Երևան, 07.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Խաղաղության պայմանագիր կստորագրվի, եթե Երևանը նորից ինչ-որ բան զիջի». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

electorat.info–ն իր «Վլադիմիր Բրուտեր. Խաղաղության պայմանագիր կստորագրվի, եթե Երևանը նորից ինչ-որ բան զիջի Բաքվին» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախագիծն այժմ համաձայնեցված է 80-90 տոկոսով։ Կա՞, արդյոք, համաձայնագրի ստորագրման հավանականություն, electorat. info-ն հարց է ուղղել Հումանիտար-քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետ Վլադիմիր Բրուտերին։ Վերջինս շեշտը դրել է այն փաստի վրա, որ Բաքուն ներկայում մտածում է նույն կերպ, ինչ Երևանն էր մտածում ավելի վաղ:

«Բաքուն առաջ է քաշում մեկ պահանջ, այն է՝ պաշտպանված ցամաքային միջանցք Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան: Այսինքն, ըստ էության, դա փաստարկվում է այն նույն կատեգորիաներով, որոնցով Երևանը հիմնավորում էր Ղարաբաղից դեպի Հայաստան անցնող Լաչինի միջանցքը»,ասել է փորձագետը։ Բացի այդ, փորձագետը ենթադրություն է արել խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետների մասին։ «Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա վերջնաժամկետը կպահպանվի, եթե Փաշինյանը համաձայնի ամեն ինչին: Պատկերացրեք, Փաշինյանը, որը տվել է այն ամենը, ինչ կարելի էր տալ, հիմա էլ դրա պատճառով պետք է զիջի Հայաստանի տարածքների մի մասը: Նա ասում է. «Ես դրա տակ չեմ ստորագրել»:

Նրան պատասխանում են. «Մեր ի՞նչ գործն է, բարի եղիր ստորագրել, և այնուհետև մենք ձեզ խաղաղության պայմանագիր կտանք Թուրքիայի և Ադրբեջանի հետ, կբացենք սահմանները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ընդլայնել առևտուրը և արագ դառնալ ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի թեկնածու: Այն, ինչ ուզում ես, քո հաշվին է լինելու»։ Այսպիսով, Փաշինյանին բացատրում են, որ բացի իր մոտեցումներից, կան նաև ուրիշ մոտեցումներ»,- պարզաբանել է նա։ Բրուտերը նաև նշել է Փաշինյանի ջանքերի մասին՝ Արևմուտքի ուշադրությունը հրավիրել տեղի ունեցողին, չնայած վերջինս շահագրգռված չէ ուժեղ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ «Փաշինյանը փորձում է Արևմուտքին ներառել, որպեսզի նա ճնշում գործադրի ադրբեջանցիների վրա, բայց, ինչպես միշտ, Արևմուտքն այնքան կճնշի, որ Ադրբեջանը հարմարավետ զգա: Դա տիպիկ արևմտյան մոտեցում է: Նրանք մեծ ճնշում են գործադրում միայն նրանց վրա, որոնց վրա պետք է ճնշում գործադրել: Արևմուտքը միայն կձևացնի, որ ճնշում է գործադրում»,-ասել է փորձագետը:

Վլադիմիր Բրուտերը նաև գնահատել է խաղաղության համաձայնագրի ստորագրման հավանականությունը: «Եթե հայերը ինչ-որ այլ բան զիջեն Բաքվին, որոշ արևմտյան խաղաղապահներ բերեն, հնարավոր է, որ նրանք ինչ-որ բան ստորագրեն: Խոսել հայկական կողմի մտադրությունների մասին, այսինքն՝ արդյո՞ք կհամաձայնի «Զանգեզուրի միջանցքին», դժվար կլինի, բայց Բաքուն, իհարկե, առանց դրա ոչինչ չի ստորագրի: Նա հիմա իրեն հաղթող է զգում, ինչո՞ւ պետք է հրաժարվի այն բոնուսներից, որոնք կարող է ստանալ: Արդյո՞ք նրան պետք է շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքել: Իհարկե՝ ոչ, նրա համար այսպես էլ լավ է», -եզրափակել է փորձագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արցախցի պատգամավորները հանդիպել են ՀՀ ԱԺ ընդդիմադիրների հետ (տեսանյութ) 1988թ. դեկտեմբերի 7 երկրաշարժ Բախվել են «Կամազ» բեռնատարը, «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավոր Վերաօծվեց Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Հայտնաբերվել է Արցախյան պատերազմում 2 որդի կորցրած ծնողից խարդախությամբ 12 000 դոլար վերցնողը Հայրենասիրությունը դարձնենք նոր թրենդ. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը տիկնոջ հետ մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման համար ծախսվել է 850 հազար եվրո Ահաբեկիչների զորքերն այս գիշեր ամենայն հավանականությամբ կշրջափակեն Դամասկոսը. թյուրքագետ Զելենսկին այցով ժամանել է Փարիզ Գաբրիել Սարգսյանը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք է մատուցել դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին ՀՀ ՄԻՊ-ը հարցազրույց է տվել Սլովենիայի RTV ազգային հեռուստաընկերության Globus հաղորդաշարին Խոշոր վթար Կապան քաղաքում. կա զոհ Որոշ ժամանակով մետրոյի գրաֆիկի փոփոխություն կլինի․ մանրամասներ Ուսուցիչները վախենում են կորցնել կառավարելու գործիքը․ ինչո՞ւ որոշ աշակերտներ գնահատական ստանում են, մյուսները՝ ոչ Ընտանիքում լույս աշխարհ է եկել 9-րդ երեխան Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում էրԱղետալի երկրաշարժից 36 տարի անց Գյումրիում վերքերը չեն սպիանում. Գագիկ Ծառուկյան 2025 թվականից ցանկացած քաղաքացու դուռ կարող են թակել ու եկամուտները ստուգել. Նաիրի Սարգսյան«Ոչ ժավելն է մաքրելու «ձեռքերիդ արյունը», ոչ էլ սափրվելն է փրկելու դեմքդ»․ Էդուարդ ՇարմազանովՆորույթ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնում․ ներկայացում հրավիրված ռեժիսորի բեմադրությամբ Հայստանում մինչև -14 աստիճան ցուրտ է սպասվում այս գիշեր Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել են Դոհայում՝ քննարկելու Սիրիայի հարցը «ՀայաՔվեն» ամփոփեց «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» դասընթացի առաջին փուլը` պարգևատրելով մասնակիցներինՓոփոխություն՝ հունվարի 1-ից Պետական պաշտոնյաները պետք է պատասխան տան պետությանը պատճառած վնասների համար. «Հայաստանը ես եմ»-ի 14-րդ պահանջը Թող Աստված մեզ տա այնքան ուժ, որպեսզի պահպանենք հայ և ռուս ժողովուրդների եղբայրական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Մինչև 19։00-ն ջուր չի լինի ԵՄ-ն Հայաստանի հետ հարգում է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը. ԵՄ դեսպան Թող նրանց հիշատակը մեզ ուժ տա ամեն դժվարություն հաղթահարելու. Նաիրի Սարգսյան Սպասվում են թույլ տեղումներ, նաև ձյան տեսքով. ինչ եղանակ կլինի Իրազեկում՝ դեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերի մասին Արտագաղթի պատճառը դու ես, Նիկոլ. Մենուա Սողոմոնյան Հովիկ Աղազարյանը «կամիկաձեի» համառությամբ հաղթում է ՔՊ-ին Ի՞նչ է փնտրում ՀՀ ՊՆ-ն Նահանգներում Գյումրիի փրայմերիզը՝ թոզ փչելու միջոց 10 ամսում Հայաստան է այցելել 1 մլն 926 հազար 405 զբոսաշրջիկ Ինչպե՞ս է փոխվել հարսանեկան զգեստի նորաձևությունը՝ սկսյալ հին դարերից. «Փաստ»Ցանկապատ արևային վահանակներիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Առաջին անգամ իրականացվել է մահապատիժ ներարկման միջոցով. «Փաստ»Փաշինյանը արևմտյան սադրանք է. ո՞վ կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը. «Փաստ»«Մայրս վերջին օրը հիվանդանոցում դեղերի ազդեցության տակ բեմադրում էր, թե ինչպես ինքը, Սյուզան Մարգարյանն ու Գայանե Հովհաննիսյանը կմասնակցեն Մանկական Եվրատեսիլին». Էմմի Վերին Լարսի անցակետը հատելու հերթում սպասում է 1,246 հայկական բեռնատար Արարատում բախվել են բազմաթիվ մեքենաներ, հետո՝ նորից այլ մեքենաներ, 7 վիրավnր կաՍիրիա, Վրաստան, ո՞վ է հաջորդը. «Փաստ»Իշխանությունը կազմաքանդում է հայրենիքի գաղափարը, խnցnւմ մեր հոգիները, բայց դա երկարի չի տևի. Բագրատ Սրբազան «Նարեկի ուժն է ինձ փոխանցվել, չէր ուզի ինձ ընկճված տեսնել». Նարեկ Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլուում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Տարածաշրջանում մեծ փոփոխություններ են տեղի ունենում. ՀայաՔվե