Երևան, 15.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իրական Հայաստանի» գաղափարապետն ու իրական... իրականությունը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ երկիրը աղետային վիճակի մեջ ընկղմած Նիկոլ Փաշինյանն ու իր քարոզչամեքենան ամենօրյա ռեժիմով «իրական Հայաստանի» ինչ-որ ֆանտասմագորիկ պատկեր է նկարում ու դրանով «կերակրում» անուղղելի դյուրահավատներին (եթե դեռ այդպիսիք կան), դեռ հարցի մի կողմն է: Մյուս կողմն այն է, որ անվտանգային ու արդեն գոյաբանական սպառնալիքների տակ մտած, իսկ ավելի ճիշտ՝ Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանության ջանքերով՝ մտցված Հայաստանի իրականությունն անհաղթահարելի անդունդով բաժանված է «Երկրի հակառակ կողմի» հեղինակի «իրական Հայաստանից»:

Իսկ Փաշինյանի «մարգարտափայլ» ելույթները չեն դադարում: Նա առանձնապես «ոգևորվում» է կառավարության նիստերի, հատուկ իր ելույթների նպատակով կազմակերպված զանազան համաժողովների ու նմանօրինակ «կազյոննի» միջոցառումների ժամանակ: Նախօրեին, ահավասիկ, «փայլեց»՝ խոսելով արտագաղթի մասին: Մասնավորապես. «...Հետո պարզվում ա, որ մեկը արտագաղթել ա իրա սանրվածքի պատճառով, մեկը արտագաղթել ա իրա ականջին օղ կախելու պատճառով, մեկը արտագաղթել ա էն պատճառով, որ խաշ չի սիրում, մյուսը քյաբաբ չի սիրում և այլն»: Այն, որ Փաշինյանի համար ամեն ինչի չափման միավորը ստամոքսն ու որկորն են, փողն ու անհատական «քյարը», ոչ միայն նորություն չի, այլև շարունակաբար հաստատվում է նրա խոսույթով:

Բայց դա իրավիճակի ողբերգականության դեռ մի մասն է: Էլ ավելի ահավոր է գիտակցել, որ պետությունը ղեկավարում է մեկը, որի մտածելակերպն է, թե՝ արտագաղթածները և ավանդական Սփյուռքի ներկայացուցիչները ինչո՞ւ թողնեն-գան Հայաստան, իրենց «տաքուկ տեղերը» թողնեն ու գան, որ ի՞նչ անեն, կրակոցների տակ ու սահմանի վրա ապրե՞ն... Եվ, միաժամանակ, բացարձակապես նույն անձնավորությունը, գրեթե նույն օրը մի երկարաշունչ ելույթ է ունենում մեկ այլ վայրում ու հեքիաթներ պատմում, թե՝ Հայաստանն առաջիկա տարիներին մի այլ կարգի ծաղկելու է, դառնալու է երանելի երկիր, այս, այն: Հա, մի բան էլ. Փաշինյանը, որ ստուգապես արդեն ապահովել է իր, իր մերձավոր շրջապատի անձնական բարեկեցությունը, հայտարարում է, թե «բարեկեցություն ասելով՝ պետք է հասկանանք արդարություն, ազատություն, անվտանգություն և այս երեք հիմնական հասկացություններից բխող այլ հասկացություններ»:

Նախ՝ զարմանալի է, որ Փաշինյանն իր հասկացած «բարեկեցության» մեջ չի ճխտել նաև ժողովրդավարությունը, խաղաղությունը, խաչմերուկը, խաշը, քյաբաբը, տապակած լոբին ու անվտանգ բրնձի շիլան: Առհասարակ, բարեկեցություն ասվածը նշանակում է հասարակության, հասարակական խմբի կամ անհատի ապահովվածություն՝ նյութական, ֆինանսական, սոցիալական, հոգևոր-մշակութային պահանջմունքների բավարարման առումներով: Վերջ: Ու ավելորդ է «ծակփիլիսոփայական» կամ «երկրիհակառակկողմային» «դատողություններով» ծանրացնել այդ պարզ հասկացությունը: Վերադառնանք արտագաղթին ու մի հատ էլ ծանրութեթև անենք Փաշինյանի ասածները: Նախ՝ հիշեցնենք, որ երբ 6 տարի առաջ նա գալիս էր կամ եկավ իշխանության, մեծմեծ փրթում էր, թե հայրենադարձության ալիք են անելու, արտագաղթածների զանգվածային ներհոսք ու վերադարձ է լինելու, այս, այն: Իրականության մեջ Փաշինյանն ու նրա իշխանությունը վարեցին ու վարում են այնպիսի քաղաքականություն, որ արտագաղթը ոչ միայն շարունակվում է, այլև ահագնացել է: Ի դեպ, այդ փաշինյանական արտագաղթի պարագայում ամենից մեծ անարդարությունն այն է, որ գնացողների մեջ քիչ չեն 20182021թթ. «նիկոլականները»: Այսինքն՝ նրանք, որ Փաշինյանին բերեցին ու պահեցին իշխանության:

