Երևան, 07.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բրնձողները.... «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայերենում այդպիսի մի բառ կա՝ «բրնձել»: Դասական առումով այն նշանակում է՝ որևէ բան լավ չանել, չկարողանալ կամ ուղղակիորեն՝ վատ անել որևէ բան: Ժամանակակից խոսակցական հայերենում «բրնձելը», սովորաբար, գործածվում է այլ իմաստով: Երբ որևէ մեկը անիմաստ, անբովանդակ խոսում է, ստերի շարք է շարանում, պարզապես դատարկախոսում է, ահա այդ ամենը հակիրճ բնորոշելու համար ասում են՝ «բրնձել»: Այնպիսի կայուն տպավորություն է, որ իրենց պաշտոնական պարտականությունները դասական առումով «բրնձելուց» զատ, Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները մրցակցության մեջ են, թե նրանցից որ մեկը ավելի սաստիկ «կբրնձի», բայց արդեն նաև՝ խոսակցականի առումով:

Այլևայլ կարկառուն քպականները միգուցե սրտնեղեն, բայց հոգ չէ, իրենք էլ հաստատ գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը այդ առումով մրցակցությունից դուրս է: Եվ անցած շաբաթավերջի նրա ելույթները դրա անմիջական վկայությունն են, ինչպես ասվում է՝ միանշանակ ու աներկբա: Նախ՝ Փաշինյանը ելույթ ունեցավ իր իսկ հորինած «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում, որտեղ մասնավորաբար հայտարարեց, թե բանակն ամենևին էլ առաջնային դեր չունի երկրի անվտանգության ապահովման գործում: Մինչև այդ էլ Քննչական կոմիտեում ելույթ էր ունեցել ու հայտարարել, թե... (բռնվեք) Հայաստանում այլևս «գործ կարելու» երևույթը չկա: Այս հայտարարությունը կարող է մրցել նույն հեղինակի՝ «կոռուպցիան հաղթահարված է» և նմանօրինակ այլ պնդումների հետ, որոնք իրականության հետ ոչ մի աղերս չունեն:

Հետո էլ տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը «Որտեղ հաց, այնտեղ կաց. Հայաստանի Հանրապետության սոցիալ-հոգեբանությունը» խորագրով բանախոսություն է ունեցել ՔՊ ժողովրդավարության դպրոցում: Այս պաշտոնական տեղեկություննախադասության մեջ հրաշափայլ ու զմայլագեղ է գրեթե ցանկացած բառակապակցություն: Նախ՝ «որտեղ հաց, այնտեղ կաց»-ը Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է պետական, պաշտոնական գաղափարախոսության աստիճանի, ինչն արդեն ողբերգություն է կամ ողբերգության նախերգանք: Երկրորդ՝ պարզվում է, որ բացարձակ բռնատիրական ու անձնիշխանական ՔՊ-Փաշինյանի կազմակերպությունը «ժողովրդավարության դպրոց» ունի:

Կարելի է միգուցե մեջբերումներ անել Փաշինյանի այդ «բանախոսությունից», օրինակ՝ քրտնելու վերաբերյալ, բայց դա չենք անի՝ խնայելով ընթերցողների առողջությունն ու հարգելով մեր կրթությունն ու դաստիարակությունը: Առհասարակ, Փաշինյանի ու նրա իշխանությունը ներկայացնող այլևայլ «նիկոլփաշինյանների» այդօրինակ «բրնձումների» առնչությամբ առիթ ունեցել ենք նկատելու, որ նման «ուշագրավ» հայտարարությունները, որպես կանոն, արվում են հենց ուշադրություն ու լրահոս գրավելու նպատակով: Դրանք արվում են ոչ թե վերլուծելու, քննադատելու, այլ ուղղակիորեն հենց լրահոս գրավելու, դրանց շուրջ քննարկումներ ծավալելու, թեկուզ ծաղրելու գնով միայն դրանց մասին խոսելու և առանցքային հարցերից ու հարցադրումներից հնարավորինս շեղելու նպատակով: Ի դեպ, հացի մասին:

