Երևան, 08.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


NoviOcean նոր հարթակը միաժամանակ էլեկտրաէներգիա կարտադրի քամուց, արևից և ալիքներից

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Շվեդական NoviOcean ընկերությունը ցանկանում է եզակի էլեկտրակայան գործարկել: Ջրի վրա տեղակայված հարթակը նախատեսված է էլեկտրաէներգիա արտադրելու համար միաժամանակ մի քանի աղբյուրներ օգտագործելով։ Մշակողներն այս հարթակն անվանում են NoviOcean Hybrid Energy Converter (NHEC): Ընկերությունը նոր նախագծի մասին գրել է իր www.noviocean.energy կայքում, գրում է overclockers.ru-ն։

Ջրի վրա տեղակայված հարթակը պետք է կլանի ծովի ալիքների հիդրոդինամիկ էներգիան։ Երբ ալիքները շարժվում են վեր ու վար, կինետիկ էներգիան վերածվում է էլեկտրական հոսանքի: Միևնույն ժամանակ, NHEC-ի մակերեսին կան մի քանի հողմային տուրբիններ և ֆոտովոլտային վահանակներ: Այս կերպ NoviOcean-ը ցանկանում է հասնել օպտիմալ էներգիայի արտադրության բոլոր եղանակային պայմաններում:

Հաղորդվում է, որ էներգիայի մեծ մասը լինելու է օվկիանոսի ալիքներից, ավելի ճշգրիտ 65 տոկոսը: Հարթակն ամրացվում է ծովի հատակին ամուր մալուխներով։ Ալիքի շարժումները պտտում են դույլային տուրբինը (ակտիվ հիդրավլիկ տուրբին, որը նաև հայտնի է Պելտոնի տուրբին անունով): Ակնկալվում է, որ քամու էներգիան կկազմի էլեկտրաէներգիայի արտադրության 30 տոկոսը: Յուրաքանչյուր հարթակ պետք է ունենա 6 հողմային տուրբին: Արևային էներգիան կապահովի արտադրված էլեկտրաէներգիայի միայն 5 տոկոսը, ինչը կարելի է բացատրել վահանակների փոքր մակերեսով։ NHEC-ի չափերը 38 x 9 x 4 մետր են և այն կշռում է մոտ 140 տոննա:

Ընկերության հաշվարկներով, NHEC-ի յուրաքանչյուր հարթակ կմատակարարի 400-ից մինչև 1000 կՎտ էլեկտրաէներգիա: Մեկ քառակուսի կիլոմետրի վրա կարելի է տեղադրել 15 նման լողացող օբյեկտ, ինչը թույլ կտա էներգիայի արտադրությունը հասցնել 15 ՄՎտ-ի։ NoviOcean-ը ցանկանում է գործարկել իր NHEC պլատֆորմները գործող հողմակայանների հետ համատեղ: Ընկերության տվյալներով բոլոր կայանները կարող են արտադրել մինչև 25 ՄՎտ էլեկտրաէներգիա ծովի մակերեսի մեկ քառակուսի կիլոմետրի համար։ Գործող  հողմատուրբինների հետ համատեղումը արդյունավետ է նաև ենթակառուցվածքի տեսանկյունից: NHEC-ները նախատեսված են օգտագործել հողմակայանի հաղորդման գծերն էներգիան փոխադրելու համար:

Սակայն բաց ծովի ծանր պայմանները մարտահրավեր են նման կայանների ամենօրյա պիտանիության և երկարաժամկետ շահագործման հարցում: Հարցը, թե որքան դժվար կլինի NEHC-ի պահպանումը, նույնպես հիմնականում անպատասխան է մնում:

NoviOcean-ը մի շարք փորձարկումներ է իրականացրել փոքրացված մոդելի վրա: Ներկայումս կառուցվում է NEHC-ի լրիվ չափի հարթակ: Եթե ​​ամեն ինչ ընթանա ըստ պլանի, նման հարթակի կոմերցիոն օգտագործումը հնարավոր կլինի արդեն 2030 թվականին։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը: 

