Երևան, 12.Նոյեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդի

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ֆրանսիական հեղինակավոր Le Point պարբերականը «Աշխարհն աչք է փակել Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումների վրա» խորագրով հարցազրույց է հրապարակել Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ: Ստորև որոշ կրճատումներով ներկայացվում են Le Point-ի նախաբանը և հարցազրույցը.

«Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչների համար այս օրերին տխուր տարելից է: Մեկ տարի առաջ Ադրբեջանն իր տիրապետության տակ առավ հայկական անկլավը և նրա մայրաքաղաք Ստեփանակերտը՝ մոտ 120.000 մարդու պարտադրելով աքսորման։ Մի քանի հայ քաղաքական առաջնորդներ, այդ թվում՝ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից: Ձերբակալվելով 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Լաչինի միջանցքում, որը նախկինում ծառայել է որպես միակ անցակետը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև,  Ռուբեն Վարդանյանն արդեն մեկ տարի է, ինչ կալանավորված է Ադրբեջանում, որտեղ նա սպասում է ենթադրյալ դատավարությանը, որն անընդհատ հետաձգվում է:  Նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը, տագնապի ազդանշան է հնչեցնում և խնդրում է միջազգային հանրությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս ազատ արձակի հայ բանտարկյալներին:

Ձեր հոր մասին նոր տեղեկություններ ունե՞ք:

Հայրս ձերբակալվել է 2023 թվականի սեպտեմբերի 27-ին ևս յոթ հոգու հետ: Լուրն իմացանք սոցիալական ցանցերից։ Դա շոկ էր։ Մենք չենք կարող գնալ նրան տեսակցելու, բայց երբեմն խոսում ենք նրա հետ հեռախոսով և հաղորդագրություններ ենք ստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով: Վերջին անգամ ես խոսել եմ նրա հետ նախորդ շաբաթ:

Նրա առողջական վիճակն ինչպե՞ս է:

Ապրիլի սկզբին հայրս հացադուլ էր սկսել։ Նրա որոշման մասին մենք իմացանք միայն երկու շաբաթ անց, քանի որ նա այդ ժամանակ գտնվում էր մեկուսարանում՝ առանց արտաքին աշխարհի, այդ թվում՝ այնտեղ գտնվող իր փաստաբանի հետ հաղորդակցվելու հնարավորության։ Մեր միջազգային փաստաբաններին չի թույլատրվում այցելել նրան։ Հորս հատուկ խցում են տեղավորել. նրան 48 ժամ թույլ չեն տվել ջուր խմել և ստիպել են ժամեր շարունակ մնալ ոտքի վրա, ինչը միջազգային կոնվենցիաների համաձայն՝ խոշտանգման դրսևորում է համարվում։ Ահա թե ինչու մենք խնդիրը ներկայացրինք ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի ուշադրությանը: Միջազգային ճնշման ներքո Ադրբեջանի իշխանությունները վերջապես համաձայնեցին նրան հնարավորություն տալ՝ հարազատներին զանգահարելու։ Մայրս կարողացել էր հեռախոսով խոսել նրա հետ և համոզել, որ դադարեցնի հացադուլը։

Ե՞րբ է նախատեսվում նրա դատավարությունը։

Սա մեզ համար ամենամտահոգիչ հարցերից մեկն է: Դատավարությունը պետք է կայանար 2024 թվականի հունվարին։ Այն նախ կամայականորեն հետաձգվեց մինչև մայիս, հետո ևս մեկ անգամ հետաձգվեց։ Այժմ նախատեսվում է, որ այն պետք է անցկացվի հոկտեմբերին, բայց մենք որևէ երաշխիք չունենք, որ այն կրկին չի հետաձգվի։ Սովորաբար արգելվում է անձին ամիսներ շարունակ պահել կալանքի տակ՝ առանց հստակ մեղադրանքի։ Բայց, ցավոք, մենք գիտենք այն երկրի գործելաոճը, որտեղ բանտարկված է իմ հայրը...

