Երևան, 07.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հանքարդյունաբերության համար վստահության մթնոլորտի ձևավորումը կարևոր է․ Արմեն Ստեփանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի հանքարդյունաբերական ներուժի բացահայտմանն ուղղված երկօրյա (սեպտեմբերի 27-28) «Mining Armenia Forum» միջազգային համաժողովը միավորել էր պետական կառույցների, մասնագիտական հանրույթի, մասնավոր դաշտի և ներդրումային ընկերությունների շուրջ 200 ներկայացուցիչների մեկ հարթակում։


Համաժողովի «Բնապահպանություն. հասարակություն կառավարում, տեղական մարտահրավերներ գլոբալ համատեքստում» թեմայով պանելային քննարկման մասնակից, ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի կարծիքով շահագրգիռ կողմերի ներգրավման գործում կարևոր են անկեղծ, ներառական երկխոսությունը և, ամենակարևորը, վստահության մթնոլորտի ձևավորումը:


«Հենց հանքարդյունաբերության ոլորտն է ամենաշատը կաղում այս հարցում․ անկեղծ երկխոսությունը համայնքերի և կառավարության միջև։ Եթե այդ վստահություն չի ձևավորվում, ապա ապագան մշուշոտ է լինելու։ Հենց սկզբից պետք է խոսել ընդհանուր նպատակների մասին, որոնք ավելի շատ միավորում են մարդկանց, քան բաժանում։ Կարևոր է հենց սկզբից ֆիքսել ընդհանուր նպատակները, որպեսզի երկխոսությունը կառուցողական ստացվի»,- հայտնել է նա։


Նշենք, որ պանելային քննարկումների, առաջատար ելույթների, հարցազրույցների ձևաչափով անցկացվող համաժողովին մասնակցել են առաջատար խոսնակներ ոչ միայն Հայաստանից, այլև Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ղազախստանից: Հանքարդյունաբերության հանդեպ հանրային վստահության վերականգնման, պետություն-մասնագիտական հանրույթ-մասնավոր համագործակցությամբ ոլորտի խնդիրների բարձրաձայնման և լուծման առաջարկների ներկայացման, ինչպես նաև գլոբալ ներդրումային հնարավորությունների քննարկման այս ձևաչափը հավակնում է դառնալ շարունակական։


Վերոնշյալ քննարկման մեկ այլ մասնակից, ՀՀ ՏԿԵ նախկին փոխնախարար Լիլիա Շուշանյանն ասաց հետևյալը․ «Այն թափանցիկությունը, հաշվետվողականությունը, որն այսօր կա՝ առնվազն տվյալների հասանելիության մակարդակով, միանշանակ 5-10 տարի առաջ չի եղել, և երևի թե չէր կարելի պատկերացնել, որ նման ծավալի կարող է լինել»։

dfgdfged


Նա նշեց, որ տվյալների հասանելությունը, որին հասել ենք, դա նպատակ չէր, այլ ուղղակի միջոց էր, որը պետք է օգտագործել տարբեր ոլորտներում կամ ենթաոլորտներում փոփոխություններն անելու և զարգացնելու համար։ «Եթե մենք խոսում ենք ընդհանրապես կայուն զարգացման միջազգային չափորոշիչների մասին, ապա ոչ ոք միանշանակ մեկ չափորոշիչ չունի կայուն զարգացման և ԲՍԿ-ի մասին։ Կարծում եմ, որ Հայաստանը չի էլ կարող և չպետք է ընկնի բոլոր այդ գործոնների հետևից։ Սակայն, մենք պարտավոր ենք առանձնացնել այն գործոնները և արդեն այդ հասանելի տվյալների վրա կառուցենք մեր գործողությունները և բարելավենք դրանք։ Սա ճանապարհ է, որն անընդհատ պետք է շարունակվի, չպետք է կանգնի ինչ-որ փուլում»,- եզրափակեց Շուշանյանը։


Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Գասպարյան Ամիրխանյանն իր խոսքի սկզբում նշեց, որ սա աննախադեպ համաժողով է, քանի որ այս միջոցառմանը ներկա են և ՀՀ բոլոր հանքարդյունաբերական ընկերությունները, և պետական գերատեսչությունների ներկայացուցիչները, և քաղհասարակության ներկայացուցիչները։
«Սերնդային փոփոխության ներդրումն անհրաժեշտ է որդեգրել և իրականացնել։ Այդ գործընթացն, ի վերջո, հանգեցնում է ավելի բարձր մակարդակի փոխվստահության։ Օրինակ՝ Շվեդիայում կա այն զգացողությունը, որ արդյունաբերական ընկերություններն ինտեգրված են հասարակության կյանքում։ Այսինքն՝ այդ ընկերությունները մեծ ջանքեր են ներդնում համայնքների հետ երկխոսության և վստահության ձևավորման համար»,- ասել է նա։

