Երևան, 09.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան: Sputnik Արմենիային այս մասին հայտնել է միջազգային արբիտրաժի փորձագետ Սարգիս Գրիգորյանը։

«Տվյալ գործերի շրջանակներում արդեն նշանակվել են արբիտրաժային տրիբունալներ։ Այսինքն` կողմերը նշանակել են իրենց արբիտորներին, ունեն նախագահող։ Երկու գործերով առաջին նիստերն արդեն տեղի են ունեցել։ Երկու գործերով էլ տրիբունալներն ընդունել են ընթացակարգերը, արբիտրաժային կանոնները` ինչպես է գործը ընթանալու, ինչպես են քննվելու վարույթները, ապացույցները, ինչպես են ներկայացվելու վկաների ցուցմունքները, փորձագետների եզրակացությունները և այլն։ Երկու գործերը ներկայում ընթանում են»,– հայտնել է մեր զրուցակիցը` հավելելով, որ ըստ հաստատված ժամանակացույցի` գործերը պետք է ավարտվեն 2027թ–ի սկզբում։

Հայցադիմումները, Սարգիս Գրիգորյանի խոսքով, դեռ գաղտնազերծված չեն։ Հայաստանը դրանց վերաբերյալ հրապարակային հայտարարություն չի արել։ Մինչդեռ Ադրբեջանը տարբեր առիթներով արդեն մի քանի պաշտոնական հայտարարություն է տարածել` նշելով, որ նպատակ ունի ՀՀ–ին պատասխանատվության ենթարկել ԼՂ–ում շրջակա միջավայրի և կենսաբազմազաության ոչնչացման համար։

Գրիգորյանի խոսքով` առաջին հայցը, որը ներկայացվել է 2023թ–ի հունվարին Վայրի բնության և բնական միջավայրի պահպանման մասին Բեռնի կոնվենցիայի շրջանակներում է։

«Սա, իհարկե, անհեթեթություն է։ Բայց Ադրբեջանը նաև հայտարարել է, որ 2020թ–ի պատերազմից հետո շրջակա միջավայրի ոչնչացման ապացույցներ է հավաքել։ Այսինքն, ըստ էության հայտարարել է, որ իր միջպետական հայցը հիմնված է 2020թ–ի պատերազմից հետո ձեռք բերված ապացույցների վրա»,– նշում է Գրիգորյանը` հավելելով, որ այս համատեքստում ՀՀ–ի պաշտպանության գործիքներից մեկը պետք է լինի այն փաստը, որ հենց Ադրբեջանն է շրջակա միջավայրին վնաս հասցրել ` պատերազմի արդյունքում ոնչացնելով բնությունը։ Բայց սա առայժմ զուտ մասնագիտական կարծիք է, քանի որ Ադրբեջանի հայցի վերաբերյալ ՀՀ–ի պաշտոնական դիրքորոշումը դեռ հայտնի չէ։

Գրիգորյանի տեղեկություններով` Ադրբեջանը որպես ապացույց մեջբերել է նաև ՄԱԿ–ի 2022թ–ի զեկույցը` ցույց տալու` իբր Հայաստանը անտառահատումներ է իրականացրել։

