Երևան, 15.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պարզվել են Սուրենավանում տեղի ունեցած՝ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի հանգամանքներ. մեկ անձ կալանավորվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Պարզվել են Սուրենավան բնակավայրում տեղի ունեցած՝ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի հանգամանքներ. մեկ անձ կալանավորվել է : Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

2024թ․ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 20:02-ին, «Արարատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ սրունքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Սուրենավան բնակավայրի 24-ամյա բնակիչ  Ա.Զ.-ն, որի  առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Հաղորդման կապակցությամբ իրականացվել են անհետաձգելի միջոցառումներ, որոնց արդյունքում տվյալներ են ստացվել վերջինիս՝ նշված վնասվածքն ստանալու մի շարք հանգամանքների վերաբերյալ:

Մասնավորապես՝ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, Արարատի մարզի Սուրենավան բնակավայրում գտնվող գազալցակայանի տարածքում տուժողի, վերջինիս քրոջ որդու, վերջիններիս համագյուղացու և քննությամբ դեռևս չպարզված անձանց միջև տեղի է ունեցել  վիճաբանություն, որի ընթացքում հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով  հիշյալ անձը հրազենային վնասվածք է ստացել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում,  ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ միջադեպին մասնակից անձինք՝ մի կողմից Ա.Զ.-ն, վերջինիս քրոջ որդի Ա.Պ.-ն, իսկ մյուս կողմից տուժողի ուղղությամբ կրակոցներ արձակած անձը, ով նրա բարեկամն է, գտնվում են լարված հարաբերությունների մեջ և նախկինում նույնպես վեճեր են ունեցել:

Դեպքի օրը՝ 2024թ․ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, մի կողմից Սուրենավան բնակավայրի 26-ամյա բնակիչ Ա.Պ.-ն, Ա.Զ.-ի և դեռևս ինքնությունը չպարզված այլ անձանց հետ, վերջինիս բարեկամի հետ վիճաբանելու նպատակով, մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված մահակը ձեռքին ցուցադրաբար կրելով, իսկ մյուս կողմից՝ Ա.Զ.-ի բարեկամ, նույն գյուղում բնակվող անձը, չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով դիտավորությամբ ձեռք բերած, 9մմ տրամաչափի ակոսափող հրազենով զինված, ինքնությունը դեռևս չպարզված անձանց հետ, Ա.Զ.-ի, Ա.Պ.-ի և այլ անձանց հետ վիճաբանելու նպատակով, ժամանել են Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի Երևանյան խճուղում գտնվող գազալցակայանի տարածք:

Քննությամբ պարզվել է, որ կողմերը, խուլիգանական դրդումներով, իրենց առավելությունը ներկաների նկատմամբ ընդգծելու նպատակով, տևական ժամանակ վիճաբանել են միմյանց հետ, հայհոյել և այդ կերպ հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ խանգարել են գազալցակայանի տարածքում և հարևանությամբ գտնվող մարդկանց անդորրը՝ միաժամանակ խոչընդոտելով գազալցակայանի բնականոն աշխատանքը:

Այնուհետև, Ա.Պ.-ն, իր անձի առավելությունը ցուցադրելու մոլուցքով տարված, հարևանությամբ գտնվող իրեն պատկանող խանութից վերցրել է քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով դիտավորությամբ ձեռք բերած, պահած «TT» տեսակի ատրճանակը, այն ցուցադրաբար կրելով և չենթարկվելով հավաքված անձանց հորդորներին, նրանց մի կողմ հրելով, փորձել է հետապնդել Ա.Զ.-ի բարեկամին և պատժել նրան: Քննությամբ փաստվել է, որ կրակոցներ արձակել է ոչ միայն Ա.Պ.-ն, այլև՝ Ա.Զ.-ի հիշյալ բարեկամը, ով  իր հետ նախօրոք վերցրած ապօրինի զենքից՝ Ա.Զ.-ին մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, կրակոցներ է արձակել նրա ոտքերի ուղղությամբ, ինչի հետևանքով կրակոցներից մեկը վնասել է վերջինիս ոտքը՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր հրազենային վնասվածքներ:

Արձակված կրակոցների արդյունքում գազալցակայանի տարածքում և հարևանությամբ գտնվող մարդկանց մոտ առաջացել են վախի ու տագնապի զգացողություններ:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր,  կրակված գնդակ, կրակված փամփուշտ և փայտե մահակ, ուսումնասիրվել են դեպքի վայրին հարակից տարածքում առկա տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները, հարցաքննվել են ականատես վկաներ: Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:  

Ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ա.Պ.-ն, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է: Նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է հարուցվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Ա.Զ.-ի բարեկամի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, և հայտարարվել հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրազենների ձեռք բերման աղբյուրը, միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

 

