Երևան, 06.Նոյեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Դուք տեր չունեք, պետություն չունեք, ձեր մասին ոչ ոք չի մտածում». Բաքվից վերադարձած նախկին գերին՝ կտտանքների մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«ՀՀ իշխանությունը գերիների վերադարձի հարցում չունի հետևողականություն ու որևէ պատասխանատվություն չի կրում։ Հայաստան տեղափոխվելուց հետո միայն իմացա, թե ինչ ճանապարհներով են անցել մեր հարազատները»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է 2023 թվականի դեկտեմբերի 13-ին Բաքվի բանտից ազատված ու Հայաստան տեղափոխված 32 հայ գերիներից մեկը։

Նա գերեվարվել է 2022 թվականի սեպտեմբերին՝ Ջերմուկի դիրքերից։ Այժմ ազատության մեջ է, սակայն, իր խոսքով՝ դեռ լիարժեք չի ինտեգրվել հասարակությանը։

«Գերության մեջ գտնվելը դա մի ուրիշ պատմություն է, ոչ մեկին չեմ ցանկանա։ Այն վախերը, ամեն րոպե սպանվելուն պատրաստ զգացողությունները բթացրել էին ինձ։ Բայց էլի դիմադրում էինք, կուլ տալով վիրավորանքներն ու ծաղրանքը։ Մի ադրբեջանցի տղա կար, որի հետ հնարավոր էր խոսել, մեկ-մեկ ծխախոտ էր հյուրասիրում բոլորից թաքուն։ Հարցնում էի՝ «ինչի՞ համար են մեզ ծեծում ամեն օր», ասում էր՝ «մենք ևս զոհեր շատ ենք ունեցել, նրանց վրեժն ենք լուծում»»,- հիշում է նա։ 

Տղամարդը մանրամասներ ներկայացրեց, թե ինչպես են անցել գերության իր 1 տարի 3 ամիսները։

Գերեվարված հայ զինծառայողներին ստիպել են խոնարհվել ադրբեջանական դրոշի առաջ, համբուրել, ապա առավոտից երեկո կրկնել՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»«Երևանը Իրիվան է» և այսօրինակ արտահայտություններ։

«Ճարահատյալ ասում էինք, որովհետև չասելու դեպքում չէին սպանում, այլ տանջում էին։ Պատկերացրեք, մեր ամեն օրը թվում էր մի ամբողջ կյանք, չէր վերջանում օրը։ Անգամ գիշերը, հերթապահող ծառայողներն իրենց պարտքն էին համարում քնից հանել մեզ, ստիպում էին, որ վազենք։ Ասում էին՝ «դուք տեր չունեք, դուք պետություն չունեք, ձեր մասին ոչ ոք չի մտածում, դիակներ եք։ Աշխարհում հայ չպետք է ապրի, դուք բոլորդ պետք է կործանվեք, քարտեզի վրա Հայաստան պետություն պետք է չլինի, դա Ադրբեջանի պատմական տարածքն է»։ Մեզ ամբողջ գիշեր չէին թողնում աչք փակեինք, կանգնեցնում էին մեկ ոտքի վրա, խաղում մեր արժանապատվության հետ»,- հիշում է նա։ 

Գերության մեջ գտնվող հայ զինծառայողների համար ամենասպասված օրը Կարմիր խաչի առաքելության այցերի օրն էր։ Մեր զրուցակցի խոսքով՝ «այդ օրը համեմատաբար նորմալ սնունդ էին տալիս ու լավ վերաբերմունք էին ցուցաբերում», հաջորդ օրերից նորից սկսվում էր գերության տանջալից օրերը։

Մեր զրուցակցի մայրը պատմում է, որ Հայաստան տեղափոխվելուց հետո որդին անճանաչելի է դարձել։ Միայն հոգեբանի հետ 3 ամիս աշխատելուց հետո սկսել է շփվել բարեկամների հետ, մինչ այդ՝ «փակվում էր սենյակում ու ոչ մեկին չէր ուզում տեսնել»։

«Զանգերին չէր պատասխանում, ոչինչ չէր պատմում գերության օրերից։ Հիմա, փառք Աստծո, արդեն հաղորդակցվում է մարդկանց հետ, մեկ-մեկ նաև դեպքեր վերհիշում Բաքվից»,- ասաց մայրը։

Նշենք, որ գերիների ծնողները, այլ հարազատներ բազմիցս բողոքի ակցիաներ են կազմակերպել տարբեր գերատեսչությունների շենքերի մոտ` պահանջելով, որպեսզի իրենց հարազատները վերադառնան հայրենիք։ Վերջին անգամ Բաքուն 32 գերի է փոխանցել նախորդ տարվա դեկտեմբերին։ Պաշտոնական տվյալներով` 23 անձ դեռևս գերության մեջ է, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ գերիների թիվը շատ ավելին է։