Բայց դա էլ մի կողմ: Արձանագրենք, որ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն հասել են այն բանին, որ լիովին հայաթափել են հազարամյակներով հայկական ու հայաշունչ Արցախը: Ավելի քան 150 հազար հայ տնազուրկ ու երկրազուրկ են դարձրել, ու հիմա Նիկոլ Փաշինյանը խոսում է արտագաղթի՞ց: Հա, ամեն մարդ չէ, որ կցանկանա ապրել սահմանամերձ բնակավայրում, մանավանդ, երբ ոչ ոք չի կարող համոզված լինել, որ վաղը, մյուս օրը կամ հենց կեսգիշերին Փաշինյանն ու նրա իշխանությունը չեն որոշի, որ այդ բնակավայրը «կադաստրի թղթով» թուրքերինն է կամ ադրբեջանական թուրքերինը, ու կարմրասև բերետներով իրենց չեն տնազրկի: Եվ, վերջապես, ո՞վ է մեղավոր, որ Հայաստանը հիմա գրեթե ծայրեծար դարձել է սահմանամերձ: Ո՞վ է այս խայտառակ ու կատաստրոֆիկ վիճակն ստեղծել: Ո՞վ է այնպես արել, որ մարդիկ չցանկանան վերադառնալ, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանն ասի՝ գան, ի՞նչ անեն:

Այո, Նիկո՛լ Փաշինյանն ու ի՛ր ՔՊ-ն են մեղավոր: Թե՞ այլ կարծիքներ էլ կան: Ու Փաշինյանը առանց աչքը թարթելու հայտարարում է, թե մի 10 հոգու անուն տվեք, որ եկել են «կրակոցների տակ ապրելու»: Ախր, հենց միայն Նիկոլ Փաշինյանի կողմից եռապատիկ ընդարձակած «Եռաբլուրում» հարյուրավոր նման անուններ կան... Կարող են նշել Մոնթեին, որի կերպարը, իր օտարերկրյա հրահանգիչների քարոզչական մշակումներին համաձայն, «կրկնօրինակում» էր Փաշինյանը՝ «թավշյայի» օրերին: Ազատամարտի մեկ այլ հերոս Կարո Քեհքեջյանին կարող ենք հիշել: Ցանկացողները կարող են այլ արժանավոր հայերի հիշել իրենց ճանաչածներից: Մենք կնշենք նաև 2016-ի ապրիլ յան պատերազմի անմահ հերոս կապիտան Արմենակ Ուրֆանյանին: Մենք կնշենք Փաշինյանի ուրացած Արցախում ու Փաշինյանի ուրացման հետևանքով «վերջին ու անհավասար մարտի» բռնված Արցախում՝ Հաթերքի դիրքերում զոհված լուսավոր Անդրանիկ Հովսեփյանին, որ նահատակվեց 2023-ի սեպտեմբերի 19-20-ին...

