Երևան, 07.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նռնակներով Ոստիկանության բաժին ներխուժած անձանց գործով նախաքննությունն ավարտվել է․ նոր մանրամասներ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեք անձի կողմից 2024 թվականի մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր-Նորքի բաժնում ահաբեկչություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Կոտայքի մարզում հաշվառված 56-ամյա Ա.Մ.-ն, Արարատի մարզում հաշվառված 51-ամյա Վ.Գ.-ն և Կոտայքի մարզում հաշվառված 39-ամյա Ս.Հ.-ն, համաձայն չլինելով ՀՀ կառավարության կողմից վարած քաղաքականության, պետության ներքին ու արտաքին խնդիրներին տրվող լուծումների հետ, 2024թ․ մարտի 24-ին տեղեկանալով նույն հայացքներ ունեցող մի խումբ անձանց՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանում տեղափոխվելու մասին, նպատակադրվել են ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի ծառայողներին և այնտեղ գտնվող այլ անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր վնաս պատճառելու, խոշոր չափերի գույք վնասելու վտանգով զուգորդված զավթել և պահել նշված բաժնի վարչական շենքը, կատարել պայթյուններ և այլ հանրավտանգ արարքներ, ստեղծել դրանց իրական սպառնալիք և այդ եղանակներով ահաբեկել բնակչությանը, նշված բաժնի ծառայողներին, կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը և հանրային իշխանության ներկայացուցչներին հարկադրել ազատ արձակել ոստիկանության բաժին տեղափոխված իրենց համախոհներին, այնուհետև՝ իրականացնել իշխանափոխություն:

Մինչ այդ՝ նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, հիշյալ անձինք, Երևան քաղաքի Սաֆարյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գործող գրասենյակից վերցնելով ապօրինի կերպով ձեռք բերված և այդտեղ պահված, ռազմամթերք հանդիսացող 8 հատ ձեռքի մարտական նռնակներից վեցը, յուրաքանչյուրն իր մոտ պահելով 2 մարտական նռնակ, իսկ Վ.Գ.-ն՝ նաև սառը զենք հանդիսացող շեղբավոր որսորդական դանակներ, իրենց վերոգրյալ հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, շարժվել են դեպի Երևան քաղաքի Բորյան 1 հասցեում գտնվող ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին:

Ճանապարհին՝ Նանսեն և Բորյան փողոցների խաչմերուկում, պարեկային ծառայողները, նկատելով կասկածելի և տարօրինակ վարքագծով դեպի ոստիկանության Նոր Նորքի բաժին քայլող վերոհիշյալ անձանց, ժամը 16:55-ի սահմաններում մոտեցել են վերջիններիս և փորձել են պարզել նրանց վարքագծի պատճառը, որից անմիջապես հետո նշված անձինք, ցուցադրելով իրենց մոտ գտնվող նռնակները, սպառնացել են պայթեցնել դրանք՝ պահանջելով չմոտենալ:

Այնուհետև, շարունակելով իրենց հանցավոր գործունեությունը, վերոգրյալ նռնակները ցուցադրաբար ձեռքերում պահած մուտք են գործել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք և սպառնալով պայթեցնել նռնակները՝ հերթապահ մասում ծառայություն իրականացնող ոստիկաններին հարկադրել են բացել հերթապահ մասի դուռը, իրենց հանձնել բաժնում պահվող ծառայողական զենքերը, ազատ արձակել իրենց համախոհներին և դուրս գալ վարչական շենքից:

Ոստիկանության աշխատակիցները հրաժարվել են կատարել պահանջները, փորձել են հանդարտեցնել վերջիններիս։ Սակայն նրանք շարունակել են նռնակները պայթեցնելու սպառնալիքներ հնչեցնելով պնդել իրենց հակաօրինական պահանջները, քաշքշել ոստիկանության ծառայողներին, որի ընթացքում Ա.Մ.-ն գետնին է նետել նախապես մարտական վիճակի բերված «Ֆ-1» տեսակի նռնակը։ Դրա հետևանքով Վ.Գ.-ն և Ա.Մ.-ն ստացել են պայթյունաբեկորային ծանր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել են բժշկական կենտրոն, ինչպես նաև վտանգվել է ոստիկանության բաժնի ծառայողներին կյանքն ու առողջությունը, վնասվել են վարչական շենքի մուտքի դուռը, հերթապահ մասի պատուհանների ապակիները, պատերը, առաստաղը և այդ հատվածում գտնվող գույքը՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Շարունակելով հանցավոր գործունեությունը և փորձելով ավարտին հասցնել հանցավոր մտադրությունը՝ Ս.Հ.-ն, վերցրել է նաև Ա.Մ.-ի և Վ.Գ.-ի մոտ առկա նռնակները, և պնդելով վերոգրյալ հակաօրինական պահանջները, շուրջ 2 ժամ նռնակները ձեռքերում պահած սպառնացել է պայթեցնել ոստիկանության բաժնի վարչական շենքը, որից հետո վնասազերծվել և զինաթափվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից:

Զինաթափման արդյունքում վերջինիս մոտ հայտնաբերվել են երկու հատ Մ52Պ3, մեկ հատ Ֆ-1 և մեկ հատ Մ75 տեսակի ձեռքի մարտական նռնակներ իրենց պայթուցիչներով:

Նախաքննության ընթացքում նկուղային հարկում գտնվող վերոհիշյալ գրասենյակում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են հանցավոր արարք կատարած հիշյալ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք բերված, ռազմամթերք հանդիսացող երկու հատ Ֆ-1 տեսակի մարտական ձեռքի նռնակ, ինչպես նաև՝ Մ75 և ՈՒԶՌԳՄ-2 տեսակի ձեռքի նռնակի մարտական պայթուցիչ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Վ.Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 334-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ա.Մ.-ին և Ս.Հ.-ին՝ 308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

ՀՀ ՆԳՆ-ին պատճառված գույքային վնասի հատուցումն ապահովելու նպատակով 1.729.500 ՀՀ դրամի չափով արգելադրվել է Վ.Գ.-ին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

