Երևան, 07.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Երբ տնտեսական ռիսկերը գնալով մեծանում են, իսկ Հայաստանի իշխանությունները «թիթեռ են նկարում». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած Հայաստանում տնտեսական աճի տեմպը իներցիայով դեռևս շարունակվում է, սակայն պետք է հաշվի առնել այն բազմաթիվ ռիսկային գործոնները, որոնց ազդեցության ներքո մեր երկրի տնտեսական աճը ոչ միայն կարող է էականորեն նվազել, այլև վերափոխվել անկման։ Իսկ ռիսկայնության գործոններից առաջնայինը միջազգային տնտեսական տեղաշարժերն են՝ կապված Ուկրաինայում ընթացող պատերազմի և Ռուսաստանի նկատմամբ արևմտյան երկրների բլոկի կողմից սահմանված պատժամիջոցների հետ։ Իսկ Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը Ռուսաստանն է, ու եթե ռուսական շուկայում որոշակի ցնցումներ գրանցվեցին, ապա դրանք ազդելու են նաև մեր տնտեսության վրա։

Մյուս կարևոր ռիսկային գործոնը պայմանավորված է տարածաշրջանային գործընթացների հետ։ Հարավային Կովկասում էսկալացիայի հնարավոր սպառնալիքը դեռևս կախված է օդում։ Հայաստանի համար տնտեսական լուրջ խնդիր է նաև անարդյունավետ կառավարումը։ Չնայած անցած երկու տարվա ընթացքում մեր երկրին հաջողվել է տնտեսական շատ բարձր աճ արձանագրել, սակայն այդ աճն այդպես էլ տնտեսական ներուժի չի փոխակերպվել։ Այնինչ, տնտեսության տարբեր ճյուղերում տնտեսական ներարկումներ կատարելու փոխարեն ՀՀ իշխանությունները մեծ գումարներ են ծախսում այնպիսի նպատակներով, որոնք տնտեսական արդյունքների տեսանկյունից ոչ միայն աննպատակահարմար են, այլև բեռ են պետության համար։

Այս ամենին զուգահեռ անհեռատես հարկաբյուջետային քաղաքականություն է տարվում, երբ պետությունը բիզնեսի գործունեության համար նպաստավոր պայմաններ չստեղծելով հանդերձ՝ անընդհատ ավելացնում է բյուրոկրատիան ու վարչարարությունը։ Մյուս կողմից էլ տնտեսական ոլորտի պատասխանատուները օրուգիշեր մտածում են, թե ինչ նոր հարկատեսակ մտածեն, որ տնտեսվարողներին հարկեն։ Խոշոր բիզնեսը դեռ կարող է դիմանալ ճնշմանը, սակայն բազմաթիվ փոքր բիզնեսի ներկայացուցիչներ զարգացումը խթանող միջոցների բացակայության պայմաններում ուղղակի կարող են ժամանակի ընթացքում դառնալ ոչ մրցունակ և դուրս մնալ շուկայից։ Տնտեսագետների կողմից քննադատություններ են հնչում նաև հավասարակշռված գների և ֆինանսական կայունության ապահովման ուղղությամբ ԿԲ-ի ձեռնարկումների մասով։ Օրեր առաջ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրեց 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7,25 %։

Սա ընթացիկ տարում առանցքային տոկոսադրույքի արդեն 7-րդ իջեցումն է։ Այդպիսով տարածաշրջանում Հայաստանն ամենացածր տոկոսադրույքն ունի։ Ու ԿԲ-ն նման քայլը պայմանավորում է նաև այն հանգամանքով, թե Հայաստանում գնաճը նվազելու միտում է ցուցաբերում։ Սակայն մինչ Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվում է, գլխավոր առևտրային գործընկեր Ռուսաստանի կենտրոնական բանկը բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 19-ից հասցնելով 21 տոկոսի։ Սա ամենաբարձր ցուցանիշն է վերջին 20 տարվա մեջ, ինչի հետևանքով սպասվում է, որ այդ երկրում վարկերը կթանկանան գործարարների և սպառողների համար։ Դա, իր հերթին, կարող է նվազեցնել տնտեսական ակտիվությունը, մյուս կողմից՝ զսպել գնաճը։

