Երևան, 12.Նոյեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նոր մոտեցումների ներդրումը հնարավորություն կտա Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ներգրավել որակյալ ներդրողների. ՀՀՄՄ նախագահ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ծաղկաձորում կայացած «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը» ծառայեց նպատակին՝ հնարավորություն ընձեռելով քննարկել ոլորտի զարգացման հրատապ խնդիրները և հեռանկարները, մտքերի փոխանակում ծավալել առավել արդիական հարցերի շուրջ, ձևավորել արդյունավետ համագործակցության հիմքեր, ուրվագծել տեսանելի ապագայում անելիքները և, նույնիսկ, ձեռք բերել որոշ պայմանավորվածություններ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում համաժողովի արդյունքներն այսպես ամփոփեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության (ՀՀՄՄ) նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։

«Համաժողովի հիմնական նպատակն էր բացահայտել մեր ոլորտի ներուժը և ներկայացնել առկա խնդիրները: Նպատակներից էր նաև պարզել նման միջոցառումների արդյունավետությունն ու պահանջվածությունը: Համոզվեցի, որ նման քննարկումներն իսկապես անհրաժեշտ ու կարևոր են: Կարծում եմ՝ ֆորումը հաջողվեց: Համենայնդեպս, մասնակիցների մեծամասնության արձագանքը դրական է: Ամեն ինչ կանենք, որպեսզի հաջորդ տարի նույնպես կազմակերպենք նման համաժողով, որը մտադիր ենք դարձնել ավելի ընդգրկուն և ներկայացուցչական՝ ներգրավելով ավելի շատ արտասահմանցի և տեղացի մասնագետների, Հայաստանի կառավարության և ոլորտային բիզնեսի ներկայացուցիչների»,- նշեց Վարդան Ջհանյանը: 

Նրա գնահատմամբ՝ համաժողովը նպատակին ծառայեց նաև գործնական տեսանկյունից: «Նախանշված բոլոր խնդիրներն ու հարցերը բարձրաձայնվեցին: Ճիշտ է, ֆորումի ձևաչափից և ժամանակի սղությունից ելնելով չկարողացանք ավելի մանրամասն քննարկել, բայց հիմնական շեշտադրումները կատարվեցին: Ավելին՝ ընդհանուր քննարկումների ընթացքում մի շարք խնդիրների վերաբերյալ ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Այն խնդիրները, որոնք կառավարության գործառույթների տիրույթում են, ունեն ավելի մանրամասն քննարկման կարիք: Առավել կարևորները կքննարկենք և կփորձենք լուծել հետագա աշխատանքի ընթացքում»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Վարդան Ջհանյանն արձանագրեց, որ ոլորտում անելիքների պակաս չի զգացվում, սակայն այդ խնդիրները հնարավոր է լուծել միայն բոլոր շահառուների համատեղ ջանքերով: Ըստ նրա` այդ առումով նման ֆորումները կարևորագույն նշանակություն ունեն: Նրա առանձնացրած մյուս խնդիրը Հայաստանում միջազգային չափանիշների ներդրումն է: «Ցավոք, վերջին 30 տարիներին մեր երկրում միջազգային չափորոշիչներ ու ստանդարտներ չեն ներդրվել հանքարդյունաբերության ոլորտում: Ասածս վերաբերում է, օրինակ, հաշվետվություններին: Ներդրողների համար շատ կարևոր է ունենալ ընկալելի հաշվետվություն ընդերքի և օգտակար հանածոների հաստատված պաշարների վերաբերյալ: Նոր մոտեցումների ներդրումը հնարավորություն կտա ոլորտում ներգրավել որակյալ ներդրողների, ինչն էլ վերջնարդյունքում կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը»,- գտնում է Վարդան Ջհանյանը:   

Քննարկումների հերթական շարքի ավարտին, անդրադառնալով Հայաստանում հանքարդյունաբերության ներկայիս վիճակի վերաբերյալ հարցին, Վարդան Ջհանյանը նշեց, որ տեղին է խոսել ստագնացիայի երևույթի մասին: 

