Երևան, 05.Նոյեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կհասնենք նրան, որ քաղաքացիներն ավելի արժանապատիվ ճանապարհորդելու հնարավորություն ունենան. ՆԳ փոխնախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել որոշման մեջ, որով 2023 թ. տարեվերջին հաստատվել էր ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի և ծառայությունների վերաբերյալ պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ձևաչափով ծրագրի իրականացումը: Այս մասին հայտնում են ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։

Ինչպես նշել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, այս հարցով տրամաբանորեն մեկնարկում է պետություն-մասնավոր գործընկերություն շրջանակում ՀՀ քաղաքացուն նոր ձևաչափով կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ տրամադրելու մրցութային վերջին փուլը: «Ըստ էության, առաջարկում ենք նախագծով հաստատել երկրորդ փուլի, այսինքն՝ առաջարկի հարցման ներկայացման բոլոր մանրամասները, այդ թվում՝ վերջնականացված պայմանագրի նախագիծը, ինչպես նաև տեխնիկական պահանջները»,-ասել է Արփինե Սարգսյանը։

Փոխնախարարը նշել է, որ առկա է միջազգային բարձր հեղինակություն ունեցող երեք որակավորված հայտատու, որից երկուսը՝ կոնսորցիումի, մեկը՝ անհատ կազմակերպության ձևաչափով։ «Շուրջ 5 ամիս մենք, ըստ ընթացակարգի, պետք է բանակցություններ վարեինք այս երեք որակավորված հայտատուների հետ, որպեսզի կարողանայինք նաև փոխընդունելի ձևակերպումներ ունենալ ամբողջ մրցույթի պայմաններում: Նշեմ, որ ուրախալի է այն փաստը, որ մենք ի վերջո կարողացել ենք այս բանակցությունները ճիշտ ժամկետում ամփոփել, և սրա արդյունքներով այսօր քննարկմանը ներկայացված է պայմանագրի այն նախագիծը, որը մի կողմից՝ իրագործելի է, մյուս կողմից՝ բարձր ստանդարտներ է երաշխավորում պետության անունից»,-ասել է Արփինե Սարգսյանը:

Փոխնախարարը նշել է, որ Կառավարության հաստատումից հետո՝ հոկտեմբերի 8-ին, գնահատող հանձնաժողովը կհաստատի առաջարկի հարցման ամբողջ բնութագիրը։ «Հոկտեմբերի 10-ին մենք կհանրայնացնենք այս տեղեկատվությունը, դրանից հետո արդեն մասնակիցները հնարավորություն կունենան հայտերը ներկայացնելու: Հայտերի ներկայացման համար հայտատուները ժամանակ ունեն մինչև 2025 թ. հունվարի 10-ը։ Հունվարի 11-ից սկսելու ենք բուն գնահատման գործընթացը հենց գնահատող հանձնաժողովի կողմից և, ըստ էության, 80 օր ժամկետ ունենք, որպեսզի կարողանանք ամփոփել ամբողջական տվյալները։ Մենք գնահատելու ենք երկու կոմպոնենտ՝ որակ և գին»,-ասել է ՆԳ նախարարի տեղակալը՝ հավելելով, որ առաջնահերթությունը տրվելու է որակին:

2025 թ. մարտի վերջին կլինի հաստատված հաղթող ընկերություն՝ ըստ ներկայացրած առաջարկների, և վերջինիս կտրվի ժամանակահատված՝ ենթակառուցվածքը ներդնելու և արտադրությունը սկսելու համար:

Արփինե Սարգսյանի խոսքով՝ պրակտիկ առումով բիոմետրիկ անձնագիրն անձի նույնականացման առումով կտա բարձր ստանդարտ, որը թույլ կտա հարաբերվել նաև այլ պետությունների հետ։ «Այս նոր համակարգը թույլ կտա հստակ բիոմետրիկ տվյալների հավաքման և համադրման արդյունքում կրճատել այն հերթերը, որոնց մեր քաղաքացիները բախվում են օդանավակայաններում, արագ սպասարկում ունենալ: Եվ, ի վերջո, հասնել նրան, որ տարբեր երկրների միջև փոխգործակցության արդյունքում մեր քաղաքացիներն ավելի արժանապատիվ ճանապարհորդելու հնարավորություն կունենան։ Սա նաև տալիս է շատ լավ նախադրյալ՝ ունենալու էլեկտրոնային կառավարման «գեյթ»-երով անցնելու հնարավորություն, որովհետև անձինք կարող են անձը հաստատող այս փաստաթղթերով շատ արագ, անգամ առանց սահմանապահի հետ հաղորդակցության անցնել սահմանային անցման կետերը»,-նշել է փոխնախարարը։

