Երևան, 13.Նոյեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Պատերազմը վերջանալուց հետո Իվանս ուզում էր նշանվել». Իվան Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին Քարվաճառում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իվանը ծնվել է 1991 թ.-ին Արծվաշենում, 1992 թ.-ին բռնի տեղահանվել ենք, բնակություն հաստատել Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում: Մանկության տարիներին շատ ակտիվ, աշխույժ երեխա էր: Դպրոցում լավ էր սովորում, ուսուցիչները ժողովների ժամանակ միշտ մատնանշում էին նրա առաջադիմությունը և ակտիվությունը»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սվետլանան՝ Իվանի մայրիկը:

Նշում է՝ որդին ավելի հասուն տարիքում իրեն բիզնեսի մեջ էր պատկերացնում: «Բայց ինչ-որ բան չստացվեց, հետո մտափոխվեց: Դպրոցից հետո ընդունվեց Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ վոլեյբոլի բաժին, չնայած նախընտրում էր բասկետբոլը: Մեկ տարի սովորելուց հետո զորակոչվեց բանակ»: Իվանը նախ ծառայել է Քանաքեռի զորամասում, իսկ հետո՝ պաշտպանության նախարարությունում: «Ծառայությունը լավ է ընթացել, ընկերներ էր ձեռք բերել: Նախարարությունից մեզ նամակ ուղարկեցին, որտեղ նշվում էր, թե որքան լավ զինծառայող է Իվանը: Նա ավագ սերժանտ էր: Բանակից զորացրվելուց հետո շարունակեց և ավարտեց ուսումը բուհում: Դպրոցից առաջարկ ստացավ, որ աշխատանքի անցնի այնտեղ, բայց չհամաձայնեց: Փնտրտուքների մեջ էր, թե ինչով զբաղվի»:

Տիկին Սվետլանան ասում է՝ որդին շատ ընկերասեր էր, շրջապատում հարգանք էր վայելում: «Ընկերական շրջապատում, գյուղում անուն ու հարգանք ուներ: Դա միայն ես չեմ ասում, ցանկացած մեկը կարող է հաստատել իմ այս խոսքերը: Հարգված ու սիրված տղա էր: Սիրում էր նաև իր հայրենիքը»: 2020 թ.-ին համավարակի տարածման շրջանում էր, երբ Իվանը որոշում է անցնել պայմանագրային զինծառայության, որն անցնում էր Ճամբարակի տարածաշրջանում: «Մի քանի ամսվա պայմանագրային ծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Իվանը ծառայում էր մեզ մոտ, բայց երբ պատերազմն սկսվեց, իրենց 11 հոգանոց խումբը տեղափոխեցին Քարվաճառ: Տղաներն Աղդակ բարձունքում են եղել, մարտնչել թշնամուն դեմ հանդիման»: Այդ օրերի մասին շատ պատմություններ Իվանի ընտանիքին հասել են ողջ մնացած տղաների շնորհիվ: «Իրենց 11 հոգանոց խմբից 7 հոգին զոհվել են»:

Պատերազմի առաջին օրերից Իվանը մասնակցում էր ռազմական գործողություններին: «Իրադարձություններն այսպես են ծավալվել: Պատերազմն սկսվելու հենց առաջին օրն իրենց տարել են մարտադաշտ: Իրենց հրամանատարը, սակայն, վերցրել է տղաների իր խմբին ու վերադարձել: Բայց այստեղից կրկին հրաման են տալիս, և ստացվում է, որ իրենք երկրորդ անգամ են մեկնում մարտադաշտ: Եթե պատերազմն սկսվելու օրերին Քարվաճառի հատվածը թեժ էին որակում, ապա, երբ տղաները երկրորդ անգամ են ռազմի դաշտ հասնում, պայքարն ավելի թեժացած է լինում: Այո, Քարվաճառն ամենաթեժ ու վտանգավոր հատվածներից էր: Մարտադաշտում եղած ժամանակ Իվանս միշտ զանգահարում էր: Երբ փոքր տղաս տանն էր լինում, իրեն էր զանգահարում: Այդ ժամանակ նա էլ էր պայմանագրային զինծառայող, բայց իրեն մարտի դաշտ չտարան, դիրքերում էր: Երբ արդեն եղբայրն էլ էր դիրքերում, Իվանս տուն էր զանգահարում, գիտեր, որ անհանգիստ եմ: Մինչև երկրորդ անգամ գնալը զանգեց, հարցրեցի՝ Իվա՛ն ջան, ո՞նց ես, ի՞նչ կա: Բնական է, գիտեինք, որ արդեն պատերազմ է, բայց որ ինքն այդ պատերազմի մեջ է, տեղյակ չէի: Իվանը մեզ չէր ասել, որ մարտի դաշտում է, կարծում էի, թե մեր մոտի դիրքերում է: Այդ մասին միայն ամուսնուս եղբոր տղան է իմացել, միայն իրեն է հաջողություն ասել: Իմ հարցին այսպես արձագանքեց՝ էլ չգիտեմ, թե ոնց եմ: Միայն այդքանն ասաց, ու ես էլ իրենից զանգ չստացա: Մեր վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 1-ին: Շատ անհանգիստ էի, անընդհատ իրեն զանգում էի, ու չէր պատասխանում»:

Իսկ հետո ընտանիքը սկսում է փնտրել որդուն: «Հոկտեմբերի 2-ից իրեն փնտրում էինք, լսեցինք, որ Իվանը վիրավոր է, Երևանում է, «Էրեբունի» հիվանդանոցում: Գնացինք հիվանդանոց, բայց այնտեղ չէր: Երևանի բոլոր հիվանդանոցներում իրեն փնտրել ենք, բայց որևէ տեղ չգտանք: Հետո մտածեցի, որ եթե Քարվաճառից են իրեն տեղափոխել, մեծ հավանականությամբ Մարտունիում է: Բայց չէի էլ մտածում, որ արդեն զոհված կլինի: Հետո գնացինք Մարտունի, բայց մեզ ասացին, որ իրենց մոտ նման մարդ չկա: Մեր ծանոթն ու ամուսինս ուզում էին դիահերձարան մտնել, բայց թույլ չտվեցին՝ ասելով, որ Իվանի համար արդեն իսկ մեծ թվով մարդիկ են եկել, հարց ու փորձ արել, իրենց մոտ նման մարդ չկա: Հետո մեր հետ գնացած վարորդին թույլ տվեցին ներս մտնել: Նա ճանաչել էր Իվանին, բայց մեզ ոչինչ չասաց: Ուշ գիշեր էր, երբ տուն հասանք, որ առավոտյան նորից գնանք արդեն ուրիշ հիվանդանոցներում Իվանին փնտրելու: Առավոտյան արդեն ամուսնուս եղբայրը եկավ ու լուրը հայտնեց»: Իվանը զոհվել է հոկտեմբերի 3-ին Քարվաճառի Աղդակ բարձունքում: Ապրելու ուժի մասին: «Հավատացեք՝ որևէ բան էլ ուժ չի տալիս: Ապրում ենք, բայց չենք ապրում, կանք, բայց չկանք: Իվանս մեզ մոտ է, իրեն հաճախակի՝ ամեն օր այցի ենք գնում, ու այսպես էլ մեր կյանքը շարունակվում է: Իվանը ուզում էր պատերազմը վերջանալուց հետո նշանվել, անգամ ընկերներին ասել է՝ ինձ փրկեք, որ գնամ նշանվեմ»:

Հ. Գ. - Իվան Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, պաշտպանության նախարարության, ՀԿ-ների կողմից: Դրախտիկի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկը անվանակոչվել է 2020 թ.-ին անմահացած հերոսների անուններով, որոնց թվում է նաև Իվանը: Նա հուղարկավորված է Դրախտիկ գյուղի ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խոշոր վթար Սեբաստիայի փողոցում. կան տուժածներ Պակիստանում հարսանեկան ավտոբուսը գահավիժել է գետը, զոհվել է 14 մարդ Արդարադատության միջազգային դատարանն ընդունել է Հայաստանի երեք առարկություններից երկուսը Էվելինա Շահիրյանի և Հովհաննես Ղազարյանի որդին 40 օրական է. դերասանուհու հուզիչ հրապարակումը Ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում․ վիրավոր կա Ադրբեջանն անվանում են նավթային պետություն, դա անարդար է. Ալիև Ե՞րբ կլինի ուժեղ մագնիսական փոթորիկ․ ինչպես կզգան իրենց մարդիկ ՔՊ Վարչության այսօրվա նիստում քննարկեցինք Գյումրիում առաջացած կառավարման ճգնաժամը. Նիկոլ Փաշինյան Ձյուն կտեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գրետա Թունբերգը Հայաստանում է Լույս չի լինի Երևանում և 5 մարզերում․ հասցեներ Ժպիտով կարդացի ինձ վերագրված «Ես ՀՀ լավագույն իրավաբանն եմ» հումորային հրապարակումները․ ՄԻՊ Բաքվում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն անդրսահմանային գետերի ռեսուրսների կառավարման սխեմա են մշակում Պարզվել են 17-ամյա Դավիթ Պողոսյանին կյանքից զրկելու հանգամանքներըԹուրքիան իր թեկնածությունն է առաջադրել 2026 թվականին COP31-ը հյուրընկալելու համար Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Kia Forte»-ն ու «Opel Astra»-ն․ կան վիրավորներ COP29-ը բոյկnտելու ջանքերը ձախողվել են․ Ալիև Սարի թաղում աներոջը դանակահարած փեսան հայտնաբերվեց Նիկոլ Փաշինյանը Վարչության նիստ է հրավիրել Արտագնա աշխատանքի սեզոնն ավարտվում է․ ի՞նչ արժեն այս պահին Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը Երկու տարեկան երեխան կուլ է տվել ուտիճների դեմ միջոցը և հայտնվել հիվանդանոցում Ինչքան կարժենա տրանսպորտը հունվարի 1-ից. ով, ինչքան կվճարի Խոշոր հրդեհ Քանաքեռ-Զեյթունում՝ «Դոմուս»-ի մոտ ՔՊ-ն տապալեց «հայ ռազմագերիների վերաբերյալ» հայտարարությունը, նրանք էլ գերի են մեկ մարդու կամքին Միրզոյանը Շվեդիայի ԱԳ նախրարաին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման զարգացումները ՄԻՊ-ն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Օկուպացված Արցախի՝ ‹‹Մենք ենք մեր սարերը›› հուշարձանը վանդալիզմի է ենթարկվել․ ահազանգ Ավստրալիայի բուսաբանական այգում ծաղկել է աշխարհի ամենամեծ ծաղիկներից մեկը 11 դպրոցի տնօրենների են ազատել աշխատանքից․ հայտնի է պատճառը․ ՌԴ Տավուշի մարզում սեփական մաշկի վրա են զգում միակողմանի զիջման հետևանքները Կրթական ուղևորություն Դուբայ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ առաջարկըԳերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը վերացվեց Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը Կատարում, Ռուանդայում ու Ուգանդայում ՀՀ դեսպաններ են նշանակվել Ո՞վ կարող է օգտվել մասնակի կենսաթոշակից Սյունիքի մարզում առատ տեղումներ են COP29-ի շրջանակներում դռնփակ ռեժիմով կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը Ցեղասպանության միջազգային ճանաչումը երկար տարիներ զսպել է Թուրքիային. Տիգրան Աբրահամյան Ապօրինի հատել էր 25 ծառ, հրացանի համար էլ փաստաթուղթ չի ունեցել Էվոկաբանկը առաջինը բանկերից միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքինՁեզ լավ բան չեն ասում մարդիկ, որոնք առավոտյան փորձում են խցկվել ավտոբուսներ, անձամբ եմ լսել. Թադևոս Ավետիսյան Ազնավուրին կրկնօրինակել է Խորեն Լևոնյանը. «Մսյո Ազնավուր» ֆիլմը կհայտնվի հայաստանյան կինովարձույթում Թող իրենք գեներացնեն. ՀՀ իշխանությունները չեն բարձրացնի թանգարանների եւ գրադարանների աշխատողներչի աշխատավարձը ԱրարատԲանկում RIA փոխանցումներ դեպի Ուկրաինա՝ 25% զեղչով«Լուսաբացին մայրս ամեն օր կանչում էր եղբորս անունը». Իրինա Այվազյանը պատմել է եղբոր հետ կապն ընդհատվելու 70 օրվա մասին Ռոնալդուն մրցանակի է արժանացել հայրենիքում Սյունիքում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար. Խցանումից դուրս է եկել 250 մեքենա Վարչախումբը ոտնահարում է ժողովրդավարությունը համայնքներում․ Մենուա ՍողոմոնյանԳրետա Թունբերգը պատրաստվում է գալ Հայաստան՝ ակտիվիստների հետ գործողություններ պլանավորելու