«2013-14 թվականներին գրանցված աճը հիմնականում ապահովել է 1-2 ընկերություն: Հիմա իրավիճակը կայունացել է, բայց հետագա զարգացում չենք տեսնում: Դա, իհարկե, ցավալի է, քանի որ հասկանում ենք, թե ինչ ներուժ ունի մեր ոլորտը: Արդեն տեսնում ենք, որ կառավարությունը նույնպես կիսում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեր մտահոգությունը: Մնում է համատեղ քննարկումներով և գործուն քայլերով շտկենք այն: Միայն այն հանգամանքը, որ աճ չի նկատվում՝ արդեն կարելի է հետընթաց համարել, բայց զգալի նահանջ չկա մեր ոլորտում: Կա ստագնացիա՝ անփոփոխ վիճակ, ինչը նույնպես բացասական է»,- հայտարարեց հանքագործների և մետալուրգների միության նախագահը:

Նա ընդգծեց նաև, որ երկրի անվտանգության միջավայրին առնչվող խնդիրները մեծ ազդեցություն չեն թողել ոլորտի վրա: Հակառակը՝ հանքարդյունաբերական ընկերությունները վճարած հարկերի շնորհիվ շարունակում են նշանակալի ներդրում ունենալ պետության ու բանակի հզորացման գործում:

Վարդան Ջհանյանի գնահատմամբ՝ Հայաստանի հանքարդյունաբերության ներուժը հնարավորություն է ընձեռում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պես հզոր ձեռնարկություններ ունենալ 5-6 մարզերում: «Այդ դեպքում, հավատացնում եմ, բոլորովին այլ Հայաստան կունենանք»,- հավաստիացրեց նա:

«Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում»-ն անցկացվեց սեպտեմբերի 27-28-ին Ծաղկաձորում: Այն նախաձեռնել էր Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը։ Համաժողովին մասնակցեցին և բարձրացված հարցերի վերաբերյալ իրենց կարծիքները հնչեցրին հայ և արտասահմանցի առաջատար փորձագետներ, ոլորտին առնչվող պետական պաշտոնյաներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հանրապետության մի շարք հասցեներում լույս չի լինելու Բաքուն ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսի համար ոչ պիտանի վայր է. Bild Գյումրու քաղաքապետի թեկնածուի քեռու տղան «խիմկա» տեսակի թմրամիջոց է պատրաստել, գնել կրիստալ Մոտենում է «սև» ուրբաթը, հետո՝ Ամանորը, ինչպե՞ս հեռու մնալ զեղծարարներից․ Մարտիրոսյանը զգուշացնում է Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները Չեխիան Հայաստանին է փոխանցել Սուրբ Բարդուղիմեոսի մասունքները ԵԱՏՄ երկրներից սեպտեմբերի արդյունքներով Հայաստանում ամենացածր գնաճն է գրանցվել Երկու տարեկան աղջիկը խեղդվել է ջրափոսում. ՌԴ Պատրաստ եղեք հայտնաբերել Հայաստանի մշակութային գոհարները. Euronews Արտաշ Ասատրյանի բացառիկ հրապարակումը իր ռեստորանի հրդեհից հետո Մուտք են գործել մարզի դատական կարգադրիչների պետի տեղակալի բնակարան ու հափշտակել գումար և ոսկյա զարդեր Առանձին շրջաններում սպասվում է ձյուն Իրանը կրկին զգուշացրել է Ալիեւին Հայտնի է ՍԱՏՄ ղեկավարի անունը «Ժամանակի զուր վատնում». համաշխարհային առաջնորդները հրաժարվում են մասնակցել Բաքվի COP29-ին Կանաչ գոտի և ծառատունկ՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում. Զապորոժիեի հայերի միության նախագահը նպատակ ունի 5000 ծառ տնկել Երևանն ընդլայնված ու ժամանակակից նոր տնկարան ունի Պետք է իշխանությունները հասկանան, որ տրանսպորտի թանկացման դեմ հանրային պահանջ կա. Հայկ Մարության Արինա Սաբալենկան ստացել է աշխարհի առաջին ռակետի գավաթը «Ուսում» դպրոցի 14-ամյա աշակերտը «գանգուղեղային վնասվածք հարցականով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Նախագահ Վահագն Խաչատուրյանը տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է կատարվել 4 տարի առաջ այս օրը սկիզբ դրվեց իմ ընտանիքի տանջանքներին․ Բաքուն Գևորգ Սուջյանին դատապարտել է 15 տարով Պեմզաշենի սահմռկեցուցիչ uպանությունից երկու տարի անց. ի՞նչ զարգացումներ կան «Հրազդան» մարզադաշտի հարակից շուկայում թարմ մորթած արջեր են վաճառել Ադրբեջանը չի պատրաստվում Հայաստանի հետ խաղաղություն կնքել. Արմեն ՄանվելյանԵրևանը կհյուրընկալի աննախադեպ սերբ-հայկական երաժշտական համերգ «Էս կինը յուրօրինակ Gift է ուղարկում նոյեմբերի 9-ի կապակցությամբ, քանզի մեր հանրության առնվազն 680.000-ի համար, ովքեր Նիկոլ են ընտրել, նոյեմբերի 9-ը տոն է». Նաիրա Զոհրաբյան11-ի ամիս․ խելահեղ քեշբեքեր AMIO Visa քարտապանների համարՄերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիան «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ միասին ներկայացնում են կրթական ճանապարհորդության բացառիկ հնարավորություն Կոնվերս Բանկի գործընկերությամբ գործարկվել է խնայողությունների կառավարման նոր Superra հավելվածըԵրևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենին և 7 այլ անձի մեղադրանք է ներկայացվել հափշտակություն կատարելու համար Նամակներ կհանձնվեն դեսպաններին․ Սրբազան շարժումը վաղը հավաք կանի Տեղի ունեցավ «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության երիտասարդական միության հերթական նիստը Տեղի ունեցավ Eighty Eight սուպերմարկետների ցանցի 13-րդ խանութի պաշտոնական բացման արարողությունըԿրակոցներ` Սիսիանում. երիտասարդ մի խումբ տղաներ վիճել են ու ինքնաձիգից կրակոցներ արձակել. կան վիրավորներ Ինչո՞ւ ԼՂ-ում հայեր չկան. միջազգային և հայկական մի շարք կազմակերպություններ համատեղ զեկույց են հրապարակել Երևանում տաքսու 56-ամյա վարորդը խփել էր 68-ամյա տղամարդու գլխին ու uպանել․ նոր մանրամասներ (տեսանյութ) Հոսանքի տատանում է եղել.Արտաշ Ասատրյանը պատմում է uարսափելի դեպքից ու կադրեր ներկայացնում Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2025-ին Իրականում ի՞նչ է կատարվել Արտաշ Ասատրյանի ռեստորանումԿգա այն օրը, երբ Հայրենիքի համար կաշխատենք այնպես, ինչպես որ ջանք չենք խնայում սեփական ֆինանսների և բիզնեսի ավելացման համար․ Մհեր Ավետիսյան Հանրային և քաղծառայության համակարգի գրավչության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն Ալիևն ընդունել է Շառլ Միշելին Brent տեսակի նավթը նվազել է մինչև 73,63 դոլար մեկ բարելի դիմաց ՆԳՆ պատվիրակությունը Հունգարիայում մասնակցելու է Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովին Գործում է պարգևատրման համակարգ, որը թաքուն է հանրությունից. Եթե թաքուն չի՝ թվերն ասեք. Արծվիկ Մինասյան Cop 29-ին մասնակցելու որոշում դեռևս չունենք. ԱԳՆ COP29-ին Փաշինյանի չմասնակցությունը կապված է գերիների հարցով Ալիևի հետ ընդհանուր հայտարարի չգալու հետ 17-ամյա տղայի սպանության գործով նոր մանրամասներ են հայտնի«Հատուկ գործ» հաղորդման անդրադարձը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պատմությանը