Երևան, 06.Նոյեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հոկտեմբերի 27-ի բացահայտված չլինելու մասին հայտարարություններն ուղիղ մեղադրանք են Փաշինյանին. Աբրահամյան

ԲԼՈԳ

Հոկտեմբերի 27-ի բացահայտումների մասին հայտարարությունները, դրա բացահայտված չլինելը, ուղիղ մեղադրանք է Փաշինյանին:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ի՞նչ ուղերձ է հղում սահմանին կանգնած զինծառայողին այն մարդը, ով լինելով Փաշինյանի մերձավոր զինակիցն ու Երկրապահի ղեկավարը, ասում է`«ես կողմ եմ սահմանազատմանը, որովհետև մենք որևէ հնարավորություն չունենք Ադրբեջանի դեմ կռվել»:

Այն մարդը, ում հրամանատարությամբ, այսօր էլ մարտական դիրքերում հերթապահություն է կրում ԵԿՄ-ն, հայտարարում է, որ դիմադրելու, պայքարելու ձև ու իմաստ չկա, ճիշտն ադրբեջանական պայմաններով հերթական կապիտուլյացիային գնալն է:

Իշխանության մեջ այդպիսի կարգավիճակ ունեցողի կողմից նման հայտարարությունը ծանր հարված է մեր պաշտպանողականությանն ու ամենօրյա ռեժիմով ծառայող, քրտինք թափող մեր զինծառայողին:
Սա նաև պատասխանն է Անդրանիկ Քոչարյան-Գագիկ Մելքոնյան անբաժան զույգի այն հայտարարություններին, թե զենք ենք գնում, «ամրոց» կառուցում, օրուգիշեր աշխատում:

Փաստորեն, ըստ Սասունի, լրիվ անիմաստ է այդ ամենը կամ ինքնախոստովանություն է, որ այս 7 տարիների ընթացքում անվտանգության համակարգում իշխանությունը տապալվել է և իրականում, որևէ լուրջ պաշտպանական համակարգ չի կառուցվել:

Ավելին, բանակի ալան-թալանի հետ կապված ձևակերպումներն էլ ամբողջությամբ տեղավորվում են փաշինյանական իշխանության տրամաբանության մեջ, որովհետև ըստ Միքայելյանի, 6-7 տարում և հատկապես 44-օրյա պատերազմից հետո, իշխանությունը զինված ուժերի վերականգնման և մարտունակության համապատասխան մակարդակին հասցնելուն ուղղված որևէ լուրջ քայլ չի արել:

Ի դեպ, այդ միտքն արտահայտելու պահին, կողքից ինչ-որ մեկը գոռում էր` «երկիրը ծախեցիք», ինչին ի պատասխան Սասուն Միքայելյանը հազիվ էր իրեն զսպում:

Ինչ վերաբերվում է հոկտեմբերի 27-ի բացահայտումների մասին հայտարարություններին, դրա բացահայտված չլինելուն, ապա երբ սրա մասին խոսում է 7 տարի իշխանություն ունեցող անձը, ապա սա ուղիղ մեղադրանք է Փաշինյանին, որն նա կա´մ ստել է, երբ ասել է, որ գործը բացահայտված չէ, կա´մ չունի շահագրգռվածություն, դա բացահայտելու ուղղությամբ գործելու համար»,- գրել է նա:

ՀՀ-ում մտադիր են անհուսալի համարվող ընկերությունների պարտապանական պարտքերի շեմը 100 հազարից հասցնել 300 հազար դրամի Եթե վարչապետն ու այլ պաշտոնյաներ հայկական արտադրանքը ժամանակ առ ժամանակ ծաղրեն չեն էլ կարող դիվերսիֆիկացնել․ Նաիրի Սարգսյան ԱՄՆ-ում փոքր ինքնաթիռն օդ բարձրանալիս մխրճվել է ավտոմեքենայի, 5 մարդ է զոհվել «Չեն կարողանալու քվորում ապահովել». Գյումրու ավագանու ՔՊ խմբակցությունը արտահարթ նիստ է հրավիրել ԱԺ նախագահի խորհրդականն ազատվել է պաշտոնից Փաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով մեկնել է Բուդապեշտ Զինվորական կենսաթոշակառուները ցանկության դեպքում կարող են հստակ զորամասում շարունակել ծառայությունը Սահմանափակումը վերացվեց․ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կշարունակեն վարել «Իմնեմնիմի» պոդքասթը Ջերմաստիճանն այսօրվանից ավելի կնվազի 5 անուն, որոնք չպետք է տաք աղջիկ երեխաներին. երբեք մի արեք դա Թրամփի հաղթական պարը բեմից Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը Հաագայում հանդիպել է Եվրաջասթի նախագահին Հանրային քննարկման է ներկայացվել Մշակույթի ռազմավարության փոփոխության նախագիծը Ինչով են պայմանավորված Telcell Wallet-ի խափանումները․ ընկերությունը հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն Մակրոնն ու Տոկաևը աջակցություն են հայտնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը Փաշինյանը լավ գիտի՝ իշխանությունը կորցնելուց հետո հետն ինչ է կատարվելու․ Նաիրի ՍարգսյանԱնհամբեր սպասում եմ անձամբ հանդիպելու հնարավորությանը. Զելենսկին միացել է Թրամփին շնորհավորող առաջնորդներին Ռուսաստանում Բագրատ Սրբազանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ. Գառնիկ Դանիելյան ՌԴ-ում բերման է ենթարկվել ՀՀ քաղաքացի, որն ըստ իրավապահների՝ Ուկրաինայի ԶՈւ կողմից մասնակցել է պատերազմին Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին Հովանավորչության առաջարկը մերժած տնօրենին ծեծել են ու թալանել. ՔՈԳՎ բացահայտումը (տեսանյութ) Մադրիդում կայացել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջազգային գիտաժողով Քրեական հեղինակություն Նորատուսցի Արայի որդին կմնա կալանքի տակ Միացյալ Նահանգների այս ընտրությունները դարձել են պատմության մեջ ամենաթանկը․ որքա՞ն են ծախսել Երկրաշարժ՝ ԹուրքիայումՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ Ադրբեջանի հորինած պահանջների զավեշտալի օրինակները ծայրահեղության են հասել․ «Գեղարդ» հիմնադրամ Դարձիր թվային կամ լռիր հավերժ․ Սերգեյ Առաքելյան Որպես անհետ կորած որոնվող 42-ամյա տղամարդը հայտնաբերվել է ԱԳՆ-ն և Հանձնակատարի գրասենյակը դեմ չեն, բայց էկոնոմիկայի նախարարությունը խորքային չի ընկալում խնդիրն ու իրավիճակըՓաշինյանը շնորհավորել է Թրամփին հաղթանակի կապակցությամբ ՍԱՏՄ ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել Դոնալդ Թրամփն ընտրվեց ԱՄՆ նախագահ «‎Խաղաղության պայմանագրում» Արցախ չկա․ Մենուա ՍողոմոնյանԱշխարհին նոր փոփոխություններ է սպասվում. Թրամփի հաղթանակը խառնեց բոլորի խաղաքարտերը 36 ժամ ջուր չի լինի Գուրգեն Արսենյանը Մոսկվայում կապեր է հաստատում Հայ-վրացական նոր սկանդալ է հասունանում՝ Արևմուտքի քավորությամբ Ինչ է կատարվել վերջին ժամերին. ՌԴ ՊՆ հաղորդագրությունը Արևային էներգիայի ոլորտում գլոբալ ներդրումները կարող են հասնել 500 մլրդ դոլարի«Էպիզոդիկ դեր է, բայց ես ամբիցիա չունեմ». Արաքսյա Մելիքյանը ևս նկարահանվել է «Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմում ՀԷՑ-ը վերազինման ու վերակառուցման 6,3 մլրդ դրամի ծրագիր է իրականացնում«Դոմուս»-ը կբացի նոր մասնաճյուղ Էգեյան ծովում երկրաշարժ է եղել «Իհա՜րկե անկանխիկ». կրուիզներ և նվերներ ԱրարատԲանկ MC քարտապաններին Համաշխարհային առաջնորդները շնորհավորել են Թրամփին Վերջին 1 օրում գրանցվել է 19 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնին փոխանցեցին սպասված նվերը Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտարարել է, որ Թրամփը դարձել է ԱՄՆ ընտրված նախագահ