Երևան, 05.Նոյեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կոչ ենք անում աշխարհի բոլոր մարդկանց միանալ նոյեմբերի 10-ին հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին. Վեհափառ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է հղել աշխարհի բոլոր մարդկանց միանալ նոյեմբերի 10-ին հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին:

Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը:

««Մենք վստահ ենք, որ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդի կողմից նախաձեռնած ընդհանրական աղոթքը կխթանի քրիստոնեական համայնքների, դիվանագիտական առաքելությունների, լրատվամիջոցների և միջազգային համապատասխան բոլոր կազմակերպությունների մասնակցությունը։

Անկեղծորեն հույս ենք տածում, որ այս հոգևոր ջանքերը կբարձրացնեն համաշխարհային իրազեկությունը շարունակվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ և իրենց նպաստը կբերեն ճշմարտության ու արդարության վրա հիմնված խաղաղարար լուծմանը»,-նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Արձագանքելով այս կոչին՝ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) հրավիրում է նոյեմբերի 10-ին՝ Ադրբեջանում կազմակերպվող COP29 կլիմայական գլոբալ գագաթնաժողովի նախօրեին, բոլոր բարի կամքի տեր մարդկանց միանալու Հայաստանին նվիրված աղոթքի օրվան՝ հանուն խաղաղության հաստատման, փախստականների աջակցության և գերիների ազատ արձակման։

2020թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Արցախի դեմ իրականացված ռազմական ագրեսիան, դրան հաջորդած Լաչինի միջանցքի տասնամսյա շրջափակումը և 2023թ․ սեպտեմբերին շուրջ 120․000 հայերի տեղահանումը իրենց հայրենի երկրից մնում է հրատապ խնդիր։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ևս միացել է աղոթքի օրվա կոչին։
«Կոչ ենք անում բոլոր կրոնական համայնքներին, միջազգային կառույցներին և բարի կամքի տեր մարդկանց միանալ մեր աղոթքին՝ միաժամանակ զորացնելով ջանքերը պահանջելու համար բոլոր հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը Բաքվից։

Մենք հիշեցնում ենք COP29 գագաթնաժողովին մասնակցող միջազգային հանրությանը, որ արդարությունը և խաղաղությունը սերտորեն փոխկապակցված են և չի կարելի իրարից զատել։ Մենք չենք կարող պահանջել կլիմայական արդարություն՝ առանց դատապարտելու մարդու իրավունքների խախտումները»,-նշել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը։

ԵՀԽ արձանագրում է, որ COP29-ը եզակի հնարավորություն է, որպեսզի կոչ արվի 23 հայ գերիների, ինչպես նաև Ադրբեջանի բանտերում գտնվող ադրբեջանցի քաղաքական բանտարկյալների և լրագրողների անվերապահ ազատմանը։

ԵՀԽ-ի նախագահ Բ. Դոկտոր Հայնրիխ Բեդֆորդ-Շտրոմը՝ ընդգծելով, որ Հայաստանը կարիքն ունի մեր աղոթքների, մասնավորաբար ասել է. «Քրիստոնեական հավատքը ուղեկցել է հայ ժողովրդին Հայ Առաքելական Եկեղեցու հիմնադրումից ի վեր՝ 301 թվականից․․․Ապագան անորոշ է»։

Բեդֆորդ-Շտրոմն նշել է, որ Աստված կառաջնորդի հայ ժողովրդին, և մենք կարող ենք միանալ Աստծուն մեր աղոթքներով․ «Մեր աղոթքները կհասնեն նրանց սրտերին և հոգիներին ու կզորացնեն նրանց»։

ԵՀԽ-ի գլխավոր քարտուղար Ռ․ Պրոֆ․ Դոկտոր Ջերի Պիլայը կոչ է արել բոլոր եկեղեցիներին միանալ աղոթքին և դիմել միջազգային հանրությանը շարունակելու աջակցության ցուցաբերումը։
«Մենք մնում ենք աղոթական համերաշխության մեջ Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանի էկումենիկ գործընկերների հետ»,-ասել է Դոկտոր Ջերի Պիլայը՝ վերահաստատելով իրենց կոչն ուղղված արդար և կայուն խաղաղության՝ միջազգային հումանիտար և մարդու իրավունքների օրենքներին համապատասխան։

ԵՀԽ-ն նոյեմբերի 10-ին՝ Ժնևում, ժամը 17:00-ին Սուրբ Պետրոսի տաճարում կկազմակերպի մասնավոր աղոթքի արարողություն՝ հայ համայնքի հետ համագործակցաբար»,-ասված է հայտարարության մեջ։

