Երևան, 04.Նոյեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի. ՄԻՊ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 4-ին մասնակցել է «Գլոբալ անապահովությունից դեպի ընդհանուր անվտանգություն. կանանց դերը խաղաղության կառուցման գործում» 14-րդ միջազգային կոնֆերանսին: ‼️

Միջոցառման նպատակն էր բարելավել կանանց ակտիվ ներգրավվածությունը ժողովրդավարական գործընթացներում։

Պաշտպանը «Կանայք խաղաղությունը վերցնում են իրենց ձեռքը» պանելային քննարկմանը հանդես է եկել որպես բանախոս:

Քննարկումների ընթացքում մասնակիցներն անդրադարձել են ժամանակակից աշխարհում կանանց դերի կարևորությանը, համաշխարհային խաղաղության և անվտանգության հարցերում նրանց ներգրավվածությանը, իրավահավասարության ապահովմանը և այլն։

Անահիտ Մանասյանն իր խոսքում անդրադարձել է մարդու իրավունքների հիմքում ընկած կարևոր գաղափարներին՝ հանդուրժողականությանը և համերաշխությանը, քանի որ անհնար է պատկերացնել խաղաղության որևէ գործընթաց առանց այս երկու գաղափարների։

Ըստ Պաշտպանի՝ մեր նման հասարակություններում հանդուրժողականության և համերաշխության մասին խոսելը որոշակի առումով մարտահրավերային է։

«Հանդուրժողականության և համերաշխության մասին խոսում և այդ գաղափարները խոսքի մակարդակում կարևորում են բոլորը, բայց երբ գործնական մակարդակում ենք անդրադառնում թեմային, հասկանում ենք, որ խնդիրները բազմաթիվ են»,- ասել է Անահիտ Մանասյանը։

Պաշտպանը խոսել է որոշումներ կայացնելու գործընթացում կանանց ներգրավվածության խթանման մասին` ընդգծելով, որ կանանց ներգրավվածությունը կարևոր է կառավարման ոչ միայն միջին, այլ նաև որոշումների կայացման մակարդակում։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ այսօր կանանց առաջնորդությունը շատ ավելի մարտահրավերային է, քան տղամարդկանցը։

«Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի։ Ընդ որում` այդ գործընթացները հաճախ նախաձեռնում ու իրականացնում են հենց կանայք, ինչը խնդիրները շատ ավելի մարտահրավերային է դարձնում: Վստահ եմ` մենք ինքներս պետք է լինենք այն փոփոխությունների հեղինակը և այն օրինակը, որ ուզում ենք մեր միջավայրում տեսնել, իսկ մեր կյանքի որակը պետք է որոշենք մեր իսկ կատարած ընտրությունների և ընդունած որոշումների արդյունքում»,- ասել է Անահիտ Մանասյանը:

Ավարտելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը շեշտել է, որ յուրաքանչյուրս մեր օրինակով պետք է նպաստի համերաշխ հասարակական միջավայրի ձևավորմանը, կանանց հնարավորությունների ամրապնդմանն ու նրանց իրավունքների խթանմանը։

«Գլոբալ անապահովությունից դեպի ընդհանուր անվտանգություն. կանանց դերը խաղաղության կառուցնան գործում» 14-րդ միջազգային կոնֆերանս կազմակերպել է «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպությունը՝ միջազգային գործընկերների աջակցությամբ։

