Երևան, 07.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Անդրանիկ Քոչարյանի գլխին կուտակված «սև ամպերը» խտանում են

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Մամուլում երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք անդամներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նախօրեին նախատեսված նիստում ցանկացել են քննարկման դնել Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին պաշտոնից հեռացնելու հարցը։ Նիստը, սակայն, չեղարկվել է խորհրդարանում բյուջեի քննարկումների պատճառով։

Ինքը՝ Քոչարյանը կտրականապես հերքում էր տարածված տեղեկությունները, բայց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հաստատեց, որ Անդրանիկ Քոչարյանի նկատմամբ կարգապահական վարույթ կա, որը դեռ քննության առիթ է լինելու։ Այն, որ Անդրանիկ Քոչարյանի գլխին սև ամպեր են կուտակվում, ներկլանային, թայֆայական պայքարում նրա ակտիվացումն անհանգստացնում է մյուս կլաններին, ակնհայտ է շատ վաղուց։ Մյուս կլաններն էլ ձեռքները ծալած չեն նստել, ակտիվ աշխատում են նրա դեմ։ Պարզ է, որ այդ դժգոհությունները պայմանավորված են ներկլանային խիստ պայքարով, փող և ազդեցության գոտիներ կիսելու՝ Անդրանիկ Քոչարյանի պահանջով։

Մեր տեղեկություններով, Անդրանիկ Քոչարյանի դեմ կուսակցությունում զանգվածային դժգոհությունների համար որպես տրիգեր է հանդես եկել այն տեղեկությունը, որը հասել է Նիկոլ Փաշինյանին, թե Քոչարյանը կուսակցության հետ չհամաձայնեցրած հանդիպումներ է սկսել ունենալ արևմտյան որոշ շրջանակների, դեսպանների, փոխդեսպանների հետ, բանակցություններ է վարում, կարծիքների փոխանակում է անում, որոնց մասին իշխանությունները տեղյակ չեն եղել, իսկ Փաշինյանը բավական զգայուն է դրսի հետ շփումների մասով։

Խնդիրն այն է, որ ՔՊ-ում ավելի շատ են սկսում զգացվել Քոչարյանի ամբիցիաները, իսկ նա իր ծառայություններն է առաջարկում արևմտյան որոշ շրջանակների, որպեսզի խաղադրույք դնեն իր վրա, եթե Նիկոլ Փաշինյանին փոխելու հարց առաջանա։

Ի դեպ, արդարադատության նախարարի հարցն էլ, որ երեկ ՔՊ վարչությունը քննարկեց և որոշեց առաջադրել գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանին, ևս կապ ունի Անդրանիկ Քոչարյանի հետ։ Մեր տեղեկություններով, ի սկզբանե Փաշինյանը հակված է եղել այդ պաշտոնում առաջադրել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին։ Վերջինս Գալյանի, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի, ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանի, արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանի հետ միասին մասնակցել է թեկնածուների ստուգատեսին, գրեթե վստահ լինելով, որ հենց ինքն է առաջադրվելու։ Ջհանգիրյանին դեմ են քվեարկել՝ հիշատակելով նրա չափազանց ուժգին մտերմությունն Անդրանիկ Քոչարյանի հետ։

