Երևան, 04.Նոյեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հանքարդյունաբերության ոլորտը պետք է զերծ պահել մանիպուլյացիաներից, դեմոնիզացումից. Արմեն Ստեփանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 27-ին և 28-ին Ծաղկաձորում անցկացվել է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը, որը միավորել էր պետական կառույցների, մասնագիտական հանրույթի, մասնավոր դաշտի և ներդրումային ընկերությունների շուրջ 200 ներկայացուցիչների մեկ հարթակում։

Միջոցառման շրջանակներում համաժողովի գլխավոր հովանավոր ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանն անդրադարձել է ոլորտի առաջնահերթություններին և առկա խնդիրներին։

Ներկայացնում ենք Արմեն Ստեփանյանի հարցազրույցից հատվածներ.

 Վստահությունն ամենակարևոր մարտահրավերն է:

Վստահությունը հանքարդյունաբերության համար ամբողջ աշխարհում ամենամարտահրավերային հարցն է։ Մեր ոլորտի շահագրգիռ կողմերը շատ են՝ կառավարությունը, համայնքները, քաղաքացիական հասարակությունը, մասնագիտական համայնքն է, և ամեն մեկն իր հարցադրումներն ունի։ Եվ վստահությունն այդ երկխոսության հիմքում է ընկած։ Վստահություն կառուցելը շատ երկար ժամանակ է պահանջում, բայց վստահեցնում եմ ձեզ, որ մեկ վայրկյան է պահանջվում, որ այդ վստահությունը քանդվի։ Մեծ գործ ունենք անելու համատեղ։

Շահագրգիռ կողմերը հետևում են և տեսնում են աննախադեպ մոտեցում ԶՊՄԿ-ի կողմից։ Փաստացի այցեր՝ անհատական, մեծ խմբերով, և դա էլ է միջոց, հարթակ մեր տեղեկատվությունը հասցնելու շահագրգիռ կողմերին, և ակնկալում ենք անկեղծ հետադարձ կապ իրենցից, որ մենք բարելավենք մեր երկխոսությունը բոլորի հետ։

Կարևորը լավ մասնագետ լինելն է

Ինչ վերաբերում է կանանց մասնակցությանը, ապա մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ կենտրոնանում ենք տաղանդի կարևորության վրա, և սեռական պատկանելությունն ընդհանրապես կարևոր չէ, կարևորը լավ մասնագետ լինելն է։ Եվ մենք կոչ ենք անում մեր սիրելի աղջիկներին և կանանց, որ եթե ձերբազատվեն այն կարծրատիպերից, որ հանքարդյունաբերությունը միայն տղամարդկանց համար է, մենք կանանց ավելի շատ կտեսնենք այդ ոլորտում։ Մենք ունենք կադրերի խնդիր, եթե եղավ լավ մասնագետ, ապա տարբերություն չկա սեռի մեջ։ Վերջերս մեր ոլորտում ավելի շատ կայանում են կանայք, քան տղամարդիկ։

Միջադեպերը մարդկային վարքագծի հետևանք են

Կոմբինատում գրանցված դեպքերը, միջին վիճակագրական տվյալներով՝ ավելի շատ են, քան միջազգային վիճակագրական թվերը։ Բոլոր հետաքննությունները, որոնք իրականացվում են ծանր կամ թեթև դեպքերից հետո, վկայում են միևնույն բանի մասին, որ գրեթե 100 տոկոս դեպքերում կատարվածը մարդկային վարքագծի հետևանք է։ Մեծ աշխատանք պետք է իրականացնել, որն արվում է, դա անվտանգության մշակույթի ներդրումն է, և ես Ձեզ երաշխավորում եմ, որ ջանք ու եռանդ չի խնայում ղեկավարությունը և ամբողջ կոմբինատը վարքագծային փոփոխություններ իրականացնելու համար, ինչը, ցավոք, մեկ օրում իրականացնելն անհնար է, քանի որ ձևավորված վատ ավանդույթներ կան, որոնցից մենք կամաց-կամաց ձերբազատվում ենք։