Մեր հայրենակիցներն էլի շատերին կնշեն, որ եկել են Ռուսաստանից, Սիրիայից, ԱՄՆ-ից, Լիբանանից, Իրանից: Փաշինյանի հանձնած Աղավնո գյուղում քանի՞ նման մարդ կար, որ եկել ու ապրում էր, և որ քպական իշխանությունների մեղքով տնազրկվեցին... Առանցքային հարցն այն է, որ այդ տեսակի հայերն է, որ ունեին «հայկական երազանք», այլ ոչ թե Փաշինյանի ու փաշինյանականների նման՝ «թուրքացման ապագա» տեսնողները, որոնց համար կարևոր է միայն, որ փորները կուշտ լինի: Անհայրենիքներին ի՞նչ երազանք, առավել ևս՝ ի՞նչ գաղափար: Ու, հա, միանգամայն օրինաչափ է, որ Փաշինյանի նման մեկը ոչ մի կերպ չի կարող համակերպվել, որ, օրինակ՝ Ռուբեն Վարդանյանի նման մարդիկ էլ կարող են լինել, որոնք, սովորական սպառողի ընկալմամբ, ունենալով ամեն ինչ, այդ թվում՝ հարստություն, ունեցվածք, անձնական բարեկեցություն և այլն, կարող են գալ ու վտանգի տակ դնել իրենց կյանքն ու ամեն ինչը: Եվ, այո, օրինաչափ է, որ Փաշինյանը պիտի թիկունքից հարվածեր Բաքվի բանտում հայտնված Ռուբեն Վարդանյանին ու ոչ միայն նրան՝ անհեթեթություններ «շաղ տալով» նրա(նց) հասցեին:

ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը Երևանում է (տեսանյութ) Ադրբեջանով Հայաստան կուղարկվի յոթ վագոն հացահատիկ Քաղաքապետարանը հրապարակել է Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով առաջարկվող ուղեգծերը 19-ամյա ֆուտբոլիստը մահացած է գտնվել իր տանըՄենք ողջունում ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Փաշինյան Ռուսական հարվածներից հրդեհվել է Կիև-Պեչորյան մայրավանքը, թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ․ զոհեր կանԱրման Ծառուկյանը արձագանքել է Թոփուրիայի անակնկալ պարտությանը «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Ջուր չի լինի մի շարք հասցեներում Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասինԸնդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԻրանի հետ գործարքն ավարտին է հասցվել. բոլորին շնորհավորում եմ. Թրամփ Ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով. Լևոն Ազիզյան Երեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՓոխարժեքների տատանումներ Հայաստանում․ ինչ են ցույց տալիս վերջին տվյալներըՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանՄունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին ԿԺԴՀ-ի ապամիջnւկայնացման հարցը վերջնականապես փակված է. ԱԳՆ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Աշխարհի առաջնությունը չեն հաղթում առաջին խաղով. Անչելոտին՝ Մարոկկոյի դեմ գրանցված սայթաքման մասինՌիո դե Ժանեյրոյում օդում 2 ուղղաթիռ է բախվել․ զոհվել է առնվազն 6 մարդՔաղցկեղ, որը «սպասում է 40 տարի». մեզոթելիոմայի թաքնված համաճարակ ԱՄՆ-ում Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» լավագույն խաղացող Երգիչ Ջեյսոն Դերուլոյին համացանցում խստորեն քննադատել են՝ իր 1 միլիոն դոլար արժողությամբ շնաձկների ակվարիումի համարԻրանի մասնակցության բացակայության դեպքում Մերձավոր Արևելքում անվտանգության նոր համակարգը դատապարտված է ձախողման. ԱրաղչիԿորուստ՝ Ագնեսա Շահնազարյանի ընտանիքումԵրկու տարում 117% աճ․ Իրանը մեծացնում է արդյունահանումը խոշորագույն գազային նախագծումԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ին12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել էՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան«Ռեալը» համաձայնության է հասել Մարկ Կուկուրելյայի հետ Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին կոչ է արել զսպել Իսրայելին. «Լավ ոստիկան – վատ ոստիկան» խաղը հնացել է Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Զելենսկին հայտնել է Թրամփի հետ «հիանալի» զրույցի մասին. «Մենք գաղափարներ ունենք, թե ինչպես մոտեցնել խաղաղությունը»Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանՊարսից ծոցի երկրների հետ բազմաթիվ հարցեր ու թյուրըմբռնումներ լուծման ճանապարհին են. Իրանի նախագահԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն ու «Volkwagen»-ըՊուտինը հեռախոսով շնորհավորել է Թրամփին 80-ամյակի առթիվ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում էԳիտնականները մշակել են գել դեղերն ուղիղ կերակրափող հասցնելու համար «Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա Գևորգյան