Երևան, 11.Նոյեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կրթական և գիտական համակարգերը՝ անդունդի եզրին. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում կրթության և գիտության ոլորտները բարդ ու դժվարին փուլում են հայտնվել, ինչը պայմանավորված է իշխանությունների վարած քաղաքականությամբ, որն ավելի շատ միտված է իրավիճակը խճճելուն, նոր խնդիրներ ստեղծելուն, քան առկա խնդիրներին լուծումներ տալուն։ Օրինակ՝ ԿԳՍՄ-ից անընդհատ ուսուցիչների համար լրացուցիչ խնդիրներ ու անիմաստ աշխատանք են ստեղծում, փոխանակ ուշադրություն դարձնեն կրթական բովանդակային հարցերի վրա։ Միայն ինչ-որ անբովանդակ ու մեծ ջանքեր խլող պահանջներ են առաջ քաշում, իբր նրանց ծանրաբեռնվածությունը քիչ էր։ Դրա համար էլ որոշ ուսուցիչներ դիմումներ են գրում՝ նախընտրելով հեռանալ համակարգից այն պարագայում, երբ միայն Երևանի ավելի քան 40 դպրոցում ուսուցչի 130-ից ավելի թափուր հաստիք կա։

Սա վկայում է այն մասին, որ հանրակրթության ոլորտը դարձել է, մեղմ ասած, ոչ հրապուրիչ, հատկապես որ ուսուցիչների աշխատավարձն այդպես էլ չի ավելացվում։ Եթե աշխատավարձի ինչ-որ բարձրացում էլ կա, դա հիմնականում պայմանավորում են ատեստավորմամբ, որն այնպես են կազմակերպում, որ հատուկենտ մարդիկ կարողանան հաղթահարել նախատեսված շեմը։ Մյուս կողմից էլ՝ ատեստավորման գործընթացն ընդամենը մեխանիկական գիտելիքների ստուգում է, որը կապ չունի դասավանդման գործընթացի, գիտելիքի մատուցման ու աշակերտների գրանցած արդյունքների հետ։ Ու, ընդհանրապես, երբ կրթության ոլորտին առնչվող որևէ նախաձեռնություն է իրականացվում իշխանությունների կողմից, ապա մասնագիտական հանրույթի հետ քննարկում չեն անցկացնում, չեն դիտարկվում դրա բացասական կողմերն ու հնարավոր ռիսկերը, քանի որ ԿԳՄՍՆ-ում և կառավարությունում նստածները վստահ են, որ իրենք ամենագետեն ու որևէ մասնագիտական, փորձագիտական կարծիքի կարիք չունեն։

Պատահական չէ, որ ոլորտի բազմաթիվ մասնագետներ պնդում են, թե օրվա իշխանությունները վարպետացել են ոչ թե կառուցման ու ստեղծման, այլ քանդելու հարցում։ Ժամանակին մեծ դիմադրության պատճառով չկարողացան Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանն ու Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը միավորել Մանկավարժական համալսարանի հետ, հիմա արդեն նախաձեռնություն են առաջ քաշել, որ 4000-ից ավելի ուսանողներ չունեցող բուհերը պիտի փակվեն։ Այսպես շարունակվելու դեպքում, երբ երիտասարդների շրջանում շարունակաբար նվազում է բարձրագույն կրթության նկատմամբ հետաքրքրությունը, առաջիկայում կարող ենք ունենալ ընդամենը մի քանի բուհ։ Որքան էլ ցավալի է, բայց քայքայելու գործընթաց է սկսված նաև գիտության ոլորտում։

Իշխանությունները չեն ցանկանում հրաժարվել իրենց կողմից առաջ քաշված նոր չափորոշիչներից, որոնց համաձայն, գիտահետազոտական ինստիտուտները պետք է ցրվեն համալսարանների վրա, իսկ մասնագիտացված գիտական ինստիտուտները դադարեն գոյություն ունենալուց։ Միևնույն ժամանակ, այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ գիտության ոլորտում ընդգրկված մասնագետներից շատերն էլ թողնեն, հեռանան։ Ու պարզ է՝ երբ գիտության ոլորտում մնան հատուկենտ մարդիկ, ապա իշխանությունները կարող են ցույց տալ, թե աշխատավարձ են բարձրացրել։ Գիտաշխատողներին ներկայացված նոր պահանջների մեջ նշվում է «դրսի» բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում հոդվածների հրապարակումը, ինչն ամենակարևոր դերակատարությունն է ունենալու ատեստավորման գործընթացում։ Իսկ արդեն բարձր դիրքերի հասած ու տասնամյակների փորձ կուտակած գիտնականները, ովքեր չեն համապատասխանի այդ պահանջին, նույնիսկ պաշտոնի իջեցում չեն կարող ունենալ ու դառնալ կրտսեր գիտաշխատող, պետք է թողնեն համակարգն ու հեռանան։

Ճիշտ է՝ պետք է նաև ընդունել, որ գիտնականների մեջ կան նաև այնպիսիք, ովքեր տասնամյակներ շարունակ լուրջ արդյունք չեն ստեղծել, նույն թեմայի շուրջ տարիներով հրապարակումներ են ունեցել՝ հետ ընկնելով ժամանակակից տեմպից, սակայն օգտվել են իրենց կարգավիճակից։ Որոշներն էլ փորձել են սեփականացնել իրենց հետազոտության ոլորտը՝ թույլ չտալով, որ երիտասարդ մասնագետներ մտնեն այդ դաշտ կամ առաջխաղացում արձանագրեն։ Իհարկե, այսպիսի մարդկանց մնալու հարցը կարելի է դիտարկել, բայց, միևնույն ժամանակ, հարկավոր է նկատի ունենալ, որ գիտական համակարգում աշխատում են նաև այնպիսի մարդիկ, որոնք մեծ փորձ են ձեռք բերել, կրթել ուսանողների ու արդյունքներ ապահովել՝ թեկուզ հայկական տիրույթում։

Ու այստեղ խնդիրը հատկապես լուրջ է հայագիտության պարագայում, երբ պետք է նաև երկրի ներսում հայագիտության ճյուղերի զարգացումն ապահովել, հասնել նրան, որ հայկական ամսագրերը բարձր վարկանիշ ձեռք բերեն։ Հայերենով նյութը օգտակար կարող է լինել նաև ուսանողներին կրթելու մասով։ Այլապես շեշտը դնելով արտասահմանյան ամսագրերում օտարալեզու հոդվածների վրա՝ տեղական դաշտի ու հայերենի նկատմամբ հետաքրքրությունը նվազելու է։ Բացի դրանից, գիտական ոլորտում ներգրավված ու հատկապես բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք կան, որոնք, աշխատանք չկատարելով հանդերձ, ուղղակի կարող են ուրիշների միջոցով իրենց անունները գրել տալ արտերկրյա ամսագրերում տպագրված հոդվածներում՝ ներկայացնելով որպես համատեղ հրապարակում։

Ու այդպես ոչ մի ներդրում չկատարելով՝ նրանք կմնան աշխատելու գիտության ոլորտում, իսկ մեկ այլ հետազոտող, որը թեկուզ հայկական ամսագրերում բարձրարժեք նյութեր է տպագրել, կարող է դուրս մնալ համակարգից։ Մյուս կողմից էլ՝ պետք է ուշադրություն դարձնել գիտական աշխատանքների արժեքի վրա, թե դրանցում ինչ նորույթ կա, ինչ օգտակարություն է ապահովվում։ Օրինակ՝ կարող է լինել մեկ աշխատանք, որը նոր մոտեցումներ վեր հանելով ու բացահայտումներ կատարով՝ իրենից ավելի մեծ արժեք է ներկայացնում, քան հարյուրավոր գիտական հոդվածներ, որոնք գրեթե ոչինչ չեն տալիս ու հիմնականում քանակ են ապահովում։ Այսինքն, այստեղ հարցն այն է, որ պետք է ուշադրություն դարձնել ավելի շատ աշխատանքի որակին ու քայլեր ձեռնարկել դրանք հանրայնացնելու ուղղությամբ։ Այլապես ստացվում է, որ միայն քանակ ապահովող ու բովանդակային արժեք չներկայացնող գիտաշխատողները կարող են դաշտում առավելություն ձեռք բերել, ինչի արդյունքում կունենանք գիտական համահարթեցում։

Բացի այդ, պետությունը պետք է նաև նախաձեռնողականություն ցույց տա որոշ թեմաների հետազոտության որոշման առումով, որոնք ստրատեգիական նշանակություն ունեն երկրի առաջընթացի տեսանկյունից, այլ ոչ թե դաշտը թողնի ինքնահոսի, որ օտարերկրյա կասկածելի հիմնադրամներ գան ու հետազոտողներին դրամաշնորհներ առաջարկեն իրենց համար պետքական թեմաներով։ Ու, ընդհանրապես, անհրաժեշտ է մշտական դարձնել գիտության ոլորտում ներդրումներ կատարելը, քանի որ հնարավոր չէ առանց սերմեր ցանելու ու ժամանակի ընթացքում դրանք ջրելու արդյունքներ գրանցել։ Երբ ներդրում չի կատարվում, բայց ավելացվում են տարատեսակ պահանջները, դրա արդյունքում էլ երիտասարդների համար գիտության ոլորտն ուղղակի դառնում է ոչ գրավիչ, իսկ ուղեղների արտահոսքն՝ անխուսափելի։ Այնինչ, մեր երկրի հիմնական ռեսուրսը մարդկային կապիտալն ու մասնագիտական որակներն են, իսկ երբ դրանց վրա ուշադրություն չի դարձվում, անընդհատ նույն կոտրված տաշտակի առաջ ենք կանգնում։ Նույնիսկ տպավորություն է ստեղծվում, թե ինչ-որ թշնամական ծրագիր է իրականացվում, որի նպատակը Հայաստանը թուլացնելն ու անդեմ դարձնելն է։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մոտենում է «սև» ուրբաթը, հետո՝ Ամանորը, ինչպե՞ս հեռու մնալ զեղծարարներից․ Մարտիրոսյանը զգուշացնում է Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները Չեխիան Հայաստանին է փոխանցել Սուրբ Բարդուղիմեոսի մասունքները ԵԱՏՄ երկրներից սեպտեմբերի արդյունքներով Հայաստանում ամենացածր գնաճն է գրանցվել Երկու տարեկան աղջիկը խեղդվել է ջրափոսում. ՌԴ Պատրաստ եղեք հայտնաբերել Հայաստանի մշակութային գոհարները. Euronews Արտաշ Ասատրյանի բացառիկ հրապարակումը իր ռեստորանի հրդեհից հետո Մուտք են գործել մարզի դատական կարգադրիչների պետի տեղակալի բնակարան ու հափշտակել գումար և ոսկյա զարդեր Առանձին շրջաններում սպասվում է ձյուն Իրանը կրկին զգուշացրել է Ալիեւին Հայտնի է ՍԱՏՄ ղեկավարի անունը «Ժամանակի զուր վատնում». համաշխարհային առաջնորդները հրաժարվում են մասնակցել Բաքվի COP29-ին Կանաչ գոտի և ծառատունկ՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում. Զապորոժիեի հայերի միության նախագահը նպատակ ունի 5000 ծառ տնկել Երևանն ընդլայնված ու ժամանակակից նոր տնկարան ունի Պետք է իշխանությունները հասկանան, որ տրանսպորտի թանկացման դեմ հանրային պահանջ կա. Հայկ Մարության Արինա Սաբալենկան ստացել է աշխարհի առաջին ռակետի գավաթը «Ուսում» դպրոցի 14-ամյա աշակերտը «գանգուղեղային վնասվածք հարցականով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Նախագահ Վահագն Խաչատուրյանը տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է կատարվել 4 տարի առաջ այս օրը սկիզբ դրվեց իմ ընտանիքի տանջանքներին․ Բաքուն Գևորգ Սուջյանին դատապարտել է 15 տարով Պեմզաշենի սահմռկեցուցիչ uպանությունից երկու տարի անց. ի՞նչ զարգացումներ կան «Հրազդան» մարզադաշտի հարակից շուկայում թարմ մորթած արջեր են վաճառել