Մանիպուլյացիան մեր ոլորտում շատ–շատ է, պետք է կրթել ժողովրդին

 Մեր առաջնային ամենակարևոր գործընկերը մեր ազդակիր համայնքն է։ Այն համայնքները, որոնք գտնվում են հանքավայրից անմիջական հեռավորության վրա և իրենց վրա կրում են որոշակի դրական և բացասական ազդեցություններ։ Եվ իրենց հետ երկխոսությունը պետք է շատ ավելի ինտենսիվ լինի և կա, քան մնացած բոլոր շահագրգիռ կողմերի միջև։ Նրանք ավելի շատ պետք է տեղեկացված լինեն, և դրանով դուք ավելի պաշտպանում եք իրենց և ոլորտը կարծրատիպային վախերից և մանիպուլյացիաներից, ինչը, ցավոք սրտի, առկա է մեր ոլորտում։ Գաղտնիք չէ, որ մանիպուլյացիաների հետևանքով մեր ոլորտը դեմոնիզացվել է, երևի այս պահի դրությամբ հասել է իր ծայրահեղ գագաթնակետին։ Եվ դրա դեմ պայքարելու միակ միջոցը երկխոսություն է և կրթելը ժողովրդին, որ իրենք ավելի կրթված լինեն, քան իրենց մանիպուլացնողը։ Դա խոսքերով հեշտ է հնչում, բայց գործում դժվար է իրականացնել, բայց անհնարին չէ։ Հուսով ենք՝ կհասնենք շոշափելի արդյունքների այդ մասով, որովհետև մանիպուլյացիան մեր ոլորտում, ցավոք սրտի, շատ-շատ է։

Կոմբինատի սոցիալական ծրագրերն աննախադեպ են

 Մեր սոցիալական ծրագրերը լայն են։ Ոլորտն ինքը շատ լայն սոցիալական պատասխանատվության մոտեցումներ և ծրագրեր ունի, կոմբինատը՝ էլ ավելի շատ։ Ասեմ, որ աննախադեպ է, միգուցե միջազգային չափանիշներով դիտարկենք, կգերազանցի շատ-շատերին։ Մասնավորապես՝ առողջապահական հարցերն առաջնահերթ, իհարկե, դա մեր աշխատակիցներն են և իրենց ընտանիքները, ունենք ապահովագրական փաթեթ, ունենք գործընկերներ, որոնք դա ապահովում են։ Եվ այն առողջապահական խնդիրները, որոնք ապահովագրական փաթեթը չի ծածկում, ընկնում է արդեն կոմբինատի դաշտ, որտեղ կոմբինատն է արդեն աջակցություն իրականացնում՝ բացառությամբ պլաստիկ վիրաբուժության դեպքերի։

Առաջին արևային էլեկտրակայանը տիեզերքում կգործարկվի 2030 թվականինՍրբուհի Գալյանն ազատվել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից Մոլդովական խորամանկություն. ինչպես հաղթել ընտրություններում՝ սփյուռքի շնորհիվ Անդրանիկ Քոչարյանի հարցը կքննարկեն այս շաբաթ Փաշինյանը հանձնարարել է կոմպրոմատներ հավաքել Վիճաբանություն՝ Մեղրաշենում. 28-ամյա երիտասարդը մահացել է Այսօր Վրաստանում 2 երկրաշարժ է տեղի ունեցել Fast Shift-ը միացել է Իդրամի բաց QR ենթակառուցվածքին Մենք կրկին կլինենք անհաղթահարելի․ ԾառուկյանԲագրատ Սրբազանը վերադարձել է Հայաստան 19-ամյա Թաթուլ Ղ․-ն, 27-ամյա Մկրտիչ Ե.-ն, 50-ամյա Գոհար Խ.-ն և 77-ամյա Ռաֆիկ Ն․-ն մահացել են Ինչպես չվերածվել անասունի և շակալի․ Էդուարդ Շարմազանով Այսօր Վեհափառի օծման և գահակալության 25-րդ տարեդարձն է Ուշիի ոլորաններում բախվել են «Range Rover»-ն ու «ՎԱԶ 2107»-ը, կան 1 զոh ու 1 վիրավnրԻսրայելը սահմանափակում է մարդասիրական օգնության առաքումը ԳազաՉարենցավանում վիճաբանության մասնակիցների թիվն անցնում է 26-ը, վիրավnրներ կանԿարևորելով գիտության դերն ու որակյալ կրթությունը` ԶՊՄԿ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել Մայր բուհի հետ 24 ժամ ջուր չի լինի Հայ ժողովրդի ճակատագիրը հանձնված է արտաքին ուժերի տնօրինմանը, որն իրացվելու է ըստ այդ երկրների նախասիրությունների և առաջնահերթությունների. Աբրահամյան Պլանային անջատումներ՝ 10։00-ից Ձյուն, օդի ջերմաստիճանի նվազում․ եղանակն՝ առաջիկայում Հայաստանում ձյուն է տեղացել․ վարորդներին հորդորում են երթևեկել ձմեռային անվադողերով Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 2025 թվականին պետբյուջեից ԱԺ-ին հատկացվելու է 7 մլրդ 72 մլն դրամ. ՎրթանեսյանՀունաստանի ափերի մոտ 5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծումԱդրբեջանը չի միացել Թուրքիայի նախաձեռնությանըԼույս չի լինելուԱնչափահասները Արմավիրի դպրոցներից մեկում հրդեհ են առաջացրելՄոլդովայի իշխանությունները հայտարարել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլին Ռուսաստանի միջամտության մասին«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում. տեսանյութՆյու Յորքի իշխանությունները երաշտի պատճառով կոչ են արել բնակիչներին խնայել ջուրըՌեալը խզել է հարաբերությունները Ոսկե գնդակի կազմակերպիչների հետ«Հարութը գերի չի ընկել, զոհվել է»․ որսորդը, բանաստեղծը, հավերժ զինվորը՝ Հարություն ԱվետիսյանըԳեղարքունիքում բախվել են «ՎԱԶ 2110»-ն ու «ՈւԱԶ»-ը. վերջինը, գլխիվայր շրջվելով, հայտնվել է դաշտումԾանրորդ Պետրոս Պետրոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիրՆոյտեմբերի 5-ից 6-ը 24 ժամով ջուր չի լինելու նշված հասցեներումՁյուն կտեղա. եղանակը նոյեմբերի 4-ից 8-ըՆոյեմբերի 4-ից 10-ն ընկած շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համարԹուրքիան նամակ է հանձնել ՄԱԿ-ին՝ Իսրայելի դեմ զենքի էմբարգո սահմանելու կոչովՌուսաստանում 53 հա տարածքով կղզի է անհետացելՎանում ուրարտական ժամանակաշրջանի խոշոր արձան է հայտնաբերվելԻսակովի պողոտա-Ամերիկյան փողոց խաչմերուկում տեղադրված լուսացույցը կաշխատի «հետիոտնի կանչի» ռեժիմովԱզդարարման արշավի առաջին կանգառը ԵՊՀ-ն էՀայտնի է դեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըԾանրամարտի ԵԱ․ Հայաստանը նվաճել է ևս երկու արծաթե մեդալՈւգանդայում 14 մարդ է մահացել աղոթքի ժամանակ՝ կայծակի հարվածից Վերաբացումից հետո առաջին անգամ Մայր Աթոռում եպիսկոպոսներ ձեռնադրվեցին (ֆոտոշարք) Բժիշկ Մյասնիկովը նշել է՝ որ դեպքերում է հազը հուշում քաղցկեղի կամ սրտամկանի հիվանդությունների մասին «Ոնց որ նինջա լինես, Աննա». Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հեծանիվ են վարել Սեւանում