Երևան, 06.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Պետք է ծառայեմ, Գարիկի տղեն եմ, պետք է դեռ քայլեմ իմ գյուղում». Մխիթար Մխիթարյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին «Թոզարանի խաչմերուկ» կոչվող տեղամասում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հանգիստ, շատ խելոք ու խելացի երեխա էր Մխիթարս: Երբ սկսեց քայլել, այդ ժամանակ զգացվեց, թե որքան մտածված է իր մոտ ամեն ինչ: Հետ ու առաջ էր նայում, ոտքը ամուր դնում հատակին ու շարժվում առաջ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ռուզաննան՝ Մխիթարի մայրիկը:
 
Դպրոցական տարիների մասին խոսելիս նշում է՝ որդին շատ լավ է սովորել: «Մինչև հինգերորդ դասարանը գերազանցիկ է եղել: Երրորդ դասարանից սկսեց երգել, ութ տարի երգել է: 15 տարեկանում երգը թողեց և ընդունվեց Նոր Գեղիի Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ: Բիզնեսի կառավարում էր ուսումնասիրում: Ստեղծագործող էր, կազմակերպչական ջիղ ուներ: Դպրոցում միշտ աչքի է ընկել իր կազմակերպչական ունակությամբ, միջոցառումների ընթացքը ղեկավարում էր, ընթացքում երգում»: Քոլեջում ուսումը կիսատ թողնելով՝ 2020 թ. օգոստոսի 30-ին Մխիթարը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: «Պետք է զորացրվեր, ավարտեր քոլեջը, որոշել էր ընդունվել Հայաստանի ազգային ագրարային համալսարան»:
 
Մխիթարի բոլոր երազանքները կապված էին բիզնես ոլորտի հետ: «Նախագծերի վրա էր աշխատել, որոնք մեզ ցույց չէր տվել: Հետագայում մեզ քոլեջից փոխանցեցին դրանք: Շենքերի հատակագծեր էր կազմել, որ վերջացնելուց հետո ցույց տա հայրիկին: Ամեն ոլորտում ուզում էր իրեն դրսևորել, այնքան երազանքներ ուներ, բոլորը կիսատ մնացին»: Մխիթարն իր տարիքի համար բավականին բարձր ճնշմամբ է բանակ զորակոչվել: Մայրիկն ասում է՝ որդու մոտ նաև առիթմիա է նկատվել, բայց նա հիվանդանոցից գնացել է զինկոմիսարիատ և անձամբ վերցրել ծանուցագիրը: «Ինքն այսպես էր մտածում. «Պետք է ծառայեմ, իմ կյանքի վրա խաչ մի քաշեք, Գարիկի տղեն եմ, պետք է դեռ քայլեմ իմ գյուղում»: Գուցե չգնար ծառայության, գուցե հետաձգեին, բայց ինքն իր ձեռքով վերցրեց ծանուցագիրը»: Մխիթարը ծառայել է Ջրականում: «Ամեն օր այնքան ուրախ էր ինձ հետ խոսելիս՝ մա՛մ, ամեն ինչ ընտիր է, մա՛մ, ինձ այնքան շատ են հարգում: Այդ մի քանի օրվա ընթացքում իրեն հասցրել են անսահման սիրել, հարգել, ճանաչել՝ որպես առաջ ընկնող, բոլորին հասնող, տարբերվող զինվոր: Մի վայրկյան անգամ չի դժգոհել իր ծառայությունից: Սեպտեմբերի 25-ին զրույց ունեցանք:
 
Մի տուն ունեինք, որն իր համար էինք գնել: Զրույցի ժամանակ ինձ առանձին խնդրեց՝ մա՛մ, տունս ծախեք, Արմանին ազատեք բանակից: Չհասկացանք, թե ինչ նկատի ունի, երբ ասում է, որ փոքր եղբորն ազատենք ծառայությունից: Սեպտեմբերի 25-ին արդեն գիտեին պատերազմի վտանգի մասին, համար մեկ տագնապ էին հայտարարել»: Սեպտեմբերի 27-ին սկսվեց 44 օր տևած պատերազմը: «Այդ օրը ժամը ինն անց 45 զանգեց, ասաց, որ ամեն ինչ նորմալ է, իրենց տանում են ապահով վայր, պատերազմ չեն գնալու, կրակոցներ կան, բայց հանգիստ լինենք: Հետո ժամը մեկին զանգահարում է ընկերոջը, ասում՝ ախպորդ տանում են պատերազմ»: Մխիթարը պատերազմի օրերին եղել է Ջրականում՝ հենց առաջնագծում: «Իր դասընկերոջ՝ Հակոբի հետ էր ծառայում: Հոկտեմբերի 2-ին Հակոբին 7 հոգու հետ միասին ԱԹՍ-ն հարվածում է հենց խրամատի մոտ: Մխիթարս այդ պահին այդ հատվածում չի լինում, բայց հետո գնում է, որ տեսնի, թե ինչ կարող է անել: Գնում է, բայց դատարկ վերադառնում»:
 
Հոկտեմբերի 4-ին վերջին անգամ է ընտանիքը Մխիթարի հետ կապ հաստատել: Տիկին Ռուզաննան ասում է՝ ոչ ոք չի կարողանում ասել՝ հոկտեմբերի 5-ի երեկոյան, թե՞ հոկտեմբերի 6-ի առավոտյան են տղաները զոհվել: «Շատերը նշում են հոկտեմբերի 6-ը, երբ տեղի է ունեցել դեպքը»: Մի հատված Մխիթարի մարտական ուղուց. «Շարքային Մխիթարյանը անմիջական մասնակցություն է ունեցել 200 ՀԴԿ-ի շրջանում իրականացվող հակագրոհին, աչքի ընկել կազմակերպչական հատկանիշներով, քաջաբար մարտնչել հակառակորդի կենդանի ուժի դեմ, ոչնչացրել հակառակորդին և մեծ վնաս հասցրել հակառակորդի ուժերին, ինչպես նաև իր դիպուկ կրակներով կանգնեցրել հակառակորդի մխրճվող տեխնիկաները, հանել իր վիրավոր և զոհված ընկերներին խրամատից:
 
Հոկտեմբերի 3-4-ը անցել են պաշտպանության «Չռիկներ» կոչվող տեղամասից դեպի «Թոզարան» տանող թմբին, որտեղ հակառակորդի կողմից ձեռնարկվել է մասշտաբային հարձակում, որի ժամանակ գումարտակը ամբողջ ուժով մարտի մեջ է բռնվել՝ հակառակորդին պատճառելով մեծաքանակ կորուստներ։ Հոկտեմբերի 5-6-ը իրականացրել են պաշտպանություն «Թոզարանի խաչմերուկ» տեղամասում, որտեղ իր համածառայակից ընկերների հետ գտնվել է շրջափակման մեջ, որի ժամանակ ամբողջ ուժով մարտի մեջ է մտել՝ հակառակորդին պատճառելով բազմաթիվ կորուստներ, որտեղ էլ ստացել է հրազենային վիրավորում ձեռքի շրջանում»: Այս ժամանակ վիրավորվում է նաև նրա հրամանատարը՝ մայոր Անդրանիկ Աղաջանյանը: Մխիթարը չէր կարող հրամանատարին թողնել մարտի դաշտում, նետվում է օգնության:
 
Թշնամին նրանց խոցում է հեռակառավարվող հրթիռով։ «Իրենց հետևից այլևս որևէ մեկը չի գնում: 12 հոգանոց խմբից չորսն են ողջ մնում, լքում են այդ տարածքը: Տղաներից շատերը ողջ են եղել, վիրավոր, օգնություն չի հասել, արնաքամ են եղել»: Տղաներն անմահանում են «Թոզարանի խաչմերուկ» կոչվող տեղամասում՝ Հադրութում: Ուղիղ երկու ամիս անց՝ դեկտեմբերի 6-ին, ընտանիքը «գտնում» է Մխիթարին: «Այդ ընթացքում որևէ տեղեկություն չունեինք իր մասին: Այդ տարածքում որոնողական աշխատանքներ սկսվեցին, այն էլ շատ մեծ դժվարությամբ, ամուսինս ու տագրս մեծ ջանքեր գործադրեցին, որ զինվորների 90 տոկոսին կարողացան դուրս բերել: Այդ տարածքից դուրս են բերում ութ մարմին, ամուսինս վստահ էր, որ մեկը Մխիթարն է, քանի որ երկու հեռախոսն էլ գրպանում են եղել: Դրանով ենք համոզվել, որ նա է: Բայց երեք ամիս հետո էլ ԴՆԹ հետազոտությունը հաստատեց»: Մայրիկն ասում է՝ ամեն կերպ հաստատվեց, որ որդին անմահացել է, բայց, միևնույնն է, իրենք սպասում են:
 
«Ցանկացած մարդ գիտակցում է, որ սպասումն ամենադաժան բանն է այս կյանքում, բայց հավատացեք, որ այսօր այդ սպասումը դարձել է մեր ապրելու պատճառներից մեկը: Ուզում ենք սպասել»: Մխիթարը ընտանիքի չորս տղաներից ավագն է՝ Մխիթար, Արման, Մհեր, Մոնթե: «Պարտադրում էր մեզ յոթ տղա ունենալ, որ յոթ եղբայրով սեղանի շուրջ նստեին: Տղաներիցս յուրաքանչյուրն իր տեղն ունի: Եղել է մի պահ, երբ անգամ իրենց ներկայությունն ինձ չէր զգոնացնում, իրենց նայում էի ու հասկանում, որ չեմ կարողանալու ապրել: Բայց որոշ ժամանակ հետո հասկացա՝ իրենց ճակատագրերն իմ ձեռքում են, այդ պարագայում այլ ճանապարհ չկար ընտրելու, քան ապրեցնելը: Իմ չլինելը, իմ թուլանալը մեծ վնաս կտար իմ ընտանիքին, ու պայքարեցի, որ մեր ընտանիքը, թեկուզ կիսատված, շարունակի ապրել»:
 
Հ. Գ. - Հրաձիգ Մխիթար Մխիթարյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի հրամանագրով՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և Արցախի նախագահի հրամանագրով՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով: Պարգևատրվել է նաև «Իմ Հադրութ» ՀԲՀԿ-ի կողմից՝ «Թևան Ստեփանյան» մեդալով: Հուղարկավորված է Կոտայքի մարզի հայրենի Նոր Գեղիի գերեզմանատանը՝ պապիկի կողքին:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Աշխարհի լավագույն դարպասապահների տասնյակը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իր հնչեցրած «հայկական կարուսել» արտահայտության մեջ էթնիկական ենթատեքստ չի եղել Բերիո Հայոց թեմի առաջնորդը հանդիպել է հալեպահայ միությունների ներկայացուցիչների հետ Մակրոնը հայտարարել է, որ հրաժարական չի տալու 2020թ. սկսած՝ Թուրքիան «խաղաղության օրակարգի» տակ պատրաստում է տասնյակ հազարավոր ահաբեկիչների Արագածոտնի մարզում մեքենան բախվել է նոր կառուցվող ճանապարհի բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել «Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին». կայացել է «Հասարակագիտություն» առարկայի նոր ձեռնարկի շնորհանդեսը Դավիթ Խուդաթյանը Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին Հալեպահայերի առաջին խմբի ժամանումը Հայաստան սպասվում է դեկտեմբերի 14-ին Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Դեկտեմբերի 6-ին 6 ժամով լույս չի լինի Երևանում և մարզերում Որոնվում է տեսագրությունում պատկերված անձը՝ քրեական վարույթի շրջանակում ՔՊ-ն ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Թորոսյանի թեկնածությունը Լևոն Բալայանն ազատվել է պաշտոնից Հասմիկ Մովսիսյանի «250 կմ» ֆիլմն ընդգրկվել է «Օսկար»-ի հավակնորդների երկար ցանկում Նոյեմբերյանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Audi»-ն. կա տուժած Ջուր չի լինելու Կիևը շուտով կհայտարարի Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու պատրաստակամության մասին. The Wall Street Journal Հայաստանի խորհրդարանը հավանություն է տվել գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխություններին Նոր փոփոխություն Wildberries-ից, որը կգործի նաև Հայաստանում Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն»–ում նորածին է մահացել. հարազատերը բժիշկներին են մեղադրում Գեղասահքի ԵԱ․ Հայաստանը կներկայացնեն Դանիլյանցը եւ Դոբրասերդովա - Պելեգրինի զույգը Ադրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանն էլ ի՞նչ նախապայմաններ է «եփում», որ արգելակվում է բանակցային գործընթացի վերսկսումը «Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ». Արարատ Միրզոյան Փաշինյանի խոստովանությունը Մադամ Թյուսոյի թանգարանը Նյու Յորքում ներկայացրել է աշխարհի ամենահարուստ մարդու նոր մոմե արձանը Դաստիարակին կասկածել են երեխայի մահվան մեջ․ ՌԴ ՏՏ ոլորտի 40 հազար մասնագետներից միայն 2500-ն է աշխատում ռազմարդյունաբերական համալիրում. Մինասյան Արարատի համայնքապետին ու փոխհամայնքապետին են ձերբակալել 17-ամյա անչափահասների մահվան դեպքերով տուն են հրկիզում և կրակոցներ արձակում. վենդետա Ժամանակավոր սահմանափակում կկիրառվի որոշ ապրանքների արտահանման նկատմամբ Ես անչափ հպարտ և ոգևորված եմ Անիի համար. Լևոն Արոնյանի հրապարակումը Գարիկ Սարգսյանը՝ մորեղբոր շահած տենդերների մասին Ո՞նց կարելի է այս ամբիոնից կեղծել իրականությունը․ Մինասյան Նիկոլ Փաշինյանը շտկում է մտցրել իր հրապարակած թվում «Ռենշին» ընկերության նախաձեռնությամբ Հայաստանում մշակվում է ապարտհոթելների ոլորտի զարգացման հայեցակարգ Մոլորվել է ԲՐԻԿՍ-ի և ՀԱՊԿ-ի արանքում․ Կարեն ՔոչարյանՀայկական կողմը համաձայնություն տվել է Արարատ Միրզոյանի և Ջեհյուն Բայրամովի՝ Բլինկենի միջնորդությամբ հանդիպմանը. ԱԳՆ Առանց արդյունավետ պետական ​​ապարատի արդյունավետ արդյունաբերական քաղաքականությունն անհնար է. Վաչե Գաբրիելյան Ամերիաբանկը ճանաչվել է 2024թ. տարվա բանկը Հայաստանում The Banker ամսագրի կողմիցՆԳ նախարարն ընդունել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին Ընդդիմությունը պաշտպանում է ձկնագողերի՞ն, բացառվո՛ւմ է, ձեր շարքերում փնտրե՛ք․ Մինասյանը՝ ՔՊ–ին Գեղամ Նազարյանն իմ ամենամեծ ցավն է․ Բագրատ Սրբազան Գողթում վնաս է հասցվել գյուղատնտեսական հողերին. Գառնիի ղեկավարը տուգանվել է Կստեղծվի «Տափի բերդ» պատմամշակութային արգելոց Տատիներ կան չէ՞, որ տելեվիզրի հետ բանավիճում, անիծում են, մեր ընդդիմությունը հենց էդ կռվող մարդն է. Հայկ Կոնջորյան Ովքե՞ր են հրաժարվել դառնալ ՊԵԿ-ի նոր «տեռnրիստը»՝ մերժելով Փաշինյանի առաջարկը Ադրբեջանական կողմը կտրականապես մերժել է Բլինքենի միջնորդությունը Մինչև դեկտեմբերի 11-ը ներառյալ Լարս հատվածով տրանսպորտի տեղաշարժը կիրականացվի մասնակի սահմանափակումներով