Զարմանալի է, բայց Փաշինյանն իր բանախոսությունը չէր համաձայնեցրել իր իսկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի նորաթեզի (ողորմի Օրուելին) հետ, որը վերջինս հնչեցրեց նույն «խաչմերուկային» համաժողովում: Հանգստյան օրերին շատերը սոցցանցերում հնարավորինս ծաղրեցին այդ «թեզը», բայց խնդիրը շատ ավելի վտանգավոր է, քան կարող է թվալ: Արմեն Գրիգորյանի ասածը, եթե հակիրճ վերապատմենք, այն է, որ եթե հաց (ցորեն) չլինի, ապա բրինձ կուտենք: Ո՞րն է հարցը: Հարցն այն է, որ Հայաստանը ցորենի առումով այլևս ինքնաբավ չէ: Երբ Արցախն այս իշխանությունները դեռ չէին հանձնել թշնամուն, Հայաստանը «ձգում» էր ցորենային ինքնաբավության, թեպետ էլի ներկրում էր նշված ռազմավարական հացահատիկը: Իսկ ցորեն Հայաստանը ներկրում է գերազանցապես Ռուսաստանից:

Ու քանի որ Թուրքիայի հետ բարեկամանալու «գիծը բռնած» Արմեն Գրիգորյանն ու Նիկոլ Փաշինյանը բանը տանում են հայ-ռուսական հարաբերությունների խզման, նշանակում է, որ ցորենից էլ պիտի հրաժարվել: Գտել են հանճարեղ լուծում՝ ցորենը կփոխարինեն բրնձով: Իհարկե, լռում են այն մասին, որ բրինձը Հայաստանն ընդհանրապես ամբողջովին է ներմուծում: Գուցե ֆուտբոլային խաղադաշտերո՞ւմ է փաշինյանական իշխանությունը բրինձ աճեցնելու (միևնույնն է, ֆուտբոլում արդյունքներ չկան), բայց ավելի շուտ, բնականաբար, ներմուծելու են: Որտեղի՞ց: Գուցե Պակիստանի՞ց: Չէ՞ որ այս իշխանության «պապաները» չեն թողնի, որ Իրանից կամ Չինաստանից բրինձ ներկրեն: Իսկ Պակիստանը, որ մշտապես ՀՀ-ի հանդեպ թշնամական է դիրքավորվել, իսկն է: Հա, և Արմեն Գրիգորյանը՝ Փաշինյանի «անվտանգության խորհրդի քարտուղարը», հայտարարում է նաև. «Հարձակման դեպքում ՀՀ-ն ամեն ինչ անելու է, որ պաշտպանվի. կարողություն ենք ձեռք բերում՝ կազմակերպելու պաշտպանությունը»: Այստեղ կարևոր է, թե ով է նման հայտարարություն անում: Իսկ դա անում է ներկայացուցիչը մի իշխանության, որ ձեռքի տակ ունեցել է բացարձակապես բոլոր կարողությունները (դաշնակիցներ, արտաքին-քաղաքական կապեր, մասնագիտական մարդկային ներուժ, սպառազինություն, կարողունակ բանակ, նոր ռազմատեխնիկայի ձեռքբերման՝ նախորդից եկած պայմանավորվածություններ, նպաստավոր ռազմատեխնիկական դիրքավորում և այլն), բայց տանուլ է տվել պատերազմում, Արցախը մատնել է աղետի ու կորստյան, հազարամյակների պատմության ընթացքում առաջին անգամ հայկական այս բնօրրանը հայաթափության է հասցրել, ՀՀ բուն տարածքից ահռելի կտորներ է զիջել ցեղասպանական ոճրագործ թշնամուն:

Ու հիմա, կներեք, քանի՞ գրոշ արժեն Արմեն Գրիգորյանի ու, առավել ևս, Նիկոլ Փաշինյանի նմանօրինակ հայտարարությունները: Այդ ինչպե՞ս է լինում, առհասարակ, որ «հարձակման դեպքում պաշտպանվելու», կարողություններ ձեռք բերելու մասին պնդում է ներկայացուցիչը նույն իշխանության, որի ղեկավարը որտեղ նստում է, հենց միայն այն մասին է խոսում, որ ՀՀ ղեկավարությունը ոչ մի դեպքում ռազմական ճանապարհով չի փորձում և չի փորձելու ազատագրել թշնամու կողմից զավթված իր ինքնիշխան տարածքները: Այլ բան էլ է հետաքրքիր: Շատերն են նկատել, որ ինչքան շատ է Նիկոլ Փաշինյանը խոսում խաղաղությունից, խաղաղության խաչմերուկից ու խաղաղության պայմանագրից, այնքան ավելի հաճախ է նրա իսկ ԱԳ նախարարությունը ակնարկում հնարավոր պատերազմի, ադրբեջանական ռազմական ագրեսիայի հնարավորության մասին: Շատերին թվում է, թե այստեղ հակասություն կա: Չկա:

Պարզապես հիշեք, որ երբ Կիրանցի, Ոսկեպարի մերձակա հայկական տարածքները այս իշխանությունները պատրաստվում էին հանձնել թշնամուն, Նիկոլ Փաշինյանը մեկնել է այնտեղ ու Հայաստանի քաղաքացիներին ահաբեկել, թե՝ պետք է հանձնել, հակառակ դեպքում պատերազմ կսկսվի: Հաջորդ շաբաթ: Հիշեցի՞ք: Իսկ հիմա պարզապես դերաբաշխում է արվել: Փաշինյանը խոսում է խաչմերուկից, միջանցքից և այլն, իսկ նրա ԱԳ նախարարը բացեիբաց ակնարկում է պատերազմի մասին: Երբ համադրում ես, նույն սպառնալիքն է. եկեք միջանցքը հանձնենք թշնամուն, թե չէ պատերազմ կսկսվի: Ահա և՝ փաշինյանական իշխանության ամենայն «բրնձելացավի» արմատը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աղետալի երկրաշարժից 36 տարի անց Գյումրիում վերքերը չեն սպիանում. Գագիկ Ծառուկյան 2025 թվականից ցանկացած քաղաքացու դուռ կարող են թակել ու եկամուտները ստուգել. Նաիրի Սարգսյան«Ոչ ժավելն է մաքրելու «ձեռքերիդ արյունը», ոչ էլ սափրվելն է փրկելու դեմքդ»․ Էդուարդ ՇարմազանովՆորույթ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնում․ ներկայացում հրավիրված ռեժիսորի բեմադրությամբ Հայստանում մինչև -14 աստիճան ցուրտ է սպասվում այս գիշեր Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել են Դոհայում՝ քննարկելու Սիրիայի հարցը «ՀայաՔվեն» ամփոփեց «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» դասընթացի առաջին փուլը` պարգևատրելով մասնակիցներինՓոփոխություն՝ հունվարի 1-ից Պետական պաշտոնյաները պետք է պատասխան տան պետությանը պատճառած վնասների համար. «Հայաստանը ես եմ»-ի 14-րդ պահանջը Թող Աստված մեզ տա այնքան ուժ, որպեսզի պահպանենք հայ և ռուս ժողովուրդների եղբայրական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Մինչև 19։00-ն ջուր չի լինի ԵՄ-ն Հայաստանի հետ հարգում է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը. ԵՄ դեսպան Թող նրանց հիշատակը մեզ ուժ տա ամեն դժվարություն հաղթահարելու. Նաիրի Սարգսյան Սպասվում են թույլ տեղումներ, նաև ձյան տեսքով. ինչ եղանակ կլինի Իրազեկում՝ դեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերի մասին Արտագաղթի պատճառը դու ես, Նիկոլ. Մենուա Սողոմոնյան Հովիկ Աղազարյանը «կամիկաձեի» համառությամբ հաղթում է ՔՊ-ին Ի՞նչ է փնտրում ՀՀ ՊՆ-ն Նահանգներում Գյումրիի փրայմերիզը՝ թոզ փչելու միջոց 10 ամսում Հայաստան է այցելել 1 մլն 926 հազար 405 զբոսաշրջիկ Ինչպե՞ս է փոխվել հարսանեկան զգեստի նորաձևությունը՝ սկսյալ հին դարերից. «Փաստ»Ցանկապատ արևային վահանակներիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Առաջին անգամ իրականացվել է մահապատիժ ներարկման միջոցով. «Փաստ»Փաշինյանը արևմտյան սադրանք է. ո՞վ կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը. «Փաստ»«Մայրս վերջին օրը հիվանդանոցում դեղերի ազդեցության տակ բեմադրում էր, թե ինչպես ինքը, Սյուզան Մարգարյանն ու Գայանե Հովհաննիսյանը կմասնակցեն Մանկական Եվրատեսիլին». Էմմի Վերին Լարսի անցակետը հատելու հերթում սպասում է 1,246 հայկական բեռնատար Արարատում բախվել են բազմաթիվ մեքենաներ, հետո՝ նորից այլ մեքենաներ, 7 վիրավnր կաՍիրիա, Վրաստան, ո՞վ է հաջորդը. «Փաստ»Իշխանությունը կազմաքանդում է հայրենիքի գաղափարը, խnցnւմ մեր հոգիները, բայց դա երկարի չի տևի. Բագրատ Սրբազան «Նարեկի ուժն է ինձ փոխանցվել, չէր ուզի ինձ ընկճված տեսնել». Նարեկ Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլուում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Տարածաշրջանում մեծ փոփոխություններ են տեղի ունենում. ՀայաՔվեՍիրիական թնջուկի աշխարհաքաղաքական արտացոլումը. «Փաստ»Հաջորդ տարվա բյուջեի անհամամասնությունը. ի՞նչ «տողատակեր» կան բաշխումներում. «Փաստ»Հայաստանի ճակատագիրը նաև Թբիլիսիի խորհրդարանի պատերի տակ է որոշվում «Հայաստանի իշխանությունը փորձում է Ադրբեջանին չնեղացնել և չբարձրացնել այնպիսի հարցեր, որոնք կարող են Ալիևին ականջահաճո չթվալ». «Փաստ»Հզոր անտիցիկլոն՝ Հայաստանում. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Ում «կովը բառաչի», ՔՊ-ինը պետք է լռի. «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել․ մանրամասներ Փաշինյանը փորձում է ի դեմս Թրամփի քաղաքական նոր «տանիք» գտնե՞լ. «Փաստ»Առաջին անգամ մշակվել է Հայաստանի տնտեսական անվտանգության և դիմակայունության գնահատման ամբողջական հայեցակարգ. «Փաստ»Ո՞վ կնշանակվի գլխավոր հարկադիր կատարող. «Փաստ»Էլ ու՞մ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»Ի՞նչ կարծիք ունեն սյունեցիները հանքարդյունաբերության մասին. «Փաստ»Պահեստազորի փոխգնդապետին քաղաքական նկատառումներով թույլ չեն տվել մտնել հոսպիտալ. «Փաստ»Սահմանագոտու տարբեր հատվածներում միջդիրքային, մարտական հենակետեր տանող ճանապարհներին կատարվել են ձնամաքրման աշխատանքներ Համաճարակի սկզբից ի վեր միլիարդատերերն ավելի հաճախ են փոխում իրենց բնակության վայրերը Պատերազմում զոհված Էրիկ Խաչատրյանի փոքրիկ քույրը ստացել է Բագրատ Սրբшզшնի օրհնանքը Յուրահատուկ նկար. Երկնաքար, Ծիր Կաթին գալակտիկան և Սթոունհենջը մեկ կադրում Քրդական ուժերը մտել են Դեր Զոր Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում