Yerevan, 06.December.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պոպկորնն ունի հազարամյա պատմություն, իսկ ե՞րբ է առաջին անգամ հորինվել դա պատրաստելու սարքը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բոլորն են ծանոթ եգիպտացորենի՝ պոպկորի՝ ադիբուդիի յուրայատուկ համին ու բույրին: Իրականում պոպկորնը (անգլերենից թարգմանաբար՝ «կրակող հացահատիկ») եգիպտացորենի որոշակի տեսակի հատիկ է, որը տաքանալու ժամանակ ունի պայթելու հատկություն։ Պոպկորնը հազարամյա պատմություն ունի, ամերիկյան հնդկացիներն են հայտնաբերել եգիպտացորենի մեկ տեսակի հետաքրքիր հատկանիշը, այն է՝ պայթելը տաքացնելիս։ Դա հաստատում են 4-րդ հազարամյակի պոպկորնի մնացորդները, որոնք հայտնաբերվել են Չղջիկների քարանձավում (Նյու Մեխիկոյի մոտ): Հնագիտական վայրում, բացի այդ, հայտնաբերվել են նաև կավե անոթներ՝ փոքրիկ անցքով և կողքի բռնակով։ Ամենայն հավանականությամբ, հատիկները դրել են անոթի մեջ և պարբերաբար թափահարել կրակի վրա։

Միջուկները պայթել են, և պոպկորնը պատրաստ է: Եվրոպայում պոպկորնի մասին մարդիկ իմացել են 17-րդ դարի սկզբին, երբ ճանապարհորդները սկսել են այն զանգվածաբար բերել Ամերիկայից։ Պոպկորնի առաջին շարժական մեքենան հայտնագործել է Չիկագոյի ձեռնարկատեր Չարլզ Քրիտորսը 1885 թվականին, որը նախկինում ուներ գետնանուշով կոնֆետների խանութ։ Չարլզն իր գյուտը անվանել է «popper»: Սարքն այնքան էլ հարմար չէր, քանի որ տպավորիչ չափսեր ուներ։ Դա բռնակով գլան էր, որը շարժման մեջ էր դնում «popper»-ը, որն էլ սկյուռի անիվի նման պտտվում էր տաք գոլորշու մոտ։ Եվ չնայած նրա գյուտը հեռու էր իդեալական լինելուց, նա այն ներկայացրել է Չիկագոյի ցուցահանդեսում 1893 թվականին։

Ընդամենը երկու տարի անց՝ 1895 թվականին, Չարլզը ստեղծել է իր սեփական ընկերությունը «poppers» արտադրության համար (Cretors & Company-ն դեռ գոյություն ունի): Հետագայում նա մի քանի անգամ կատարելագործել է պոպկորնի իր մեքենան՝ դարձնելով այն ավելի կոմպակտ։ Հյուսիսային Ամերիկայում և շատ եվրոպական երկրներում 1912 թվականից ի վեր պոպկորնը դարձել է անփոխարինելի ատրիբուտ կինոթատրոն այցի համար: Եգիպտացորենի պայթած հատիկները ամենատարածվածն են եղել 20-րդ դարի 30-ականներին Միացյալ Նահանգներում՝ Մեծ դեպրեսիայի ժամանակ, երբ շատ դելիկատեսներ անհասանելի էին մարդկանց համար: Պոպկորնը ոչ միայն մատչելի էր, այլ նաև սննդարար։ Այն ժամանակ պոպկորնի վաճառքի վայրը ավելի շատ նման էր արագ սննդի կետի:

1945 թվականին ստեղծվել է միկրոալիքային վառարանը, սակայն դրանց միջոցով պոպկորն սկսել են արտադրել միայն 1984 թվականից։ Մեր օրերում պոպկորնի սարքերը կոմպակտ են՝ բազմաթիվ գործառույթներով, այդ թվում՝ տարբեր համերով եգիպտացորեն պատրաստելու համար։ Օրինակ՝ Uniqum ընկերությունը պոպկորնից հուշանվերներ է պատրաստում։ Նման հուշանվերը կարող է հիանալի նվեր լինել ցանկացած առիթի դեպքում։ Մեր օրերում կան երկու տեսակի պոպկորնի սարքեր՝ հատակի և սեղանի: Առաջինները հարմար են սրճարանների, ռեստորանների և կինոթատրոնների համար։ Երկրորդները տան և փոքր հաստատությունների համար են։ Դրանք բաժանվում են ըստ էլեկտրաէներգիայի սպառման և հզորության:

Պոպկորնի խոշոր սարքը բաղկացած է հատիկի համար նախատեսված մոտ 7 կիլոգրամ տարողությամբ ամանից, օդափոխիչից, խցիկից, որը կարող է դիմակայել մինչև 240 աստիճան տաքացմանը, խառնիչից, օդատար խողովակից, յուղ լցնելու տարայից և պատուհանից, որի միջոցով կարելի է տեսնել այն ամենը, ինչ տեղի է ունենում սարքի ներսում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructureAmeriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at Matenadaran