Արկտիկական ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ջերմաստիճանը կրկին կնվազի. Սուրենյանը՝ եղանակի մասին Ծառից կախվшծ վիճակում հայտնաբերել են 31-ամյա քաղաքացու դի Առաջնային կարգով պետք է դրվեր օկուպացված տարածքների ուղղություններով սահմանազատման հարցը. Աբրահամյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է Զբոսաշրջիկների հոսքի նվազման իրական պատճառներն առավել խորքային են. «Փաստ»Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Պատգամավորները չեն միջամտել. «Փաստ»Հայ պատանի թավջութակահարի տպավորիչ ելույթը Չինաստանի ազգային օպերային թատրոնում. «Փաստ»Ներթիմային նոր զարգացումներ. «Փաստ»Մենք քաղաքական «տանիք» փնտրելու կարիք չունենք. «Սպայկայի» տնօրենը մեկնաբանել է տարածվող լուրերը. «Փաստ»Անգերազանցելի ցինիզմ. «Փաստ»Գերմանիայում դատարանը նախադեպային որոշում է ընդունել Արցախի քաղաքացիների վերաբերյալ Մայր Աթոռում Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 415 դեպք, որից 145-ը՝ արտակարգ «Opel»-ի և «ԻԺ»-ի մասնակցությամբ ավտովթար-հրդեհի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդները մահացել են Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի արվարձաններին. ԶԼՄ-ներ Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Տասնյակ հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու ԼՂ առանձին շրջաններից բռնի տեղահանվածների հիպոթեքային վարկերի մարմանը կուղղվի ավելի քան 7 մլրդ դրամ Բարսելոնան է հեղեղվել Վալենսիայից հետո․ ճանապարհներին արդեն լճակներ են գոյացել (տեսանյութեր) Աջակցում ենք ՀՀ-ին և Ադրբեջանին՝ երկկողմ հարաբերություններում նոր էջ բացելու իրենց ձգտումներում Բայդեն. Ռուսաստանը ձախողվեց Մոլդովայում Նոյեմբերի 12-ին ՄԱԿ–ի միջազգային դատարանը որոշում կկայացնի ԼՂ-ում ստեղծված իրավիճակի հետ կապված հայցերի վերաբերյալ Սերգեյ Լազարևը բացատրել է հայտնի հեռուստաշոուի եթերում ցնցող արարքը հայուհու կատարման ժամանակ Տավուշի թեմը շնորհավորել է Վեհափառ Հայրապետին` գահակալության 25-ամյակի առիթով Լեռնային գոտիներում ձյուն կգա, ջերմաստիճանը կնվազի Ուշիի ոլորաններում ավտովթարի զոհերի թիվը հասել է 2-ի. պարզվել է վիրավորների ինքնությունը ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանը սպառնացել է ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին Թուրքիայի միջոցառմանը Առաջարկի ընդունումը կարող է կանխել մեր հայրենակիցների հավելյալ աղքատացումը․ «Հայաստանը ես եմ»-ի՝ պահանջըԱլեն Սիմոնյանը աշխատանքային մեծ խմբով կգործուղվի Հունգարիա «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության խաղային լիգայի շրջանակներում կազմակերպված ֆուտզալի առաջնությունում հաղթած թիմն Արցախից էրՀայաստանը դարձել է Վրաստանի էլեկտրաէներգիայի արտահանման երկրորդ շուկան Իրանի նախագահը կայցելի Ադրբեջան Արցախցիների համար իրականացվեց «Ամոքվել ապրելու համար» ծրագիրը Վատ եղանակի պատճառով չեղարկվել է ավելի քան 50 չվերթ Իսպանիայում 31-ամյա մայրն ու 9-ամյա դուստրը տեղում մահացել են․ ՌԴ Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետները բանակցություններ են վարել Առնվազն 36 մարդ մաhացել է, 10-ը՝ վիրավnրվել․ Հնդկաստանում ավտոբուսն ընկել է կիրճը Ձյունը Մոսկվայում «արտակարգ իրավիճակ» է ստեղծել ԱրարատԲանկը նախաձեռնեց պանելային քննարկում՝ ԱԲ-ի և առաջնորդության թեմայովԵս պատրաստ չեմ․ Հայկն ու Անահիտը բացառիկ հրապարակում են արել Մայա Սանդուն շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Թբիլիսիում մեկնարկում է ընդդիմության հանրահավաքը Լավ հիշում եք, որ «հեղափոխության» առաջին ամիսներին, երբ մարդկանց մոտ էյֆորիկ վիճակները շատ բարձր էր, խոստանում էին ամեն գնով հասնել բուհերի ապաքաղաքական վիճակի Նախկին «Գոյ» թատրոնի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն Մեղրաշենի 30-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել նրա 29-ամյա համագյուղացուն «Սատանայից մարդասիրական քայլ մի սպասեք». Բաքվում հայ գերիների հարազատները հույսեր չեն կապում COP29-ի հետ Լրատվամիջոցը հերքել է «Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի» վերնագրով հոդվածը. բնակելի թաղամասը ընդերքի խնդիր չունիԿամ ծիրան, կամ ինքնիշխանություն. ՀՀ էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է հայկական արտադրանքի որակի թեմային «Նինձյա» կամ «նինջա» անվանում էին կին գործակալներին կամ վարձկաններին