Արտակարգ իրավիճակ՝ Դավիթ Բեկ փողոցում. բեռնատարը բախվել է միանգամից մի քանի մարդատարների Ձեռնտու՞ է շարունակել թատրոնը, որի անունը ձեր առաջնորդը դրել է «ինքնիշխանություն»․ Վահե ՀովհաննիսյանՓաշինյա՛ն, դու՛րս արի մեր գրպաններից․ «Մեր ձևով»8 միլիոն դոլարանոց Նոր Տարվա հետքերով. Աշոտ Մարկոսյան Ջեռուցման գումարը խնդիր է․ Շիրազ Մանուկյանց 1 դրամ տարին․ Նարեկ ԿարապետյանՊաշտոնական թվերի ֆոնին Հայաստանում աղքատությունը շարունակում է աճել․ Նաիրի ՍարգսյանԱմենինչ լսել էինք, բայց 4-րդ կարգի բանա՞կԱսք թալանչիների մասին․ Էդմոն Մարուքյան Մակերեսային, էմոցիոնալ գնահատականներով մենք չենք կարողանալու ճիշտ դիագնոզ նշանակել՝ ի՞նչ է կատարվում մեզանում, և հետևաբար չենք կարողանալու գտնել ճիշտ լուծումներ․ Մհեր ԱվետիսյանՀայաստանում թոշակառուները իրենց ծերությունը վայելելու փոխարեն գոյատևման պայքար են մղում․ «Մեր ձևով» Շտապ հեռացրեք Ասրյան Էդիկին, ինքը շարքային զինվորական էլ չի կարող լինել․ պահեստազորի փոխգնդապետ Սպասեց՝ գերիները ծայրահեղ ծանր առողջական վիճակի հասնեն, որ վերադարձնի ու․․․ պահեստազորի փոխգնդապետ Պապիկյա՛ն, քարտուղարիդ և ընտանիքիդ զորակոչի, հետո ուրիշների կանանց անցի․ պահեստազորի փոխգնդապետ Բլոգերին թմրանյութերի ազդեցության տակ ու վիրավոր գտել են փողոցիցՄեկ արտաքին ուժից կախվածությունը պետությանը տանում է փակուղի․ Ավետիք ՉալաբյանԱվտոբուսը վրաերթի էր ենթարկել հետիոտնի․ մանրամասներ Անի Ամիրաղյանը հաղթեց թուրք թենիսիստուհուն՝ Անթալիայում ընթացող թենիսի մրցաշարում Մահացել է Գագիկ Եգանյանը Ամիօ վերաֆինանսավորում․ 1 վարկ, քիչ տոկոսներ 5 ամենահզոր ռազմանավերը, որոնք կտիրեն ծովերին 2026 թվականինԱռաջնային խնդիրը Ազգերի լիգայի խմբում առաջին տեղը զբաղեցնելն է. Եղիշե Մելիքյան Իշխանության նպատակը Եկեղեցու միասնությունը խարխլելն է․ Մենուա ՍողոմոնյանՎերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար Գիտնականները հիպերտոնիայի վերաբերյալ սենսացիոն հայտնագործություն են արել 2022 թ․ ադրբեջանական առաջխաղացումից հետո դիրքային հավասարակշռությունը խախտված է․ Ավետիք ՔերոբյանՆԱՍԱ-ն տիեզերքից գրանցել է Երկրի վերևում տարօրինակ երևույթ. ի՞նչ է դաՀայաստանում չպետք է լինեն կարիքավոր բազմազավակ ընտանիքներ. «Մեր ձևով» շարժումԵ՞րբ է Հայաստանը լքելու ԵԱՏՄ-ն Ոչ խելացի բանակցելու արդյունքում՝ մենք բաց ենք թողնում պատմական հնարավորություն. Էդմոն ՄարուքյանԻրանը փակել է օդային տարածքը և միայն հատուկ չվերթներ է ընդունում Սփյուռքը Հայաստանի ամենահզոր ազգային դաշնակիցն է․ Արեգ ՍավգուլյանԼպիրշության մրցավազք. պաշտոնյաներն ահռելի պարգևավճարներ են ստացել Ինչպես «մոդայիկ» դարձան լայն, ծալքավոր օձիքները և ինչու անհետացան . «Փաստ»Բաքվի գերnւթյnւնից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը զինվորական քննչական վարչությունում է Որոշ հասցեներում ջուր չի լինի երկար ժամանակ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈՒՆՎԱՐԻ).Լեռնային Ղարաբաղ է մտցվել խորհրդային բանակ, հայտարարվել է արտակարգ դրություն. «Փաստ»ԱՄՆ-ն դադարեցնում է ներգաղթի վիզաների տրամադրումը. Նոր խնդիր հայաստանցիների համար Իրանը կոշտ զգուշացում է արել Հայաստանին Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստան» նախագծի ակունքները. «Փաստ»ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի պահանջով այսօր նիստ կանցկացնի «Իրանում ստեղծված իրավիճակի» վերաբերյալ Սևաքարցիները հին Նոր տարին նշեցին նոր հանդիսությունների սրահում Դաշնակցային հռետորաբանությունից դեպի վերահսկվող սառեցում. «Փաստ»Հնդկաստանում պատահաբար հայտնաբերվել է գրեթե 1000 տարվա վաղեմության ոսկե գանձ, ինչը սկանդալ է առաջացրելԵրևանում բախվել են «BMW»-ն ու «Chevrolet»-ը. կա 5 վիրшվոր Ում հրամանով հանձնեցին Սև լճի պաշտպանական տարածքները, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արշակ ԿարապետյանԱնկանխատեսելի աշխարհակարգն ու ուժային քաղաքականության վերադարձը. «Փաստ»Ադրբեջանական խոսույթը ներթափանցել է հայկական իրականություն․ Աննա ԿոստանյանԳերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը հուզիչ գրառում է կատարել Ո՞րն է արյան ճնշման համար ամենաառողջ հացը