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Դսեղում փայտանյութով բարձված «ՈւԱԶ»-ը բախվել է քարերին և հայտնվել անտառումԹիկնիզյանը շարունակում է մնալ իսպանական ակումբի դիտակետում Թրամփը չի բացառել ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հավանականությունը Կիևը չպետք է ապավինի ռազմական օգնության նույն ծավալներին, որոնք առկա էին Բայդենի վարչակազմի օրոք. Թրամփ Սիրիայի ընդդիմությունը հայտարարել է երկրում ներառական «անցումային իշխանություն» ձևավորելու մտադրության մասին Ասադը մի քանի երկրի է դիմել իրեն ընդունելու համար և մերժում ստացել. ընդդիմության ներկայացուցիչ Սիրիացի ապստամբների առաջնորդը ժամանել է Դամասկոս Քիմ Քարդաշյանը կոտրել է ոտքը «Ռեալ»-ը պաշտոնական հայտարարություն է տարածել Մենդիի վերաբերյալ Դամասկոսում Ասադի պալատը թալանվել է Իսրայելը կշարունակի իր բարիդրացիական քաղաքականությունը Սիրիայի հետ․ Նեթանյահու Կոտայքի գյուղերից մեկի տան հյուրասենյակում հայտնաբերել են 31-ամյա տղամարդու մարմին Երևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Նշվել են կենդանակերպի 2 նշաններ, որոնց համար 2025 թվականին փողը շարունակական հոսքով կգա Սիրիայի պետական դրոշը փոխվել է Բնակարանի հրդեհի հետևանքով 1 մարդ մահացել է, 15-ը՝ տարհանվել Ամեն 5-րդ տղա նախազորակոչային տարիքում Հայաստանից արտագաղթում է. Ավետիք ՉալաբյանԶելենսկին մերժել է Թրամփի՝ անհապաղ հրադադարի կոչը Միրզոյանը Բահրեյնի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը Վերին Լարսի անցակետում հայկական ավելի քան 1,300 բեռնատար է կուտակվել«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը նշում է գործունեության հնգամյակը. ձեռքբերումներ և առաջիկա անելիքներՈրակազրկում մի քանի խաղով․ Բարսելոնայի գլխավոր մարզիչը կարող է լրջորեն պատժվել Սիրիական ընդդիմությունը հայտարարել է Մանբիջում քրդերի դեմ գործողություն սկսելու մասին Գիշերը ՌԴ ՀՕՊ-ը ոչնչացրել է ուկրաինական 46 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆԹուրքիայի և ԱՄՆ-ի ՊՆ ղեկավարները քննարկել են իրավիճակը ՍիրիայումԽոշոր ավտովթար Արմավիր քաղաքում. բախվել են «Kia Forte»-ն ու «Nissan Rogue»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ Տաթև-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռն է այրվել Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՄեծ է հավանականությունը, որ Ասադը զոհվել է ավիավթարի հետևանքով․ Reuters Երեկոյան ժամերին Երևանում ձյուն կտեղաԱրևային մարտկոցների նոր կիրառություն են գտել. ի՞նչ կարող են անել դրանք բացի էներգիա արտադրելուց Սիրիայի նախագահի ինքնաթիռն անհետացել է ռադարներից. աղբյուրԻսրայելական բանակը մտել է Սիրիա. մամուլ Աղբատար մեքենայի վարորդն ու աշխատակիցը հայտնաբերել են անգիտակից վիճակում փողոցում ընկած հնդիկ գործընկերոջը Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից. ՀՀ ԱԳՆ «Ասադն ընկավ, իսկ առաջնորդ Էրդողանը հաղթեց»․ Թուրքիայի նախագահի դստեր գրառումըԴամասկոսն ընկավ․ վարչապետը հայտարարել է իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու պատրաստակամության մասին Սպասվում են տեղումներ. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Չարենցավան տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվել Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքն այսօր Մակրոն-Թրամփ-Զելենսկի հանդիպումը տևել է 20 րոպեԻրանի գերագույն առաջնորդի խորհրդականը հանդիպել է Սիրիայի նախագահի հետՍպասվում են տեղումներ ձյան տեսքով Հայաստանում մինչև -14 աստիճան ցուրտ է սպասվում Երկար ժամանակով լույս չի լինելու Ինչ կազմով է Փաշինյանը մեկնել Ֆրանսիա Աստանայի ձևաչափի մասնակիցները հաստատել են հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Կոտայքի մարզի Արզնու կամրջի մոտակայքում ավտոմեքենա է այրվել 102-ամյա կինը և 100-ամյա տղամարդը գերազանցել են ամենատարեց նորապսակների համաշխարհային ռեկորդը Կոլումբիայում ձերբակալել են ամենահայտնի մարդասպան կնոջը՝ «Տիկնիկ» մականունով