Փաստացի գնաճը և ռուբլու արժեզրկումը տնտեսական առումով բարդ իրավիճակ են ստեղծել Ռուսաստանում, և ֆինանսական կարգավորիչը կոշտ քայլերով փորձում է լուծել այդ խնդիրը։ Բայց մի շարք տնտեսագետներ ռիսկեր են տեսնում հայ արտահանողների համար Հայաստանում չափից ավելի ցածր գնաճի ու դրամի արժևորման, իսկ մյուս կողմից էլ Ռուսաստանում ռուբլու արժեզրկման ու բարձր գնաճի պարագայում։ Հայաստանի ԿԲ-ն տոկոսադրույքների մասով պետք է որոշակի անվտանգության բարձիկ ստեղծի, որ գործընթացները սահուն տեղի ունենան, այլ ոչ թե արտաքին գործոններով պայմանավորված գնաճային ճնշման պարագայում հիմա էլ կտրուկ բարձրացնի վերաֆինանսավորման տոկոսադրույքները։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բախվել են «Կամազ» բեռնատարը, «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավոր Վերաօծվեց Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Հայտնաբերվել է Արցախյան պատերազմում 2 որդի կորցրած ծնողից խարդախությամբ 12 000 դոլար վերցնողը Հայրենասիրությունը դարձնենք նոր թրենդ. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը տիկնոջ հետ մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման համար ծախսվել է 850 հազար եվրո Ահաբեկիչների զորքերն այս գիշեր ամենայն հավանականությամբ կշրջափակեն Դամասկոսը. թյուրքագետ Զելենսկին այցով ժամանել է Փարիզ Գաբրիել Սարգսյանը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք է մատուցել դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին ՀՀ ՄԻՊ-ը հարցազրույց է տվել Սլովենիայի RTV ազգային հեռուստաընկերության Globus հաղորդաշարին Խոշոր վթար Կապան քաղաքում. կա զոհ Որոշ ժամանակով մետրոյի գրաֆիկի փոփոխություն կլինի․ մանրամասներ Ուսուցիչները վախենում են կորցնել կառավարելու գործիքը․ ինչո՞ւ որոշ աշակերտներ գնահատական ստանում են, մյուսները՝ ոչ Ընտանիքում լույս աշխարհ է եկել 9-րդ երեխան Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում էրԱղետալի երկրաշարժից 36 տարի անց Գյումրիում վերքերը չեն սպիանում. Գագիկ Ծառուկյան 2025 թվականից ցանկացած քաղաքացու դուռ կարող են թակել ու եկամուտները ստուգել. Նաիրի Սարգսյան«Ոչ ժավելն է մաքրելու «ձեռքերիդ արյունը», ոչ էլ սափրվելն է փրկելու դեմքդ»․ Էդուարդ ՇարմազանովՆորույթ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնում․ ներկայացում հրավիրված ռեժիսորի բեմադրությամբ Հայստանում մինչև -14 աստիճան ցուրտ է սպասվում այս գիշեր Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել են Դոհայում՝ քննարկելու Սիրիայի հարցը «ՀայաՔվեն» ամփոփեց «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» դասընթացի առաջին փուլը` պարգևատրելով մասնակիցներինՓոփոխություն՝ հունվարի 1-ից Պետական պաշտոնյաները պետք է պատասխան տան պետությանը պատճառած վնասների համար. «Հայաստանը ես եմ»-ի 14-րդ պահանջը Թող Աստված մեզ տա այնքան ուժ, որպեսզի պահպանենք հայ և ռուս ժողովուրդների եղբայրական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Մինչև 19։00-ն ջուր չի լինի ԵՄ-ն Հայաստանի հետ հարգում է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը. ԵՄ դեսպան Թող նրանց հիշատակը մեզ ուժ տա ամեն դժվարություն հաղթահարելու. Նաիրի Սարգսյան Սպասվում են թույլ տեղումներ, նաև ձյան տեսքով. ինչ եղանակ կլինի Իրազեկում՝ դեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերի մասին Արտագաղթի պատճառը դու ես, Նիկոլ. Մենուա Սողոմոնյան Հովիկ Աղազարյանը «կամիկաձեի» համառությամբ հաղթում է ՔՊ-ին Ի՞նչ է փնտրում ՀՀ ՊՆ-ն Նահանգներում Գյումրիի փրայմերիզը՝ թոզ փչելու միջոց 10 ամսում Հայաստան է այցելել 1 մլն 926 հազար 405 զբոսաշրջիկ Ինչպե՞ս է փոխվել հարսանեկան զգեստի նորաձևությունը՝ սկսյալ հին դարերից. «Փաստ»Ցանկապատ արևային վահանակներիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Առաջին անգամ իրականացվել է մահապատիժ ներարկման միջոցով. «Փաստ»Փաշինյանը արևմտյան սադրանք է. ո՞վ կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը. «Փաստ»«Մայրս վերջին օրը հիվանդանոցում դեղերի ազդեցության տակ բեմադրում էր, թե ինչպես ինքը, Սյուզան Մարգարյանն ու Գայանե Հովհաննիսյանը կմասնակցեն Մանկական Եվրատեսիլին». Էմմի Վերին Լարսի անցակետը հատելու հերթում սպասում է 1,246 հայկական բեռնատար Արարատում բախվել են բազմաթիվ մեքենաներ, հետո՝ նորից այլ մեքենաներ, 7 վիրավnր կաՍիրիա, Վրաստան, ո՞վ է հաջորդը. «Փաստ»Իշխանությունը կազմաքանդում է հայրենիքի գաղափարը, խnցnւմ մեր հոգիները, բայց դա երկարի չի տևի. Բագրատ Սրբազան «Նարեկի ուժն է ինձ փոխանցվել, չէր ուզի ինձ ընկճված տեսնել». Նարեկ Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլուում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Տարածաշրջանում մեծ փոփոխություններ են տեղի ունենում. ՀայաՔվեՍիրիական թնջուկի աշխարհաքաղաքական արտացոլումը. «Փաստ»Հաջորդ տարվա բյուջեի անհամամասնությունը. ի՞նչ «տողատակեր» կան բաշխումներում. «Փաստ»