Երևան, 07.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ամերիաբանկը Տուն էքսպոյում է՝ ուշագրավ ու հետաքրքիր առաջարկներով

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը հոկտեմբերի 25-ից 27-ը մասնակցում է Հայաստանի ամենամեծ Տուն էքսպոյին, որի այցելուներն Ամերիաբանկի տաղավարում կգտնեն հիփոթեքային վարկավորման՝ իրենց նախընտրություններին ու կարիքներին համապատասխանող տարբերակը՝ անկախ նրանից տունը Երևանում է, մարզերում թե արտերկրում, գնորդը Հայաստանի ռեզիդենտ է թե Սփյուռքի ներկայացուցիչ։ Այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու հիփոթեքային վարկավորման բազմաթիվ առաջարկների և ցանկության դեպքում տեղում ձեռք բերելու անշարժ գույք։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ամերիաբանկի MyHome հարթակում ներկայացված է 70 կառուցապատողի 133 նախագիծ՝ ավելի քան 3700 բնակարանով։ Այս տարվանից հարթակում արդեն իսկ ներկայացված են նաև երկրորդային շուկայի առաջարկները՝ 31 բրոքերի կողմից առաջարկվող 1000-ից ավելի բնակարան: Էքսպոյի այցելուները ունեն նաև հատուկ առաջարկ առաջնային շուկայից տան ձեռքբերման օնլայն վարկի համար՝ տարեկան 12.5% (13%-ի փոխարեն)։

Ամերիաբանկի երկարաժամկետ  բանկային ծառայությունների ուղղության ղեկավար Վահրամ Գևորգյանը նշեց, որ մասնակցելով Տուն էքսպոյին՝ իրենք ներկայացնում են MyHome էկոհամակարգը, հիփոթեքային վարկերի տեսակները, որոնք տալիս են հնարավորություն անշարժ գույք ձեռք բերել Երևանում, մարզերում, արտերկրում։ Ամերիաբանկին կարող են դիմել ինչպես ՀՀ ռեզիդենտները, այնպես էլ սփյուռքի մեր հայրենակիցները։ 

«Մենք ներկայացնելու ենք նաև պետական աջակցության այն ծրագրերը, որոնց միացել է Ամերիաբանկը և որոնք լրացուցիչ վարկային արտոնություններ են տալիս հաճախորդներին, ովքեր ցանկանում են ձեռք բերել անշարժ գույք։ Ամերիաբանկը ՀՀ հիփոթեքային շուկայում ունի 22 տոկոս մասնաբաժին, և տարիներ շարունակ շուկայի առաջատարն է։ Մեր հաճախորդների վստահությունը և հետաքրքրվածությունը ավելացել է, ինչի արդյունքում մեր հիփոթեքային վարկային պորտֆելն այս տարի արձանագրել է ավելի քան 50 միլիարդ դրամի աճ՝ հատելով 285 միլիարդի շեմը»,- ասաց Գևորգյանը։ 

Բացի այդ, Ամերիաբանկն առաջինն է շուկայում էկոհամակարգային իր լուծումներով։ MyHome-ում ներկայացված են շուկայի հետաքրքիր և բազմաթիվ առաջարկներ։ Առաջնային շուկայի վարկավորման ամբողջ գործընթացը (բնակարանի ընտրություն, վարկային դիմում, վարկի հաստատում և այլն), հաճախորդներն ունեն հնարավորություն իրականացնելու րոպեների ընթացում և օնլայն տարբերակով։ Այս ուղով վարկավորման մասնաբաժինն Ամերիաբանկի այս տարվա հիփոթեքային վարկերի պորտֆելում արդեն 50 տոկոս է։ Ինչ վերաբերում է երկրորդային շուկային, ապա այստեղ ներառված են հազարից ավելի բնակարաններ։ 

«Դառնալով Ամերիաբանկի հաճախորդ, այդ թվում ստանալով վարկ My Home հարթակից, հաճախորդները հնարավորություն են ստանում մասնակցելու մեծ վիճակահանությանը, որի խոշոր մրցանակը բնակարան է Երևանում։ Էքսպոյի մասնակից մեր հաճախորդների և այցելուների համար նույնպես ունենք արտոնություններ։ Նրանք, ովքեր հետաքրքրված են հիփոթեքային և ներդրումային վարկերով, հրավիրում ենք բոլորին մեր տաղավար՝ մանրամասն ներկայացնելու մեր արտոնությունները։ Արդեն ունենք հաստատված վարկեր, ինչն ուրախալի փաստ է»,- նշեց Գևորգյանը։       

Ամերիաբանկի հիփոթեքային վարկավորման պրոդուկտային թիմի ղեկավար Լիանա Աղայանը նշեց, որ Տուն էքսպոն տարվա կարևորագույն միջոցառումն է և մեկ հարթակում է միավորել շուկայի բոլոր մասնակիցներին՝ գնորդներին, վաճառողներին, բանկերին, կառուցապատողներին և բրոկերներին։ 

«Մենք մշտապես կարևորել ենք մեր հաճախորդների կարիքների լավագույնս բացահայտումը և այսօր նույնպես ունենք հնարավորություն՝ լսել նրանց առաջարկները, ինչը մեզ կօգնի բարելավել մեր պրոդուկտային պայմանները հետագայում։ Մեր կառուցապատողների հետ կառուցում ենք կայուն, վստահելի և երկարաժամկետ հարաբերություններ։ Այսօր համատեղ մշակել ենք հատուկ առաջարկներ, ինչը հնարավորություն կտա Տուն Էքսպոյի մասնակիցներին ձեռք բերել իրենց երազանքների գույքն ավելի ցածր տոկոսադրույքով և ավելի ցածր գնային պայմաններով»,- ասաց Աղայանը։   

Ամերիաբանկի MyHome պրոդուկտի ղեկավար Տիգրան Գրիգորյանը հայտնեց, որ MyHome պրոդուկտի ստեղծման առաջին իսկ օրվանից նպատակ են ունեցել անշարժ գույքի ձեռքբերման գործարքները դարձել ավելի ճկուն և հարմարավետ հաճախորդների համար։ Մեկտեղելով շուկայի գրեթե բոլոր կարևորագույն խաղացողներին՝ Ամերիաբանկն առաջարկում է բավականին ճկուն գործընթաց գնման, վաճառքի, ինչպես նաև անշարժ գույք փնտրելու և հիփոթեքային վարկեր ձևակերպելու ու ստանալու համար։ 

«Հաճախորդները MyHome.am հարթակի օգնությամբ կարողանում են գտնել իրենց նախընտրած տունը և տեղում դիմել հիփոթեքային վարկի համար ու հաշված րոպեների ընթացքում ստանալ հաստատումը։ Դրանից հետո ամբողջ գործընթացը նորից տեղի է ունենում առցանց, բանկ հաճախելու անհրաժեշտություն չկա։ Միայն պետք է այցելել նոտարական գրասենյակ՝ պայմանագրերի վավերացման համար»,- ասաց Գրիգորյանը։ 

Ամերիաբանկի ներդրումային և գրավով ապահովված վարկավորման պրոդուկտային թիմի ղեկավար Մարիանա Հովհաննիսյանն էլ ասաց, որ ներդրումային վարկերի գծով ունեն նոր առաջարկ իրենց գործող և ապագա հաճախորդների համար՝ նրանց հնարավորություն ընձեռելով ներդրումային նպատակով տուն ձեռք բերել արտերկրում։

«Տվյալ վարկերը տրամադրում ենք մինչև 20 տարի մարման ժամկետով, տարբեր արժույթներով՝ ըստ հաճախորդի ցանկության։ Տուն էքսպոյի շրջանակում ունենք բացառիկ արտոնություններ տվյալ վարկատեսակի մասով, ինչի համար բոլորին հրավիրում ենք մեր տաղավար՝ բաց չթողնելու այս մեծ հնարավորությունը ներդրումային գույքի սեփականատեր դառնալու համար»,- նշեց Հովհաննիսյանը։ 

Տուն էսքպոյի բոլոր երեք օրերի ընթացքում Ամերիաբանկի փորձառու մասնագետները տեղում իրականացնելու են խորհրդատվություն հիփոթեքային վարկավորմամբ տուն գնել ցանկացող այցելուների համար։ 

Մանվել Մարգարյան 

 

Գյումրեցիներ, գո՞հ եք ձեր ընտրած Նիկոլից. դե հիմա լսեք. Սեւակ Հակոբյան Վանաձորում կայացավ «Բռնության կանխարգելման և բռնության հետևանքների վերացման» թեմայով կլոր սեղան-քննարկում Մենք հավատում ենք, որ պետք է ունենանք չորս հարևանների հետ առնվազն բարիդրացիական հարաբերություններ. Կոստանյան Արցախցի պատգամավորները հանդիպել են ՀՀ ԱԺ ընդդիմադիրների հետ (տեսանյութ) 1988թ. դեկտեմբերի 7 երկրաշարժ Բախվել են «Կամազ» բեռնատարը, «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավոր Վերաօծվեց Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Հայտնաբերվել է Արցախյան պատերազմում 2 որդի կորցրած ծնողից խարդախությամբ 12 000 դոլար վերցնողը Հայրենասիրությունը դարձնենք նոր թրենդ. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը տիկնոջ հետ մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման համար ծախսվել է 850 հազար եվրո Ահաբեկիչների զորքերն այս գիշեր ամենայն հավանականությամբ կշրջափակեն Դամասկոսը. թյուրքագետ Զելենսկին այցով ժամանել է Փարիզ Գաբրիել Սարգսյանը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք է մատուցել դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին ՀՀ ՄԻՊ-ը հարցազրույց է տվել Սլովենիայի RTV ազգային հեռուստաընկերության Globus հաղորդաշարին Խոշոր վթար Կապան քաղաքում. կա զոհ Որոշ ժամանակով մետրոյի գրաֆիկի փոփոխություն կլինի․ մանրամասներ Ուսուցիչները վախենում են կորցնել կառավարելու գործիքը․ ինչո՞ւ որոշ աշակերտներ գնահատական ստանում են, մյուսները՝ ոչ Ընտանիքում լույս աշխարհ է եկել 9-րդ երեխան Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում էրԱղետալի երկրաշարժից 36 տարի անց Գյումրիում վերքերը չեն սպիանում. Գագիկ Ծառուկյան 2025 թվականից ցանկացած քաղաքացու դուռ կարող են թակել ու եկամուտները ստուգել. Նաիրի Սարգսյան«Ոչ ժավելն է մաքրելու «ձեռքերիդ արյունը», ոչ էլ սափրվելն է փրկելու դեմքդ»․ Էդուարդ ՇարմազանովՆորույթ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնում․ ներկայացում հրավիրված ռեժիսորի բեմադրությամբ Հայստանում մինչև -14 աստիճան ցուրտ է սպասվում այս գիշեր Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել են Դոհայում՝ քննարկելու Սիրիայի հարցը «ՀայաՔվեն» ամփոփեց «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» դասընթացի առաջին փուլը` պարգևատրելով մասնակիցներինՓոփոխություն՝ հունվարի 1-ից Պետական պաշտոնյաները պետք է պատասխան տան պետությանը պատճառած վնասների համար. «Հայաստանը ես եմ»-ի 14-րդ պահանջը Թող Աստված մեզ տա այնքան ուժ, որպեսզի պահպանենք հայ և ռուս ժողովուրդների եղբայրական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Մինչև 19։00-ն ջուր չի լինի ԵՄ-ն Հայաստանի հետ հարգում է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը. ԵՄ դեսպան Թող նրանց հիշատակը մեզ ուժ տա ամեն դժվարություն հաղթահարելու. Նաիրի Սարգսյան Սպասվում են թույլ տեղումներ, նաև ձյան տեսքով. ինչ եղանակ կլինի Իրազեկում՝ դեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերի մասին Արտագաղթի պատճառը դու ես, Նիկոլ. Մենուա Սողոմոնյան Հովիկ Աղազարյանը «կամիկաձեի» համառությամբ հաղթում է ՔՊ-ին Ի՞նչ է փնտրում ՀՀ ՊՆ-ն Նահանգներում Գյումրիի փրայմերիզը՝ թոզ փչելու միջոց 10 ամսում Հայաստան է այցելել 1 մլն 926 հազար 405 զբոսաշրջիկ Ինչպե՞ս է փոխվել հարսանեկան զգեստի նորաձևությունը՝ սկսյալ հին դարերից. «Փաստ»Ցանկապատ արևային վահանակներիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Առաջին անգամ իրականացվել է մահապատիժ ներարկման միջոցով. «Փաստ»Փաշինյանը արևմտյան սադրանք է. ո՞վ կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը. «Փաստ»«Մայրս վերջին օրը հիվանդանոցում դեղերի ազդեցության տակ բեմադրում էր, թե ինչպես ինքը, Սյուզան Մարգարյանն ու Գայանե Հովհաննիսյանը կմասնակցեն Մանկական Եվրատեսիլին». Էմմի Վերին Լարսի անցակետը հատելու հերթում սպասում է 1,246 հայկական բեռնատար Արարատում բախվել են բազմաթիվ մեքենաներ, հետո՝ նորից այլ մեքենաներ, 7 վիրավnր կաՍիրիա, Վրաստան, ո՞վ է հաջորդը. «Փաստ»