Երևան, 14.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գյուղական համայնքների անտեսված հեռանկարը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անվտանգության խնդիրն այսօր մեր պետականության համար ուղղակի գոյաբանական նշանակություն է ձեռք բերել։ Ու երկրի պաշտպանության թեման գլխավորապես փոխկապակցվում է արտաքին միջավայրի կամ ռազմական ոլորտի հետ, բայց հաճախ այդպես էլ ուշադրություն չի դարձվում այլ ուղղությունների վրա, որոնք պետության հզորության և անվտանգության համար պակաս կարևոր չեն։ Օրինակ՝ այս տեսանկյունից առանցքային է մարդկանց՝ հողի վրա բնակվելը։ Տարածքը պաշտպանված է լինում դրա վրա ապրող մարդկանցով։ Բնական է, որ Արցախի ճակատագիրն այլ կերպ կարող էր դասավորվել, եթե այն մի քանի անգամ շատ բնակչություն ունենար։ Պատահական չէ, որ Ալիևը ագրեսիա սկսելուց առաջ բազմիցս է հայտարարել, թե Հայաստանի բնակչությունը դատարկվում է, մարդիկ արտագաղթում են, ու դա հեշտացնում է իրենց գործը։

Ավելին՝ նա ընդգծում էր, որ այդպիսի իրավիճակ ստեղծվել է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի մեկուսացման ու տարածաշրջանային նախագծերից դուրս թողնելու արդյունքում։ Ընդ որում, Հայաստանի համար էական խնդիր է ոչ միայն ընդհանուր բնակչության թվի նվազումը, այլև այն, որ ժամանակի ընթացքում սահմանամերձ ու գյուղական բնակավայրերն ուղղակի դատարկվում են և մարդկանց համար բնակության առումով դառնում ոչ նախընտրելի։ Իսկ որպեսզի այդ համայնքներում մարդիկ բնակվեն, ու այդ բնակավայրերը զարգանան, պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն կենսագործունեության և զարգացման համար, այլ ոչ թե տեղի ունենա երկրի բնակչության բևեռացված տեղաբաշխում։ Պարզ է, որ բնակչության գերկենտրոնացումը ոչ թե երկրի համար խնդիրներ է լուծում, այլ խնդիրներ է ստեղծում։

Փաստացի, այսօր Հայաստանի բնակչության մեկ երրորդը բնակվում է Երևանում կամ հարակից տարածքներում։ Այսպիսի իրավիճակը պետության համար խոցելիություն է ստեղծում՝ ռեսուրսների բաշխման տեսանկյունից։ Նախ՝ կարևոր է ոչ միայն մարզերի զարգացումը, այլև հատկապես գյուղական համայնքների բարգավաճումը, բայց որպեսզի գյուղերում ապրող մարդկանց թիվն ավելանա, առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել գյուղատնտեսությանը, քանի որ գյուղերը կապված են օգտագործվող հողերի հետ։ Սակայն այս ուղղությամբ չկա տնտեսական շահագրգռվածություն, միայն դատարկ հայտարարություններ են արվում, և վերջ։ Օրինակ՝ Փաշինյանը հայտարարում է, թե գյուղական համայնքներում պետք է ժամանակակից միջավայր ստեղծել, բայց գործնական քայլերի առումով, բացի մի քանի փողոցների կիսատ-պռատ ասֆալտապատումից, ոչինչ չի ձեռնարկվում։

Գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից նույնիսկ ջրի կառավարման հարցն իշխանություններն ի վիճակի չեն լուծել։ Նրանցից ավելին էլ ի՞նչ կարելի է պահանջել։ Անցյալ տարի էլ Փաշինյանը խոստովանեց, որ «այսօր ՀՀ–ում ջուրը չի կառավարվում, ջուրն ուղղակի հոսում է»։ Այնինչ, վերջինս 2018 թվականին հայտարարում էր. «Կաթիլային ոռոգումը պետք է դառնա համատարած երևույթ, ինչը հնարավորություն կտա ջրի ահռելի խնայողություններ անել»: Թերևս հինգ տարվա հեռավորությունից կարելի է տեսնել, որ գյուղատնտեսությամբ զբաղվողների մեծամասնությունը ոչ միայն չի անցել կաթիլային ոռոգման, այլև շատերն ուղղակի թողել են գյուղատնտեսական գործունեությունը։ Գյուղացին չի զգում, որ պետությունը կանգնած է իր մեջքին։ Եվ պատահական չէ, որ մասնագետները բարձրացնում են այն հարցը, թե ինչո՞ւ մինչև հիմա Հայաստանն ի վիճակի չէ լուծել իր պարենային անվտանգության խնդիրը, որ մատակարարվող հացահատիկի 90 տոկոսը գալիս է Ռուսաստանից։ Գյուղական համայնքների զարգացման տեսանկյունից գյուղատնտեսությանը զարկ տալու հետ մեկտեղ կարևոր է բնակֆոնդի ստեղծման հարցը, մինչև հիմա գյուղերում չեն գործարկվել մատչելի պայմաններով բնակարանաշինության ծրագրեր։ Առանց նոր բնակարաններ կառուցելու անհնար է լուծել գյուղերում բնակչության ավելացման խնդիրը։ Չկան նաև համապատասխան ենթակառուցվածքներ՝ սկսած կոյուղուց և որակյալ ճանապարհներից, վերջացրած մշակութային և կրթական կենտրոններով։

Ցուցադրականություն ապահովելու համար ճանապարհներ են վերանորոգվում, սակայն մի քանի ամիս հետո դրանք արդեն քարուքանդ են լինում՝ հատկապես երբ մի փոքր ուժեղ անձրևներ են գալիս։ Միևնույն ժամանակ, իշխանությունների կողմից շռայլ խոստումների պակաս չի եղել։ Օրինակ՝ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ գյուղերը պետք է ունենան կոյուղի, գյուղական տներում պետք է լինի բաղնիք, ցնցուղ, տաք ջուր, և գյուղի տների դրսի զուգարանի կուլտուրան պետք է դուրս գա մեր մշակույթից: Անգամ ավելորդ է խոսել դեպի գյուղական համայնքներ նոր կուլտուրա ներմուծելու մասին, երբ գյուղական բնակչությունն այդպես էլ աղքատ մնում է, ու գյուղացիներից շատերն էլ, այլ ճար չունենալով, ոչ միայն Հյաստանի այլ մասեր են տեղափոխվում, այլև մեկընդմիշտ բռնում են արտագաղթի ճանապարհը: Ցավալին այն է, որ տարբեր անիմաստ միջոցառումների, մրցույթների, համերգների ու գնումների համար իշխանությունները առանց խնայելու միլիոններով գումարներ կարող են ծախսել, բայց երբ խոսքը գյուղերի զարգացման մասին է, ապա խոստումներից բացի տակը ոչինչ չի մնում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հնագետները բացահայտել են ավելի քան 6 200 տարի առաջ առյուծի հարձակումից հետո ողջ մնացած դեռահասի պատմությունը Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած անձանց ազատ արձակեցին Արտակարգ իրավիճակ․ ուժեղ քամին կոտրել ու տապալել է Ապարանի գլխավոր տոնածառը  «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՀայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի կոնվենցիայի լիարժեք կիրառմանը. ԱԳՆ գլխավոր քարտուղար Մինչև 300,000 դրամ տուգանքները պետական մարմիններն այլևս չեն կարող բողոքարկել․ Սրբուհի Գալյան Մեսիի հեռանալուց հետո Կալկաթայի ստադիոնում զանգվածային անկարգություն է սկսվել (տեսանյութ) Անձրև, ձյուն․ ի՞նչ եղանակ է սպասվում դեկտեմբերի 14-18-ը Հայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Վերին Լարսը կրկին փակ է Սյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն ՄխիթարյանՄիայն լավ կրթությամբ կարող է կառուցվել ուժեղ Հայաստան․ Արթուր ԴանիելյանՍրբապղծություն՝ Նուբարաշենում․ մայրը, այցելելով 32-ամյա դստեր շիրիմին, հայտնաբերել է, որ գերեզմանից հափշտակել են սև գրանիտե ծաղկամանները Իսրայելի բանակը տեղեկացրել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարներից մեկի մահվան մասին՝ Գազա քաղաքին հասցված հարվածի հետեւանքով «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը. հաղթեց Ֆրանսիան Շարունակելով «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների այցը Սյունիքում՝ համոզված ենք, որ միասին կերտելու ենք