Ադրբեջանը չի պատրաստվում Հայաստանի հետ խաղաղություն կնքել. Արմեն ՄանվելյանԵրևանը կհյուրընկալի աննախադեպ սերբ-հայկական երաժշտական համերգ «Էս կինը յուրօրինակ Gift է ուղարկում նոյեմբերի 9-ի կապակցությամբ, քանզի մեր հանրության առնվազն 680.000-ի համար, ովքեր Նիկոլ են ընտրել, նոյեմբերի 9-ը տոն է». Նաիրա Զոհրաբյան11-ի ամիս․ խելահեղ քեշբեքեր AMIO Visa քարտապանների համարՄերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիան «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ միասին ներկայացնում են կրթական ճանապարհորդության բացառիկ հնարավորություն Կոնվերս Բանկի գործընկերությամբ գործարկվել է խնայողությունների կառավարման նոր Superra հավելվածըԵրևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենին և 7 այլ անձի մեղադրանք է ներկայացվել հափշտակություն կատարելու համար Նամակներ կհանձնվեն դեսպաններին․ Սրբազան շարժումը վաղը հավաք կանի Տեղի ունեցավ «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության երիտասարդական միության հերթական նիստը Տեղի ունեցավ Eighty Eight սուպերմարկետների ցանցի 13-րդ խանութի պաշտոնական բացման արարողությունըԿրակոցներ` Սիսիանում. երիտասարդ մի խումբ տղաներ վիճել են ու ինքնաձիգից կրակոցներ արձակել. կան վիրավորներ Ինչո՞ւ ԼՂ-ում հայեր չկան. միջազգային և հայկական մի շարք կազմակերպություններ համատեղ զեկույց են հրապարակել Երևանում տաքսու 56-ամյա վարորդը խփել էր 68-ամյա տղամարդու գլխին ու uպանել․ նոր մանրամասներ (տեսանյութ) Հոսանքի տատանում է եղել.Արտաշ Ասատրյանը պատմում է uարսափելի դեպքից ու կադրեր ներկայացնում Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2025-ին Իրականում ի՞նչ է կատարվել Արտաշ Ասատրյանի ռեստորանումԿգա այն օրը, երբ Հայրենիքի համար կաշխատենք այնպես, ինչպես որ ջանք չենք խնայում սեփական ֆինանսների և բիզնեսի ավելացման համար․ Մհեր Ավետիսյան Հանրային և քաղծառայության համակարգի գրավչության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն Ալիևն ընդունել է Շառլ Միշելին Brent տեսակի նավթը նվազել է մինչև 73,63 դոլար մեկ բարելի դիմաց ՆԳՆ պատվիրակությունը Հունգարիայում մասնակցելու է Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովին Գործում է պարգևատրման համակարգ, որը թաքուն է հանրությունից. Եթե թաքուն չի՝ թվերն ասեք. Արծվիկ Մինասյան Cop 29-ին մասնակցելու որոշում դեռևս չունենք. ԱԳՆ COP29-ին Փաշինյանի չմասնակցությունը կապված է գերիների հարցով Ալիևի հետ ընդհանուր հայտարարի չգալու հետ 17-ամյա տղայի սպանության գործով նոր մանրամասներ են հայտնի«Հատուկ գործ» հաղորդման անդրադարձը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պատմությանը «Եվգենի Օնեգին» հայ ուսանողների համար. անմոռանալի երեկո «Եվրասիա» ՀԿ-ի հետՇոումեն Արամ Մելիքյանն ու կինը սկսում են նոր փոդքասթ. թեմաները կլինեն տարբեր, բայց բոլորին կմիավորի ընտանիքը 1000 Ծառ մեր հայրենիքի կանաչապատման համար