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Փաշինյանը շնորհավորել է Թրամփին հաղթանակի կապակցությամբ ՍԱՏՄ ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել Դոնալդ Թրամփն ընտրվեց ԱՄՆ նախագահ «‎Խաղաղության պայմանագրում» Արցախ չկա․ Մենուա ՍողոմոնյանԱշխարհին նոր փոփոխություններ է սպասվում. Թրամփի հաղթանակը խառնեց բոլորի խաղաքարտերը 36 ժամ ջուր չի լինի Գուրգեն Արսենյանը Մոսկվայում կապեր է հաստատում Հայ-վրացական նոր սկանդալ է հասունանում՝ Արևմուտքի քավորությամբ Ինչ է կատարվել վերջին ժամերին. ՌԴ ՊՆ հաղորդագրությունը Արևային էներգիայի ոլորտում գլոբալ ներդրումները կարող են հասնել 500 մլրդ դոլարի«Էպիզոդիկ դեր է, բայց ես ամբիցիա չունեմ». Արաքսյա Մելիքյանը ևս նկարահանվել է «Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմում ՀԷՑ-ը վերազինման ու վերակառուցման 6,3 մլրդ դրամի ծրագիր է իրականացնում«Դոմուս»-ը կբացի նոր մասնաճյուղ Էգեյան ծովում երկրաշարժ է եղել «Իհա՜րկե անկանխիկ». կրուիզներ և նվերներ ԱրարատԲանկ MC քարտապաններին Համաշխարհային առաջնորդները շնորհավորել են Թրամփին Վերջին 1 օրում գրանցվել է 19 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնին փոխանցեցին սպասված նվերը Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտարարել է, որ Թրամփը դարձել է ԱՄՆ ընտրված նախագահ Ամիօ բանկում արդեն հասանելի են կանադական դոլարով (CAD) անկանխիկ գործարքները Ադամ Շիֆը ընտրվեց ԱՄՆ Սենատոր 46-ամյա Գագիկ Ա.-ն և 48-ամյա Ալինա Ա.-ն մահացել են Բիշքեկում հանդիպել են Էրդողանը և Ալիևը «Ես համարձակ ընդունում եմ բոլոր մարտահրավերներն ու իրավիճակները». Լուսինե Թովմասյանը՝ կյանքի ծանր շրջանի ու վшխերի մասին Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Ընտրությունների նախնական արդյունքները․ ընտրատեղամասերն արդեն փակված են Գյումրու մի դպրոցից 11-ամյա երեխան գլխուղեղային վնաuվածքով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿՀայաշատ Կալիֆոռնիայում հաղթում է Հարրիսը Ո՞ր հասցեներում ջուր չի լինի․ մանրամասներ Առաջին ալիքի «Հատուկ գործ»-ի թիմը՝ ԶՊՄԿ-ում Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Բարդերի» ակումբի բարեգործական երեկոն 75 % հավանականությամբ Թրամփը կհաղթիBrent նավթի գինը ICE-ում փոքր-ինչ նվազում է ԱՄՆ նախագահական ընտրությունների ֆոնին Հայաստանյան իշխանության անհամարժեք և տրամաբանություն չունեցող զիջումները նոր ճանապարհ են բացել ադրբեջանական ամբիցիաների և փառասիրության համար. Աբրահամյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը փակ է բեռնատարների համար Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Ցուրտ օդային հոսանքները Հայստանում են. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գիտնականները պարզել են, թե որ խորհրդանիշներն են ազդել աշխարհի հնագույն գրի համակարգի վրա Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի մատակարարումները գերազանցել են միջին տարեկան ցուցանիշները Իրանում կորել է ուսանողուհին, որը մերկացել է ի նշան հիջաբի դեմ բողոքի․ ինչպե՞ս են հազարավոր կանայք փորձում փրկել նրան մահից Խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկներն այսօր ստացվել են․ ԱԳՆ «Քաոսի Աստված» աստղակերպը 2029 թվականին Երկրագնդի կողքով թռչելիս կարող է փոխակերպվել. գիտնականներ ԱՄՆ բոլոր նահանգներում մեկնարկել է նախագահական ընտրությունների քվեարկությունը Արարատի մարզում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա տուժած Ռոնալդուի 908-րդ գոլը (տեսանյութ) Բաքվի հորինած պահանջների հերթական զավեշտը՝ «Գոյչա-Զանգեզուրի Հանրապետությունը» Ուկրաինան ատոմակայա՞նն է ցանկացել գրավել․ ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Իննամյա աղջիկը կոտրել է ողնաշարը՝ առևտրի կենտրոնում ցատկելով բատուտի վրա․ ՌԴ Լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի