«Կանանց դերը փոխհամաձայնության ձևավորման, անվտանգության և խաղաղության գործում» պանելային քննարկում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սոնա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այսօր ԱԺ փոխխոսնակ Hakob Arshakyan-ի հետ մասնակցել եմ «ԿԱՏԱՐԻՆԵ համայնք կամրջողներ» ծրագրի ավարտական միջոցառման շրջանակներում «Կանանց դերը փոխհամաձայնության ձևավորման,
անվտանգության և խաղաղության գործում» պանելային քննարկմանը:
«Ինչպես ձևավորել կանանց տնտեսական և քաղաքական առաջխաղացման համար լավ միջավայր», «ինչպես քաղաքական/կուսակցական գործընթացներում քաջալերել երիտասարդ կանանց մասնակցություն», «ինչպես «ապադեմոնիզացնել» կուսակցությունն ու քաղաքականությունը» այս հարցերը իմ ելույթի և քննարկման շեշտադրումներից էին:




















































