Երևան, 07.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սասուն, թե՛ Արցախի հանձնման, թե՛ բանակի կազմաքանդման, թե՛ Սպարապետի նպատակների զրոյացման հեղինակը շեֆդ՝ Նիկոլն է. Էդուարդ Շարմազանով

ԲԼՈԳ

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սասուն,թե Արցախի հանձնման,թե բանակի կազմաքանդման,թե Սպարապետի նպատակների զրոյացման հեղինակը շեֆդ՝ Նիկոլն է։

«Ազգակործան պատուհասների» ռեժիմի ներկայացուցիչները ջանք ու եռանդ չեն խնայում հանդես գալու հակապետական ու մառազմատիկ հայտարարություններով։
Երեւի այդպիսինն է «30 արծաթի» գերի լինելու բաժինը։

Նախկին հանրապետական,իսկ այսօր արդեն կարկառուն քպ -ական Սասուն Միքայելյանը հանդես է եկել հերթական անհեթեթ ու ազգադավ հայտարարությամբ ,թե «Անկախ Հայաստան չի եղել»,իսկ Ադրբեջանի զինվելուն զուգահեռ Հայաստանում «20 տարի ալան -թալան է եղել»։

Ամեն ինչ հերթով…

Ակնհայտ փաստ է,որ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ՀՀ-ն զինվել է ամենամարտունակ զինատեսակներով։

Միայն դաշնակից ՌԴ-ից անվճար ստացվել է 50 հազար տոննա զենք ու զինամթերք , չհաշված «Իսկանդեր»-ը ,որը Սասունի շեֆ Նիկոլը չհամարձակվեց կիրառել 44-օրրա պատերազմի սկզբնական՝ ամենավճռորոշ փուլում։

2016-ի Ապրիլյան պատերազմի օրերին հայոց բանակը 4 օրվա ընթացքում այնպիսի հակահարված տվեց ադրբեջանցիներին,որ նրանք ստիպված զինադադար խնդրեցին։
Թշնամին չկարողացավ գրավել որեւէ բնակավայր,կրկնում եմ ՝որեւէ բնակավայր։
Ապրիլյանից հետո Ալիեւը նշեց,որ փակ դռների հետեւում իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը։

Սասուն,այդ ամենը հայոց բանակի ու նրա գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի շնորհիվ էր։

Ո՞վ է տեսել «թալանված» բանակը հաղթի մինչեւ ատամները զինված հակառակորդին։
Բայց հաղթեց ,ու հենց բանակի հաղթանակի շնորհիվ բանակցային սեղանին հայկական կողմն առաջ մղեց Վիեննայի ,Սանկտ Պետերբուրգի ու Ժնեւի օրակարգերը։

Ապրիլյանից հետո Սերժ Սարգսյանի ու մեր դաշնակից ՌԴ-ի պայյմանավորվածության արդյունքում ՀՀ-ն 300 մլն ԱՄՆ դոլարի արտոնյալ վարկ ստացավ ՌԴ ներքին գործարանային գներով ։

2018-ին տեղի ունեցավ ազգակործան հեղաշրջումը ,որը դու՝ Սասուն ,անվանեցիր «Արցախյան հաղթանակից ավելի կարեւոր»։

Ու այդ օրվանից սկսվեց հայոց բանակի կազմաքանդումն ու թալանը։
Բայց նույնիսկ այդ վիճակում բանակը շարունակում էր մնալ մարտունակ։
Վկան շեֆիդ՝ Նիկոլի խոսքերն էին 2020-ի ամռանը,որ «հայոց բանակը տարածաշրջանում ունակ է խնդիրներ լուծելու»։

Ո՞ր թալանված բանակն է «տարածաշրջանում խնդիրներ լուծում»։
Ամոթ է,գոնե լռիր։

Եկավ 2020-ի սեպտեմբերի 27-ը…

Ապագա կապիտուլյանտն ամեն բան արեց,որպեսզի մենք պարտվենք։
Ու 4-5 միլիարդ ԱՄՆ դոլարի զենք ու զինամթերք թողեցիք ադրբեջանցիներին։
Նույնիսկ շեֆիդ «կառուցողական գործընկեր» Ալիեւն էր զարմացել,թե որտեղի՞ց Հայաստանին այդքան զենք։

Ասեմ որտեղից…այդ զենքը նախկին իշխանություններն էին բերել,բայց հայրենիքը պաշտպանելու,այլ ոչ թե թշնամուն «տրոֆեյ» նվիրելու համար։

Ասում ես «Անկախ Հայաստան չի եղել,ֆորպոստ է եղել»։
Դոշիդ մեդալներն ու պատգամավորական մանդատները «ֆորպոստի՞ց» ես ստացել,թե՞ Սպարապետի ստեղծած Երկրապահն է «ֆորպոստ»-ը ստեղծե՞լ։

Հիմա՞ է անկախ,որ բոլոր հնարավոր միջոցներով թուրքի կամակատարի ճամփեն եք բռնել։

Բա անկախության համար մտածո՞ղ ես,ինչու՞ չես պաշտպանում Անկախության հռչակագրի բովանդակությունը։

Ինչու՞ ծպտուն չես հանում,երբ Արցախի ղեկավարությունը Բաքվի բանտերում է։
Բա խոսիր,պահանջիր։

Թե կարո՞ղ է շեֆդ՝ Նիկոլը զայրանա ։
1990-ականների ,Ապրիլյանի ու 44-օրյա պատերազմների նահատակներն Անկախ ու Ազատ Արցախն են պաշտպանել,որը քո շեֆը՝ Նիկոլը ,ճանաչել է Ադրբեջանի կազմում։