«Ադրբեջանը մատնանշում է Արցախի 3 տարածքներ. «Դամաղլի 1» հանքավայրը, որը, ես ենթադրում եմ, Դրմբոնն է, Լաչինի «Գալաչա» ՀԷԿ–ը և Չարդախլիի հանքավայրը, որը, ենթադրում եմ, Կաշենն է, որն իրենց կարծիքով` ՄԱԿ–ը դատապարտել է, թե Հայաստանն այս հանքավայրերը շահագործելով` վնաս է պատճառել ԼՂ–ի շրջակա միջավայրին։ Նաև ասվում է, որ ՀՀ–ի հանքարդյունաբերության զարգացումը տարածաշրջանում առաջացրել է գետերի կենսամիջավայրի, ջրի, հողի քիմիական աղտոտում»,– ներկայացրեց Գրիգորյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ասադին և նրա ընտանիքին ՌԴ-ում ապաստան տրամադրելու որոշումը կայացրել է Պուտինը. Պեսկով Ամերիկյան շահերը Սիրիայում շատ հստակ են. Սուրեն Սարգսյան ՔԿ-ն՝ «Արաբկիր» ԲԿ-ում մահացած 14-ամյա երեխայի դեպքի մասին «Եվրասիա»-ն հաղթեց «ԱՊՀ կամավոր» անվանակարգում Միջազգային քաղաքացիական մասնակցության ֆորումում «Հայաքվեն» ամփոփեց հերթական դասընթացն ու հավատարմագրեր հանձնեց մասնակիցներին Հայ եկեղեցին այսօր նշում է Ս. Աննայի՝ Սուրբ Աստվածածնով հղիության տոնը Ո՞վ կարող է օգտվել մասնակի կենսաթոշակից Dolby թատրոնում կայացավ «Armenian Music Video Awards» մրցանակաբաշխությունը. արտիստների հրապարակումները «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը` կյանքեր փրկող գործընկերոջ կողքին Հոբելյանական ընթրիք՝ Հայաստանի և Կոլումբիայի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ Կայուն զարգացում, հաշվետվողականություն, պատասխանատվություն՝ ԶՊՄԿ-ի թիրախներն ու անելիքները Ռոբոտներն ԱՄՆ-ում օգնում են կառուցել արևային էներգոհամակարգերԱրաբկիրի հիվանդանոցում 14-ամյա անչափահաս տղա է մահացել 2025 թ. Թուրքիան նախատեսում է զգալիորեն մեծացնել պաշտպանական և անվտանգային ծախսերը. Գեղամյան Արարատի փոխքաղաքապետի կալանավորումը սրել է Փաշինյանի և արևմտամետների հարաբերությունները Հայաստանն առաջին մեդալներն է նվաճում Բահրեյնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում. Հրաչյա Ռոստոմյան«Գոյը մարդիկ են, այն փակել անհնար է». թատրոնի փակ դռների դիմաց «Գոյ»-ը նշել է հիմնադրման 36-ամյակը Սիրիան ընկավ, իսկ Թուրքիան սպառնում է Հայաստանին Ի՞նչ են քննարկել Փարիզում Վթարային ջրանջատումներ՝ 11:00-ից Անհատներն ու միլիոնների ողբերգությունը. Վահե Հովհաննիսյան«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը հաղթող է ճանաչվել լավագույն գեղարվեստական ֆիլմ անվանակարգում Կոնվերս Բանկը միացել է ՄԱԿ-ի Պատասխանատու բանկինգի սկզբունքներին «Սա վերջին փուլի երգերից իմ ամենասիրելին է». Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է ներկայացրել Ժիրայր Պ.-ն մահացել է Խոշոր հրդեհ՝ Արտաշատում գործող արագ սննդի կետում Դամասկոսում պարետային ժամ է հայտարարվել Ադրբեջանը ձևափոխում է օկուպացված Արցախի նախագահի նստավայրը Սև ուրբաթին Հայաստանում ավելի քան 11 մլրդ դրամի առևտուր է եղել․ ՊԵԿ ամփոփում Չստացված կոշկակարից մինչև հաջողակ գործարար ուղին. Բակուր Մելքոնյան ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Զելենսկին նշել է, թե որքան զինվոր է կորցրել Ուկրաինան՝ պատերազմի սկզբից մինչ օրս 13 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի տարածքում Ռուբլին ու դոլարը թանկացել են․ փոխարժեքն այսօր Աշխարհը տեսնում է, թե ինչ է լինում Ռուսաստանի դաշնակիցների հետ. Հրանտ Մելիք-Շահնազարյան Երկրաշարժ՝ Հայաստանում ՌԴ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ից արտահերթ խորհրդակցություններ է խնդրել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ Թագուհու կերպարով Եվա Ռիվասը հայերեն երգ է ներկայացրել Սիրիայում հակակառավարական ուժերի հարձակման մեկնարկից ի վեր ավելի քան 900 մարդ է զոհվել Մոսկվայում Սիրիայի դեսպանատան շենքից հանվել է հաստատության անունով դրոշն ու հուշատախտակը Շենգավիթում ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել ԱՄՆ նորընտիր նախագահը զարմացած է Սիրիայի նախագահի այդքան արագ տապալումից Սիրիայում զինված ընդդիմությունը կապի ուղիներ է հաստատել ռուսական կողմի հետ Ալեքսանդրա Գրիգորյանն՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մենք ողջունում ենք Ասադի հրաժարականը․ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սիրիայում հայկական համայնքի ազգային առաջնորդարանն ուղերձ է հղել սիրիահայերին Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան - Abnormal «Չելսին» կամային հաղթանակի հասավ «Տոտենհեմի» նկատմամբՄԱԿ-ը կրճատել է Դամասկոսում անձնակազմի թիվը Սիրիայում տիրող քաոսի պայմաններում Իսրայելի ռազմաօդային ուժերը բազմաթիվ հարվածներ են հասցրել երկրի տարածքին