելելով, որ չնայած էրդողանի հռետորաբանությանը, Թուրքիան, միևնույն է, Իսրայելի հետ այս ամբողջ ընթացքում շարունակել է իր առևտուրը, ընդ որում խոսվում է նաև որոշակի ռազմավարական ապրանքների մասին:

Ռեբեկա Հովհաննիսյան

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Պուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շուրջ 20 երկկողմ հանդիպում կանցկացնի Բժշկական կենտրոնից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձի մոտից հայտանբերվել է թմրամիջոց. ՔԿԾ Հայտնի է Դավիթ Ռաֆայելյանի մահվան պատճառը Դեղորայքի գներն ու որակը կարող է փոխվել. «Հայաստանը ես եմ»-ի առաջարկ-պահանջը՝ պետական մարմիններինԱռաջին ձյունը կաթվածահար է արել երթևեկությունը ՌԴ որոշ մարզերում Ովքեր մնացել էին քաղաքում՝ սպանվեցին ու խոշտանգվեցին ադրբեջանցիների կողմից․ 4 տարի առաջ այս օրն ընկավ Հադրութը Մի խումբ ծնողներ գնացել են ԱԱԾ՝ իրենց բողոքը հայտնելու ԱԱԾ-ի նման պահվածքի դեմ. մանրամասներ դպրոցում տեղի ունեցածից Սալորի օգտակար հինգ հատկությունները․ ու՞մ է հակացուցված Վարորդը 20 հազար դրամ կաշառք է առաջարկել պարեկներին․ մանրամասներ Կարևոր. Արշակ Կարապետյանը համախմբման կոչ է անում Կոմիտասի պողոտայից եկող ուղղությամբ սեկցիա կապամոնտաժվի․ մանրամասներ Երևանի Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Կոտայքում թմրանյութ և վարորդական իրավունքի կեղծ վկայականներ են հայտնաբերվել. ՆԳՆ (տեսանյութ) «Դիսնեյլենդ»-ը հեղեղվել է «Միլթոն» հզոր փոթորկի հետևանքով Ինչ են պատմում գործընկերները ձերբակալված ուսուցչի ձերբակալման մասին (տեսանյութ) Երևան-Սևան ճանապարհին մաhացու վթար էր եղել․ նոր մանրամասներ են հայտնի դարձել (լուսանկարներ) Զանգեզուրի միջանցքի շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա․ թուրք նախարար Միշտ հույս ունեի, որ այս օրը երբեք չի գա․ Ֆեդերերը՝ Նադալին Իսրայելը մտադիր չէ ռազմական գործողություններ ձեռնարկել Թուրքիայի դեմ. Հերցոգը՝ Էրդողանին ԿԳՄՍ նախարարությունը «մտահոգվել է» դպրոցում ԱԱԾ-ի գործողությունից Ջենիֆեր Լոպեսն առաջին անգամ խոսել է իր եւ Բեն Աֆլեքի ամուսնալուծության մասին Արտյոմ Քալայջյանը պատմել է իր հոնորարների մասին Հայտնի է` ով է բերման ենթարկված ուսուցիչըՀայտնի է գրականության ոլորտում 2024 թվականի Նոբելյան մրցանակակիրը Համացանցում են հայտնվել թիվ 20 դպրոցի աշխատակցին ձերբակալելու կադրերը (տեսանյութ) Ինչ է կատարել Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ֆիզիկայի ուսուցիչըՓաշինյանը գլխիվայր շուռ է տալիս մեր բարոյական արժեհամակարգը․ Մենուա ՍողոմոնյանՈ՞վ է հաջորդը պաշտոնանկությունների շքերթում Ի՞նչ են քննարկել Մոսկվայում Ադրբեջանի «փաստաբան» Զախարովան նեղվել է ՀՀ ԱԳՆ քայլից «Քաղպայմանագիրը» մնացել է առանց նախարարի թեկնածուի Տատը հայտնել է, որ 21-ամյա թոռը տուն չի վերադարձել․ նրա մարմինը հրկիզված են գտելԴպրոցի աշխատակիցը ձերբակալվել է անչափահասի նկատմամբ անառակաբարո արարք կատարելու մեղադրանքով Team-ի ինովացիոն լուծումները Դիջիթեքում. տեսանյութԹուրքերը Հայաստանը չեն կառավարելու, մե՛նք դա թույլ չենք տա. Նաիրի Սարգսյան Ամիօ բանկի UBPay արագ դրամական փոխանցումներ ՌԴ-ից և դեպի ՌԴ, ինչպես նաև ՀՀ տարածքում Երևանի քաղաքապետարանի 2024 թվականի ծրագրի շրջանակում հիմնանորոգվում և վերակառուցվում են մայրաքաղաքի կրթական հաստատություններըՆյու Յորքում կհանդիպեն «միջուկային հնգյակի» երկրները. ՌԴ ԱԳՆ Ի՞նչ լողաձևեր կան, ու զարգացման ի՞նչ ճանապարհ են անցել դրանք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Անտանտը և ԱՄՆ-ը հայտարարել են ԽՍՀՄ-ի նկատմամբ տնտեսական շրջափակում սկսելու մասին. «Փաստ»Fastex-ը` WCIT 2024-ին․ ինչպես են Բիթքոյնը, DeFi հավելվածները և NFT-ն ձևավորում ֆինանսների ապագանՀայաստանի իշխանություններին միայն պետք է ստանալ արևմտյան տերերի հավանությունը. «Փաստ»Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի, թեև պատերազմ չենք ցանկանում. Արաղչի Ռուսաստանում երկրաշարժ է գրանցվել Հայտնի է Դավիթ Ռաֆայելյանի մահվան պատճառը Ինչի՞ կհանգեցնի Փաշինյանին տապալելու նոր փորձը. «Փաստ»«Պատերազմը վերջանալուց հետո Իվանս ուզում էր նշանվել». Իվան Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին Քարվաճառում. «Փաստ»Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Ծանր գիշեր է եղել. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել «Հա-հա-հա, դա ես եմ»․ ՌԴ-ում 13-ամյա աղջիկը կասկածվում է իր երկու մանկահասակ քույրերի սպանության մեջ