Հասմիկ Լևոնյան

Որքան կարժենան ՌԴ քաղաքացիություն ստանալու քննությունները՝ միգրանտների համար Դսեղ գյուղի մոտ ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած Ողբերգական վթարի հետևանքով 3 մարդ է մաhացել․ ՌԴ «Լույսը պիտի՛ հաղթի խավարին». Բագրատ Սրբազանի կարգախոսով, բայց հանուն Աննա Հակոբյանի. արար-2 Աշխատանքային շաբաթը կսկսվի ձյունով Ռուսական կողմը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին «Բարսելոնան» բաց թողեց հաղթանակն ավելացված ժամանակում (տեսանյութ) Գյումրեցիներ, գո՞հ եք ձեր ընտրած Նիկոլից. դե հիմա լսեք. Սեւակ Հակոբյան Վանաձորում կայացավ «Բռնության կանխարգելման և բռնության հետևանքների վերացման» թեմայով կլոր սեղան-քննարկում Մենք հավատում ենք, որ պետք է ունենանք չորս հարևանների հետ առնվազն բարիդրացիական հարաբերություններ. Կոստանյան Արցախցի պատգամավորները հանդիպել են ՀՀ ԱԺ ընդդիմադիրների հետ (տեսանյութ) 1988թ. դեկտեմբերի 7 երկրաշարժ Բախվել են «Կամազ» բեռնատարը, «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավոր Վերաօծվեց Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Հայտնաբերվել է Արցախյան պատերազմում 2 որդի կորցրած ծնողից խարդախությամբ 12 000 դոլար վերցնողը Հայրենասիրությունը դարձնենք նոր թրենդ. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը տիկնոջ հետ մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման համար ծախսվել է 850 հազար եվրո Ահաբեկիչների զորքերն այս գիշեր ամենայն հավանականությամբ կշրջափակեն Դամասկոսը. թյուրքագետ Զելենսկին այցով ժամանել է Փարիզ Գաբրիել Սարգսյանը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք է մատուցել դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին ՀՀ ՄԻՊ-ը հարցազրույց է տվել Սլովենիայի RTV ազգային հեռուստաընկերության Globus հաղորդաշարին Խոշոր վթար Կապան քաղաքում. կա զոհ Որոշ ժամանակով մետրոյի գրաֆիկի փոփոխություն կլինի․ մանրամասներ Ուսուցիչները վախենում են կորցնել կառավարելու գործիքը․ ինչո՞ւ որոշ աշակերտներ գնահատական ստանում են, մյուսները՝ ոչ Ընտանիքում լույս աշխարհ է եկել 9-րդ երեխան Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում էրԱղետալի երկրաշարժից 36 տարի անց Գյումրիում վերքերը չեն սպիանում. Գագիկ Ծառուկյան 2025 թվականից ցանկացած քաղաքացու դուռ կարող են թակել ու եկամուտները ստուգել. Նաիրի Սարգսյան«Ոչ ժավելն է մաքրելու «ձեռքերիդ արյունը», ոչ էլ սափրվելն է փրկելու դեմքդ»․ Էդուարդ ՇարմազանովՆորույթ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնում․ ներկայացում հրավիրված ռեժիսորի բեմադրությամբ Հայստանում մինչև -14 աստիճան ցուրտ է սպասվում այս գիշեր Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել են Դոհայում՝ քննարկելու Սիրիայի հարցը «ՀայաՔվեն» ամփոփեց «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» դասընթացի առաջին փուլը` պարգևատրելով մասնակիցներինՓոփոխություն՝ հունվարի 1-ից Պետական պաշտոնյաները պետք է պատասխան տան պետությանը պատճառած վնասների համար. «Հայաստանը ես եմ»-ի 14-րդ պահանջը Թող Աստված մեզ տա այնքան ուժ, որպեսզի պահպանենք հայ և ռուս ժողովուրդների եղբայրական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Մինչև 19։00-ն ջուր չի լինի ԵՄ-ն Հայաստանի հետ հարգում է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը. ԵՄ դեսպան Թող նրանց հիշատակը մեզ ուժ տա ամեն դժվարություն հաղթահարելու. Նաիրի Սարգսյան Սպասվում են թույլ տեղումներ, նաև ձյան տեսքով. ինչ եղանակ կլինի Իրազեկում՝ դեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերի մասին Արտագաղթի պատճառը դու ես, Նիկոլ. Մենուա Սողոմոնյան Հովիկ Աղազարյանը «կամիկաձեի» համառությամբ հաղթում է ՔՊ-ին Ի՞նչ է փնտրում ՀՀ ՊՆ-ն Նահանգներում Գյումրիի փրայմերիզը՝ թոզ փչելու միջոց 10 ամսում Հայաստան է այցելել 1 մլն 926 հազար 405 զբոսաշրջիկ Ինչպե՞ս է փոխվել հարսանեկան զգեստի նորաձևությունը՝ սկսյալ հին դարերից. «Փաստ»