ՀՀ Քննչական կոմիտե 

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Սահմանագոտու տարբեր հատվածներում միջդիրքային, մարտական հենակետեր տանող ճանապարհներին կատարվել են ձնամաքրման աշխատանքներ Համաճարակի սկզբից ի վեր միլիարդատերերն ավելի հաճախ են փոխում իրենց բնակության վայրերը Պատերազմում զոհված Էրիկ Խաչատրյանի փոքրիկ քույրը ստացել է Բագրատ Սրբшզшնի օրհնանքը Յուրահատուկ նկար. Երկնաքար, Ծիր Կաթին գալակտիկան և Սթոունհենջը մեկ կադրում Քրդական ուժերը մտել են Դեր Զոր Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում Հայաստանում հիմնվել է ոչ օլիմպիական մարզաձևերի միություն Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լողի աշխարհի առաջնությանը Հայաստանը երկու մասնակից կունենա Արարատի մարզում ՊՆ զինծառայողը Mazda-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր Լույս չի լինելու․ հասցեներ ՀՖՖ հայտարարությունը՝ Չանչարևիչի վերաբերյալ Չկրակված պարկուճները վերածվել են արվեստի գործերի Բախվել են էլեկտրական «Kia»-ն ու «Mercedes»-ը. կա վիրավոր Աննա Հակոբյանը թող դառնա վարչապետ, Փաշինյանն էլ նրան կօգնի. հարցում (տեսանյութ) ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդգծել է Կանադայի դիրքորոշումը՝ ի պաշտպանություն ՀՀ ինքնիշխանությանը «Սա ինձ համար ամենթանկ նվերն է»․ Լեոյի անակնկալը՝ Հռիփսիմե Հակոբյանին (տեսանյութ) 36 ժամ ջուր չի լինելու «Խնդրում եմ՝ օգնեք փրկել տղայիս կյանքը». 10-ամյա Արմանին շտապ բուժում է հարկավոր արտասահմանում Երևանում բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոն ու նրան ուղեկցողները ՀՀ իշխանությունը պայքարում է նրանց դեմ, ովքեր բարձրաձայնում են Արցախի հարցը, խոսում վերադարձի իրավունքից ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Գյուրջյան փողոցի նոր կառուցվող շենքի հորանում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին «Ինտերի» մեկնարկային կազմը Խոսենք փաստերով. Ինչո՞ւ ապրել Հայաստանում և ինչպե՞ս ապրել վարչախմբին հեռացնելուց հետո Դեռահասը դպրոցում դանակահարել է մի քանի հասակակիցների, մահացածներ կան․ ՌԴ Սովետաշենի զորամասում զինվորի մահվան մասին գրառումները ՀՀ ՊՆ-ն հերքել է Փաշինյանի վերջին վտանգավոր որոշումը. առաջիկայում նոր զոհեր Ժամը 20։00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Անհիմն հայտարարությունները արդեն դարձել են կրկնվող երևույթ. Գեւորգ Փարսյանը պատասխանել է Վահագն Ալեքսանյանին ԵԽ Նախարարների կոմիտեն պահանջում է Ադրբեջանից կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը Մեռած ձևանալով՝ Ադրբեջանի հետ չեն բանակցում, պետք է կարմիր գծեր նշել․ Հայկ Մամիջանյան Ո՞վ կարող է նշանակվել ՔԿԾ պետի պաշտոնում Նախկին իշխանությունները ուղղակի չեն ֆայմել այդ ռեյդերը անվանել ընթրիքներ. Քրիստինե Վարդանյան Արդեն իսկ 270 ընտանիքի տրվել է հավաստագիր ԼՂ-ից բռնի տեղահանվածներին բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում ԶՊՄԿ-ն ներկայացրեց իր կայուն զարգացման հերթական հաշվետվությունը Երևանում ներկայացվել են ՀՀ վարչատարածային բարեփոխումների ունեցած ազդեցության վերլուծության արդյունքները Գագիկ Մելքոնյանի նկատմամբ վարույթ չնախաձեռնելու դեմ բողոքի հիման վրա դատարանը վարույթ է հարուցել Ֆիլմերով նայում էի ու երազում, հիմա ապրում եմ էստեղ. Եվա Բաղդասարյանը ցույց է տվել իրենց շքեղ բակը Դատարանը մերժել է Աբրահամ Գասպարյանին վարչական պատասխանատվության ենթարկելու ՆԳՆ հայցը Ե՞րբ Արցախի, 44-օրյա պատերազմի և Հայոց ցեղաuպանության մասին հիշատակումները կհեռացվեն նաև դասագրքերից Վահե Ղազարյանի կողմից հեռացված փորձառու կադրերը դիմել են ՆԳ նորանշանակ նախարարին Նորատուսցին մեքենայով շրջում և սիգ էր վաճառում. Երբ պարեկները նրա մոտ 175 սիգ են գտել, ասել է՝ «շուկայից եմ գնել» ԵԱՀԿ երկրները ղեկավար պաշտոնների թեկնածուների հարցում կոնսենսուսի են հասել Գյումրի կտարվի Փրկչի Խաչափայտի մասունքը Սրբուկը երկար դադարից հետո նոր տեսահոլովակ է ներկայացրել Կա՛մ մեր հետ ես, կա՛մ կեղտոտ անկողինդ դարձնելու ենք հանրային․ ՔՊ-ի «բարոյականության» աստիճանը Թուրքիայի նախկին ԱԳ նախարարը դարձել է ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար Հովիկ Աղազարյանի ներքին նամակներն են բացել կանանց հետ, էդ աստիճանի անբարոյական բաներ են անում. Մելիքյան