Հայերն ու ադրբեջանցիները պետք է սովորեն համագոյակցել, որովհետև մենք հարևաններ ենք և հարևաններ ենք մնալու։ Բայց դա չի կարելի իրականացնել ուժի կիրառմամբ ու սպառնա։

COP29-ը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը, պետք է անցկացվի նոյեմբերին Ադրբեջանում։ Ի՞նչ ուղերձ կցանկանայիք հղել օտարերկրյա առաջնորդներին, ովքեր կայցելեն Բաքու:

Ինչպե՞ս կարելի է  COP-ը վստահել նավթային պետությանը, որի արտահանման եկամուտների 90%-ը ստացվում է նավթից, որի քաղաքականությունը հիմնված է որքան հնարավոր է՝ ավելի շատ գազ և նավթ արդյունահանելու վրա, և որը, միևնույն ժամանակ, ամբողջությամբ ոտնահարում է մարդու իրավունքները: Իմ կարծիքով, մենք չենք կարող տարանջատել կլիմայական արդարությունն ու մարդու իրավունքները։ Այդ երկուսը փոխկապակցված են: Եթե մենք ցանկանում ենք լուրջ վերաբերմունքի արժանանալ զարգացող երկրների կողմից, որոնք իրենց ուշադրության կենտրոնում են պահում COP-ի նման կոնֆերանսները, որպեսզի տեսնեն, թե ինչ կարելի է անել, մենք պետք է պահանջենք հյուրընկալող երկրներից, որ վերջիններս մանրամասն ներկայացնեն իրավիճակը: Հուսով եմ, որ մյուսները կհետևեն Փարիզի քաղաքապետ տիկին Իդալգոյի օրինակին, որը հրապարակավ ասաց, որ ինքը չի գնա COP՝ Ադրբեջանի վարքագծի պատճառով։ Այս պահից սկսած մինչև նոյեմբեր մենք հնարավորություն ունենք ճնշում գործադրելու Բաքվի վրա։

Արդյո՞ք միջազգային հանրությունը չափազանց ներողամիտ է Ադրբեջանի նկատմամբ:

Ադրբեջանն աշխարհում ազատության ամենացածր ցուցանիշն ունեցող երկրներից մեկն է։ Ըստ Freedom House-ի՝ նրա ազատության ինդեքսը 100 հնարավորից 7-ն է։ Մեծ տերություններից Ֆրանսիան միակն էր, որ պատասխանատվության կանչեց Բաքվի ռեժիմին։ Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը և Գերմանիան, ազդեցություն ունեն տարածաշրջանի վրա: Նրանք պետք է անեն շատ ավելին, քան արել են նախկինում»:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ լիգաներում այս պահի դրությամբ Էրդողանը ժամանել է Բաքու «Անմահ մեղեդիներ»․ ինչպե՞ս Առնո Բաբաջանյանի երաժշտությունը հավերժացրեց հայ ժողովրդին Անցած 3 օրում բացահայտվել է հանցագործության 190 դեպք, որոնիցի 6-ը՝ նախկինում կատարված Հայտնի է 17-ամյա տղային սպանողի ինքնությունը Bitcoin-ի արժեքը գերազանցել է 86,5 հազար ԱՄՆ դոլարը Հանրապետության մի շարք հասցեներում լույս չի լինելու Բաքուն ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսի համար ոչ պիտանի վայր է. Bild Գյումրու քաղաքապետի թեկնածուի քեռու տղան «խիմկա» տեսակի թմրամիջոց է պատրաստել, գնել կրիստալ Մոտենում է «սև» ուրբաթը, հետո՝ Ամանորը, ինչպե՞ս հեռու մնալ զեղծարարներից․ Մարտիրոսյանը զգուշացնում է Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները Չեխիան Հայաստանին է փոխանցել Սուրբ Բարդուղիմեոսի մասունքները ԵԱՏՄ երկրներից սեպտեմբերի արդյունքներով Հայաստանում ամենացածր գնաճն է գրանցվել Երկու տարեկան աղջիկը խեղդվել է ջրափոսում. ՌԴ Պատրաստ եղեք հայտնաբերել Հայաստանի մշակութային գոհարները. Euronews Արտաշ Ասատրյանի բացառիկ հրապարակումը իր ռեստորանի հրդեհից հետո Մուտք են գործել մարզի դատական կարգադրիչների պետի տեղակալի բնակարան ու հափշտակել գումար և ոսկյա զարդեր Առանձին շրջաններում սպասվում է ձյուն Իրանը կրկին զգուշացրել է Ալիեւին Հայտնի է ՍԱՏՄ ղեկավարի անունը «Ժամանակի զուր վատնում». համաշխարհային առաջնորդները հրաժարվում են մասնակցել Բաքվի COP29-ին Կանաչ գոտի և ծառատունկ՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում. Զապորոժիեի հայերի միության նախագահը նպատակ ունի 5000 ծառ տնկել Երևանն ընդլայնված ու ժամանակակից նոր տնկարան ունի Պետք է իշխանությունները հասկանան, որ տրանսպորտի թանկացման դեմ հանրային պահանջ կա. Հայկ Մարության Արինա Սաբալենկան ստացել է աշխարհի առաջին ռակետի գավաթը «Ուսում» դպրոցի 14-ամյա աշակերտը «գանգուղեղային վնասվածք հարցականով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Նախագահ Վահագն Խաչատուրյանը տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է կատարվել 4 տարի առաջ այս օրը սկիզբ դրվեց իմ ընտանիքի տանջանքներին․ Բաքուն Գևորգ Սուջյանին դատապարտել է 15 տարով Պեմզաշենի սահմռկեցուցիչ uպանությունից երկու տարի անց. ի՞նչ զարգացումներ կան «Հրազդան» մարզադաշտի հարակից շուկայում թարմ մորթած արջեր են վաճառել Ադրբեջանը չի պատրաստվում Հայաստանի հետ խաղաղություն կնքել. Արմեն ՄանվելյանԵրևանը կհյուրընկալի աննախադեպ սերբ-հայկական երաժշտական համերգ «Էս կինը յուրօրինակ Gift է ուղարկում նոյեմբերի 9-ի կապակցությամբ, քանզի մեր հանրության առնվազն 680.000-ի համար, ովքեր Նիկոլ են ընտրել, նոյեմբերի 9-ը տոն է». Նաիրա Զոհրաբյան11-ի ամիս․ խելահեղ քեշբեքեր AMIO Visa քարտապանների համարՄերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիան «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ միասին ներկայացնում են կրթական ճանապարհորդության բացառիկ հնարավորություն Կոնվերս Բանկի գործընկերությամբ գործարկվել է խնայողությունների կառավարման նոր Superra հավելվածըԵրևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենին և 7 այլ անձի մեղադրանք է ներկայացվել հափշտակություն կատարելու համար Նամակներ կհանձնվեն դեսպաններին․ Սրբազան շարժումը վաղը հավաք կանի Տեղի ունեցավ «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության երիտասարդական միության հերթական նիստը Տեղի ունեցավ Eighty Eight սուպերմարկետների ցանցի 13-րդ խանութի պաշտոնական բացման արարողությունըԿրակոցներ` Սիսիանում. երիտասարդ մի խումբ տղաներ վիճել են ու ինքնաձիգից կրակոցներ արձակել. կան վիրավորներ Ինչո՞ւ ԼՂ-ում հայեր չկան. միջազգային և հայկական մի շարք կազմակերպություններ համատեղ զեկույց են հրապարակել Երևանում տաքսու 56-ամյա վարորդը խփել էր 68-ամյա տղամարդու գլխին ու uպանել․ նոր մանրամասներ (տեսանյութ) Հոսանքի տատանում է եղել.Արտաշ Ասատրյանը պատմում է uարսափելի դեպքից ու կադրեր ներկայացնում Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2025-ին Իրականում ի՞նչ է կատարվել Արտաշ Ասատրյանի ռեստորանումԿգա այն օրը, երբ Հայրենիքի համար կաշխատենք այնպես, ինչպես որ ջանք չենք խնայում սեփական ֆինանսների և բիզնեսի ավելացման համար․ Մհեր Ավետիսյան Հանրային և քաղծառայության համակարգի գրավչության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն Ալիևն ընդունել է Շառլ Միշելին Brent տեսակի նավթը նվազել է մինչև 73,63 դոլար մեկ բարելի դիմաց