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Չեչնիայում գործարկվել է Ռուսաստանում առաջին արևին հետևման համակարգով արևային էլեկտրակայանըԱՄՆ նախագահական ընտրությունների գլոբալ ազդեցությունը. «Փաստ»Մաշ Իսրայելյանի հուզիչ հրապարակումը`քրոջ մաhից օրեր անց«Քաղաքական առումով կապիտուլյանտական դիրքորոշում ունեն, իրենց համար չկա արժեք, որը չի կարելի հանձնել հանուն իշխանության». «Փաստ»Արկտիկական ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ջերմաստիճանը կրկին կնվազի. Սուրենյանը՝ եղանակի մասին Ծառից կախվшծ վիճակում հայտնաբերել են 31-ամյա քաղաքացու դի Առաջնային կարգով պետք է դրվեր օկուպացված տարածքների ուղղություններով սահմանազատման հարցը. Աբրահամյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է Զբոսաշրջիկների հոսքի նվազման իրական պատճառներն առավել խորքային են. «Փաստ»Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Պատգամավորները չեն միջամտել. «Փաստ»Հայ պատանի թավջութակահարի տպավորիչ ելույթը Չինաստանի ազգային օպերային թատրոնում. «Փաստ»Ներթիմային նոր զարգացումներ. «Փաստ»Մենք քաղաքական «տանիք» փնտրելու կարիք չունենք. «Սպայկայի» տնօրենը մեկնաբանել է տարածվող լուրերը. «Փաստ»Անգերազանցելի ցինիզմ. «Փաստ»Գերմանիայում դատարանը նախադեպային որոշում է ընդունել Արցախի քաղաքացիների վերաբերյալ Մայր Աթոռում Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 415 դեպք, որից 145-ը՝ արտակարգ «Opel»-ի և «ԻԺ»-ի մասնակցությամբ ավտովթար-հրդեհի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդները մահացել են Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի արվարձաններին. ԶԼՄ-ներ Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Տասնյակ հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու ԼՂ առանձին շրջաններից բռնի տեղահանվածների հիպոթեքային վարկերի մարմանը կուղղվի ավելի քան 7 մլրդ դրամ Բարսելոնան է հեղեղվել Վալենսիայից հետո․ ճանապարհներին արդեն լճակներ են գոյացել (տեսանյութեր) Աջակցում ենք ՀՀ-ին և Ադրբեջանին՝ երկկողմ հարաբերություններում նոր էջ բացելու իրենց ձգտումներում Բայդեն. Ռուսաստանը ձախողվեց Մոլդովայում Նոյեմբերի 12-ին ՄԱԿ–ի միջազգային դատարանը որոշում կկայացնի ԼՂ-ում ստեղծված իրավիճակի հետ կապված հայցերի վերաբերյալ Սերգեյ Լազարևը բացատրել է հայտնի հեռուստաշոուի եթերում ցնցող արարքը հայուհու կատարման ժամանակ Տավուշի թեմը շնորհավորել է Վեհափառ Հայրապետին` գահակալության 25-ամյակի առիթով Լեռնային գոտիներում ձյուն կգա, ջերմաստիճանը կնվազի Ուշիի ոլորաններում ավտովթարի զոհերի թիվը հասել է 2-ի. պարզվել է վիրավորների ինքնությունը ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանը սպառնացել է ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին Թուրքիայի միջոցառմանը Առաջարկի ընդունումը կարող է կանխել մեր հայրենակիցների հավելյալ աղքատացումը․ «Հայաստանը ես եմ»-ի՝ պահանջըԱլեն Սիմոնյանը աշխատանքային մեծ խմբով կգործուղվի Հունգարիա «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության խաղային լիգայի շրջանակներում կազմակերպված ֆուտզալի առաջնությունում հաղթած թիմն Արցախից էրՀայաստանը դարձել է Վրաստանի էլեկտրաէներգիայի արտահանման երկրորդ շուկան Իրանի նախագահը կայցելի Ադրբեջան Արցախցիների համար իրականացվեց «Ամոքվել ապրելու համար» ծրագիրը Վատ եղանակի պատճառով չեղարկվել է ավելի քան 50 չվերթ Իսպանիայում 31-ամյա մայրն ու 9-ամյա դուստրը տեղում մահացել են․ ՌԴ Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետները բանակցություններ են վարել Առնվազն 36 մարդ մաhացել է, 10-ը՝ վիրավnրվել․ Հնդկաստանում ավտոբուսն ընկել է կիրճը Ձյունը Մոսկվայում «արտակարգ իրավիճակ» է ստեղծել ԱրարատԲանկը նախաձեռնեց պանելային քննարկում՝ ԱԲ-ի և առաջնորդության թեմայովԵս պատրաստ չեմ․ Հայկն ու Անահիտը բացառիկ հրապարակում են արել Մայա Սանդուն շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Թբիլիսիում մեկնարկում է ընդդիմության հանրահավաքը Լավ հիշում եք, որ «հեղափոխության» առաջին ամիսներին, երբ մարդկանց մոտ էյֆորիկ վիճակները շատ բարձր էր, խոստանում էին ամեն գնով հասնել բուհերի ապաքաղաքական վիճակի Նախկին «Գոյ» թատրոնի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն Մեղրաշենի 30-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել նրա 29-ամյա համագյուղացուն