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

19-ամյա Թաթուլ Ղ․-ն, 27-ամյա Մկրտիչ Ե.-ն, 50-ամյա Գոհար Խ.-ն և 77-ամյա Ռաֆիկ Ն․-ն մահացել են Ինչպես չվերածվել անասունի և շակալի․ Էդուարդ Շարմազանով Այսօր Վեհափառի օծման և գահակալության 25-րդ տարեդարձն է Ուշիի ոլորաններում բախվել են «Range Rover»-ն ու «ՎԱԶ 2107»-ը, կան 1 զոh ու 1 վիրավnրԻսրայելը սահմանափակում է մարդասիրական օգնության առաքումը ԳազաՉարենցավանում վիճաբանության մասնակիցների թիվն անցնում է 26-ը, վիրավnրներ կանԿարևորելով գիտության դերն ու որակյալ կրթությունը` ԶՊՄԿ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել Մայր բուհի հետ 24 ժամ ջուր չի լինի Հայ ժողովրդի ճակատագիրը հանձնված է արտաքին ուժերի տնօրինմանը, որն իրացվելու է ըստ այդ երկրների նախասիրությունների և առաջնահերթությունների. Աբրահամյան Պլանային անջատումներ՝ 10։00-ից Ձյուն, օդի ջերմաստիճանի նվազում․ եղանակն՝ առաջիկայում Հայաստանում ձյուն է տեղացել․ վարորդներին հորդորում են երթևեկել ձմեռային անվադողերով Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 2025 թվականին պետբյուջեից ԱԺ-ին հատկացվելու է 7 մլրդ 72 մլն դրամ. ՎրթանեսյանՀունաստանի ափերի մոտ 5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծումԱդրբեջանը չի միացել Թուրքիայի նախաձեռնությանըԼույս չի լինելուԱնչափահասները Արմավիրի դպրոցներից մեկում հրդեհ են առաջացրելՄոլդովայի իշխանությունները հայտարարել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլին Ռուսաստանի միջամտության մասին«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում. տեսանյութՆյու Յորքի իշխանությունները երաշտի պատճառով կոչ են արել բնակիչներին խնայել ջուրըՌեալը խզել է հարաբերությունները Ոսկե գնդակի կազմակերպիչների հետ«Հարութը գերի չի ընկել, զոհվել է»․ որսորդը, բանաստեղծը, հավերժ զինվորը՝ Հարություն ԱվետիսյանըԳեղարքունիքում բախվել են «ՎԱԶ 2110»-ն ու «ՈւԱԶ»-ը. վերջինը, գլխիվայր շրջվելով, հայտնվել է դաշտումԾանրորդ Պետրոս Պետրոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիրՆոյտեմբերի 5-ից 6-ը 24 ժամով ջուր չի լինելու նշված հասցեներումՁյուն կտեղա. եղանակը նոյեմբերի 4-ից 8-ըՆոյեմբերի 4-ից 10-ն ընկած շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համարԹուրքիան նամակ է հանձնել ՄԱԿ-ին՝ Իսրայելի դեմ զենքի էմբարգո սահմանելու կոչովՌուսաստանում 53 հա տարածքով կղզի է անհետացելՎանում ուրարտական ժամանակաշրջանի խոշոր արձան է հայտնաբերվելԻսակովի պողոտա-Ամերիկյան փողոց խաչմերուկում տեղադրված լուսացույցը կաշխատի «հետիոտնի կանչի» ռեժիմովԱզդարարման արշավի առաջին կանգառը ԵՊՀ-ն էՀայտնի է դեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըԾանրամարտի ԵԱ․ Հայաստանը նվաճել է ևս երկու արծաթե մեդալՈւգանդայում 14 մարդ է մահացել աղոթքի ժամանակ՝ կայծակի հարվածից Վերաբացումից հետո առաջին անգամ Մայր Աթոռում եպիսկոպոսներ ձեռնադրվեցին (ֆոտոշարք) Բժիշկ Մյասնիկովը նշել է՝ որ դեպքերում է հազը հուշում քաղցկեղի կամ սրտամկանի հիվանդությունների մասին «Ոնց որ նինջա լինես, Աննա». Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հեծանիվ են վարել ՍեւանումԻսակովի պողոտա-Ամերիկյան փողոց խաչմերուկում տեղադրված լուսացույցը կաշխատի «հետիոտնի կանչի» ռեժիմով Գեղասահորդ Ադելյա Պետրոսյանը դարձել է Ռուսաստանի Գրան Պրիի 2-րդ փուլի հաղթողՄոլդովայի վարչապետի ձայնով զանգել և սպառնացել են քաղաքացիներին. պարզվել է` ռոբոտ էԸնտրությունների երկրորդ փուլում ընտրողներին կաշառելու մեծ վտանգ կա. Սանդու Երևան-Մոսկվա տոմսերը ռեկորդային թանկացել են. ի՞նչ արժե այս պահին Ռուսական ԱԹՍ-ի հարվածից Կիևում շենքեր են վնասվելԵղանակը կցրտի, սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյուն Վիճաբանել են, հետևից դանակով խփել է թիկունքին. մանրամասներ` Մեղրաշենում տեղի ունեցած սպանությունիցԱրագածոտնի մարզում վթարի են ենթարկվել հարսանեկան արարողությունը նկարահանողները. կան վիրավորներ Այս վարչախմբի միակ նպատակն իշխանության մնալն է. Մենուա Սողոմոնյան