ուժեղ ՀայաստանԼա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խորհուրդ է տվել Ալոնսոյին 6 ամսից մենք կգանք ու կլուծենք բոլոր խնդիրները ի շահ մեր ժողովրդի․ Ալիկ ԱլեքսանյանԱյսօր տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության V համագումարը՝ նվիրված կուսակցության 10-ամյա հոբելյանինԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը ձգձգվում է․ Էրդողան Հատկապես սահմանամերձ համայնքներում դպրոց փակելը հավասարազոր է գյուղը դատարկելու կանաչ լույսին․ Մարիաննա ՂահրամանյանՌուսաստանի պատասխան միջոցներն՝ ուղղված ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցմանը, չեն ուշանա. Զախարովա «Չելսիի» եւ «Լիվերպուլի» հաղթանակները (տեսանյութ) Դատարանը պարտավորեցրել է Johnson & Johnson-ին 40 մլն դոլար վճարել մանկական ցանափոշու պատճառով քաղցկեղ ձեռք բերած կանանց Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագների ժամանակացույցը Ալբերտը «Brave Heart» երգով շքեղ ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ»-ում (տեսանյութ) Հին Երևանից մինչև ընտանեկան հիշողություններ. Ազգային պատկերասրահը բացվել է «Հնչող պատկերներ» ցուցահանդեսը՝ նվիրված Մարկ Գրիգորի Աղասյանի 100-ամյակին Թբիլիսիում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլը»․ Հայաստանի ներկայացուցիչ Ալբերտը ելույթ կունենա 5-րդ համարի ներքոԷլի ասել եմ՝ գործող իշխանության հետ մատաղ ուտելու էլ չենք գնա. Էդմոն Մարուքյանը՝ դաշինք կազմելու մասինՔաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պատվոգրեր ու խրախուսական պարգևներ՝ ոչ օլիմպիական մարզաձևերը ներկայացնող մարզիկներին և մարզիչներին Սպերցյանը ՌՊԼ-ի մրցաշրջանի աշնանային հատվածի լավագույն խաղացողն է․ Կեչինով «Ատլետիկոն» Մետրոպոլիտանոյում պարտության է մատնել «Վալենսիային» Վրաստանը տեղեկացրել է օտարերկրացիների, ներառյալ ՀՀ քաղաքացիների ձերբակալելու մասին՝ թմրանյութերի առեւտրի մեղադրանքով Լուկաշենկոն ազատ է արձակել ընդդիմության առաջնորդ Մարիա Կոլեսնիկովային Իսրայելը և նրա կողմնակիցները պետք է վճարեն Գազայի հատվածի վերակառուցման համար․ ՄԱԿ-ի զեկուցող Ծառուկյանը կանխատեսել է, թե առաջիկայում ում հետ է անցկացնելու տիտղոսային մենամարտ Դեկտեմբերի 12-ին Լոռվա գեղատեսիլ վայրերից մեկում Սոճուտ հանգստի համալիրում մեկնարկել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման մարզային գրասենյակի նախաձեռնած երիտասարդական հավաքը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենը պարզաբանել է՝ ինչպես է թուրքական շտապ օգնության մեքենան հայտնվել Նոր Նորքում Գազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել 16-ամյա պատանիներն ու 19-ամյա երիտասարդը հագուստի գողություններ են կատարել Զանգակատուն համայնքը պետք է որոշի՝ մնում է Պարույր Սեւակի արձանը, թե ոչ. Բանաստեղծի թոռը՝ քննադատությունների մասին Վահագնի «մեղավորությունն» իր ակտիվ և ըմբոստ կեցվածքի և իշխանության այլանդակությունները չհանդուրժելու մեջ է. Տիգրան ԱբրահամյանԿամբոջան փակել է Թաիլանդի հետ սահմանը Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Ջերմուկում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին 24 ժամ ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Գործող վարչախմբի քաղաքականությունը բերում է նոր զիջումների. Ավետիք Չալաբյան Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում, կան բերման ենթարկվածներ