Երևան, 09.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սահմանադրական դատարանը սահմանադրական հեղաշրջման մասնակի՞ց. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին մի քանի սահմանադրագետներ ահազանգ բարձրացրեցին այն առումով, որ «մթության քողի տակ» Նիկոլ Փաշինյանի Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի ՍԴՈ-1749 որոշմամբ փաստացի հրաժարվել է Անկախության հռչակագրի մի շարք սկզբունքներից, մասնավորապես՝ ՍԴ-ն ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից: Ի մասնավորի, սահմանադրագետ Գոհար Մելոյանը նշում է, որ ՍԴ այս որոշումը հակասահմանադրական է, քանի որ «Սահմանադրական դատարանն իրավասություն ՉՈՒՆԻ պաշտոնապես մեկնաբանելու Անկախության հռչակագիրը, կամ վերջինիս առանձին դրույթների գործողության կամ ուժի մեջ լինելու վերաբերյալ տալու եզրակացություն»։

Այսինքն, մեծամասամբ «փաշինյանական» դարձած Սահմանադրական դատարանն, ըստ էության, դրել է Նիկոլ Փաշինյանի ցանկության հիմքը, որը բխում է Ադրբեջանի պահանջներից, այն է՝ հրաժարվել Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղումից, ինչը նշանակում է հրաժարվել Արցախի հարցից ու Ցեղասպանության պահանջատիրությունից: Թեման բավական ակտիվ քննարկման առարկա է դարձել, դրան անդրադարձել են մի շարք իրավաբաններ, նաև քաղաքական անհատ գործիչներ: Սակայն առավել կարևոր է, որ իրենց ձայնը բարձրացնեն ոչ միայն անհատները, այլև քաղաքական և հասարակական ուժերը՝ որպես միավորներ: Այս առումով, որպես «առաջին ծիծեռնակ» կարելի է դիտարկել «Հայաքվեի» երեկվա կոշտ հայտարարությունը:

«Սահմանադրական դատարանը, որը կոչված է ապահովելու սահմանադրական կարգ և կայունություն, Հայաստանի Հանրապետության սահմանադրաիրավական հիմքերի անսասանություն, այսպիսով գործող վարչախմբի պատվերով երկրում սահմանադրական հեղաշրջման մասնակիցն է դառնում»,-նշված է հայտարարության մեջ: «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության խորհուրդը հայտարարում է, որ «Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի ապօրինի որոշումը Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի տապալման, պետական իշխանության բոլոր ճյուղերի յուրացման հերթական վկայությունն է»։

Իր հերթին մեկ այլ սահմանադրագետ՝ Վահե Գրիգորյանը, Alpha News-ի հետ զրույցում շեշտել է, որ Սահմանադրական դատարանը չի կարող չեղարկել Անկախության հռչակագիրը: «Ուղղակի բացասական դարձած ավանդույթի համաձայն՝ Սահմանադրությունը հերթական անգամ մեկնաբանվել է տվյալ պահին գործող իշխանության քիմքին հարիր»,-ասել է նա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մայիսի 8-ից հունիսի 5-ը. ԿԸՀ Հրդեհ է բռնկվել երեք տների տանիքներում Վերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղըԻրանում մի քանի քաղաքական գործիչներ են ձերբակալվել ցուցարարներին աջակցելու համար Մեկնարկել է Փաշինյան–Վենս առանձնազրույցը «Պեպո»-ն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Ո՞րն է Փաշինյանի խոստացած խաղաղության երաշխիքը․ Ավետիք Չալաբյան«Բարսելոնայի» նախագահը հեռացել է պաշտոնից Արարատի մարզում 34-ամյա վարորդը «Hyundai Ioniq»-ով բախվել է կայանված «Ford»-ին և 2 «Opel»-ներին․ վարորդներից մեկը վրաերթի է ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոց Շղթայական վթար՝ Արագածոտնում, բախվել են «Mitsubishi», «Suzuki», «Toyota», «Ford» և «ՎԱԶ 2107» Արհեստական բանականությունը վիրաբուժության մեջ՝ նոր վտանգներ և մտահոգություններ Մառախուղ, ձյուն, ձնախառն անձրև․ իրավիճակը՝ հանրապետությունում ԱՄՆ փոխնախագահը ժամանեց Հայաստան Ռուսական անվտանգության ճարտարապետությունը և Հայաստանի գոյաբանական մարտահրավերը արևմտյան քաղաքականության պայմաններում․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ փոխնախագահին ուղղված նամակում բարձրացրել եմ ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիայի հարցը․ Թովմասյան Այսօր «Համահայկական ճակատ» շարժումն ու համանուն կուսակցությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին հանձնեցին պաշտոնական նամակ «Համահայկական ճակատ»ՇարժումՀայ գեղասահորդները հանդես կգան «Արցախ» երաժշտության ներքո, որը պաշտոնապես կներկայացվի այլ անվան ներքո Դեղերի գները կարող ենք նվազեցնել․ Նարեկ ԿարապետյանԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Պատրաստ են վտանգել ազգային պետական շահերը՝ իրենց իշխանությունը պահելու համար․ Արմեն Մանվելյան Ի՞նչ կարող է ասել մարդու մասին նրա քթի ձևըՎենսի այցն ու իրական նպատակները Վրաերթ-ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կա տուժած Մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր կարող է արգելվել Թուրքիան արագացնում է հայ–թուրքական սահմանի բացման աշխատանքները Հետվճարը չարիք է. Հրայր ԿամենդատյանԽաղահրապարակի մակերեսները քաղցկեղածին են ճանաչվել ԶՊՄԿ գլխավոր տնօրենը` երկրաբանության զարգացման հեռանկարների մասինԱդրբեջանը զինվում է և ամրացնում իր դիրքերը Հայաստանի հետ սահմաններին․ Արեգ ՍավգուլյանԷփշթեյնի ֆայլերում նրա մաhվան մասին փաստաթուղթ են գտել մարմինը հայտնաբերելուց մեկ օր առաջ Ներդրումների փլուզում․ երբ «բարեփոխումները» վանում են կապիտալը. Հովիկ Գրիգորյան Քաղաքացիներին կոչ ենք անում վճարման եղանակի փոփոխության դիմում ներկայացնել մինչև 2026 թ․ մարտի 5-ը. նախարարությունԼիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի Ժողովրդավարության դիմակի հետևում․ երբ ճնշումները դառնում են միջազգային հարց Նախիջևանը նոր վարչապետ ունի Կոչ եմ անում Ձեզ 20 հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը դարձնել Ձեր դիվանագիտական առաքելության առաջնահերթությունը․ Թանդիլյանը՝ Վենսին 9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակՉինաստանը հինգ տարում կառուցել է ավելի շատ էներգահզորություններ, քան ԱՄՆ-ը՝ ողջ պատմության ընթացքում Այս իշխանությունների օրոք Հայաստանի տարածքը փոքրացել է, այլ բանի նրանք ունակ չեն․ Ավետիք ՔերոբյանԽորհուրդ է տրվում չուտել հում մրգեր այս շրջանում․ զգուշացումԵկեղեցին է Հայոց պատմությունը գրի առել ու շարունակում է գրի առնել. Արշակ ԿարապետյանԻրազեկում․ Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Ֆասթ Բանկն ու Visa-ն ամփոփել են գործակցության մեկ տարին Արտաշատում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Nissan Murano»-ն Հայ-թուրքական սահմանի «Ալիջան» անցակետի համար նախապատրաստական աշխատանքները արագացել են Ձյուն կտեղա՞. ի՞նչ եղանակ է սպասվում փետրվարի 9-ից 13-ը Ծառուկյանը վաղը հայտարարությու՞ն կանիՀայաստանը աշխարհաքաղաքական գործընթացների խաչմերուկում. ՀայաՔվե Տզեր՝ ալյուրի մեջՑածր տոկոսադրույքով օնլայն վարկ AMIO Mobile-ում