Երևան, 12.Նոյեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ավտոբուսի վարորդներն այլևս գումար չեն վերցնի առձեռն. պատրա՞ստ են արդյոք քաղաքացիները նոր փոփոխություններին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նոյեմբերի 1-ից մայրաքաղաքի հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ «ՄԱՆ», «Ժոնգ Տոնգ» և «Գազել Սիթի» մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը, կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։

«Հայկական ժամանակ»-ը հարցում է անցկացրել՝ հասկանալու համար՝ արդյոք հասարակությունը պատրա՞ստ է նոր փոփոխությանը, թե՞ ոչ: Մեր անցկացրած հարցումը վկայում է, որ քաղաքացիների մի մասը պատրաստ է, ողջունում է այն, իսկ մի մասին էլ դեռ պատրաստ չէ, կարծում է, որ հավելյալ բարդություններ և անհարմարություններ է պատճառելու:

Քաղաքացի Դոնարա Միքաելյանը մեզ հետ զրույցում կարծիք է հայտնել, որ սխալ է պարտադրել հանրությանը վճարել միայն մի տեսակ դրամամիջոցով, տվյալ դեպքում՝ 100 դրամանոցով:

«Ի վերջո, որտեղի՞ց այդքան 100 դրամանոց գտնենք, ստացվում է, որ 100 դրամ չունենալու պատճառով կարելի է ուշանալ կարևոր գործնական հանդիպումներից, աշխատանքից, դասից և այլն: QR կոդի մասին էլ չեմ խոսում. չեն մտածել տարեցների մասին»,- դժգոհում է նա:

Քաղաքացիներից մեկի խոսքով էլ, որը չի ցանկացել ներկայանել, վաղուց օգտվում է վճարման նոր՝ QR կոդով տարբերակից, ու թեև ունի դժգոհություններ, սակայն ընդհանուր առմամբ գոհ է:

«Որպես կանոն՝ միշտ «Թել-Սել»-ով գնված տոմս եմ ունենում, որ 100 դրամանոց չունենալու պարագայում վճարեմ, բայց շատ վատ է աշխատում. կա՛մ անիմաստ մերժում է գործարքը, կա՛մ ընդհանրապես միացված չի լինում, իսկ հետադարձ կապը «Թել-Սել»-ի հետ Շենգեն վիզա ստանալուց բարդ է, պետք է վճարման հավելվածների բազմազանություն լինի, ոչ թե «Թել-Սել»-ի մենաշնորհ»,- ասում է նա: 

«Հայկական ժամանակ»-ը հարցի առնչությամբ զրուցել է նաև Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանի հետ:

Անդրադառնալով քաղաքացիների դժգոհություններին՝ Հարությունյանը նկատում է՝ նոյեմբերի 1-ից ներդրովող փոփոխություններով իրականում քաղաքացիների կյանքում առանձնապես փոփոխություն չի լինելու:

«Որովհետև քաղաքացին ունի մի քանի այլընտրանք տրանսպորտի վճարման մասով, մասնավորապես՝ 100 դրամանոց մետաղադրամ ունենալն է, կարող է վճարահաշվարկային տերմինալից ձեռք բերել, այսպես կոչված, QR տոմս, բջջային հավելվածի կիրառմամբ տրանսպորտի վճարում կատարել: Եթե նայենք, մի քանի տարբերակ կա, ու քաղաքացիների համար անհարմարություն չի ստեղծելու»,- ընդգծում է նա:

Վերջինիս խոսքով՝ միակ փոփոխությունն այն է, որ վարորդը այլևս գումար չի վերցնելու: Նրա նկատառմամբ՝ այս փոփոխությունը երկու նպատակ ունի. նախևառաջ հնարավոր ստվերային շրջանառությունը կանխելը և վարորդներին իրենց հիմնական գործից չշեղելը. «Սա նաև կարևոր քայլ է դեպի միասնական տոմսային համակարգ, որպեսզի հետագայում, երբ ամբողջական միասնական տոմսային համակարգին անցում կատարվի, քաղաքացիները պատրաստ լինեն դրան»:

Հարցին՝ կան պնդումներ, որ տարեցների համար դժվար կլինի նոր պահանջներին ընտելանալը, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարն ասում է՝ ներկայումս նոր տեխնոլոգիաներից օգտվելու ոչ մի փոփոխություն չի ակնկալվում, որովհետև 100 դրամանոց մետաղադրամներ ընդունող սարքերը դեռ տեղում են մնալու:

«Հունվարի 1-ից անցում է կատարվելու միասնական տոմսային համակարգի, քննարկումներ կան, որ 100 դրամանոցներով վճարելու մեթոդը կարող է դուրս գալ, բայց թե ինչ տեսքով վերջնական կներդրվի միասնական տոմսային համակարգը, դրա մասին ավելի ուշ մանրամասն կներկայացվի»,- նշում է քաղաքային իշխանության ներկայացուցիչը:

Հարությունյանի խոսքով՝ փոփոխությունը վերաբերելու է բոլոր այն երթուղիներին, որոնցում մետաղադրամ ընդունող սարքեր կան, այդ թվում՝ օդանավակայնից գործող տրանսպորտին:

«Երևանի քաղաքապետարանը կազմակերպում է հասարակական տրանսպորտը Երևան քաղաքում, և այս մոտեցումը՝ փուլային տարբերակով անցումը դեպի միասնական տոմսային համակարգ, վերաբերում է բացառապես Երևանի քաղաքապետարանի այն երթուղիներին, որոնք սպասարկում է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն: Ունենք մասնավոր երթուղիներ, որոնք սպասարկում ու շահագործում են մասնավոր օպերատորները, այդ երթուղիներին ևս սա չի վերաբերում: Դրանք մինչև տարեվերջ շարունակելու են սպասարկում իրականացնել, տարեվերջից փոխվելու են նոր ներկրված ավտոբուսներով և միանալու են ընդհանուր ռեֆորմին»,- եզրափակում է նա:

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

Եվրոպային ձեռնտո՞ւ են Բաքվի «կտերը». «Փաստ»Ֆասթ Բանկի հովանավորությամբ վերանորոգվել են Հ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ենթակառուցվածքերըԱմենագետի սինդրոմն ու քարուքանդիչ «նորամուծությունները». «Փաստ»Ցավոք, Հայաստանը չի մասնակցում COP 29-ին. Ալիևի օգնական Ռուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Դպրոցների տնօրենների նշանակման կարգում կրկին փոփոխություններ կլինեն. «Փաստ»Երկերեսանիության «լակմուսի թուղթը». «Փաստ»Զբոսաշրջիկների թիվը նվազում է, պետությունն էլ ուզում է նոր վարկ վերցնել. «Փաստ»Ովքե՞ր էին «տանզանյան զբոսանքի» մասնակիցները. «Փաստ»«Կակտուս» ռեստորանի տեղում Նարեկ Նալբանդյանը սուպերմարկետ է բացել. «Փաստ»Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ լիգաներում այս պահի դրությամբ Էրդողանը ժամանել է Բաքու «Անմահ մեղեդիներ»․ ինչպե՞ս Առնո Բաբաջանյանի երաժշտությունը հավերժացրեց հայ ժողովրդին Անցած 3 օրում բացահայտվել է հանցագործության 190 դեպք, որոնիցի 6-ը՝ նախկինում կատարված Հայտնի է 17-ամյա տղային սպանողի ինքնությունը Bitcoin-ի արժեքը գերազանցել է 86,5 հազար ԱՄՆ դոլարը Հանրապետության մի շարք հասցեներում լույս չի լինելու Բաքուն ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսի համար ոչ պիտանի վայր է. Bild Գյումրու քաղաքապետի թեկնածուի քեռու տղան «խիմկա» տեսակի թմրամիջոց է պատրաստել, գնել կրիստալ Մոտենում է «սև» ուրբաթը, հետո՝ Ամանորը, ինչպե՞ս հեռու մնալ զեղծարարներից․ Մարտիրոսյանը զգուշացնում է Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները Չեխիան Հայաստանին է փոխանցել Սուրբ Բարդուղիմեոսի մասունքները ԵԱՏՄ երկրներից սեպտեմբերի արդյունքներով Հայաստանում ամենացածր գնաճն է գրանցվել Երկու տարեկան աղջիկը խեղդվել է ջրափոսում. ՌԴ Պատրաստ եղեք հայտնաբերել Հայաստանի մշակութային գոհարները. Euronews Արտաշ Ասատրյանի բացառիկ հրապարակումը իր ռեստորանի հրդեհից հետո Մուտք են գործել մարզի դատական կարգադրիչների պետի տեղակալի բնակարան ու հափշտակել գումար և ոսկյա զարդեր Առանձին շրջաններում սպասվում է ձյուն Իրանը կրկին զգուշացրել է Ալիեւին Հայտնի է ՍԱՏՄ ղեկավարի անունը «Ժամանակի զուր վատնում». համաշխարհային առաջնորդները հրաժարվում են մասնակցել Բաքվի COP29-ին Կանաչ գոտի և ծառատունկ՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում. Զապորոժիեի հայերի միության նախագահը նպատակ ունի 5000 ծառ տնկել Երևանն ընդլայնված ու ժամանակակից նոր տնկարան ունի Պետք է իշխանությունները հասկանան, որ տրանսպորտի թանկացման դեմ հանրային պահանջ կա. Հայկ Մարության Արինա Սաբալենկան ստացել է աշխարհի առաջին ռակետի գավաթը «Ուսում» դպրոցի 14-ամյա աշակերտը «գանգուղեղային վնասվածք հարցականով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Նախագահ Վահագն Խաչատուրյանը տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է կատարվել 4 տարի առաջ այս օրը սկիզբ դրվեց իմ ընտանիքի տանջանքներին․ Բաքուն Գևորգ Սուջյանին դատապարտել է 15 տարով Պեմզաշենի սահմռկեցուցիչ uպանությունից երկու տարի անց. ի՞նչ զարգացումներ կան «Հրազդան» մարզադաշտի հարակից շուկայում թարմ մորթած արջեր են վաճառել Ադրբեջանը չի պատրաստվում Հայաստանի հետ խաղաղություն կնքել. Արմեն ՄանվելյանԵրևանը կհյուրընկալի աննախադեպ սերբ-հայկական երաժշտական համերգ «Էս կինը յուրօրինակ Gift է ուղարկում նոյեմբերի 9-ի կապակցությամբ, քանզի մեր հանրության առնվազն 680.000-ի համար, ովքեր Նիկոլ են ընտրել, նոյեմբերի 9-ը տոն է». Նաիրա Զոհրաբյան11-ի ամիս․ խելահեղ քեշբեքեր AMIO Visa քարտապանների համարՄերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիան «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ միասին ներկայացնում են կրթական ճանապարհորդության բացառիկ հնարավորություն Կոնվերս Բանկի գործընկերությամբ գործարկվել է խնայողությունների կառավարման նոր Superra հավելվածըԵրևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենին և 7 այլ անձի մեղադրանք է ներկայացվել հափշտակություն կատարելու համար Նամակներ կհանձնվեն դեսպաններին․ Սրբազան շարժումը վաղը հավաք կանի Տեղի ունեցավ «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության երիտասարդական միության հերթական նիստը Տեղի ունեցավ Eighty Eight սուպերմարկետների ցանցի 13-րդ խանութի պաշտոնական բացման արարողությունը