Քանի որ կարծես թե քո համար այլեւս հեղինակություն են դառնում արեւմտյան պաշտոնյաները,նշեմ ,որ ԵՄ արտաքին քաղաքականության փաստացի ղեկավար Բորելն է ասել.«Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեւավարն է,ով ուղղակիորեն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս»։

Հազար տարի էլ անցնի,փաստը հետեւյալն է. Արցախի հանձնումն էլ,Սպարապետի նպատակների փոշիացումն էլ,բանակի կազմաքանդումն էլ ձեր ազգակործան խմբակի խղճին է:

Ոստիկանության Չարենցավանի բաժնում երեք ոստիկաններ դաժանաբար ծեծի են ենթարկել արցախցի Արա Օհանյանին. փաստաբան Որքան կարժենան ՌԴ քաղաքացիություն ստանալու քննությունները՝ միգրանտների համար Դսեղ գյուղի մոտ ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած Ողբերգական վթարի հետևանքով 3 մարդ է մաhացել․ ՌԴ «Լույսը պիտի՛ հաղթի խավարին». Բագրատ Սրբազանի կարգախոսով, բայց հանուն Աննա Հակոբյանի. արար-2 Աշխատանքային շաբաթը կսկսվի ձյունով Ռուսական կողմը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին «Բարսելոնան» բաց թողեց հաղթանակն ավելացված ժամանակում (տեսանյութ) Գյումրեցիներ, գո՞հ եք ձեր ընտրած Նիկոլից. դե հիմա լսեք. Սեւակ Հակոբյան Վանաձորում կայացավ «Բռնության կանխարգելման և բռնության հետևանքների վերացման» թեմայով կլոր սեղան-քննարկում Մենք հավատում ենք, որ պետք է ունենանք չորս հարևանների հետ առնվազն բարիդրացիական հարաբերություններ. Կոստանյան Արցախցի պատգամավորները հանդիպել են ՀՀ ԱԺ ընդդիմադիրների հետ (տեսանյութ) 1988թ. դեկտեմբերի 7 երկրաշարժ Բախվել են «Կամազ» բեռնատարը, «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավոր Վերաօծվեց Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Հայտնաբերվել է Արցախյան պատերազմում 2 որդի կորցրած ծնողից խարդախությամբ 12 000 դոլար վերցնողը Հայրենասիրությունը դարձնենք նոր թրենդ. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը տիկնոջ հետ մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման համար ծախսվել է 850 հազար եվրո Ահաբեկիչների զորքերն այս գիշեր ամենայն հավանականությամբ կշրջափակեն Դամասկոսը. թյուրքագետ Զելենսկին այցով ժամանել է Փարիզ Գաբրիել Սարգսյանը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք է մատուցել դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին ՀՀ ՄԻՊ-ը հարցազրույց է տվել Սլովենիայի RTV ազգային հեռուստաընկերության Globus հաղորդաշարին Խոշոր վթար Կապան քաղաքում. կա զոհ Որոշ ժամանակով մետրոյի գրաֆիկի փոփոխություն կլինի․ մանրամասներ Ուսուցիչները վախենում են կորցնել կառավարելու գործիքը․ ինչո՞ւ որոշ աշակերտներ գնահատական ստանում են, մյուսները՝ ոչ Ընտանիքում լույս աշխարհ է եկել 9-րդ երեխան Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում էրԱղետալի երկրաշարժից 36 տարի անց Գյումրիում վերքերը չեն սպիանում. Գագիկ Ծառուկյան 2025 թվականից ցանկացած քաղաքացու դուռ կարող են թակել ու եկամուտները ստուգել. Նաիրի Սարգսյան«Ոչ ժավելն է մաքրելու «ձեռքերիդ արյունը», ոչ էլ սափրվելն է փրկելու դեմքդ»․ Էդուարդ ՇարմազանովՆորույթ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնում․ ներկայացում հրավիրված ռեժիսորի բեմադրությամբ Հայստանում մինչև -14 աստիճան ցուրտ է սպասվում այս գիշեր Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել են Դոհայում՝ քննարկելու Սիրիայի հարցը «ՀայաՔվեն» ամփոփեց «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» դասընթացի առաջին փուլը` պարգևատրելով մասնակիցներինՓոփոխություն՝ հունվարի 1-ից Պետական պաշտոնյաները պետք է պատասխան տան պետությանը պատճառած վնասների համար. «Հայաստանը ես եմ»-ի 14-րդ պահանջը Թող Աստված մեզ տա այնքան ուժ, որպեսզի պահպանենք հայ և ռուս ժողովուրդների եղբայրական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Մինչև 19։00-ն ջուր չի լինի ԵՄ-ն Հայաստանի հետ հարգում է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը. ԵՄ դեսպան Թող նրանց հիշատակը մեզ ուժ տա ամեն դժվարություն հաղթահարելու. Նաիրի Սարգսյան Սպասվում են թույլ տեղումներ, նաև ձյան տեսքով. ինչ եղանակ կլինի Իրազեկում՝ դեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերի մասին Արտագաղթի պատճառը դու ես, Նիկոլ. Մենուա Սողոմոնյան Հովիկ Աղազարյանը «կամիկաձեի» համառությամբ հաղթում է ՔՊ-ին Ի՞նչ է փնտրում ՀՀ ՊՆ-ն Նահանգներում Գյումրիի փրայմերիզը՝ թոզ փչելու միջոց 10 ամսում Հայաստան է այցելել 1 մլն 926 հազար 405 զբոսաշրջիկ