Երևան, 16.Հուլիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պոպկորնն ունի հազարամյա պատմություն, իսկ ե՞րբ է առաջին անգամ հորինվել դա պատրաստելու սարքը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բոլորն են ծանոթ եգիպտացորենի՝ պոպկորի՝ ադիբուդիի յուրայատուկ համին ու բույրին: Իրականում պոպկորնը (անգլերենից թարգմանաբար՝ «կրակող հացահատիկ») եգիպտացորենի որոշակի տեսակի հատիկ է, որը տաքանալու ժամանակ ունի պայթելու հատկություն։ Պոպկորնը հազարամյա պատմություն ունի, ամերիկյան հնդկացիներն են հայտնաբերել եգիպտացորենի մեկ տեսակի հետաքրքիր հատկանիշը, այն է՝ պայթելը տաքացնելիս։ Դա հաստատում են 4-րդ հազարամյակի պոպկորնի մնացորդները, որոնք հայտնաբերվել են Չղջիկների քարանձավում (Նյու Մեխիկոյի մոտ): Հնագիտական վայրում, բացի այդ, հայտնաբերվել են նաև կավե անոթներ՝ փոքրիկ անցքով և կողքի բռնակով։ Ամենայն հավանականությամբ, հատիկները դրել են անոթի մեջ և պարբերաբար թափահարել կրակի վրա։

Միջուկները պայթել են, և պոպկորնը պատրաստ է: Եվրոպայում պոպկորնի մասին մարդիկ իմացել են 17-րդ դարի սկզբին, երբ ճանապարհորդները սկսել են այն զանգվածաբար բերել Ամերիկայից։ Պոպկորնի առաջին շարժական մեքենան հայտնագործել է Չիկագոյի ձեռնարկատեր Չարլզ Քրիտորսը 1885 թվականին, որը նախկինում ուներ գետնանուշով կոնֆետների խանութ։ Չարլզն իր գյուտը անվանել է «popper»: Սարքն այնքան էլ հարմար չէր, քանի որ տպավորիչ չափսեր ուներ։ Դա բռնակով գլան էր, որը շարժման մեջ էր դնում «popper»-ը, որն էլ սկյուռի անիվի նման պտտվում էր տաք գոլորշու մոտ։ Եվ չնայած նրա գյուտը հեռու էր իդեալական լինելուց, նա այն ներկայացրել է Չիկագոյի ցուցահանդեսում 1893 թվականին։

Ընդամենը երկու տարի անց՝ 1895 թվականին, Չարլզը ստեղծել է իր սեփական ընկերությունը «poppers» արտադրության համար (Cretors & Company-ն դեռ գոյություն ունի): Հետագայում նա մի քանի անգամ կատարելագործել է պոպկորնի իր մեքենան՝ դարձնելով այն ավելի կոմպակտ։ Հյուսիսային Ամերիկայում և շատ եվրոպական երկրներում 1912 թվականից ի վեր պոպկորնը դարձել է անփոխարինելի ատրիբուտ կինոթատրոն այցի համար: Եգիպտացորենի պայթած հատիկները ամենատարածվածն են եղել 20-րդ դարի 30-ականներին Միացյալ Նահանգներում՝ Մեծ դեպրեսիայի ժամանակ, երբ շատ դելիկատեսներ անհասանելի էին մարդկանց համար: Պոպկորնը ոչ միայն մատչելի էր, այլ նաև սննդարար։ Այն ժամանակ պոպկորնի վաճառքի վայրը ավելի շատ նման էր արագ սննդի կետի:

1945 թվականին ստեղծվել է միկրոալիքային վառարանը, սակայն դրանց միջոցով պոպկորն սկսել են արտադրել միայն 1984 թվականից։ Մեր օրերում պոպկորնի սարքերը կոմպակտ են՝ բազմաթիվ գործառույթներով, այդ թվում՝ տարբեր համերով եգիպտացորեն պատրաստելու համար։ Օրինակ՝ Uniqum ընկերությունը պոպկորնից հուշանվերներ է պատրաստում։ Նման հուշանվերը կարող է հիանալի նվեր լինել ցանկացած առիթի դեպքում։ Մեր օրերում կան երկու տեսակի պոպկորնի սարքեր՝ հատակի և սեղանի: Առաջինները հարմար են սրճարանների, ռեստորանների և կինոթատրոնների համար։ Երկրորդները տան և փոքր հաստատությունների համար են։ Դրանք բաժանվում են ըստ էլեկտրաէներգիայի սպառման և հզորության:

Պոպկորնի խոշոր սարքը բաղկացած է հատիկի համար նախատեսված մոտ 7 կիլոգրամ տարողությամբ ամանից, օդափոխիչից, խցիկից, որը կարող է դիմակայել մինչև 240 աստիճան տաքացմանը, խառնիչից, օդատար խողովակից, յուղ լցնելու տարայից և պատուհանից, որի միջոցով կարելի է տեսնել այն ամենը, ինչ տեղի է ունենում սարքի ներսում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կյանքից հեռացել է Անի Լուպեի հայրիկը Ucom-ի բաժանորդներն ավելի հաճախ են նախընտրում օգտվել ինտերնետից ռոումինգում 8 ամսական երեխայի մոր՝ Լիանա Հարությունյանի դատական նիստը նշանակված է վաղը՝ հուլիսի 17-ին Բրյունետը ներկայացրել է նոր տեսահոլովակ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 38-ամյա դատապարտյալ է ինքնասպան եղել Կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը Վթար՝ Երևանում, Սարալանջի փողոցում բախվել են «Zhong Tong» ավտոբուսներՉինաստանը փորձում է հասնել մեզ արհեստական բանականության ոլորտում, մենք նրանց հետ կմրցենք շատ բարեկամական ձևով. Թրամփ Շիրակի մարզի մի շարք գյուղերում 36 ժամ ջուր չի լինի Այն մասին, թե ինչպես է պետք մտածել և ինչպես գործել, որպեսզի մենք ապագայում կարողանանք վերադարձնել Արցախը․ Ավետիք Չալաբյան Ուկրաինայի ութ շրջանում օդային տագնապ է հայտարարվել «ՀայաՔվեն» գիտե` ինչպե´ս թոշակները բարձրացնել 15-20 տոկոսով. Հրայր Կամենդատյան Անձրև, ամպրոպ․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Այս իշխանությունը ծառայում է օտար ուժերի և ձերբակալում ազգային գործիչներին. քաղաքացի Հայաստանը դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ինչ կանեն իր հետ ու ինչ «կռճոներ» կշպրտեն. Տիգրան Աբրահամյան Վթարային անջատումներ՝ հուլիսի 16-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Խաղաղ Դոնի փողոցում այրվել է վագոն-տնակ «Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանքՏարադրամի փոխարժեքները հուլիսի 16-ին Խաղաղ Դոնի փողոցում այրվել է վագոն-տնակ Բաքուն պնդում է՝ համաձայնագրի կնքումը մոտ է և շարունակում է ՀՀ սահմանադրությունը սպառնալիք համարել «6 տարեկանից աշխատել եմ կինոթատրոններում՝ մաքրելով դահլիճը». հանդիպում Ամիր Նադերիի հետ Սևիկյանը հաղթական գոլի հեղինակ է դարձել «Ֆերենցվարոշ»-ի կազմում Բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականը խմբային փուլն ավարտեց հաղթանակով Անցած շաբաթ հայտնաբերվել է 421 ոչ սթափ վարորդ Հիմնանորոգվում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհի մի հատվածը Դուրովի գաղտնի ուղևորությունը Կազախստան՝ լի հիացմունքով ու տպավորություններով Բախվել են «Mazda»-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է և սկսվել է դիզվառելիքի արտահոսք. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Քաղաքացիությունը՝ թանկով Կոնոր ՄաքԳրեգորը վերադառնում է Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ շարունակել միջուկային բանակցությունները՝ փոխադարձ հարգանքի հիման վրա. Ֆաթիմա Մոհաջերանի 4 արծաթե և 2 բրոնզե մեդալ` պատանիների Եվրոպայի առաջնության աղջիկների պայքարում Լուսինե Թովմասյանը պարզել է երրորդ երեխայի սեռը (տեսանյութ) ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Լոռու մարզերում Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի՞․ ի՞նչ եղանակ սպասել Գազամատակարարման անջատումներ են սպասվում ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Team-ը 16 000 000 ԿՎՏ տարեկան արտադրանքով արևային հզոր կայան է գործարկել Գեղարքունիքում Մասկի կյանքը վտանգի տակ․ սպանության փորձեր՝ հենց Tesla-ի մոտ Չեխիան զենք չի գնի Կիևի համար․ Չեխիայի վարչապետ «Ադրբեջանը ձգտում է համաձայնագրեր կնքել Հայաստանի հետ»․ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի թեկնածու Արմավիրի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Foton Tunland»-ը․ կան տուժածներ. shamshyan.com Խաչատուրյանը ընդգծել է՝ Միացյալ Թագավորությունն ինչ աջակցությունն ունի ՀՀ ժողովրդավարության համար Եկատերինբուրգում ձերբակալվել է օպերատիվ աշխատակցին վրաերթի ենթարկած ադրբեջանական համայնքի ղեկավարի որդին. Mash Սպիտակում ուժգին քամի է, հետաձգվել է համայնքի օրվան նվիրված միջոցառումը (տեսանյութ) Air India-ն սարսափելի ինքնաթիռի վթարից հետո մասամբ կվերականգնի միջազգային չվերթների ժամանակացույցը Ի՞նչ անալիզներ է հարկավոր հանձնել տարին 1 անգամ Հայերը Հայաստանի տարածքով տեղաշարժվելու համար կանցնեն թուրքական անցակետով Արտասովոր ամպրոպային ամպեր. Սուրենյանը նոր հրապարակումներ է արել. լուսանկար, տեսանյութ Վերանշանակումներ ԱԱԾ-ում. վարչապետը որոշումներ է ստորագրել