«Բարսելոնան» բաց թողեց հաղթանակն ավելացված ժամանակում (տեսանյութ) Գյումրեցիներ, գո՞հ եք ձեր ընտրած Նիկոլից. դե հիմա լսեք. Սեւակ Հակոբյան Վանաձորում կայացավ «Բռնության կանխարգելման և բռնության հետևանքների վերացման» թեմայով կլոր սեղան-քննարկում Մենք հավատում ենք, որ պետք է ունենանք չորս հարևանների հետ առնվազն բարիդրացիական հարաբերություններ. Կոստանյան Արցախցի պատգամավորները հանդիպել են ՀՀ ԱԺ ընդդիմադիրների հետ (տեսանյութ) 1988թ. դեկտեմբերի 7 երկրաշարժ Բախվել են «Կամազ» բեռնատարը, «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավոր Վերաօծվեց Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Հայտնաբերվել է Արցախյան պատերազմում 2 որդի կորցրած ծնողից խարդախությամբ 12 000 դոլար վերցնողը Հայրենասիրությունը դարձնենք նոր թրենդ. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը տիկնոջ հետ մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման համար ծախսվել է 850 հազար եվրո Ահաբեկիչների զորքերն այս գիշեր ամենայն հավանականությամբ կշրջափակեն Դամասկոսը. թյուրքագետ Զելենսկին այցով ժամանել է Փարիզ Գաբրիել Սարգսյանը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք է մատուցել դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին ՀՀ ՄԻՊ-ը հարցազրույց է տվել Սլովենիայի RTV ազգային հեռուստաընկերության Globus հաղորդաշարին Խոշոր վթար Կապան քաղաքում. կա զոհ Որոշ ժամանակով մետրոյի գրաֆիկի փոփոխություն կլինի․ մանրամասներ Ուսուցիչները վախենում են կորցնել կառավարելու գործիքը․ ինչո՞ւ որոշ աշակերտներ գնահատական ստանում են, մյուսները՝ ոչ Ընտանիքում լույս աշխարհ է եկել 9-րդ երեխան Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում էրԱղետալի երկրաշարժից 36 տարի անց Գյումրիում վերքերը չեն սպիանում. Գագիկ Ծառուկյան 2025 թվականից ցանկացած քաղաքացու դուռ կարող են թակել ու եկամուտները ստուգել. Նաիրի Սարգսյան«Ոչ ժավելն է մաքրելու «ձեռքերիդ արյունը», ոչ էլ սափրվելն է փրկելու դեմքդ»․ Էդուարդ ՇարմազանովՆորույթ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնում․ ներկայացում հրավիրված ռեժիսորի բեմադրությամբ Հայստանում մինչև -14 աստիճան ցուրտ է սպասվում այս գիշեր Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել են Դոհայում՝ քննարկելու Սիրիայի հարցը «ՀայաՔվեն» ամփոփեց «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» դասընթացի առաջին փուլը` պարգևատրելով մասնակիցներինՓոփոխություն՝ հունվարի 1-ից Պետական պաշտոնյաները պետք է պատասխան տան պետությանը պատճառած վնասների համար. «Հայաստանը ես եմ»-ի 14-րդ պահանջը Թող Աստված մեզ տա այնքան ուժ, որպեսզի պահպանենք հայ և ռուս ժողովուրդների եղբայրական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Մինչև 19։00-ն ջուր չի լինի ԵՄ-ն Հայաստանի հետ հարգում է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը. ԵՄ դեսպան Թող նրանց հիշատակը մեզ ուժ տա ամեն դժվարություն հաղթահարելու. Նաիրի Սարգսյան Սպասվում են թույլ տեղումներ, նաև ձյան տեսքով. ինչ եղանակ կլինի Իրազեկում՝ դեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերի մասին Արտագաղթի պատճառը դու ես, Նիկոլ. Մենուա Սողոմոնյան Հովիկ Աղազարյանը «կամիկաձեի» համառությամբ հաղթում է ՔՊ-ին Ի՞նչ է փնտրում ՀՀ ՊՆ-ն Նահանգներում Գյումրիի փրայմերիզը՝ թոզ փչելու միջոց 10 ամսում Հայաստան է այցելել 1 մլն 926 հազար 405 զբոսաշրջիկ Ինչպե՞ս է փոխվել հարսանեկան զգեստի նորաձևությունը՝ սկսյալ հին դարերից. «Փաստ»Ցանկապատ արևային վահանակներիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Առաջին անգամ իրականացվել է մահապատիժ ներարկման միջոցով. «Փաստ»Փաշինյանը արևմտյան սադրանք է. ո՞վ կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը. «Փաստ»«Մայրս վերջին օրը հիվանդանոցում դեղերի ազդեցության տակ բեմադրում էր, թե ինչպես ինքը, Սյուզան Մարգարյանն ու Գայանե Հովհաննիսյանը կմասնակցեն Մանկական Եվրատեսիլին». Էմմի Վերին Լարսի անցակետը հատելու հերթում սպասում է 1,246 հայկական բեռնատար Արարատում բախվել են բազմաթիվ մեքենաներ, հետո՝ նորից այլ մեքենաներ, 7 վիրավnր կա